ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԱՏՄ նոր մաքսային օրենքսգրքի նախագիծը նախատեսվում է ամբողջացնել մինչև այս տարվա հոկտեմբերը 05/14/2015 20:13 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 13-ից 15-ը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ)՝ հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատու Անդրեյ Սլեպնովի, ինչպես նաև Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի կողմից կազմված պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից, այցի շրջանակներում քննարկումներ են կազմակերպվել ՀՀ գործարար համայնքի և ՀՀ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես քննարկումները կազմակերպվել են երեք հիմնական և արդի հարցերի վերաբերյալ, որոնք են ՝ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակներում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրները, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագիծը:
ԵԱՏՀ ներկայացուցիչների կողմից ներկայացվել է ԵԱՏՄ նոր մաքսային օրենքսգրքի նախագիծը, որը նախատեսվում է ամբողջացնել մինչև այս տարվա հոկտեմբերը: Նշվել է, որ օրենսգրքի մշակումը պայմանավորված է այն հանգամաքով, որ ԵԱՏՄ գործող մաքսային կարգավորումները արդեն իսկ որոշակի առումներով չեն համապատասխանում ներկա տնտեսական զարգացումներին, վերջին տարիների ընթացքում և ընթացակարգային, և քաղաքական առումով էական փոփոխություններ են տեղի ունեցել և ստեղծվել է նոր իրավիճակ: Արձանագրվեց, որ ԵԱՏՄ նոր մաքսային օրենքսգիրքը նպատակաուղղված է գործող ընթացակարգերի պարզեցմանը և բիզնեսի համար այլընտրանքային ծախսերի կրճատմանը:
Հարկային ոլորտում առկա խնդիրների շարքում քննարկումների ընթացքում հատկապես կարևորվել են ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման հետ կապված խնդիրները: Նշվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքային գնումներ և ներմուծումներ կատարող մեր տնտեսվարող սուբյեկտների համար ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառումը առավել դյուրին դարձնելու նպատակով առաջիկա օրերին կձեռնարկվեն հարկային ոլորտի համար պատասխանատու ԵԱՏՀ-ի ենթակոմիտեի անդամների հանդիպումներ: Նախատեսվում է, որ առաջիկայում այդ հարցի լուծման ուղղությամբ կարձանագրվեն տեսանելի արդյունքներ:
ԵԱՏՀ ներկայացուցիչների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի քննարկումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է նաև, որ բանակցություններ են իրականացվում Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ: Հարցի շուրջ քննարկումների ընթացքում կարևորվել է նաև Չինաստանի հետ համագործակցությունը եւ ընդգծվել, որ որոշ ոլորտներում համագործակցության վերաբերյալ բանակցություններ են սկսվելու նաև Չինաստանի հետ:
Ամփոփելով նշենք, որ քննարկումների ընթացքում ԵԱՏՀ ներկայացուցիչների կողմից իրականացվել է հարցերի մանրամասն ներկայացումներ, պարզաբանումներ են տրվել բարձրացված հարցերի և պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա քայլերի վերաբերյալ: Նախատեսվում է, որ քննարկումների այս ձևաչափը կլինի շարունակական և թույլ կտա ի հայտ բերել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խնդիրները, դրանց լուծումները և բացահայտել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման առկա հնարավորությունները:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ