ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկայի դատաքննական ցուցմունքները պետք է իրավական հետևանքներ առաջացնեն. Նորայր Նորիկյան 05/26/2015 21:45 | Քրեական խրոնիկոն
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործի քննությունը:
Դասակի հրամանատար, կապիտան, գործով վկա Վահե Մուրադյանը, ով դեպքի ժամանակ՝ 2013թ. հուլիսի 31-ին, ծառայել է տվյալ զորամասում, իսկ ներկայումս ծառայում է մեկ այլ զորամասում, դժվարացավ անգամ հայտնել, թե որոնք են իր պարտականությունները: Վկան հայտնեց, որ դեպքի օրն առավոտյան կամ ժամը 06.45-ին կամ 07.45 զորամասում տեսել է շարքային Մանուչար Մանուչարյանին: Մասնավորապես, ըստ վկայի, ինքը տուժողին հանդիպել է սպայական սենյակից դուրս գալու պահին և իր այն հարցին, թե ի՞նչ է անում այդտեղ՝ զինծառայողը պատասխանել էր, որ զուգարանի թուղթ է ուզում վերցնել, ապա թուղթը վերցրել է ու գնացել:
Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա էին մի շարք հակասություններ: Այսպես՝ դատարանում նա հերքեց, որ դեպքի օրն առավոտյան Մանուչարը իրենից հեռախոս է խնդրել զանգելու համար, մինչդեռ նախաքննության ընթացքում հայտնել էր, որ դեպքի օրն առավոտյան հանդիպել է Մանուչարին, ով սպայական սենյակ- պահեստանոցից ցանկացել է զուգարանի թուղթ վերցնել, ապա իրենից հեռախոս է խնդրել զանգահարելու համար և մի քանի րոպե անց վերադարձրել է հեռախոսը: «Ոչ մեկի չի զանգել, ինձանից հեռախոս չի վերցրել»,- հայտարարեց վկան՝ հավելելով, որ նախաքննական մարմին տված ցուցմունքի ժամանակ սխալվել է այդպես ասելով, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ Մանուչարն իրենից հեռախոս է խնդրել:
Հակասություն կար նաև, թե ինքն ո՞ւմից է հեռախոսազանգի միջոցով տեղեկացել դեպքի մասին. նախաքննական մարմնին վկան հայտնել էր, որ սպա Հովսեփյանն է տեղեկացրել, իսկ դատարանում նշեց Սիմոնյան ազգանունը։ Այս հակասության վերաբերյալ էլ վկան հայտարարեց, թե նախաքննության ընթացքում սխալ է ասել։
Վկայի դատաքննական և նախաքննական մարմնին տված ցուցմունքներում առկա հակասությունների շարքը շարունակվեց: Դեպքին նախորդող օրը ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանը վկա կապիտանի թույլտվությամբ մասնակցել է հորեղբոր որդու հարսանեկան արարողությանը։ Զինծառայողը վերադարձել է կեսգիշերին՝ իր հետ ուտելիք է բերել, հյուրասիրել կապիտան Վահե Մուրադյանին: Վերջինս միայնակ չի ճաշակել և իր հրավերով միացել է կապիտան Աբրահամյանը, շարքային Մանուչարյանին ևս կապիտանը «հաց է տվել»:
Թե ինչպես էր վերակարգում ընդգրկված Մանուչար Մանուչարյանը հայտնվել սպայական սենյակում՝ վկայից այդպես էլ չհաջողվեց կոնկրետ պատասխան ստանալ:
Ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանի հարցին , թե ո՞վ է հաց ուտելուց հետո հավաքել սեղանը, և թե ինչո՞ւ վկան որպես հրամանատար չի զեկուցել վերադասին, որ պահակային վերակարգում գտնվող շարքայինը գտնվում է սպայական սենյակում և ոչ թե պահակակետում՝ վկան հայտարարեց, որ չի զեկուցել այդ մասին, սակայն պնդեց, որ սեղանը հավաքել են ինքը և մյուս կապիտանը:
Նախաքննության ընթացքում, ի դեպ, վկան հայտնել էր, որ սեղանը հավաքել են կապիտան Աբրահամյանը և շարքային Մանուչարյանը:
Նախաքննության ու դատաքննության ցուցմունքներում վկան տարբեր կերպ էր բնութագրել Մանուչար Մանուչարյանին. դատարանում վկան հայտնեց, որ Մանուչարը նորմալ, աշխույժ, միշտ պարտականությունները կատարող երեխա էր, սակայն նախաքննական մարմնին հայտնել էր հանգիստ զինվոր էր, լսող, խելացի:
Վկան ամբաստանյալների վերաբերյալ դրական կարծիք հայտնեց՝ նշելով, որ ամբաստանյալ Արման Ստեփանյանը ծառայության ընթացքում անթերի կատարել է իր պարտականությունները, իսկ գործով մյուս ամբաստանյալը՝ Բաբկեն Գաբոյանը, եղել է այնպիսի զինծառայող, ինչպիսին մյուսները. «հեղինակություն» չի եղել:
Մեղադրողը հրապարակեց վկայի նախաքննական մարմնին տված լրացուցիչ ցուցմունքը, որում վկան հայտնել է, որ Գաբոյանը հեղինակություն է վայելում և ուտելիքներով տոպրակը տվել է Մանուչարյանին, որ բերի սպայական սենյակ և իրեն փոխանցի:
Դատարանում վկան հայտարարեց, որ «հեղինակություն» ասելով ինքն, իբր, նկատի է ունեցել, որ կարգարդրել է Մանուչարին որպես ջոկի նախկին հրամանատար:
Հակասություններ կային նաև նախաքննական մարմնին տված ցուցմունքների միջև՝ դեպքից 2 օր անց տված ցուցմունքը այլ էր, քան մոտ 1 ամիս անց տված ցուցմունքը:
Ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ եթե կապիտան Վահե Մուրադյանը զեկուցեր, որ շարքայինը պետք է գտնվեր պահակակետում, ծառայողական պարտականությունները կատարելիս, ոչ թե այլ վայրում, ապա դեպքը չէր լինի:
Պաշտպանը նաև հավելեց, որ վկայի դատաքննական ցուցմունքները պետք է իրավական հետևանքներ առաջացնեն:
Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գաբոյանը սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ:
Երեկոյան «քուն» հրամանից հետո զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել:
Նախաքննական մարմնի գնահատմամբ` Մանուչարը պարբերաբար ենթարկվել է ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի, որի հետևանքով նրա մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով: Արդյունքում՝ վերջինս 31.07.2013թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն՝ անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով