ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլի 24-ով վերջակետ չի դրվում, գործընթացը շարունակվում է. արձանագրում է Շավարշ Քոչարյանը 05/15/2015 21:28 | ԼՐԱՀՈՍ
Պատահական չէ Հռոմի Պապի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը այն ժամանակահատվածում, երբ Մերձավոր Արևելքում՝ քաղաքակրթության օջախների բնօրրանում, բնաջնջվում են հենց այն փոքրամասնությունները, որոնք այդ քաղաքակրթության կրող են, ընդ որում` անկախ կրոնից և ազգությունից:
Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդմանը այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ դա վերաբերում է և՛ քրիստոնյաներին, և՛ մահմեդականներին, ասորիներին, եզդիներին և այլ փոքրամասնություններին:
«Այսինքն` այն շատ էական խորհուրդ է. Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն և ոչ այնքան պետք է միայն հայությանը, որովհետև մենք մեր հետևությունն արել ենք (մեր հետևությունն այն է, որ, առաջին հերթին, ապավինի՛ր քո սեփական ուժերին), այլ պետք է, առաջին հերթին, ամբողջ մարդկությանը: Որովհետև եթե մարդկության դեմ հանցագործությունը մնում է չճանաչված, ժխտված, անպատիժ, ապա դա պարարտ հող է բացում նույն նմանատիպ գործողությունների համար: Այն, ինչին մենք ականատես ենք այսօր Մերձավոր Արևելքում»,- նշել է Շ.Քոչարյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ Եվրոխորհրդարանը, Հռոմի Պապը հատուկ ուշադրություն դարձրին Հայոց ցեղասպանությանը:
«Պատահական չէ, որ հենց այս ժամանակահատվածում մենք ականատես եղանք Ավստրիայի խորհրդարանի, վերջինը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Եվրախորհրդարանի հայտարարությունը: Եվ այդ գործընթացը չի սահմանափակվում միայն Եվրոպայով»,- հավելել է փոխնախարարը:
Ըստ Շավարշ Քոչարյանի, այն գործընթացը, որն արդեն սկսվել է, այն մասնակցությունը, որն ունեցել է Արտաքին գործերի նախարարությունն իր դեսպանատներով, իր կառույցներով, պետք է շարունակվի, որովհետև երբեք խնդիրն այդպես չի դրվել, որ ապրիլի 24-ով ինչ-որ վերջակետ ենք դնում: Մասնավորապես, կա գործողությունների ծրագիր, որը ներկայացված է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովին, և այդ ծրագրով նախատեսված է այդ աշխատանքի շարունակականություն՝ Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների, Սփյուռքի բոլոր կառույցների հետ համատեղ:
Շավարշ Քոչարյանը շատ կարևորել է, որ ֆրանսիական «Politique Internationale» ամսագրում հատուկ շարք, հատուկ համար նվիրվեց Հայոց ցեղասպանությանը՝ և՛ ֆրանսերեն, և՛ անգլերեն: «Աշխարհի քաղաքական գործիչներ, լուրջ ցեղասպանագետներ այդտեղ հոդվածներ տպագրեցին: Սա աննախադեպ է: Եվ այդ ամսագրի համապատասխան օրինակները բաժանվեցին Երևանում: Այստեղ, իհարկե, հիմնական ծանրությունը հենց ԱԳՆ- վրա էր: Կամ, օրինակ, Ժնևում Մարդու իրավունքների խորհուրդը հերթական բանաձևն ընդունեց Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ: Այստեղ էլ հիմնական ծանրությունը մեզ վրա էր»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ