ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/24/2025 15:15
Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան
01/24/2025 14:58
Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
01/24/2025 14:45
Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել.Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը
01/24/2025 14:34
AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ
01/24/2025 14:20
Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը. ԱԳ փոխնախարարը՝ ռուս սահմանապահների՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից դուրս բերման մասին
01/24/2025 14:16
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան
01/24/2025 14:10
Ինչ կլինի այս կամ այն փուլում՝ թողնենք ապագային. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության մասին
01/24/2025 13:53
Երկրաշարժ՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում
01/24/2025 13:32
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
01/24/2025 13:22
Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
01/24/2025 13:13
ԵԱՏՄ-ն հանդուրժելու՞ է ԵՄ-ի ինտեգրման գործընթացը․ Գևորգյանը՝ Զեյնալյանին
01/24/2025 13:10
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
01/24/2025 13:07
ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից
01/24/2025 13:02
Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը
01/24/2025 12:38
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
01/24/2025 12:12
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
01/24/2025 11:48
Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը. Դավիթ Հարությունյան
01/24/2025 11:43
Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր՝ պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից
01/24/2025 11:22
Զեկույցից տպավորություն է, որ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ պարունակել. Աբրահամյան
01/24/2025 10:55
Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել.կալանքի միջնորդությունը մերժվել է
01/24/2025 10:45
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել․ դատավորների միության հայտարարությունը
01/24/2025 10:43
Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
01/24/2025 10:37
Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին
01/24/2025 10:34
Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
01/24/2025 10:19
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ. շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի
01/24/2025 08:19
Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
01/24/2025 08:15
300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
01/24/2025 08:12
Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
01/24/2025 08:07
Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
01/24/2025 08:05
Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
01/24/2025 07:57
25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
01/24/2025 07:53
ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
01/24/2025 07:50
Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ»
01/23/2025 23:58
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
01/23/2025 23:49
Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք
01/23/2025 23:39
Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
01/23/2025 23:23
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
01/23/2025 23:16
Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը
01/23/2025 23:01
Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին
01/23/2025 22:48
Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել
01/23/2025 22:35
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
01/23/2025 22:34
Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում
01/23/2025 22:28
Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել
01/23/2025 22:19
Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ
01/23/2025 22:05
Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար
01/23/2025 21:52
Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
01/23/2025 21:39
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել
01/23/2025 21:21
Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել
01/23/2025 21:11
Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
01/23/2025 21:00
Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
01/22/2025 22:33
Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով
01/23/2025 18:58
Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել
01/23/2025 16:00
Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին
01/23/2025 20:58
Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ)
01/22/2025 15:20
Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի
01/22/2025 21:21
Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին
01/23/2025 12:51
Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը
01/23/2025 14:44
Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ
01/23/2025 08:22
Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
01/23/2025 10:45
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց
01/22/2025 21:39
Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
01/23/2025 20:49
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
01/22/2025 22:02
17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել
01/22/2025 16:49
Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին
01/23/2025 08:24
ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
01/23/2025 20:35
«Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում
01/23/2025 19:56
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
01/23/2025 13:26
Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից
01/23/2025 18:44
Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
01/23/2025 15:31
Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը
«Արաբկիր» բժշկական համալիրում 2,5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով պաշտպանը միջնորդեց արդարացնել բժիշկ պաշտպանյալին 05/15/2015 11:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2,5 տարեկան Լիա Միսակյանի՝ «Արաբկիր» բժշկական համալիրում մահվան գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, հանդես գալով պաշտպանական ճառով, միջնորդեց առաջադրված մեղադրանքում հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը և արդարացնել:
Պաշտպանական ճառում Երեմ Սարգսյանը նշեց, որ ամբողջ նախաքննությունը և դատաքննությունը ցույց տվել էր, որ գործի ելքը կանխորոշված է եղել ի սկզբանե: Այս դեպքում ևս, ինչպես և վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած այլ քրեական գործերի պարագայում, նշված մարմիններն անտեսեցին օրենքն ու իրավաբանությունը և ամեն գնով փորձեցին հասնել նրան, որ գոնե որոշ բժիշկներ, այս դեպքում Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը, ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ դրանով փորձելով խուսափել տուժող կողմի դժգոհությունից և քննադատությունից:
Ըստ պաշտպանի՝ նման վարքագծի ամենահիմնական պատճառը համաներման ակտի առկայությունն է, որը ազատազրկման դատապարտվելու դեպքում բժիշկներին ազատում է պատժի կրումից:
«Սա այն դեպքերից է, երբ համաներման ակտը ոչ թե ի օգուտ ամբաստանյալների է, այլ՝ ի վնաս»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ իրավապահ մարմինները՝ նախաքննական մարմինը, դատախազության համապատասխան պաշտոնատար անձինք, ինչպես նաև Դատարանը, խղճի հետ գործարքի են գնացել. առանց բժիշկների մեղքը հիմնավորելու՝ որոշել են բժիշկներին դատապարտել այդ հանցագործության կատարման համար՝ այդ կերպ խուսափելով հասարակական հնչեղություն ստացած այս գործով տուժող կողմի և ,ինչու չէ, հասարակության որոշակի հատվածի դժգոհություններից և քննադատությունից, իսկ մյուս կողմից իրենց խղճի առաջ իրենք փորձում են արդարանալ նրանով, որ, միևնույն է, բժիշկները ազատազրկում չեն կրելու, քանի որ նրանց նկատմամբ համաներման ակտ է կիրառվելու:
Իսկ երկրորդ պատճառն այն է, որ սույն քրեական գործն այլ գործերից տարբերվում է նրանով, որ իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնատար անձինք և հատկապես նախագահող դատավորը, բացի իրավաբանական գիտելիքներ ունենալը, պարտավոր էին ըմբռնել նաև բժշկության էությունը, որպեսզի ի վերջո կարողանային գնահատել ոչ միայն բժշկական անձնակազմի ցուցմունքները, այլ նաև՝ իրար հակասող երկու դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացությունները, ինչին, ցավոք սրտի, այդպես էլ ականատես չեղանք, քանի որ ամբողջ դատաքննությունից պարզ դարձավ, որ սույն քրեական գործով քննիչի, դատախազի և դատավորի կարիք էլ չի եղել, քանզի սույն քրեական գործի ելքը երկու փորձագետներ են որոշել՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետ Ս.Սևոյանը և կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն իրականացրած հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, քանի որ նրանց կողմից տրված եզրակացությունները և ցուցմունքներն են այդ մարմինների համար անվիճելի հիմք հանդիսացել, որ հաստատված համարեն բժիշկների մեղքը:
Մասնավորապես պաշտպանն իր ճառում նշեց, որ ցանկացել է հետևել իր գործընկերոջը՝ այս գործով մյուս ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի օրինակին և հրաժարվել դատարանում ճառով հանդես գալու իրավունքից, քանի, որ նիստը նախագահող դատավորը դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունի, ինչը դրսևորվել է գործը քննելու առաջին իսկ պահից՝ խոսքերով և վարքագծով ակնհայտորեն մեղադրելով բժիշկներին և բժշկական անձնակազմին՝ իրենց պարտականություններն անբարեխիղճ կատարելու մեջ:
Ինչպես նաև անվերապահորեն, որպես անհերքելի ապացույց է ընդունել ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ փորձագետների կողմից տրված՝ Զ.Այվազյանին և Լ.Վարդանյանին մեղադրող եզրակացությունները, ինչպես նաև՝ նույն փորձագետների ցուցմունքները, որոնք ինքնին խիստ թերի են և չհիմնավորված, իսկ ամենաէական հանգամանքների դեպքում էլ հակասում են միմյանց:
Պաշտպանը, ասվածը հիմնավորելով, անդրադարձավ դիակի դատաբժշկական և կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններին, ինչպես նաև՝ փորձագետներ Գագիկ Հարությունյանի և Ս.Սևոյանի ցուցմունքներին՝ «հստակ ցույց տալով դրանց, մեղմ ասած, թերի, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհեթեթ լինելը»:
Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությամբ պարզաբանման ենթակա այլ հարցերի, որոշման վերջին կետում նաև նշել է, որ առաջադրված հարցերի պատասխանների վերաբերյալ խնդրվում է նշել պատասխանները հիմնավորող բժշկական գրականության մեջ առկա կոնկրետ հեղինակների հոդվածները:
Ի պատասխան այն հարցին, թե ինչու քննիչի որոշման մեջ նշված այդ պահանջը չի կատարվել, փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է. «պահանջ պիտի լինի փորձաքննության, պահանջ չի եղել, դրա համար էլ մենք դրան անդրադարձ չենք կատարել»: Դատարանի կողմից հարցի պարզաբանմանն էլ փորձագետը հայտարարել էր, որ իրենք այդպես են գնահատել, որ սա պահանջ չի, դրա համար էլ գրականությանն անդրադարձ չենք կատարել:
Պաշտպանը արձանագրեց, որ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունում փորձագետներն իրենց հետևությունները կատարելիս հղում չեն կատարել այն նորմատիվ-իրավական փաստաթղթերին, մեթոդական ձեռնարկներին, ուղեցույցներին կամ գոնե բժշկական գրականությանը, որոնք հաստատում են այդ հետևությունները: Անհասկանալի է, թե այդ դեպքում նշված հետևություններին հանգելու համար փորձագետներն ի՞նչ մեթոդիկա են կիրառել, որը պարտավոր էին նշել:
«Ստացվում է, որ վերը նշված հետևություններն ընդամենը փորձաքննությունը կատարած փորձագետների սուբյեկտիվ մտքերն ու դիրքորոշումներն են` զուրկ որևէ հիմնավորումից»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Նշենք, որ քննիչի կողմից տրված հարցին, թե Զարինե Այվազյանն իրոք ինչ-որ բժշկական սխա՞լ է թույլ տվել, որն էլ անմիջական պատճառական կապի մեջ է գտնվում Լիա Միսակյանի մահվան հետ, փորձագետները պատասխանել են. «Եթե ի սկզբանե ճիշտ գնահատվեր Լ.Միսակյանի առողջական օբյեկտիվ վիճակը, կազմակերպվեր ճիշտ հետազոտություններ, կատարվեր ճիշտ և ժամանակին ախտորոշում և համապատասխան բուժում, ապա չի բացառվում, որ հնարավոր լիներ կանխելու հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվող ընթացքը, սակայն հարկ է նշել, որ անգամ այդպիսիք կատարվելու պարագայում էլ միանշանակ ասել, թե արդյոք բուժումը կարո՞ղ էր լինել համապատասխան էֆեկտիվ, հնարավոր չէ»:
Ի տարբերություն վերը նշվածի՝ փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը դատարանում գրեթե պնդում էր, որ այդ կապն առկա է:
Պաշտպանը հարց է բարձրացնում, եթե այդ անմիջական պատճառական կապը հաստատված է համարել նաև փորձագիտական հանձնաժողովը, ապա ինչու՞ այդ մասին ուղղակիորեն չի նշվել եզրակացության հետևություններում:
Պատասխանը հետևյալն է՝ հանձնաժողովը նախազգուշացված է եղել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին, հետևաբար՝ այդպիսի ակնհայտ կեղծիք չէին կարող նշել, իսկ Գ.Հարությունյանը դատարանում հարցաքննվել է որպես փորձագետ և զուտ իր կարծիքի համար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ուստիև՝ դիմեց այդ խաբկանքին, ինչը, ցավոք, կրկին անվերապահորեն ընդունվեց մեղադրողի և դատարանի կողմից:
Բացի այն, որ նախաքննական մարմինը պահանջել է, որ փորձագետները պատասխանեն, թե համապատասխան բացթողումները և թերությունները կոնկրետ ո՞ր ընթացքում են թույլ տրվել, նաև պահանջել է, որ տարանջատեն, թե կոնկրետ որ բուժաշխատողի կողմից և կոնկրետ ինչպիսի՞ թերություններ և բացթողումներ են թույլ տրվել:
Այս հարցին հանձնաժողովը տվել է պատասխան, որ «Լիա Միսակյանի ախտորոշումը 31.12.2012թ. կատարվել է թերի, հիվանդի անամնեստիկ և օբյեկտիվ տվյալները /ըստ անամնեզի` 14 օր հիվանդ է, ունեցել է փսխում, տնքոցով շնչառություն/, վկայել են օրգանիզմի արտահայտված ինտոքսիկացիայի մասին, ինչը բնորոշ չէ նախնական դրված ախտորոշմանը` սուր շնչառական ինֆեկցիային, այլ ավելի բնորոշ է թոքաբորբին: Եթե ընդունման ժամանակ ճիշտ գնահատվեր հիվանդի վիճակը, ապա բժկի կողմից նույն պահին անհրաժեշտ էր նշանակել հակաբակտերիալ բուժում, որը չի կատարվել: Հիվանդ Լ.Միսակյանի հիվանդանոց ընդունվելու ժամանակ, հաշվի առնելով վերը նշված անամնեստիկ և օբյեկտիվ տվյալները, անհրաժեշտ էր կատարել նաև կրծքավանդակի ռենտգեն նկարահանում` թոքաբորբի առկայությունը ժխտելու կամ հաստատելու համար»:
Պաշտպանը հարց է բարձրացնում՝ այս պատասխանում Զարինե Այվազյանի հերթապահության օրվա ընթացքում թույլ տրված որևէ բացթողման և թերության մասին, կամ որևէ տեղ նշվա՞ծ էր արդյոք, որ կոնկրետ Զարինե Այվազյանը կամ գոնե նրա հերթապահության օրվա՝ 01.01.2013թ., բժշկական անձնակազմի կողմից որևէ թերությու՞ն է թույլ տրվել:
Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների 2-րդ կետում հանձնաժողովը նշել է, որ նշանակված բուժումները հիմնականում եղել են ոչ հակացուցված, սակայն հարկ է նշել, որ հիմնավորված չէ ընդունվելու ժամանակ նշանակված «դեքսամետազոն» տեսակի դեղամիջոցը, քանի որ բացակայում են օբյեկտիվ վիճակի համապատասխան ցուցումները՝ օրինակ շնչառության հաճախությունը:
Լիա Միսակյանի հիվանդության պատմագրի համաձայն՝ ընդունման օրը նրան «դեքսամետազոն» տեսակի դեղամիջոց չի նշանակվել, այլ այն նշանակվել է երրորդ օրը՝ 2013թ. դեկտեմբերի 2-ին:
Նշվածի վերաբեյալ Գագիկ Հարությունյանին դատարանում հարց է ուղվել, սակայն, ըստ պաշտպանի, Հարությունյանը, հասկանալով փորձագիտական հանձնաժողովի ակնհայտ թերությունը, փորձեց այն նույնպես վերագրել Լիա Միսակյանին բուժող բժիշկներին, որպիսի նպատակով էլ պատասխանեց, թե այնքան աղքատիկ է հիվանդության պատմագիրը, որ անգամ հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ են մտածել, որ առաջին օրն է նշանակվել:
Երեմ Սարգսյանը նշեց որ բավարար է միայն ևս մեկ անգամ զննել հիվանդության պատմագիրը, և ակնհայտ կդառնա փորձագետի պատասխանի անհեթեթությունը, քանի որ «դեքսամետազոն» դեղամիջոցի նշանակման մասին նշված է միայն պատմագրի 7-րդ թերթի հակառակ երեսի ստորին հատվածում, որից անմիջապես վերևում նշված է, որ այդ գրառումը կատարված է 02.01.2013թ.-ին:
Պաշտպանն ընդգծեց, որ եթե սա փորձագիտական հանձնաժողովի կողմից կատարված ակնհայտ կեղծիք չէ, ապա մնում է մտածել, որ այդ հսկայական հանձնաժողովն այնքան մակերեսորեն և ձևականորեն է մոտեցել սույն փորձաքննության կատարմանը, որ դրա բազմաթիվ անդամներից գոնե մեկը չի նկատել, որ այդ նշանակումը կատարված է ոչ թե ընդունման պահին, այլ՝ դրանից երկու օր անց՝ 02.01.2013թ.-ին, և այն թերություն գնահատելով՝ վերագրել են երեխային ընդունող բժշկին:
«Այսքանից հետո ինչպե՞ս պետք է համոզված լինենք, որ մնացած հետևությունները նշելիս նույն մակերեսային մոտեցումը չեն ցուցաբերել, հատկապես, որ այդ հետևությունները հիմնավորող որևէ գրականություն կամ մեթոդիկա էլ չեն նշել եզրակացության մեջ»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Բժիշկ ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպանը հայտարարեց, որ այս պայմաններում դատարանն ուղղակի պարտավոր էր հաստատել այդ եզրակացության՝ որպես ապացույց անթույլատրելիությունը, կամ գոնե կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել: Սակայն դրա փոխարեն, դատարանը, առանց որևէ հիմնավորման, մերժեց իրենց միջնորդությունը՝ նշված եզրակացության՝ որպես ապացույց անթույլատրելիությունը հաստատելու վերաբերյալ:
Պաշտպանը գտնում է, որ միջնորդության մերժումը, չի պատճառաբանվել:
Ինչ վերաբերում է երեխայի արյան ընդհանուր քննության արդյունքները պատրաստ լինելուն, ապա, ըստ պաշտպանի, նախաքննությամբ և դատաքննությամբ պարզվել և հաստատվել է, որ հիվանդանոցում գործող կարգի համաձայն՝ արյան ընդհանուր քննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում լաբորատորիայից դրանք բերելու պարտականությունը կրել է հիմնականում մայրապետը, երբեմն նաև՝ բուժքույրը, իսկ բժիշկն այդ արդյունքները նախատեսվածից շուտ ստանալու համար լաբորատորիա դիմել է խիստ անհրաժեշտության դեպքում:
01.01.2013թ. հանդիսանալով «Արաբկիր» ԲԿ հերթապահ բժիշկ՝ Զարինե Այվազյանն այդ օրն սպասարկել է 107 հիվանդի, որի դեպքում, նույնիսկ նրանցից յուրաքանչյուրին 10 րոպե տրամադրելու դեպքում, Զ.Այվազյանին անհրաժեշտ է եղել մոտ 17 ժամ ժամանակ, ուստի՝ այս ծանրաբեռնվածության պայմաններում վերջինս ոչ թե բացահայտ անգործություն է ցուցաբերել, ինչպես նշված է մեղադրանքում, այլ գործել է սահմանված կարգով` սպասելով, որ արյան ընդհանուր քննության արդյունքները պատրաստ լինելուն պես՝ մայրապետն այն կբերի բաժանմունք և կհանձնի իրեն, ինչը տեղի չի ունեցել:
Ռեպլիկի իրավունքից օգտվելով՝ մեղադրողն ասաց՝ չի կարելի քննարկել փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում թոքի 2 կտոր 5-ի փոխարեն վերցնելն այն դեպքում, երբ ողջ երեխայի արյան անալիզները պատրաստ է եղել, իսկ Զարինե Այվազյանը «լայաղ չի էլ արել ծանոթանալ»: Իսկ առաջադրված մեղադրանքը, ըստ մեղադրողի, ամբողջությամբ հիմնավոր է:
Տուժողի իրավահաջորդ, մահացած երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանն էլ հայտարարեց, որ բացթողումներից խոսելուց առաջ նախ իր հարցին պատասխանեն՝ ի՞նչ է արել Զարինե Այվազյանը:
«ի բուժում, մի լրացում: Ինչ-որ բան ասեք՝ այս բանն արել է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
[]