ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/16/2024 13:24
«Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com
11/16/2024 13:10
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա
11/16/2024 12:54
ՆԳՆ-ն հաստատում է՝ Երևանում սպանություն է տեղի ունեցել․ մամուլը՝ գրում ՔՊ-ական համայնքապետի վնասվածք ստանալու մասին
11/16/2024 12:48
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր
11/16/2024 12:40
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին․ ՌԴ ԱԳՆ
11/16/2024 12:22
«Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 59,93 տոկոսը․ Վրաստանի ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների արդյունքները
11/16/2024 12:17
ԱԱԾ սահմանապահ զորքերը ծառայության է հրավիրում զինծառայողների՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում պետական սահմանի պահպանություն իրականացնելու համար
11/16/2024 12:04
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում զինծառայության անցնելու համար
11/16/2024 11:52
Վրաստանի ԿԸՀ ղեկավարի վրա սև ներկ են լցրել
11/16/2024 11:50
Նոր սափրված Փաշինյանն այսօր էլ Արագածի լուսանկարն է հրապարակել
11/16/2024 11:35
Նիկոլը սկսեց նախընտրականը,կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ․ Վարոսյան
11/16/2024 11:31
Վանաձորում փոքրիկ ձիուկն ընկել է դիտահորը․ փրկարարները նրան դուրս են բերել դիտահորից
11/16/2024 11:29
Կրակոց Երևանում. Ֆրանսիայից վերջերս ժամանած քաղաքացին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
11/16/2024 11:05
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է Սուխումը
11/16/2024 10:49
Անպարտելի Մայք Թայսոնը պարտվել է Ջեյք Փոլին
11/16/2024 10:28
Ձորագյուղ անասնագոմ է այրվել
11/16/2024 10:24
Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը. Սուրեն Սարգսյան
11/16/2024 10:13
Պատահար Չկալովկա գյուղի մոտ. կա տուժած
11/16/2024 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11/16/2024 08:20
Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
11/16/2024 08:16
Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
11/16/2024 08:13
Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
11/16/2024 08:10
Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
11/16/2024 08:07
Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
11/16/2024 08:04
Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
11/16/2024 08:00
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
11/16/2024 07:58
Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»
11/16/2024 07:55
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»
11/16/2024 07:51
Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»
11/15/2024 23:44
Ավտովթար՝ Երևանում. Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
11/15/2024 23:27
Հրդեհ ՝ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում
11/15/2024 23:11
Մեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել ռուսական Տու-142-ի պատճառով
11/15/2024 22:57
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու էդուարդ Իսաբեկյան փողոցը
11/15/2024 22:42
ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ․ ԶԼՄ-ներ
11/15/2024 22:25
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա
11/15/2024 22:11
Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև
11/15/2024 22:01
Ընդդիմադիր դաշտի լրագրողները մեծ բարդություններ են ունենում իշխանությունների ու պետական մարմինների գործունեությունը լուսաբանելիս. Մելիքյան
11/15/2024 21:49
ԱԳ փոխնախարարը գործուղվում է Ֆրանսիա
11/15/2024 21:44
Այրվել է ավտոմեքենա
11/15/2024 21:28
Բաքուն և Երևանը ձգձգում են պայմանագրի ստորագրումը․ մեկը՝ նոր զիջումների, մյուսը՝ պաշտոնավարման համար․ Մետաքսե Հակոբյան (Տեսանյութ)
11/15/2024 21:23
Հայտնի է դարձել Աբխազիայի նախագահի՝ հրաժարական տալու համաձայնության մասին
11/15/2024 21:19
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
11/15/2024 21:15
Հաղթանակի խորհրդանիշ է՝ ըստ Հայկի առասպելի. Սիրուշոն կադրեր է հրապարակել
11/15/2024 21:08
Նոր Զելանդիայի խորհրդարանում Հակայով խափանել են աշխատանքները
11/15/2024 20:55
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները
11/15/2024 20:31
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի
11/15/2024 20:14
Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում
11/15/2024 20:02
Քանյե Ուեսթին դատի են տվել հանդիպման ժամանակ սեքսի համար
11/15/2024 19:50
Միջադեպ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն է
11/15/2024 19:37
Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին
11/14/2024 18:26
Անսպասելի անակնկալ Փաշինյանի կողմից. 6 տարի անց առաջին անգամ սափրվել է (տեսանյութ)
11/14/2024 16:20
Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը. MediaHub
11/15/2024 16:02
Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+)
11/14/2024 20:43
Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան
11/14/2024 18:40
Շուտով ադրբեջանցիները կակտիվանան Նախիջևանի ուղղությամբ, փորձեր կարվեն նոր բարձրունքներ վերցնել, որպեսզի հարմար առիթով ճեղքում ապահովեն. Հայկ Նահապետյան
11/15/2024 11:46
Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին
11/15/2024 19:19
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ
11/14/2024 13:32
Արցախցուն ստիպել են, որ փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր․ Սահակյան
11/14/2024 21:44
Լարված իրավիճակ՝Հանրապետական մարզադաշտում
11/14/2024 18:04
Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից նրան հարվածելու դեպքով
11/15/2024 18:34
Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին
11/16/2024 07:55
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»
11/14/2024 16:08
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում արտակարգ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին. Հիվանդը հարազատի ներկայությամբ է խմել վարակազերծիչ նյութը՝ ջրի փոխարեն
11/14/2024 18:10
Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին
11/15/2024 20:14
Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում
11/14/2024 21:00
Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետ
11/15/2024 08:08
Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ»
11/15/2024 21:15
Հաղթանակի խորհրդանիշ է՝ ըստ Հայկի առասպելի. Սիրուշոն կադրեր է հրապարակել
11/15/2024 14:09
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
11/14/2024 22:46
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
Հիմքեր չկան քննելու Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով բողոքները. Վճռաբեկ դատարանը որոշել է 05/13/2015 12:36 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալների պաշտպանների բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ, որով վերաքննիչ բողոքները մերժվել էին և օրինական ուժի մեջ թողնվել առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն և դատապարտվել ազատազրկման` 6 տարի ժամկետով, Ալեք Պողոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով, Արմեն Հովհաննիսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով, Ավետիս Ավետիսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով, Լիպարիտ Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով, Սևակ Մնացականյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով, Վարդան Վարդանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, ճանաչվել և հռչակվել է Ալբերտ Մարգարյանի անմեղությունը, և նա այդ մեղադրանքով արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 6 տարի ժամկետով։ Հայկ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, և դատապարտվել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, Միսակ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 ՀՀ դրամ գումարի չափով և ազատվել պատիժը կրելուց։ Անչափահաս Շահեն Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել պայմանական ազատազրկման` 4 տարի ժամկետով՝ 4 տարվա փորձաշրջանով։ Վահե Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով։
Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ բողոքներ էին ներկայացրել ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Սևակ Մնացականյանի պաշտպան Արմեն Պողոսյանը, Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Լիպարիտ Պետրոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը, Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը, Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
Ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը վճռաբեկ բողոքում միջնորդում էր բեկանել Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի դատական ակտը և կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով իր պաշտպանյալների անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության։ Միաժամանակ խնդրել է փոխել Շանթ Հարությունյանի և Վ.Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Ըստ պաշտպանի, բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։ Ի.Պետրոսյանը նշել է, որ Շանթ Հարությունյանի և մյուսների արարքներում բացակայում են խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, քանի որ հասարակական կարգը կոպիտ խախտելը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ, ինչը տվյալ դեպքում բացակայում է։
Այսպես, գործին մասնակցող անձանց ցուցմունքներից և այլ ապացույցներից հստակ երևում է, որ ամբաստանյալների նպատակը եղել է միայն խաղաղ հանրահավաք անցկացնելը, մինչդեռ ստորադաս դատարանները, ուշադրություն չդարձնելով խուլիգանություն հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ նպատակի բացակայությանը, հաստատված են համարել խուլիգանության հանցակազմի առկայությունը։ Ուստի Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի դիսպոզիցիան, չի կայացրել պատճառաբանված դատական ակտ, հետևաբար այն ենթակա է բեկանման և փոփոխման։
Ամբաստանյալներ Ա.Ավետիսյանի, Հ.Հարությունյանի, Ս.Մնացականյանի պաշտպան Ա.Պողոսյանը խնդրել էր իր պաշտպանյալներին մեղավոր ճանաչելու և նրանց ազատազրկման դատապարտելու մասով Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանել և փոփոխել, ճանաչել և հռչակել իր պաշտպանյալների անմեղությունը նրանց մեղսագրվող արարքների կատարման մեջ։ Ըստ պաշտպանի, բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ ` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 268-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշներով հարուցված քրեական գործերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Ըստ պաշտպանի, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը չի սահմանում, թե որ գործողություններն են դիտարկվում որպես հասարակական կարգի խախտում, որ հանգամանքներն են վկայում հասարակական կարգի խախտման կոպտության մասին, ինչպես նաև չի սահմանում, թե ինչպես որոշել հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արտահայտումը և դրա բացահայտ լինելը։
Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու վերաբերյալ պաշտպանը նշել է, որ քրեական գործում առկա «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2014 թվականի օգոստոսի 28-ի գրության համաձայն, «պենտոբարբիտալ» տեսակի որևէ դեղ 1993 թվականից մինչ օրս ՀՀ չի ներմուծվել, իսկ տվյալ նյութի պահպանման ժամկետը արտադրության օրվանից 3 տարի է, այսինքն` եթե նույնիսկ հայտնաբերված «պենտոբարբիտալ» տեսակի նյութը արտադրվել և ներմուծվել է ՀՀ 1993 թվականին, ապա դրա պահպանման եռամյա ժամկետը լրացել է 1996 թվականին (շուրջ 18 տարի առաջ), ուրեմն տվյալ նյութը կորցրել է իր որակական` հոգեներգործուն հատկությունները` ժամկետանց լինելու պատճառով, հետևաբար այն չի բավարարում հոգեմետ նյութերին ներկայացվող բժշկական չափանիշին և չի հանդիսանում հոգեմետ նյութ։
Ամբաստանյալներ Վ.Մկրտչյանի, Ա.Մարգարյանի, Մ.Առաքելյանի, Լ.Պետրոսյանի պաշտպան Հ.Քոչարյանը խնդրել է իր պաշտպանյալների մասով Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանել և փոփոխել, ճանաչել և հռչակել նրանց անմեղությունը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Ա.Զաքարյանը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով։
Պաշտպանը գտել է, որ գործը քննելիս և դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն և միջազգային պայմանագրերով պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, ինչպես նաև ամբաստանյալների և մասնավորապես Ա.Հովհաննիսյանի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքները։
Այսպես, թեև դատարանում հետազոտված տեսանյութով հաստատվել է ոստիկանության աշխատողների գործողությունների օրենքին չհամապատասխանելը, այնուհանդերձ, ստորադաս դատարանը դա անտեսել է և մեղադրանքի փաստական կողմը համարել ապացուցված` հիմնվելով բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա` հաշվի չառնելով պաշտպանական կողմի այն պնդումը, որ ըստ Եվրոպական դատարանի` միայն ոստիկանների ցուցմունքները չեն կարող համարվել թույլատրելի ապացույց, ուստի և դրվել որոշակի հանգամանքների հիմքում, եթե դրանք չեն հաստատվում այլ օբյեկտիվ ապացույցներով։
Ըստ պաշտպանի, Շ.Հարությունյանի և մյուսների գործողություններում բացակայում են խուլիգանության հանցակազմի օբյեկտը և սուբյեկտիվ կողմը, քանի որ խաղաղ հավաքի, երթի ընթացքում ոստիկանության հետ տեղի ունեցող միջադեպերը, բախումները չեն կարող որակվել որպես խուլիգանություն, իսկ ոստիկանությունը տվյալ պարագայում չի կարող համարվել խուլիգանության օբյեկտ, այսինքն` հասարակություն։ Բացի այդ, հավաքի կամ երթի մասնակցի յուրաքանչյուր գործողություն, որն անմիջականորեն ուղղված է խաղաղ հավաք կամ երթ անցկացնելու իր իրավունքի իրականացմանը, ոչ մի դեպքում չի կարող համարվել խուլիգանական, քանի որ մասնակցի գործողությունները ուղղված չեն հասարակության դեմ, անձի գործողություններում բացակայում են խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությունը, ինչպես նաև խուլիգանական մղումները։
Ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Է.Աղաջանյանը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` նրա նկատմամբ կայացնելով արդարացման դատավճիռ։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ պաշտպանների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/16/2024 13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com
- 11/16/2024 11:31 Վանաձորում փոքրիկ ձիուկն ընկել է դիտահորը․ փրկարարները նրան դուրս են բերել դիտահորից
- 11/16/2024 11:29 Կրակոց Երևանում. Ֆրանսիայից վերջերս ժամանած քաղաքացին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
- 11/16/2024 10:28 Ձորագյուղ անասնագոմ է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
[]