Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Փաստաբանի ու իրավաբանական ընկերության համագործակցությունը հանգեցրեց «արժեքավոր նախադեպային որոշման» 05/12/2015   17:20  |  Քաղաքացիական իրավունք

 
Փաստաբան Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության համագործակցությունը արդյունք է տվել՝ Վճռաբեկ դատարանի «արժեքավոր նախադեպային որոշման» տեսքով: Այս մասին տեղեկացնում է  «AM» իրավաբանական ընկերությունը: 
 
Ըստ հաղորդագրության քաղաքացիական  ԵԿԴ/1791/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանը  30.04.2015թ. բավարարել է փաստաբաններ Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ  Մարգարյանի համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված վճռաբեկ բողոքը և իր որոշմամբ տվել մի շարք արժեքավոր իրավական մեկնաբանություններ: 
 
«Ի թիվս այլ հարցերի, մեկնաբանվեց համատեղ ամուսնության ընթացքում ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների առանձնահատկությունները և նման առուվաճառքի իրավական հետևանքները: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը արձանագրեց, որ ամուսնու կողմից մյուս ամուսնու գույքը ձեռք բերելու արդյունքում չի կարող առաջանալ ամուսինների համատեղ սեփականության իրավունք, մինչդեռ ստորադաս դատարանները այլ կերպ էին մեկնաբանել օրենքը»,- նշվում է հաղորդագրության մեջ: 
 
Վճռաբեկ դատարանն, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի,  արձանագրել է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտել, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
 
Առաջին ատյանի դատարանը Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագիրն Արտաշես Դավթյանի մասով առոչինչ ճանաչելով, նշել է.
«…Նաիրա Իսահակյանի և Արտաշես Դավթյանի միջև կնքված պայմանագրով վերջինս, ըստ էության, հակված է եղել խուսափել Ստանիսլավ Հովակիմյանի նկատմամբ պարտավորության կատարումից, ինչը Դատարանի գնահատմամբ հանգեցնում է նշված պայմանագրի` որպես պատասխանատվությունից խուսափելու վերաբերյալ համաձայնության առոչնչության, որից էլ հետևում է, որ Արտաշես Դավթյանը` որպես պարտապան պատասխանատու է իր գույքով, որը դրսևորվում է վիճելի գույքի 1/4 բաժնեմասում»:
 
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ Նաիրա Իսահակյանի և Արտաշես Դավթյանի միջև կնքված պայմանագրով վերջինս, ըստ էության, հակված է եղել խուսափել Ստանիսլավ Հովակիմյանի նկատմամբ պարտավորության կատարումից` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամուսնական պայմանագիրը կնքվել է վերջիններիս ամուսնության այն ընթացքում, երբ Արտաշես Դավթյանն ունեցել է դրամական պարտավորություններ, բացի այդ, պայմանագրից հետո վերջինս շարունակել է բնակվել և մինչ օրս էլ հաշվառված է տվյալ բնակարանում:
 
Վճռաբեկ դատարանն արձանագրել  է, որ սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանն ամուսիններ են, ամուսնացել են 03.04.1987 թվականին: 02.09.1998 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի  պայմանագրով Արտաշես Դավթյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանը, որի համար տրվել է 22.09.1998 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
 
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի  քրեական գործով 14.11.2005 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` Արտաշես Դավթյանը և Բորիս Առաքելյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում  և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Նշված դատավճռով մասնակիորեն` 44.000.000 ՀՀ դրամի չափով, բավարարվել է Ստանիսլավ Հովակիմյանի գումարի բռնագանձման մասին քաղաքացիական հայցն ընդդեմ Արտաշես Դավթյանի և Բորիս Առաքելյանի և վճռվել է Արտաշես Դավթյանից և Բորիս Առաքելյանից հօգուտ Ստանիսլավ Հովակիմյանի բռնագանձել 44.000.000 ՀՀ դրամ` դրան հաշվեգրելով  տոկոսները: 
 
ՀՀ տնտեսական դատարանի 01.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Արտաշես Դավթյանը ճանաչվել է սնանկ: Նաիրա Իսահակյանը, դիմելով Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարչին, հայտնել է, որ ինքը Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի համասեփականատերն է և խնդրել է, որ նշված գույքի նկատմամբ համապատասխան գործողություններ ձեռնարկելիս հաշվի առնվի իր` գույքի ձեռքբերման նախապատվության իրավունքը:
 
Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0361/04/08 քաղաքացիական գործով 28.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ թույլատրվել է Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանին պարտապանին պատկանող, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի բաժնեմասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նաիրա Իսահակյանին ոչ պակաս 11.500.000 ՀՀ դրամից` համաձայն «Պարտեր» ՍՊԸ-ի և «Էսկո Կոնցեռն» ՓԲԸ-ի կողմից տրված գնահատման ակտերի: 
 
25.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը Նաիրա Իսահակյանին վաճառել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը: Նշված պայմանագրի հիման վրա վիճելի բնակարանի նկատմամբ 17.09.2008 թվականին կատարվել է Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
 
Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագրով Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանը պայմանավորվել են, որ նույն պայմանագրի կնքման պահից ի վեր նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած անշարժ գույքի կամ անշարժ գույքի ձեռքբերման որևէ գործարքի նկատմամբ չեն տարածվելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավական նորմի պահանջները, և կողմերից յուրաքանչյուրը լինելու է իր ձեռք բերած գույքի միանձնյա սեփականատերը: 
 
Վճռաբեկ դատարանը գտել  է, որ հիշյալ  քրեական գործով 14.11.2005 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա Արտաշես Դավթյանի և Ստանիսլավ Հովակիմյանի միջև ծագել են պարտավորական իրավահարաբերություններ: Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց պարտապան ամուսնու` Արտաշես Դավթյանի կողմից իր պարտատիրոջը` Ստանիսլավ Հովակիմյանին, ամուսնական պայմանագրի կնքման մասին ծանուցելու մասին, Վճռաբեկ դատարանը գտել  է, որ Արտաշես Դավթյանը պատասխատվություն է կրում պարտատիրոջ` Ստանիսլավ Հովակիմյանի առջև` անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից:
 
Այսինքն` ամուսնական պայմանագրի դրույթները, որոնցով փոփոխվել է ամուսինների գույքային ռեժիմը, կիրառելի չեն Ստանիսլավ Հովակիմյանի և Արտաշես Դավթյանի միջև ծագած պարտավորական իրավահարաբերությունների նկատմամբ և չեն առաջացնում որևէ իրավական հետևանք (ամուսնական պայմանագիրն անվավեր (առոչինչ) ճանաչելու), բացառությամբ այն հետևանքի, որն իրավունք է վերապահում պարտատիրոջը պահանջել պարտապան ամուսնուց կատարելու իր պարտավորություններն անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից: 
 
Վճռաբեկ դատարանը գտել է, որ Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով պարտավորության կողմերի միջև նախապես կնքված պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվությունը վերացնող կամ սահմանափակող համաձայնություն չէ, որպիսի պայմաններում ամուսնական պայմանագիրն այդ հիմքով չի կարող առոչինչ ճանաչվել, մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով վերոգրյալը, կողմերի հարաբերությունների սխալ իրավական գնահատման արդյունքում սխալ եզրահանգման են եկել նաև ամուսնական պայմանագրի` մասնակի առոչինչ լինելու վերաբերյալ:
 
Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթները, արձանագրել  է, որ գործող իրավակարգավորումը որևէ արգելք չի նախատեսում ամուսինների միջև առուվաճառքի իրավահարաբերությունների ծագման առումով: Հետևաբար ամուսինները, որպես քաղաքացիական շրջանառության մասնակիցներ, ղեկավարվելով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներով, կարող են ազատորեն միմյանց միջև առաջացնել առուվաճառքի հարաբերություններ համապատասխան գործարքի կնքմամբ:
 
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ այն դեպքում, երբ  առուվաճառքի իրավահարաբերություններ ծավալվում են ամուսինների միջև, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը գործել չի կարող: Հակառակ պարագայում խաթարվում է քաղաքացիական շրջանառության և մասնավորապես` առուվաճառքի բուն էությունը:
 
Այսպես, գույքը վաճառող ամուսինը, վաճառելով իր գույքը և ստանալով դրա դիմաց փոխհատուցում և միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա դառնալով վաճառված գույքի համասեփականատեր, ըստ էության, կշարունակի մնալ իր իսկ կողմից օտարված գույքի սեփականատեր, և, ընդհակառակը, գույքը գնած ամուսինը, դառնալով առուվաճառքի առարկայի սեփականատեր, միաժամանակ կշարունակի մնալ իր իսկ կողմից վճարված դրամական միջոցների սեփականատեր` նկատի ունենալով, որ գործող իրավակարգավորումների համաձայն` դրամը ևս գույք է և կարող է ներառվել ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքային զանգվածի կազմում: Մինչդեռ նման մոտեցումն առուվաճառքի իրավահարաբերություններում անթույլատրելի է:
 
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ քաղաքացիական օրենսդրությունը, հիմնվելով կողմերի կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության սկզբունքների վրա, այդուհանդերձ, որոշակի իրավահարաբերությունների շրջանակներում նախատեսել է պարտադիր կարգով պայմանագիր կնքելու պարտականություն: Պարտադիր կարգով պայմանագրի կնքումը կախված չէ կողմի կամ կողմերի ազատ կամահայտնությունից: Դրա կնքումը պարտադիր է կամ մեկ կամ երկու կողմի համար: Պարտադիր կարգով պայմանագիր կնքելու պարտականությունը կարող է անմիջականորեն բխել օրենքից:
 
Վերը նշվածը հատկապես դրսևորվում է սնանկության վարույթի շրջանակներում. բոլոր այն դեպքերում, երբ ամուսիններից մեկը սնանկ է ճանաչվել, և նրա լուծարման վարույթի շրջանակներում կառավարիչը հարկադիր կարգով իրականացնում է վերջինիս պատկանող գույքի վաճառք, այդ կապակցությամբ կնքվող պայմանագրերը չեն կարող լինել սնանկ ճանաչված ամուսնու ազատ կամահայտնության արդյունք և վերջինիս համար կրում են պարտադիր բնույթ:
 
Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ այդպիսի պայմանագրերի նկատմամբ ևս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը գործել չի կարող, ինչը մի կողմից բխում է վերը շարադրված պատճառաբանություններից, մյուս կողմից պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկություններով:
 
Այսպես, սնանկության վարույթի շրջանակներում պարտապան ամուսնու գույքը մյուս ամուսնուն վաճառելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը կիրառելու արդյունքում կստացվի, որ պարտապան ամուսինը ձեռք է բերում որոշակի գույք, որը ևս պետք է ընդգրկվի սնանկության վարույթի շրջանակներում վերջինիս գույքային զանգվածում և կրկին պետք է հարկադիր կարգով իրացվի, ինչը հակասում է այս գործընթացի տրամաբանությանը:
 
Մյուս կողմից` ոչ պարտապան ամուսինն է համատեղ սեփականության իրավունք ձեռք բերում պարտապան ամուսնու գույքի հարկադիր վաճառքից ստացված դրամական միջոցների նկատմամբ և կարող է ներկայացնել որոշակի հավակնություններ, ինչն էլ կարող է իր հերթին հանգեցնել պարտատերերի իրավունքների խախտման: Վճռաբեկ դատարանը գտել  է, որ սնանկության վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նկատառումով պետք է բացառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմի կիրառումն այն դեպքում, երբ սնանկ ճանաչված ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող գույքը հարկադիր կարգով վաճառվում է մյուս ամուսնուն:
 
Սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված  անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արման Սարգսյանը վաճառել, իսկ Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը: 
 
Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ առուվաճառքի արդյունքում Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել համատեղ սեփականություն հանդիսացող գույքի` Արտաշես Դավթյանի 1/2 բաժնեմասը, ըստ որի նույնպես հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը` Նաիրա Իսահակյանի կողմից ձեռք բերված գույքի 1/2 բաժնեմասի 1/4 բաժնեմասը համարվում է Արտաշես Դավթյանի սեփականությունը:
 
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, համաձայնել է Դատարանի վերը նշված եզրահանգմանը:
 
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրել  է, որ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշես Դավթյանն ամուսնական պայմանագրի մասին չի ծանուցել իր պարտատիրոջը` Ստանիսլավ Հովակիմյանին, գտել է, որ նշված պայմանագրի դրույթները ՀՀ ընտանեկան օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կիրառելի չեն վերջիններիս հարաբերություններում:
 
Միաժամանակ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրել  է, որ 25.07.2008 թվականի պայմանագրով ամուսիններ Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև ծագել են առուվաճառքի իրավահարաբերություններ, մասնավորապես` Արտաշես Դավթյանը դրամական հատուցման դիմաց օտարել, իսկ Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը:
 
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ նշված պայմանագրի կնքումն Արտաշես Դավթյանի համար կրել է պարտադիր բնույթ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինիս պատկանող գույքը հարկադիր կարգով օտարվել է սնանկության վարույթի շրջանակներում` դատարանի համապատասխան որոշման և սնանկության կառավարչի կողմից կնքված պայմանագրի հիման վրա:
 
Ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների դեպքում, և մասնավորապես, սնանկության վարույթի շրջանակներում նման իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմի կիրառելիության վերաբերյալ վերը նշված դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը գտել  է, որ Արտաշես Դավթյանը նշված առուվաճառքի պայմանագրի կնքմամբ դադարեցրել է իր համատեղ սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ և նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմն իրավահարաբերության նման տեսակում կիրառելի չէ, վերջինս չէր կարող 1/2 բաժնեմասով սեփականության իրավունք ձեռք բերել իր իսկ կողմից օտարված գույքի նկատմամբ` մնալով այդ գույքի 1/4 մասի սեփականատեր: Մինչդեռ ստորադաս դատարաններն առուվաճառքի ինստիտուտի էության սխալ բացահայտման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի սխալ մեկնաբանության արդյունքում սխալ եզրահանգման են եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, ինչն ազդել է նաև գործի ելքի վրա:
 
  Վճռաբեկ դատարանն, այսպիսով, որոշել է Ստանիսլավ Հովակիմյանի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Ստանիսլավ Հովակիմյանի հայցը` 25.07.2008 թվականի ամուսնական և 25.07.2008 թվականի  անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքը դադարեցնելու, նշված բաժնեմասի նկատմամբ Արտաշես Դավթյանի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով, մերժել: 
 
 
 
 
 

Արխիվ

[]