ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն ինչ փորձելու ենք անել, որպեսզի ռուսական կողմի ձեռք բերած ապացույցները հնավորինս թույլատրելի ճանաչվեն. Լուսինե Սահակյան 05/14/2015 19:30 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով հայկական ու ռուսական վարույթների միացումը ուղղակի անհրաժեշտություն է՝ քրեական գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության տեսանկյունից: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ քրեական գործի բազմակողմանիությունն ու լրիվությունը անհնար է եղել ապահովել այն պահից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց ռուսական կողմում, «համենայն դեպս՝ դա շատ լուրջ դժվարություններ է ստեղծել»: Ապացույցների մի մասը հայկական կողմում է, քիչ մասը գտնվում է ռուսական կողմում: Մասնավորապես, ռուսական կողմի տրամադրության տակ են հնարավոր հագուստները, որոնք եղել են Պերմյակովի հագին, դրանք պետք է ճանաչման ներկայացվեն տուժողների հարազատներին, որպեսզի պարզվի դրանք նա Ավետիսյանների տնի՞ց է տարել, թե՞ ոչ: Հավանաբար այն կողմում են գտնվում Ավետիսյանների տնից տարված հեռախոսները, վերջին հաշվով ռուսական կողմում է Պերմյակովն ինքը ու նրա տված ցուցմունքները:
Պերմյակովը հարցաքննվել է նաև հայկական վարույթի շրջանակում, սակայն քանի որ տուժող կողմի ներկայացուցիչներն այս պահին չունեն գործի նյութերը, չգիտեն ե՞րբ և ինչպե՞ս է նա հարցաքննվել: Կա նաև անհրաժեշտություն համադրելու ռուսական ու հայկական վարույթների շրջանակում Պերմյակովի հարցաքննությունները:
Լ.Սահակյանն ընդգծեց, որ հայկական կողմը Պերմյակովի հետ հնարավորություն է ունեցել հանդիպելու ավելի ուշ, մինչդեռ կային գործողություններ, առնվազն որոշ փորձաքննություններ պետք է նշանակված լինեին առաջին օրերին՝ եթե ռուսական կողմը բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն կատարելու նպատակ դրած լիներ իր առաջ: Առաջին օրերին, օրինակ՝ փորձաքննություն պետք է նշանակվեր Պերմյակովի վրա կրակոցների արգասիքների առկայության ու խմածության վերաբերյալ: Տուժող կողմը այս պահի դրությամբ պատասխան չունի հանցագործության շարժառիթի մասին, սակայն չի կարող ասել, թե երկու կողմի նախաքննության մարմիններն ունե՞ն այդ տվյալը, թե՞ ոչ:
Լ.Սահակյանը ընդգծեց, որ եթե հայկական կողմի ապացույցները չլինեն, ապա ռուսական կողմում ապացույցներն ըստ էության շատ քիչ են՝ մեղադրելու համար: «Չպետք է լիներ երկու գործ, չէր կարող այդպես լինել, իրավաբանորեն դա աբսուրդ է, պետք է լուծում գտնեն երկու կողմը, միացվեն, մի վարույթի ապացույցները որևէ կերպ փոխանցվեն մյուս վարույթ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ քրեական գործերի միացումը և Հայաստանի, և Ռուսաստանի քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված է, «եթե խոսքը գնում է օրինական հարուցված քրեական գործերի մասին», մինչդեռ տվյալ պարագայում ռուսական կողմն իրավունք չուներ քրեական գործ քննել սպանության փաստով:
Տուժող կողմը չգիտի նաև, թե Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազների մակարդակով գրագրություններն ինչ արդյունքների են հանգեցրել քրեական գործի զուգահեռ երկու վարույթների հետագա ճակատագրի հարցի վերաբերյալ: «Վաղուց արդեն ժամանակն է, որ գլխավոր դատախազությունն իր դիրքորոշումը հայտնած լիներ, այդ մասին տվյալներ հաղորդեր հասարակությանն ու տուժող կողմին, որպեսզի հասկանանք ինչպես կարելի է այդ խնդրի լուծմանը հասնել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
«Հաշվի առնելով, որ ռուսական կողմն ապօրինի է քննում սպանությունների գործը, կարելի՞ է ենթադրել, որ այդ վարույթի շրջանակում ձեռք բերված ապացույցներն ևս անօրինական են և արդյո՞ք տեղեկատվության առումով տուժող կողմը չի՞ կորցնում ռուսական վարույթում չներգրավվելով» հարցին ի պատասխան Լուսինե Սահակյանը նշեց. «Մեր ներգրավմամբ խնդիրը լուծում չի ստանում և համենայն դեպս մենք՝ որպես ներկայացուցիչներ, ամեն ինչ փորձելու ենք անել, որպեսզի այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմում, հնարավորինս թույլատրելի ճանաչվեն, դրանք շատ կարևոր ապացույցներ են այս քրեական գործի համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից