Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Կատարված հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ 05/22/2015   23:29  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ճանաչել ու  հռչակել է ամբաստանյալ Տիգրան Մնոյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով գողություն, առաջադրված մեղադրանքում: Տիգրան Մնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և նա  արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: 
 
31-ամյա Տիգրան Մնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է,   և նա անհապաղ ազատվել է  դատական նիստի դահլիճում:
 
Տուժողի ներկայացուցչի քաղաքացիական հայցը` ամբաստանյալ Տիգրան Մնոյանից հօգուտ տուժող Դավիթ Սարգսյանի, որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, 14.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.704.860 ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասին, մերժվել է:
 
Դատարանն արձանագրել է, որ ըստ Տիգրան  Մնոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի,   2013թ. փետրվարի 22-ի՝ ժամը 20.00-ից մինչև փետրվարի 23-ի՝ ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, լինգի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի բակում գտնվող, Դավիթ Սարգսյանին պատկանող ավտոտնակի դռները, ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող, 1991թ. արտադրության, 1.450.000 ՀՀ դրամ արժողությամբ «Շեվրոլե Կապրիզ Կլասիկ» մակնիշի ավտոմեքենան, որով ուղևորվել է Արագածոտնի մարզի ուղղությամբ, ապա, տեսնելով ավտոմեքենայի մեջ եղած, առանձնապես խոշոր չափի` 5.704.860 ՀՀ դրամին համարժեք 14.000 ԱՄՆ դոլար գումարը և բջջային հեռախոսը, հափշտակել է դրանք, իսկ ավտոմեքենան թողել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում և հեռացել, որը հայտնաբերվել է նույն օրը նշված վայրում:
 
Նախաքննության մարմնի կողմից վկայակոչված, Տ.Մնոյանի մեղքը հաստատող ապացույցների վերլուծությունից երևում է, ըստ դատարանի, որ դրանցից միայն Տ.Մնոյանի նախաքննական սկզբնական երեք՝ 2013 թվականի մարտի 21-ի որպես կասկածյալ, 2013 թվականի մարտի 22-ի որպես մեղադրյալ և 2013 թվականի ապրիլի 30-ին առերեսման ժամանակ պնդած ցուցմունքները, ինչպես նաև քննչական փորձարարություն կատարելու մասին 2013թ. մարտի 22-ի արձանագրությունն են վերաբերում Տ.Մնոյանին վերագրվող գողությունը կատարելու հանգամանքին:
 
Մինչդեռ, նախաքննության ընթացքում Տ.Մնոյանը, պաշտպանի ներկայությամբ, ըստ էության, հրաժարվելով իր նախաքննական սկզբնական ցուցմունքներից, հայտնել է, որ ցանկանում է դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ տալ ճշմարտացի ցուցմունք, իսկ հետագայում նշել է, որ թեև նախկինում հայտնել է, որ ցանկանում է  ցուցմունք տալ մեղադրանքի շուրջ, սակայն, հաշվի առնելով, որ դատախազը վերաքննիչ դատարանում աղավաղված է ներկայացրել գործում առկա ապացույցները և համոզմունք արտահայտել, որ ինքը պետք է դատապարտվի, ներկայումս հրաժարվում է ցուցմունք տալուց: Հասկանում է, որ եթե հայտնի այն տեղեկությունները, որոնք դեռևս չի հայտնել՝ դրանք քննությամբ աղավաղվելու են և օգտագործվելու են իր դեմ, ուստի, պաշտպանի հետ ևս մեկ անգամ խորհրդակցելուց հետո, նախաքննության փուլում կտա մանրամասն ցուցմունք:
 
2015թ. մայիսի 5-ի դատական նիստում դատարանը հաստատել է քննչական փորձարարություն կատարելու մասին 2013թ. մարտի 22-ի արձանագրությունը որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը: Քննչական գործողության ընթացքում որևէ փորձ կամ այլ հետազոտական գործողություն չի կատարվել, քննիչը, սահմանափակվելով Տ.Մնոյանի նախաքննական ցուցմունքի շարադրմամբ և ավտոտնակի երկարություն, լայնության ու բարձրության վերաբերյալ համապատասխան չափման միավորների արձանագրմամբ, ավարտել է վերոհիշյալ քննչական գործողությունը: Այլ խոսքով` փորձեր և այլ հետազոտական գործողություններ կատարելու եղանակով դեպքի, ինչպես նաև քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերականգմանն ուղղված գործողություններ վերոհիշյալ քննչական գործողության ժամանակ չեն կատարվել: Ավելին` կազմված արձանագրության մեջ մանրամասն չեն շարադրվել փորձարարության հանգամանքները և արդյունքները, իսկ կատարված լուսանկարները տեխնիկական թերության պատճառով չեն պահպանվել:
 
Հետևաբար, դատարանը գտել է, որ վերոհիշյալ ապացույցը ձեռք է բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի պահանջի, այսինքն` քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ և 2015թ. մայիսի 5-ի դատական նիստում հաստատել է քննչական փորձարարություն կատարելու մասին 2013թ. մարտի 22-ի արձանագրությունը որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը:
 
Բացի այդ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.  Տ.Մնոյանի՝ 2013 թվականի մարտի 21-ի որպես կասկածյալ, 2013 թվականի մարտի 22-ի որպես մեղադրյալ հարցաքննություններին և տուժող Դ.Սարգսյանի հետ առերեսմանը պաշտպան չի մասնակցել:   2013 թվականի հունիսի 24-ին պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելիս` Տիգրան  Մնոյանը հրաժարվել է մեղադրանքի կապակցությամբ ցուցմունքներ տալուց` նշելով, որ դրա վերաբերյալ մանրամասն ցուցմունք կտա հետագայում:
 
2013 թվականի օգոստոսի 16-ին պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելիս` Տիգրան Մնոյանը նշել է, որ, թեև նախկինում հայտնել է, որ ցանկանում է ցուցմունք տալ մեղադրանքի շուրջ, սակայն հաշվի առնելով, որ դատախազը վերաքննիչ դատարանում աղավաղված է ներկայացրել գործում առկա ապացույցները և համոզմունք արտահայտել, որ ինքը պետք է դատապարտվի, ներկայումս հրաժարվում է ցուցմունք տալուց` հասկանալով, որ եթե հայտնի այն տեղեկությունները, որոնք դեռևս չի հայտնել, դրանք քննությամբ աղավաղվելու են և օգտագործվելու են իր դեմ, ուստի պաշտպանի հետ ևս մեկ անգամ խորհրդակցելուց հետո նախաքննության փուլում կտա մանրամասն ցուցմունք:
 
«Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունից ստացված, Տ.Մնոյանի կողմից օգտագործվող  բջջային հեռախոսահամարի մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների և այդ հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաքների տեղակայման հասցեների վերաբերյալ տվյալների համաձայն` Տ.Մնոյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարը 2013 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 22:55-ից մինչև 2013 թվականի փետրվարի 23-ը՝ ժամը 03:48-ը սպասարկվել է բացառապես նրա բնակության վայրի՝ Երևանի Մարգարյան փողոցի մոտ տեղակայված ալեհավաքներով:
 
Այսինքն` հիշյալ վերծանումներով ոչ միայն հաստատվել է, որ Տ.Մնոյանը չի գնացել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղ, այլև հիմնավորվել է պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարանում հարցաքննված վկաների ցուցմունքներում հայտնած տեղեկությունների հավաստիությունն այն մասին, որ այդ ընթացքում Տ.Մնոյանը գտնվել է Արման Մեհրաբյանի տանը` Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցքի 5-րդ շենքի 26-րդ բնակարանում: Նշված վկաների վերոհիշյալ բովանդակությամբ ցուցմունքներն արժանահավատ է համարել նաև մեղադրողը՝ ինչով պայմանավորված, 2014թ. հուլիսի 31-ին որոշում է կայացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին: 
 
Մեղադրական եզրակացության մեջ նշված մնացած ապացույցներից    տուժող Դ.Սարգսյանի ցուցմունքները պարզապես վերաբերում են իր ավտոմեքենան, գումարը և բջջային հեռախոսը հափշտակելուն: Այդ  ցուցմունքները տեղեկություններ չեն պարունակում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին, դրանցով չեն հաստատվում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` Տ.Մնոյանի առնչությունը դեպքին և նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ: Այլ խոսքով` տուժողի կողմից տրված ցուցմունքները` որպես ածանցյալ ապացույցներ, գործում առկա մնացած ապացույցների հետ համակցությամբ չեն կարող օգտագործվել ապացուցման առարկան կազմող հանգամանքները հաստատված համարելու համար: 
 
Ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` Տ.Մնոյանի առնչությունը դեպքին և նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ:
 
Միևնույն ժամանակ դատարանն անհրաժեշտ է համարել փաստել, որ Տ.Մնոյանի նախաքննական սկզբնական երեք՝ 2013 թվականի մարտի 21-ի որպես կասկածյալ, 2013 թվականի մարտի 22-ի որպես մեղադրյալ և 2013 թվականի ապրիլի 30-ին առերեսման ժամանակ պնդած ցուցմունքներն անգամ դատարանի կողմից արժանահավատ համարվելու դեպքում սույն քրեական գործով մեղադրական դատավճիռ կայացվել չի կարող՝  ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի վրա: Հակառակ դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի համաձայն՝ դատավճիռը ենթակա է բեկանման:
 
Դատարանն արձանագրել  է, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Տ.Մնոյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: Մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Տ.Մնոյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
 
Այսպիսով, դատարանը գտել  է, որ ամբաստանյալ Տիգրան Մնոյանի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում ապացուցված չէ, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի Տ.Մնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման,  և նա պետք է արդարացվի` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: 
 
Նշենք, որ Տիգրան Մնոյանի պաշտպանությունն իրականացրել են փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Վաղարշակ Գևորգյանը: 

 

Հարակից հրապարակումներ`

16:55 13/05/2015  |  Քրեական խրոնիկոնԹմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
13:01 02/05/2015  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչը մերժեց դատախազին. արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
17:14 18/04/2015  |  Քրեական խրոնիկոնՄարզպետարանի վարորդն արդարացվել է
14:59 18/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ. Մեղադրանքն անորոշ է, փաստական որևէ տվյալ չկա
13:22 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերաքննիչ դատարանն արդարացրել է
21:35 10/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնքնախոստովանական ցուցմունքը «ապացույցների թագուհին» չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
19:27 30/03/2015  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվել է դիտավորությամբ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքում
12:50 21/03/2015  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողների միջև «տարածքային» վեճի գործով կայացվել է դատավճիռ՝ մասամբ արդարացման
17:37 20/03/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը բողոքարկել է արդարացման դատավճիռը
17:38 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարացման դատավճիռների ցուցանիշները վկայում են դրական միտումների առկայության մասին. Դավիթ Ավետիսյան

Արխիվ

[]