Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան 01/24/2025   14:58 Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել 01/24/2025   14:45 Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել.Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը 01/24/2025   14:34 AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ 01/24/2025   14:20 Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը. ԱԳ փոխնախարարը՝ ռուս սահմանապահների՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից դուրս բերման մասին 01/24/2025   14:16 ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան 01/24/2025   14:10 Ինչ կլինի այս կամ այն փուլում՝ թողնենք ապագային. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության մասին 01/24/2025   13:53 Երկրաշարժ՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում 01/24/2025   13:32 Նոր նշանակում Քննչական կոմիտեում 01/24/2025   13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ)

«Արաբկիր» բժշկական համալիրում 2,5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով պաշտպանը միջնորդեց արդարացնել բժիշկ պաշտպանյալին 05/15/2015   11:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2,5 տարեկան Լիա Միսակյանի՝ «Արաբկիր» բժշկական համալիրում մահվան գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, հանդես գալով պաշտպանական ճառով, միջնորդեց առաջադրված մեղադրանքում հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը և արդարացնել:
 
Պաշտպանական ճառում Երեմ Սարգսյանը նշեց, որ ամբողջ նախաքննությունը և դատաքննությունը ցույց տվել էր, որ գործի ելքը կանխորոշված է եղել ի սկզբանե: Այս դեպքում ևս, ինչպես և վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած այլ քրեական գործերի պարագայում, նշված մարմիններն անտեսեցին օրենքն ու իրավաբանությունը և ամեն գնով փորձեցին հասնել նրան, որ գոնե որոշ բժիշկներ, այս դեպքում Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը, ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ դրանով փորձելով խուսափել տուժող կողմի դժգոհությունից և քննադատությունից:
 
Ըստ պաշտպանի՝ նման վարքագծի ամենահիմնական պատճառը համաներման ակտի առկայությունն է, որը ազատազրկման դատապարտվելու դեպքում բժիշկներին ազատում է պատժի կրումից:
 
«Սա այն դեպքերից է, երբ համաներման ակտը ոչ թե ի օգուտ ամբաստանյալների է, այլ՝ ի վնաս»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ իրավապահ մարմինները՝ նախաքննական մարմինը, դատախազության համապատասխան պաշտոնատար անձինք, ինչպես նաև Դատարանը, խղճի հետ գործարքի են գնացել. առանց բժիշկների մեղքը հիմնավորելու՝ որոշել են բժիշկներին դատապարտել այդ հանցագործության կատարման համար՝ այդ կերպ խուսափելով հասարակական հնչեղություն ստացած այս գործով տուժող կողմի և ,ինչու չէ, հասարակության որոշակի հատվածի դժգոհություններից և քննադատությունից, իսկ մյուս կողմից իրենց խղճի առաջ իրենք փորձում են արդարանալ նրանով, որ, միևնույն է, բժիշկները ազատազրկում չեն կրելու, քանի որ նրանց նկատմամբ համաներման ակտ է կիրառվելու:    
 
Իսկ երկրորդ պատճառն այն է, որ սույն քրեական գործն այլ գործերից տարբերվում է նրանով, որ իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնատար անձինք և հատկապես նախագահող դատավորը, բացի իրավաբանական գիտելիքներ ունենալը, պարտավոր էին ըմբռնել նաև բժշկության էությունը, որպեսզի ի վերջո կարողանային գնահատել ոչ միայն բժշկական անձնակազմի ցուցմունքները, այլ նաև՝ իրար հակասող երկու դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացությունները, ինչին, ցավոք սրտի, այդպես էլ ականատես չեղանք, քանի որ ամբողջ դատաքննությունից պարզ դարձավ, որ սույն քրեական գործով քննիչի, դատախազի և դատավորի կարիք էլ չի եղել, քանզի սույն քրեական գործի ելքը երկու փորձագետներ են որոշել՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետ Ս.Սևոյանը և կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն իրականացրած հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, քանի որ նրանց կողմից տրված եզրակացությունները և ցուցմունքներն են այդ մարմինների համար անվիճելի հիմք հանդիսացել, որ հաստատված համարեն բժիշկների մեղքը:
 
Մասնավորապես պաշտպանն իր ճառում նշեց, որ ցանկացել է հետևել իր գործընկերոջը՝ այս գործով մյուս ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի օրինակին և հրաժարվել դատարանում ճառով հանդես գալու իրավունքից, քանի, որ նիստը նախագահող դատավորը դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունի, ինչը դրսևորվել է գործը քննելու առաջին իսկ պահից՝ խոսքերով և վարքագծով ակնհայտորեն մեղադրելով բժիշկներին և բժշկական անձնակազմին՝ իրենց պարտականություններն անբարեխիղճ կատարելու մեջ:
 
Ինչպես նաև անվերապահորեն, որպես անհերքելի ապացույց է ընդունել ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ փորձագետների կողմից տրված՝ Զ.Այվազյանին և Լ.Վարդանյանին մեղադրող եզրակացությունները, ինչպես նաև՝ նույն փորձագետների ցուցմունքները, որոնք ինքնին խիստ թերի են և չհիմնավորված, իսկ ամենաէական հանգամանքների դեպքում էլ հակասում են միմյանց:
 
Պաշտպանը, ասվածը հիմնավորելով, անդրադարձավ դիակի դատաբժշկական և կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններին, ինչպես նաև՝ փորձագետներ Գագիկ Հարությունյանի և Ս.Սևոյանի ցուցմունքներին՝ «հստակ ցույց տալով դրանց, մեղմ ասած, թերի, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհեթեթ լինելը»:
 
Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությամբ պարզաբանման ենթակա այլ հարցերի, որոշման վերջին կետում նաև նշել է, որ առաջադրված հարցերի պատասխանների վերաբերյալ խնդրվում է նշել պատասխանները հիմնավորող բժշկական գրականության մեջ առկա կոնկրետ հեղինակների հոդվածները:
 
Ի պատասխան այն հարցին, թե ինչու քննիչի որոշման մեջ նշված այդ պահանջը չի կատարվել, փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է. «պահանջ պիտի լինի փորձաքննության, պահանջ չի եղել, դրա համար էլ մենք դրան անդրադարձ չենք կատարել»: Դատարանի կողմից հարցի պարզաբանմանն էլ փորձագետը հայտարարել էր, որ իրենք այդպես են գնահատել, որ սա պահանջ չի, դրա համար էլ գրականությանն անդրադարձ չենք կատարել:
 
Պաշտպանը արձանագրեց, որ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունում փորձագետներն իրենց հետևությունները կատարելիս հղում չեն կատարել այն նորմատիվ-իրավական փաստաթղթերին, մեթոդական ձեռնարկներին, ուղեցույցներին կամ գոնե բժշկական գրականությանը, որոնք հաստատում են այդ հետևությունները: Անհասկանալի է, թե այդ դեպքում նշված հետևություններին հանգելու համար փորձագետներն ի՞նչ մեթոդիկա են կիրառել, որը պարտավոր էին նշել: 
 
«Ստացվում է, որ վերը նշված հետևություններն ընդամենը փորձաքննությունը կատարած փորձագետների սուբյեկտիվ մտքերն ու դիրքորոշումներն են` զուրկ որևէ հիմնավորումից»,- ասաց Երեմ Սարգսյանը:
 
Նշենք, որ քննիչի կողմից տրված հարցին, թե Զարինե Այվազյանն իրոք ինչ-որ բժշկական սխա՞լ է թույլ տվել, որն էլ անմիջական պատճառական կապի մեջ է գտնվում Լիա Միսակյանի մահվան հետ, փորձագետները պատասխանել են. «Եթե ի սկզբանե ճիշտ գնահատվեր Լ.Միսակյանի առողջական օբյեկտիվ վիճակը, կազմակերպվեր ճիշտ հետազոտություններ, կատարվեր ճիշտ և ժամանակին ախտորոշում և համապատասխան բուժում, ապա չի բացառվում, որ հնարավոր լիներ կանխելու հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվող ընթացքը, սակայն հարկ է նշել, որ անգամ այդպիսիք կատարվելու պարագայում էլ միանշանակ ասել, թե արդյոք բուժումը կարո՞ղ էր լինել համապատասխան էֆեկտիվ, հնարավոր չէ»:
 
Ի տարբերություն վերը նշվածի՝ փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը դատարանում գրեթե պնդում էր, որ այդ կապն առկա է:
 
Պաշտպանը հարց է բարձրացնում, եթե այդ անմիջական պատճառական կապը հաստատված է համարել նաև փորձագիտական հանձնաժողովը, ապա ինչու՞ այդ մասին ուղղակիորեն չի նշվել եզրակացության հետևություններում:
 
Պատասխանը հետևյալն է՝ հանձնաժողովը նախազգուշացված է եղել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին, հետևաբար՝ այդպիսի ակնհայտ կեղծիք չէին կարող նշել, իսկ Գ.Հարությունյանը դատարանում հարցաքննվել է որպես փորձագետ և զուտ իր կարծիքի համար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ուստիև՝ դիմեց այդ խաբկանքին, ինչը, ցավոք, կրկին անվերապահորեն ընդունվեց մեղադրողի և դատարանի կողմից:
 
Բացի այն, որ նախաքննական մարմինը պահանջել է, որ փորձագետները պատասխանեն, թե համապատասխան բացթողումները և թերությունները կոնկրետ ո՞ր ընթացքում են թույլ տրվել, նաև պահանջել է, որ տարանջատեն, թե կոնկրետ որ բուժաշխատողի կողմից և կոնկրետ ինչպիսի՞ թերություններ և բացթողումներ են թույլ տրվել:
 
Այս հարցին հանձնաժողովը տվել է պատասխան, որ «Լիա Միսակյանի ախտորոշումը 31.12.2012թ. կատարվել է թերի, հիվանդի անամնեստիկ և օբյեկտիվ տվյալները /ըստ անամնեզի` 14 օր հիվանդ է, ունեցել է փսխում, տնքոցով շնչառություն/, վկայել են օրգանիզմի արտահայտված ինտոքսիկացիայի մասին, ինչը բնորոշ չէ նախնական դրված ախտորոշմանը` սուր շնչառական ինֆեկցիային, այլ ավելի բնորոշ է  թոքաբորբին: Եթե ընդունման ժամանակ ճիշտ գնահատվեր հիվանդի վիճակը, ապա բժկի կողմից նույն պահին անհրաժեշտ էր նշանակել հակաբակտերիալ բուժում, որը չի  կատարվել: Հիվանդ Լ.Միսակյանի հիվանդանոց ընդունվելու ժամանակ, հաշվի առնելով վերը նշված անամնեստիկ և օբյեկտիվ տվյալները, անհրաժեշտ էր կատարել նաև կրծքավանդակի ռենտգեն նկարահանում` թոքաբորբի առկայությունը ժխտելու կամ հաստատելու համար»:
 
Պաշտպանը հարց է բարձրացնում՝ այս պատասխանում Զարինե Այվազյանի հերթապահության օրվա ընթացքում թույլ տրված որևէ բացթողման և թերության մասին, կամ որևէ տեղ նշվա՞ծ էր արդյոք, որ կոնկրետ Զարինե Այվազյանը կամ գոնե նրա հերթապահության օրվա՝ 01.01.2013թ., բժշկական անձնակազմի կողմից որևէ թերությու՞ն է թույլ տրվել:
 
Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների 2-րդ կետում հանձնաժողովը նշել է, որ նշանակված բուժումները հիմնականում եղել են ոչ հակացուցված, սակայն հարկ է նշել, որ հիմնավորված չէ ընդունվելու ժամանակ նշանակված «դեքսամետազոն» տեսակի դեղամիջոցը, քանի որ բացակայում են օբյեկտիվ վիճակի համապատասխան ցուցումները՝ օրինակ շնչառության հաճախությունը: 
 
Լիա Միսակյանի հիվանդության պատմագրի համաձայն՝ ընդունման օրը նրան «դեքսամետազոն» տեսակի դեղամիջոց չի նշանակվել, այլ այն նշանակվել է երրորդ օրը՝ 2013թ. դեկտեմբերի 2-ին:
 
Նշվածի վերաբեյալ Գագիկ Հարությունյանին դատարանում հարց է ուղվել, սակայն, ըստ պաշտպանի, Հարությունյանը, հասկանալով փորձագիտական հանձնաժողովի ակնհայտ թերությունը, փորձեց այն նույնպես վերագրել Լիա Միսակյանին բուժող բժիշկներին, որպիսի նպատակով էլ պատասխանեց, թե այնքան աղքատիկ է հիվանդության պատմագիրը, որ անգամ հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ են մտածել, որ առաջին օրն է նշանակվել:  
 
Երեմ Սարգսյանը նշեց որ բավարար է միայն ևս մեկ անգամ զննել հիվանդության պատմագիրը, և ակնհայտ կդառնա փորձագետի պատասխանի անհեթեթությունը, քանի որ «դեքսամետազոն» դեղամիջոցի նշանակման մասին նշված է միայն պատմագրի 7-րդ թերթի հակառակ երեսի ստորին հատվածում, որից անմիջապես վերևում նշված է, որ այդ գրառումը կատարված է 02.01.2013թ.-ին:
 
Պաշտպանն ընդգծեց, որ եթե սա փորձագիտական հանձնաժողովի կողմից կատարված ակնհայտ կեղծիք չէ, ապա մնում է մտածել, որ այդ հսկայական հանձնաժողովն այնքան մակերեսորեն և ձևականորեն է մոտեցել սույն փորձաքննության կատարմանը, որ դրա բազմաթիվ անդամներից գոնե մեկը չի նկատել, որ այդ նշանակումը կատարված է ոչ թե ընդունման պահին, այլ՝ դրանից երկու օր անց՝ 02.01.2013թ.-ին, և այն թերություն գնահատելով՝ վերագրել են երեխային ընդունող բժշկին:
 
«Այսքանից հետո ինչպե՞ս պետք է համոզված լինենք, որ մնացած հետևությունները նշելիս նույն մակերեսային մոտեցումը չեն ցուցաբերել, հատկապես, որ այդ հետևությունները հիմնավորող որևէ գրականություն կամ մեթոդիկա էլ չեն նշել եզրակացության մեջ»,- ասաց Երեմ Սարգսյանը:
 
Բժիշկ ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպանը հայտարարեց, որ այս պայմաններում դատարանն ուղղակի պարտավոր էր հաստատել այդ եզրակացության՝ որպես ապացույց անթույլատրելիությունը, կամ գոնե կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել: Սակայն դրա փոխարեն, դատարանը, առանց որևէ հիմնավորման, մերժեց իրենց միջնորդությունը՝ նշված եզրակացության՝ որպես ապացույց անթույլատրելիությունը հաստատելու վերաբերյալ:
 
Պաշտպանը գտնում է, որ միջնորդության մերժումը, չի պատճառաբանվել:
 
Ինչ վերաբերում է երեխայի արյան ընդհանուր քննության արդյունքները պատրաստ լինելուն, ապա, ըստ պաշտպանի, նախաքննությամբ և դատաքննությամբ պարզվել և հաստատվել է, որ հիվանդանոցում գործող կարգի համաձայն՝ արյան ընդհանուր քննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում լաբորատորիայից դրանք բերելու պարտականությունը կրել է հիմնականում մայրապետը, երբեմն նաև՝ բուժքույրը, իսկ բժիշկն այդ արդյունքները նախատեսվածից շուտ ստանալու համար լաբորատորիա դիմել է խիստ անհրաժեշտության դեպքում:
 
01.01.2013թ. հանդիսանալով «Արաբկիր» ԲԿ հերթապահ բժիշկ՝ Զարինե Այվազյանն այդ օրն սպասարկել է 107 հիվանդի, որի դեպքում, նույնիսկ նրանցից յուրաքանչյուրին 10 րոպե տրամադրելու դեպքում, Զ.Այվազյանին անհրաժեշտ է եղել մոտ 17 ժամ ժամանակ, ուստի՝ այս ծանրաբեռնվածության պայմաններում վերջինս ոչ թե բացահայտ անգործություն է ցուցաբերել, ինչպես նշված է մեղադրանքում, այլ գործել է սահմանված կարգով` սպասելով, որ արյան ընդհանուր քննության արդյունքները պատրաստ լինելուն պես՝ մայրապետն այն կբերի բաժանմունք և կհանձնի իրեն, ինչը տեղի չի ունեցել:
 
Ռեպլիկի իրավունքից օգտվելով՝ մեղադրողն ասաց՝ չի կարելի քննարկել փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում թոքի 2 կտոր 5-ի փոխարեն վերցնելն այն դեպքում, երբ ողջ երեխայի արյան անալիզները պատրաստ է եղել, իսկ Զարինե Այվազյանը «լայաղ չի էլ արել ծանոթանալ»: Իսկ առաջադրված մեղադրանքը, ըստ մեղադրողի, ամբողջությամբ հիմնավոր է:
 
Տուժողի իրավահաջորդ, մահացած  երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանն էլ հայտարարեց, որ բացթողումներից խոսելուց առաջ նախ իր հարցին պատասխանեն՝ ի՞նչ է արել Զարինե Այվազյանը:
«ի բուժում, մի  լրացում: Ինչ-որ բան ասեք՝ այս բանն արել է»:
 
 

Հարակից հրապարակումներ`

18:32 09/04/2015  |  Քրեական խրոնիկոն«Երեխու կենդանության օրոք ոչ մի բան չեն արել, հիմա բժիշկների կամ դատաբժիշկների պրոֆեսիոնալիզմը դնում են կասկածի տակ». Մահացած 2,5 տարեկան Լիա Միսակյանի հայր
19:32 12/03/2015  |  Քրեական խրոնիկոնԵրկուսուկես տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատաքննությունը վերսկսվեց
12:47 24/02/2015  |  Քրեական խրոնիկոն2,5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստը հետաձգվեց
17:39 19/12/2014  |  Քրեական խրոնիկոնՓորձագետը բացառեց մահացած փոքրիկի մոտ հիվանդության կայծակնային զարգացումը
16:51 04/11/2014  |  Քրեական խրոնիկոն«Մինչև վերջ գնալու եմ, հասնելու եմ նրան, որ երկուսին էլ մաքսիմումով նստեցնեն». Մահացած երեխայի հայր
20:45 30/10/2014  |  Քրեական խրոնիկոն«Իմ խիղճը հանգիստ է, ցավում եմ նման ելքի համար». մեղադրվող բժիշկ
17:48 09/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲժիշկների կողմից թույլ են տրվել կազմակերպական թերություններ. Փորձագետ
12:49 10/09/2014  |  Քրեական խրոնիկոնԵրկուսուկես տարեկան երեխայի մահվան գործով փորձագետները դատարան չէին ներկայացել
17:31 02/07/2014  |  Քրեական խրոնիկոնԴատավորը՝ Սաքունցին. «Փողոցային մակարդակի ռազբորկաներ եք անում»
16:10 17/06/2014  |  Քրեական խրոնիկոնԵրեխայի առողջական վիճակը բարելավելու համար ձեռնարկված քայլերը բավարար չեն եղել. Փորձագետ

Արխիվ

[]