Թեմաներ
Կիրակի 01 / 26 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան 01/25/2025   22:09 Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան 01/25/2025   22:04 Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան 01/25/2025   21:58 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը` Պետրոս Ղազարյանին .ուղիղ 01/25/2025   21:13 Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ 01/25/2025   20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է 01/25/2025   20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան 01/25/2025   20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան 01/25/2025   19:59 Սեուլի շրջանային դատարանը հրաժարվել է երկարաձգել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի ժամկետը. արդեն երկուշաբթի նա կարող է ազատ արձակվել 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/25/2025   18:56 Ազատան գյուղի «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին, ով տեղափոխվել է հիվանդանոց 01/25/2025   18:42 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք 01/25/2025   18:35 Փաշինյանի կառավարությունը չի հանդուրժում ինքնուրույն նկարագիր ունեցող որեւէ կառույց. Քաղաքական հետապնդման հերթական զոհը «Սահակյանց» ստուդիան է 01/25/2025   18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան 01/25/2025   18:15 Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կյանքի մասին ֆիլմ կնկարահանի 01/25/2025   18:04 Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ 01/25/2025   17:56 Իսրայելը բանտերից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների ՝ չորս կին պատանդ զինծառայողների դիմաց 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   16:04 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը 01/25/2025   15:53 Սեփական ձեռքով կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/25/2025   15:44 Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   15:17 Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 01/25/2025   15:14 Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/25/2025   15:05 Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը 01/25/2025   14:58 Թուրքիայում շենք է փլուզվել. կան տուժածներ ու զոհ (տեսանյութ) 01/25/2025   14:53 ԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին 01/25/2025   14:49 Դատարկախոսության, ինքնաբազմացող մակաբույծության մրցույթում հաղթող կլինեիք․․․ 01/25/2025   14:45 ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել ևս 4 իսրայելցի պատանդների 01/25/2025   14:37 Չինուհին ռեկորդ է սահմանել մեկ րոպեում ձգումների քանակով եւ Գինեսի գրքի հավաստագիր ստացել 01/25/2025   14:30 ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը 01/25/2025   14:29 Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը 01/25/2025   14:23 Մեքսիկան հրաժարվել Է ընդունել ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռը ՝ անօրինական ներգաղթյալներով 01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   13:45 Եթե 2018-ին խնդիր դնեինք Կաթողիկոսին փոխելու, կհաջողեինք. եկեղեցին մոմ է վաճառում, ինչի՞ պիտի ՀԴՄ չտա. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:14 Հայտարարագրման միջոցով փորձում են վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա. Բագրատ Սրբազան 01/25/2025   13:02 Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբ 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ» 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/25/2025   08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ» 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/25/2025   08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ» 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ)

Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը 05/21/2015   19:52  |  ԼՐԱՀՈՍ

 
Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը
 
Մեծարգո՛ նախագահ Դոլ,
Հարգելի՛ գործընկերներ,
 
Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի և այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:
 
Պարո՛ն նախագահ,
 
Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և մենք հանձնառու ենք խորացնելու և էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ: Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը:
 
Շատ կարևոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես Գործընկերություն: Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Հետևաբար, հետագա համագործակցության հիմքում պետք է պահպանել մեր հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:
 
Միաժամանակ ողջունում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը, ինչն իրապես կնպաստի ԵՄ հետ համագործակցության հնարավոր ուղղությունների և նոր հեռանկարների բացահայտմանը:
 
Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:
 
Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա:
 
Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր բոլորի աջակցությունը:
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Արդեն տևական ժամանակ է, որ գործընկեր երկրներից մեկում` Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել: Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Կարծում եմ` դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում:
 
Խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության և անվտանգության ապահովման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, որը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ:
 
Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի` կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում:
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Օգտվելով առիթից՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ԵԺԿ-ի և անձամբ նախագահ Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի ս.թ. ապրիլի 15-ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում, որը խոսում է այս հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման և համամարդկային արժեքներին հավատարի լինելու մասին: Շնորհակալ եմ, պարոն Դոլ, ապրիլի 24-ին Երևան այցելելու իմ հրավերն ընդունելու և «այլևս երբեք» համաշխարհային ուղերձին միանալու համար:
 
Վերջին ամիսներին մեր եվրոպական օրակարգը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով: Դրանց թվում առանձնացնեմ մարտ ամսին Երևանում Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի անցկացումը, ինչպես նաև նախորդ շաբաթ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը:
 
Վերջում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարևորում է ԵԺԿ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքներն ակնհայտ են մեզ համար: Այս առումով բարձր եմ գնահատում օրեր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամակցությունը ԵԺԿ երիտասարդական կազմակերպությանը:
 
Շնորհակալություն:
 
 

Արխիվ

[]