Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել 01/23/2025   15:48 Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   15:15 Ազատ և վայրի՝ Չալոյի և Լեքսիի պատմությունը․ FPWC-ն վայրի բնություն է վերադարձրել 2 արջի (տեսանյութ) 01/23/2025   15:08 Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. bողոքի ակցիա՝ ՀՀ-ում ընթացող NB8 պատվիրակության համաժողովին ընդառաջ. ուղիղ 01/23/2025   14:46 Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը. ԱԽՔ 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   14:36 Հայաստանը խաղաղության պայմանագրի 2 հոդվածների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել. ԱԽՔ 01/23/2025   14:33 Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է 01/23/2025   14:23 Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:21 Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի գործընկեր Ժեենբեկ Կուլուբաևն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացնում 01/23/2025   14:16 Լեռնային Ղարաբաղի հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ. դա միանշանակ է. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:14 Օրվա իշխանությունները աշխարհաքաղաքական զարգացումներին հակառակ քայլեր են անում. Մինասյան (տեսանյութ) 01/23/2025   14:11 Մտահոգիչ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինտենսիվ զորավարժությունները, ռազմական տեխնիկայի տեղափոխումը Բաքու. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:01 Ես ինչո՞վ եմ հերոս՝ աշխատում եմ, հարկ պետք է մուծեմ, ես ի՞նչ հերոսություն եմ անում. ակցիայի մասնակից 01/23/2025   13:54 Հայաստանն առ այս պահը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին. Պեսկով
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Հիմքեր չկան քննելու Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով բողոքները. Վճռաբեկ դատարանը որոշել է 05/13/2015   12:36  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալների պաշտպանների բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ, որով վերաքննիչ բողոքները մերժվել էին և օրինական ուժի մեջ թողնվել առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը։
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  2014 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն  և դատապարտվել ազատազրկման` 6  տարի ժամկետով, Ալեք Պողոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 4  տարի ժամկետով, Արմեն Հովհաննիսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է  իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և դատապարտվել ազատազրկման` 2  տարի ժամկետով, Ավետիս Ավետիսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 5  տարի ժամկետով, Լիպարիտ Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 5  տարի ժամկետով, Սևակ Մնացականյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 1  տարի 6  ամիս ժամկետով, Վարդան Վարդանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 5  տարի ժամկետով:
 
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը,  ճանաչվել և հռչակվել է Ալբերտ Մարգարյանի անմեղությունը, և նա այդ մեղադրանքով արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
 
Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 6  տարի ժամկետով։ Հայկ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, և դատապարտվել ազատազրկման  4 տարի 6 ամիս ժամկետով, Միսակ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն,  և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000  ՀՀ դրամ գումարի չափով և ազատվել  պատիժը կրելուց։ Անչափահաս Շահեն Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել պայմանական ազատազրկման` 4 տարի ժամկետով՝  4 տարվա փորձաշրջանով։ Վահե Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով։
 
Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ բողոքներ էին ներկայացրել ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Սևակ Մնացականյանի պաշտպան Արմեն Պողոսյանը, Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Լիպարիտ Պետրոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը, Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը, Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ  Աղաջանյանը։
 
Ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը վճռաբեկ բողոքում միջնորդում էր  բեկանել Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի դատական ակտը և կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով իր պաշտպանյալների անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության։ Միաժամանակ խնդրել է փոխել Շանթ Հարությունյանի և Վ.Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
 
Ըստ պաշտպանի,  բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ  առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։ Ի.Պետրոսյանը նշել է, որ  Շանթ Հարությունյանի և մյուսների արարքներում բացակայում են խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, քանի որ հասարակական կարգը կոպիտ խախտելը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ, ինչը տվյալ դեպքում բացակայում է։
 
Այսպես, գործին մասնակցող անձանց ցուցմունքներից և այլ ապացույցներից հստակ երևում է, որ ամբաստանյալների նպատակը եղել է միայն խաղաղ հանրահավաք անցկացնելը,  մինչդեռ ստորադաս դատարանները, ուշադրություն չդարձնելով խուլիգանություն հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ նպատակի բացակայությանը, հաստատված են համարել խուլիգանության հանցակազմի առկայությունը։ Ուստի Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի դիսպոզիցիան, չի կայացրել պատճառաբանված դատական ակտ, հետևաբար այն ենթակա է բեկանման և փոփոխման։ 
 
Ամբաստանյալներ Ա.Ավետիսյանի, Հ.Հարությունյանի, Ս.Մնացականյանի պաշտպան Ա.Պողոսյանը խնդրել էր իր պաշտպանյալներին մեղավոր ճանաչելու և նրանց ազատազրկման դատապարտելու մասով Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանել և փոփոխել, ճանաչել և հռչակել իր պաշտպանյալների անմեղությունը նրանց մեղսագրվող արարքների կատարման մեջ։ Ըստ պաշտպանի,  բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ ` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես,  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 268-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշներով հարուցված քրեական գործերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ 
 
Ըստ պաշտպանի, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը չի սահմանում, թե որ գործողություններն են դիտարկվում որպես հասարակական կարգի խախտում, որ հանգամանքներն են վկայում հասարակական կարգի խախտման կոպտության մասին, ինչպես նաև չի սահմանում, թե ինչպես որոշել հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արտահայտումը և դրա բացահայտ լինելը։
 
 Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու վերաբերյալ պաշտպանը նշել է, որ  քրեական գործում առկա  «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2014 թվականի օգոստոսի 28-ի գրության համաձայն,  «պենտոբարբիտալ» տեսակի որևէ դեղ 1993 թվականից մինչ օրս ՀՀ չի ներմուծվել, իսկ տվյալ նյութի պահպանման ժամկետը արտադրության օրվանից 3  տարի է, այսինքն` եթե նույնիսկ հայտնաբերված «պենտոբարբիտալ» տեսակի նյութը արտադրվել և ներմուծվել է ՀՀ 1993 թվականին, ապա դրա պահպանման եռամյա ժամկետը լրացել է 1996 թվականին (շուրջ 18 տարի առաջ), ուրեմն  տվյալ նյութը կորցրել է իր որակական` հոգեներգործուն հատկությունները` ժամկետանց լինելու պատճառով, հետևաբար այն չի բավարարում հոգեմետ նյութերին ներկայացվող բժշկական չափանիշին և չի հանդիսանում հոգեմետ նյութ։
 
Ամբաստանյալներ Վ.Մկրտչյանի, Ա.Մարգարյանի, Մ.Առաքելյանի, Լ.Պետրոսյանի պաշտպան Հ.Քոչարյանը խնդրել է իր պաշտպանյալների մասով Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանել և փոփոխել, ճանաչել և հռչակել նրանց անմեղությունը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Ա.Զաքարյանը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով։
 
Պաշտպանը գտել է, որ գործը քննելիս և դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն և միջազգային պայմանագրերով պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, ինչպես նաև ամբաստանյալների և մասնավորապես Ա.Հովհաննիսյանի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքները։
 
Այսպես, թեև դատարանում հետազոտված տեսանյութով հաստատվել է ոստիկանության աշխատողների գործողությունների օրենքին չհամապատասխանելը, այնուհանդերձ, ստորադաս դատարանը դա անտեսել է և մեղադրանքի փաստական կողմը համարել ապացուցված` հիմնվելով բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա` հաշվի չառնելով պաշտպանական կողմի այն պնդումը, որ ըստ Եվրոպական դատարանի` միայն ոստիկանների ցուցմունքները չեն կարող համարվել թույլատրելի ապացույց, ուստի և դրվել որոշակի հանգամանքների հիմքում, եթե դրանք չեն հաստատվում այլ օբյեկտիվ ապացույցներով։
 
Ըստ պաշտպանի, Շ.Հարությունյանի և մյուսների գործողություններում բացակայում են խուլիգանության հանցակազմի օբյեկտը և սուբյեկտիվ կողմը, քանի որ խաղաղ հավաքի, երթի ընթացքում ոստիկանության հետ տեղի ունեցող միջադեպերը, բախումները չեն կարող որակվել որպես խուլիգանություն, իսկ ոստիկանությունը տվյալ պարագայում չի կարող համարվել խուլիգանության օբյեկտ, այսինքն` հասարակություն։ Բացի այդ, հավաքի կամ երթի մասնակցի յուրաքանչյուր գործողություն, որն անմիջականորեն ուղղված է խաղաղ հավաք կամ երթ անցկացնելու իր իրավունքի իրականացմանը, ոչ մի դեպքում չի կարող համարվել խուլիգանական, քանի որ մասնակցի գործողությունները ուղղված չեն հասարակության դեմ, անձի գործողություններում բացակայում են խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությունը, ինչպես նաև խուլիգանական մղումները։
 
Ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Է.Աղաջանյանը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` նրա նկատմամբ կայացնելով արդարացման դատավճիռ։
 
Վճռաբեկ դատարանը գտել է, որ պաշտպանների   փաստարկները բավարար չեն  եզրահանգելու, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ  առկա է իրավունքի զարգացման խնդիր։
 
 

Հարակից հրապարակումներ`

19:21 17/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇանթ Հարությունյանի ու մյուսների գործով դատավճիռը բողոքարկվել է
16:22 05/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇանթ Հարությունյանի գործով դատապարտված Տիգրան Պետրոսյանն ազատ է արձակվել
20:28 17/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄասնակի արդարացում եւ մեղադրական դատավճիռ` Շանթ Հարությունյանի գործով
17:51 17/10/2014  |  ԼՐԱՀՈՍԱյսօր կհրապարակվի Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով դատավճիռը
17:46 17/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ավելի հեշտ կլինի ցատկով լուսին հասնել, քան՝ արդարություն գտնել». Շանթ Հարությունյանի գործով վերջին խոսքերը
17:21 15/10/2014  |  Քրեական խրոնիկոն«Սուրիկ Խաչատրյանը չեմ, որ մի հատ էլ պաշտոն տա». Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ
14:43 15/10/2014  |  Քրեական խրոնիկոն «Ժողովրդի նկատմամբ ոչ մի հանցագործություն չի բացահայտվում». Շանթ Հարությունյան
12:58 15/10/2014  |  Քրեական խրոնիկոնՔիչ առաջ սկսվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը
16:00 03/10/2014  |  Քրեական խրոնիկոնՇանթ Հարությունյանի գործով պաշտպանն իր ճառը հասցեագրեց ՀՀ նախագահին
13:29 01/10/2014  |  Քրեական խրոնիկոնՇանթ Հարությունյանի գործով ամբաստանյալը խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել

Արխիվ

[]