Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Կինը խեղաթյուրված է ընկալել իրականությունը. ամուսինը ճանաչվել է անմեղ ու դատարանով արդարացված 05/23/2015   15:02  |  Քրեական խրոնիկոն

 
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր  Տ.Գրիգորյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Նարեկ Կարապետյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության սպառնալիք, նախատեսված հանցանքի կատարման մեջ:
 
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, նա արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Ն.Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:
 
Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ տղամարդը սպանության սպառնալիք է տվել իր կնոջը և այն իրականացնելու իրական վտանգ է ստեղծել` կնոջ մոտ առաջացնելով վախի, տագնապի և իր անվտանգության համար անհանգստանալու զգացում: 
 
Ըստ 29-ամյա Ն.Կարապետյանին առաջադրված մեղադրանքի՝ նա բարեկեցիկ ապրելու սպասելիքներ է ունեցել կնոջ ընտանիքից և երբ նրա սպասելիքները չեն իրականացել, սկսել է մեղավորությունը փնտրել կնոջ մեջ ու բոլոր անհաջողություններում մեղադրել է նրան և նրա ընտանիքին:
 
Այդ բոլոր մեղադրանքները ուղեկցվել են հայհոյանքներով, կոպիտ վերաբերմունքով, նաև ծեծով: Տարիների ընթացքում Նարեկ Կարապետյանը պարտքեր է կուտակել և 2013թ. նոյեմբերին մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ ցանկանալով կնոջն ու երեխաներին նույնպես տանել, սակայն կինը հրաժարվել է մեկնել Իսպանիա:
 
Նրանք միշտ էլեկտրոնային նամակագրսկսն կապ են պահպանել, սակայն օրեցօր նրանց անձնական փոխհարաբերությունները ավելի են սրվել և վերածվել վեճերի: Հերթական նամակագրության ժամանակ՝ 2014թ. օգոստոսի 6-ին, Նարեկ Կարապետյանը կնոջ հետ ամուսնալուծության, երեխաների խնամակալության հարցերի շուրջ ձևավորված լարված հարաբերությունների ընթացքում Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքից կնոջ էլեկտորային հասցեին հաղորդագրություն է հղել՝ «Իսկ երեխա ինձանից խլելու մասին մոռացեք, կսպանեմ յուրաքանչյուրին ով դեմս դուրս գա», որով, ըստ նախաքննական մարմնի, սպանության սպառնալիք է տվել կնոջը, ապա 2014թ. օգոստոսի 27-ին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն, այցելել է կնոջ հայրական բնակարանի շենքի բակ և անսպասելի զանգահարել է կնոջը, հաղորդագրություն ուղարկել, որոնցով սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է ստեղծել` կնոջ մոտ առաջացնելով վախի, տագնապի և իր անվտանգության համար անհանգստանալու զգացում։
 
Դատարանն արձանագրել է, որ մեղադրանքը չի բխում իրավանորմերից և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից: Մասնավորապես` առաջադրված մեղադրանքում որպես սպառնալիքի արտահայտման եղանակ նշվել է, որ այն արտահայտվել է գրավոր գործողություններով, այն է` Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքից կնոջ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն՝ «Իսկ երեխա ինձանից խլելու մասին մոռացեք, կսպանեմ յուրաքանչյուրին, ով դեմս դուրս գա», ուղարկելով:
 
Դատարանը գտել է, որ ուղարկված հաղորդագրությունը կոնկրետություն չի պարունակում, քանի որ նշված հաղորդագրությամբ Ն.Կարապետյանը նշել է, որ կսպանի յուրաքանչյուրին, ով իր դեմ դուրս գա, ուստի՝ այդ հաղորդագրությամբ տուժողին սպանության սպառնալիք տալու մասին նախաքննության մարմնի դատողությունները հիմնազուրկ են:
 
2014թ. օգոստոսի 27-ին կնոջ հայրական բնակարանի շենքի բակում Ն.Կարապետյանի կողմից սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ ստեղծելու մասին նախաքննության մարմնի հետևության վերաբերյալ դատարանը հաստատված համարելով այդ  օրը Ն.Կարապետյանի հիշյալ  շենքի բակում լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ փաստել է, որ Ն.Կարապետյանն այնտեղ գտնվել է շուրջ 10 րոպե, ամբողջ ժամանակահատվածում եղել է տաքսի ավտոմեքենայի սրահում, և նրա կողմից որևէ այլ գործողություն չի կատարվել, ապացույցներ ձեռք չեն բերվել, որ այդ ժամանակ ամբաստանյալի մոտ զենք կամ որևէ առարկա է եղել: Ավելին՝ շենքի բակում գտնվելու ընթացքում Ն.Կարապետյանը որևէ մեկին սպառնալիք չի տվել: 
 
Դատարանը նման հետևության է հանգել տուժողի, չորս վկաների, ինչպես նաև ամբաստանյալի ցուցմունքների համադրված վերլուծության արդյունքում: 
 
Բացի այդ, նշված ժամանակահատվածում տուժողը գտնվել է աշխատանքի վայրում և իր հայրական տանը, առավել ևս հիշյալ շենքի բակում չի գտնվել, իսկ Ն.Կարապետյանի կողմից կնոջ հայրական տան բակում գտնվելը պայմանավորված է եղել իր երեխաներին տեսնելու ցանկությամբ, ինչը հաստատվում է նաև մինչ այդ տուժողին ուղարկված հաղորդագրությամբ, որով պահանջել է երեխաներին հագցնել և իջեցնել բակ` նրանց տեսնելու համար: Հետևաբար, սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ ստեղծելու մասին նախաքննական մարմնի դատողությունը հիմնազուրկ է և որևէ ապացույցով հաստատված չէ: 
 
Դատարանը տուժողի ընկալմանը, թե Ն.Կարապետյանի կողմից ուղարկված հաղորդագրությունն իրական է համարել, այն ուղղված է եղել իրեն, տվել է ածանցյալ նշանակություն՝ վերահաստատելով ուղարկված հաղորդագրության մեջ կոնկրետության, ինչպես նաև այն իրագործելու իրական վտանգի բացակայությունը: 
 
Դատարանը փաստել է, որ  ամուսնալուծության և երեխաների խնամակալության հարցերի շուրջ ամուսինների միջև ձևավորվել են լարված հարաբերություններ, ինչով պայմանավորված տուժողը՝ գտնվելով հոգեկան լարված վիճակում, իրականությունը խեղաթյուրված է ընկալել` կարծելով, թե Ն.Կարապետյանի ուղարկած հաղորդագրությունն իրական է և այն ուղղված է իրեն: Դատարանը նման եզրահանգման է եկել, քանի որ կինը, ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում տալով և կրկին իրականությունը խեղաթյուրված ընկալելով, նշել է, որ իր ամուսինը էլեկտրոնային հաղորդագրությամբ սպառնացել է սպանել և երեխաներին խլել, մինչդեռ Ն.Կարապետյանի կողմից ուղարկված հաղորդագրության մեջ կոնկրետ կնոջը  սպանելու և երեխաներին խլելու վերաբերյալ որևէ նշում առկա չէ: 
 
Բացի այդ, ամբաստանյալը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում պատճառաբանել է, որ ուղարկված հաղորդագրությունը պայմանավորված է եղել տուժողի մոր հայտարարությամբ այն մասին, որ իրեն հայրական իրավունքից կզրկի: Ինքն անձամբ կնոջը չի ուղղել այդ հաղորդագրությունը, այլ այն մարդուն, ով կփորձի իրենից իր երեխաներին խլել:
 
Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Ն.Կարապետյանի կողմից կնոջը փոշեկուլի ձողով և գոտիով հարվածելու, նրան մի քանի անգամ ապտակելու մասին տուժողի պնդումների առնչությամբ դատարանը գտել է, որ այդ հանգամանքները քննության առարկա դառնալ չեն կարող, քանի որ դուրս են մեղադրանքի ծավալից:
 
«Հակառակ պարագայում դատարանը կիրականացնի քրեական հետապնդման գործառույթ՝ այդպիսով խախտելով մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի սկզբունքները, ինչպես նաև՝ ամբաստանյալի պաշտպանության իրավունքը:
 
Ավելին` Նարեկ Կարապետյանը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում հերքել է տուժողին ծեծի ենթարկելու հանգամանքը, այսինքն` առկա է չփարատված կասկած, որը պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալի»,- նշվում է դատավճռում:
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

13:07 23/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱռաջադրված մեղադրանքում բացակայում են փաստական տվյալները
23:29 22/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿատարված հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
16:55 13/05/2015  |  Քրեական խրոնիկոնԹմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
13:01 02/05/2015  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչը մերժեց դատախազին. արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
17:14 18/04/2015  |  Քրեական խրոնիկոնՄարզպետարանի վարորդն արդարացվել է
14:59 18/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ. Մեղադրանքն անորոշ է, փաստական որևէ տվյալ չկա
13:22 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերաքննիչ դատարանն արդարացրել է
21:35 10/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնքնախոստովանական ցուցմունքը «ապացույցների թագուհին» չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
19:27 30/03/2015  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվել է դիտավորությամբ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքում
12:50 21/03/2015  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողների միջև «տարածքային» վեճի գործով կայացվել է դատավճիռ՝ մասամբ արդարացման

Արխիվ

[]