ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
27-ամյա երիտասարդը պնդում է, որ տարեց կնոջն ինքը չի սպանել, իսկ անուններ հրապարակել վախենում է 05/13/2015 19:47 | Քրեական խրոնիկոն
Շահադիտական դրդումներով 75-ամյա Անյա Մուսայելյանին սպանելու մեջ մեղադրվող 27-ամյա Արթուրն այսօր իր ցուցմունքն սկսեց ցավակցական խոսքով՝ հայտարարելով, որ տուժողի հարազատների հետ կիսում է վիշտը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալն այսօր շատ կարճ խոսեց՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չի, Աստվածավախ է, և որ այնպիսի ընտանիքում չի դաստիարակվել, որ այդ քայլին գնար:
«Դատապարտվելուց չեմ վախենում, վախենում եմ ընտանիքս կորցնելուց, 3-ամյա երեխայիս վերջին անգամ մեկ տարեկանում եմ տեսել»,- ասաց ամբաստանյալը։ Ապա անդրադառնալով դեպքի հանգամանքներին՝ նշեց, որ մահացած կինը եղել է իր հարևանուհին, ում տուն մտել են ոչ թե սպանելու, այլ գողության նպատակով:
Ամբաստանյալը վստահեցրեց, որ իր հետ եղել են ևս 2 տղամարդ, ինքը մահացած կնոջ տան բակում «աթանդա» է կանգնել և նրա տուն չի մտել, իսկ «գործընկերները» տարեց կնոջ տանից դուրս գալուց հետո ասել են, որ չեն ցանկացել կնոջը սպանել, բայց այդպես է ստացվել:
Գողոնից իրեն եւս մասնաբաժին են տվել, որից ինքը չէր կարող հրաժարվել. «այլ հարցեր կծագեին», իսկ թե տարեց կնոջ տանից ինչ են հափշտակել՝ ամբաստանյալը նշեց, թե ուշադիր չի եղել:
Օգտվելով իր դատավարական իրավունքից՝ մեղադրյալը հրաժարվեց հարցերին պատասխանել, ինչպես նաև անուններ տալ, թե ովքեր են եղել տարեց կնոջ սպանողները, «եթե ասեմ՝ ընտանիքիցս կզրկվեմ, իմ ազատության դիմաց ընտանիքս հարվածի տակ չեմ դնի ու զրկվեմ նրանցից»:
Դատարանն ամբաստանյալին պարզաբանեց, որ մեղքն ապացուցվելու դեպքում՝ 12 –ից 20 տարի և մինչև ցմահ ազատազրկում է նախատեսվում, սակայն երիտասարդը հայտարարեց, որ իր համար չի վախենում, պատրաստ է պատիժ կրել, վախենում է իր ընտանիքի համար և հուսով է, որ մի օր կտեսնի իր երեխային, իսկ ասելու դեպքում՝ կզրկվի ընտանիքից:
Դատախազի կողմից ընտանիքի անդամների անվտանգության երաշխիքներն անգամ վստահություն չներշնչեցին, եւ ամբաստանյալն անուններ տալուց հրաժարվեց:
Ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների պատճառով մեղադրողը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, ամբաստանյալն էլ իր հերթին հավելեց, որ նախաքննության փուլում տվել է սուտ ցուցմունքներ, հորինել է և որ ճիշտը դատարանում տված ցուցմունքն է:
Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը, և հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Մասնավորապես՝ նրա առաջին ցուցմունքում վերջինս հայտնել էր, որ տարեց կնոջ սպանության մասին տեղեկացել է եղբորից, ապա որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ հայտնել էր, որ գողություն կատարելու նպատակով գնացել է տարեց կնոջ տուն՝ իր հետ տանից վերցնելով բժշկական ձեռնոցներ, պատշգամբով բարձրացել է տուն, ոտքը չրերով լի սինիին է կպել, որը վայր է ընկել ու բարձր ձայն հանել, հավաքել է չրերը, որից հետո ներխուժելով տուն, ննջասենյակ պահարանի մեջ հայտնաբերել է չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են դոլարներ, պարսկական փողեր ու ոսկեղեն, ուզեցել է տանից աննկատ դուրս գալ, սակայն տատիկը նկատել է իրեն, թիկունքի կողմից գրկել է նրան, փորձել խեղդամահ անել:
Նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ գողացված գումարով գնել է ավտոմեքենա, իսկ տատիկին չի ցանկացել սպանել, մտածել է, որ ուշագնաց է եղել,և որ այդ արարքը կատարել է միայնակ:
Լրացուցիչ ցուցմունքում էլ հայտնել է, որ չհրկիզվող պահարանի մեջ եղել է 2900 ԱՄՆ դոլար, ապա հայտնել է, տեսնելով, որ տարեց կնոջ լեզուն դուրս է ընկել, սպանել է, որ չճանաչի իրեն, և որ զղջում է կատարածի համար:
Հաջորդիվ տված ցուցմունքներում էլ Արթուրն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվելով ցուցմունքներ տալուց:
Այսօր գործով դատաքննությունն ավարտվեց, և դատարան անցավ դատական վիճաբանությունների փուլին: Ճառով հանդես գալու համար մեղադրողը ժամանակ խնդրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ին:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Շահինյանը 2013թ. հուլիսի 19-ի գիշերը հագնելով իր հետ վերցրած բժշկական ձեռնոցները քննությամբ չպարզված անձի հետ աննկատ մուտք է գործել Էմինեսկուի փողոցի թիվ 19/Ա տուն և սկսել ոսկյա զարդեր փնտրել տան ննջասենյակում և հյուրասենյակում, ապա Մուսայելյանի որդու պահարանի դուռը բացելով դուրս է բերել մետաղյա չհրկիզվող պահարանը և դրա միջից հափշտակել է Մուսայելյանին պատկանող ոսկյա զարդերը, բացի այդ՝ Մուսայելյանի որդու մահացած կնոջ ոսկյա զարդերը, որից հետո Անյա Մուսայելյանը նկատել է նրան և քննությամբ չպարզված անձին և բղավել:
Արթուր Շահինյանը քննությամբ չպարզված անձի հետ հարձակվել են Անյա Մուսայելյանի վրա, Շահինյանը նրան քաշելով տեղափոխել է տան ետնամասի բակի կողմ տանող դռան մոտ, Անյա Մուսայելյանը դիմադրել է, ճանկռելով Շահինյանին և նրա քննությամբ չպարզված հանցակցին, որի արդյունքում Ա. Մուսայելյանի ձեռքի եղունգների տակ մնացել է վերջինիս արյան հետքերը:
Ա. Մուսայելյանի դիմադրությունը հաղթահարելու ընթացքում նրանք սուր կտրող ծակող գործիքով վնասել են Մուսայելյանի աջ դաստակը, իսկ Շահինյանը, ձախ ձեռքի արմունկային հատվածով սեղմելով Մուսայելյանի պարանոցից, դիտավորությամբ փորձել է խեղդամահ անել, անշարժացրել է նրան, պառկեցրել հատակին և նրա մատերից հանել է ամուսնական ոսկյա մատանին և մեկ ուրիշ մատանի՝ ադամանդե քարերով:
Դրանից հետո շարունակել է տան ննջասենյակում ոսկեղեն փնտրել, սակայն, ոչինչ չգտնելով, Շահինյանը վերադարձել է միջանցք և տեսնելով, որ Ա. Մուսայելյանը ողջ է, սողալով մոտեցել է դռանը և բացել այն, մոտեցել է, կրկին բռնել է նրա պարանոցից՝ սեղմելով, խեղդելու եղանակով դիտավորյալ կյանքից ապօրինի զրկել նրան:
Ապա գնալով խոհանոց, վերցրել է 2 սրբիչներ, որոնցից մեկով մաքրել է հատակի արյունը, մյուսով հնարավոր բոլոր հետքերը, և քննությամբ չպարզված անձի հետ դուրս եկել տանից, դիմել փախուստի՝ Ա. Մուսայելյանին պատճառելով 4 մլն 510 հազար ՀՀ դրամի վնաս:
Արթուր Շահինյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ