ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂՀ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանը հրավիրվել է մայիսի 21-ին 05/18/2015 21:56 | Ընտրական իրավունք
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում գրանցել է մայիսի 3-ի ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին: Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին ԼՂՀ ԿԸՀ-ն գրանցել էր դեռևս մարտի 10-ին:
ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը համամասնական ընտրակարգով ընտրված 22 և մեծամասնական ընտրակարգով ընտրված 11 պատգամավորներին հանձնել է Ազգային ժողովի պատգամավորի վկայական:
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարվել է, որ 2015թ. մայիսի 21-ին` ժամը 11.00-ին հրավիրվում է ԼՂՀ 6-րդ գումարման նորընտրիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, համամասնական ընտրակարգով պատգամավորների գրանցումն իրականացվել է, հաշվի առնելով ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավորներ ընտրվելու մասին որոշումը և անցողիկ շեմը՝ 5 տոկոսը, հաղթահարած կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումները, ինչպես նաև խորհրդարան անցած կուսակցությունների ընտրական ցուցակների անցողիկ տեղերում ընդգրկված որոշ թեկնածուների մեծամասնական ընտրակարգով ընտրվելու փաստը:
Ըստ այդմ՝ մանդատից հրաժարվել են ԼՂՀ ներկայիս վարչապետ Արայիկ Հարությունյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն), Սուրեն Գրիգորյանը (Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն), ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը («Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն) և Վալերի Բալայանը («Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն):
Մեծամասնական ընտրակարգով ընտրվել են կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված Արթուր Թովմասյանը և Արզիկ Մխիթարյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն), Վահրամ Բալայանը («Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն) և Վիտալի Բալասանյանը («Շարժում-88» կուսակցություն):
Այսպիսով՝ մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով համամասնական ընտրակարգով պատգամավորներ են գրանցվել`
«Ազատ հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակից՝
1. Դադայան Ռամելա Նիկոլայի
2. Հյուսնունց Ռուդիկ Լևոնի
3. Ավանեսյան Արպատ Սանջանի
4. Պետրոսյան Գագիկ Ռազմիկի
5. Իսրայելյան Ռուսլան Էդուարդի
6. Ջիվանյան Հովիկ Խանլարի
7. Գրիգորյան Արամ Արամայիսի
8. Օհանջանյան Արարատ Արամայիսի
9. Ղահրամանյան Ռոբերտ Էդիկի
10. Կասպարյան Գրիգորի Իսակի
11. Ուլուբաբյան Վարդգես Աշոտի
(11 մանդատ)
«Ազգային վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակից՝
1.Խանումյան Հայկ Ռուբենի
(1 մանդատ)
Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակից՝
1. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի
2.Գալստյան Ժաննա Գեորգիի
3. Բաղրյան Վարդգես Բորիսի
4. Բարսեղյան Լյուդմիլա Անուշավանի
(4 մանդատ)
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից՝
1.Պետրոսյան Գեորգի Միքայելի
2.Սարգսյան Արմեն Թեմուրի
3.Մնացականյան Ռիտա Միքայելի
4.Գաբրիելյան Ալյոշա Գրիգորիի
(4 մանդատ)
«Շարժում-88» կուսակցության ընտրական ցուցակից՝
1.Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի
2.Բաղունց Գագիկ Միքայելի
(2 մանդատ)
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի մեծամաuնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավորներ են ընտրվել.
թիվ 1 ընտրատարածքում` Դավիթ Մելքումյանը, ով առաջադրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից,
թիվ 2 ընտրատարածքում` Արսեն Առստամյանը (ինքնաառաջադրված անկուսակցական),
թիվ 3 ընտրատարածքում` Արզիկ Մխիթարյանը («Ազատ Հայրենիք»),
թիվ 4 ընտրատարածքում` Վահրամ Բալայանը (ՀՅԴ),
թիվ 5 ընտրատարածքում` Վիտալի Բալասանյանը («Շարժում-88»),
թիվ 6 ընտրատարածքում` Իվան Ավանեսյանը («Ազատ Հայրենիք»),
թիվ 7 ընտրատարածքում` Սերգեյ Հարությունյանը («Ազատ Հայրենիք»),
թիվ 8 ընտրատարածքում` Դավիթ Իշխանյանը (ՀՅԴ),
թիվ 9 ընտրատարածքում` Արթուր Թովմասյանը («Ազատ Հայրենիք»),
թիվ 10 ընտրատարածքում` Լեռնիկ Հովհաննիսյանը (ՀՅԴ),
թիվ 11 ընտրատարածքում` Արմո Ծատրյանը (Արցախի ժողովրդավարական կուսակցություն):
Այսպիսով՝ ԼՂՀ ԱԺ համամասնական և մեծամասնական ընտրակարգերով մանդատների թվով առաջատարը «Ազատ հայրենիք» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: ԱԺ 33 մանդատներից 15-ը բաժին է հասել այս կուսակցությանը:
ՀՅԴ-ն, որի ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր, Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ՝ 6 պատգամավոր, «Շարժում-88»-ը, որի ցուցակը գլխավորում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, անկուսակցական Վիտալի Բալասանյանը՝ 3 պատգամավոր, Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ»-ը՝ 1 պատգամավոր:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից