ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մենք ցեղասպանությունից մազապուրծ ու կիսամեռ, վախեցած ու ողբացող բեկորներ չենք». Սերժ Սարգսյան 05/12/2015 21:36 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին:
«Պատերազմական տարիների երգեր» ծրագիրը ներկայացրել են աշխարհահռչակ օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, տոնական միջոցառման ժամանակ, որին մասնակցել են պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հյուրեր, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
ՀՀ Նախագահը, շնորհավորելով մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, մասնավորապես, նշել է, որ այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 70-ամյակը, և այս հոբելյանն առավել պայծառ է դարձնում բոլորիս կողմից շատ սիրված տոնը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին ավելի քան 20 միլիոն կյանք:
«Միգուցե հեշտ է բառերով արտասանել այս թվերը, բայց դժվար է, գրեթե անհնարին է պատկերացնել և ընկալել: Սակայն դա եղել է, դա փաստ է, որը մենք պարտավոր ենք միշտ հիշել:
Մեծ հաղթանակի օրն ինձ համար առաջին հերթին պատերազմի մասնակիցներին մեծարելու տոն է: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր զոհվեցին ռազմի դաշտում, նաև բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր հաղթանակով վերադարձան տուն ու շարունակեցին զբաղվել խաղաղ աշխատանքով, բայց, ցավոք, այսօր արդեն չկան: Մենք հատկապես առավել հոգատար պետք է լինենք մեր վետերանների հանդեպ, ովքեր մեր հպարտությունն են և իրենց ներկայությամբ կարևոր պատգամ են հղում բոլոր երիտասարդներին:
Պատերազմի բոլոր մասնակիցներն իրենց սխրանքով փրկեցին երկրներ, ժողովուրդներ, սերունդներ: Նրանք հաղթել են իսկապես դաժան պայքարում և արժանի են ամենամեծ երախտագիտության: Նրանք պաշտպանել և փրկել են նաև Հայաստանն ու նրա ժողովրդին:
Մայիսյան տոնակատարությունների այս օրերին մենք, իհարկե, առաջին հերթին հիշում ենք հայ զինվորներին ու սպաներին, հայ զորավարներին ու հերոսներին: Մեր ժողովրդի զավակներն իսկապես պատվով բռնեցին այդ մեծ քննությունը: Հայորդիներն իրենց անունը և իրենց ժողովրդի անունը փառքով պսակեցին բոլոր ճակատներում, օդում, ջրում և ցամաքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում:
Մեծ եղեռնից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:
Հայաստանի և Արցախի քաջ հայորդիները հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակներ են ցուցաբերել: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Մեծ հայրենականին մասնակցության կարևորագույն մի շարք ցուցանիշներով, այդ թվում սխրագործությունների համար պարգևատրվածների, բարձրագույն զինվորական կոչում ունեցողների, Խորհրդային Միության հերոսների թվով 10 հազար բնակչի հաշվով հայերս աչքի ենք ընկնում բարձր արդյունավետությամբ: Շատ բարձր: Ցավոք, մեծ է եղել նաև զոհվածների թիվը՝ հասկանալի պատճառներով:
Մեծ հայրենականին հայերս իրոք լիարժեք ենք մասնակցել՝ հպարտանալու աստիճան լիարժեք: Շատ եմ ցավում, որ այսօր, 70 տարի անց, որոշ գործիչներ, ինչ-ինչ նեղ շահերից ելնելով, փորձում են դատարկ շահարկումներով հրապարակային մտքեր արտահայտել ֆաշիզմի դեմ մեր ժողովրդի պայքարի ու մեր նվիրվածության մասին: Նախ` բոլորը գիտեն, թե հայերն ինչպես են նվիրվում ճիշտ գաղափարին, և դա պատմության մեջ մեկ անգամ չէ ապացուցվել: Երկրորդ, ես չեմ իջնելու նման շահարկումների մակարդակին և հակընդդեմ զորեղ փաստեր չեմ արտաբերելու. նման գործելաոճը անհարգալից է միասնական պատմական հաղթանակի մեծության հանդեպ: Հայրենական պատերազմում հաղթել են ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները, և դա փառահեղ հաղթանակ էր:
Այո՛, մենք՝ հայերս, գիտենք, թե ինչ ասել է պատմական հիշողություն: Հիշողություն՝ չի նշանակում լցվել վրեժով ու քինախնդրությամբ: Հիշողություն՝ նշանակում է դաս: Հակամարդկային գաղափարախոսությունները, մարդատյաց և այլատյաց քարոզչությունը, ռազմատենչ հռետորաբանությունը ի վերջո հանգեցնում են պատերազմի և անմեղ մարդկանց զանգվածային ոչնչացման: Ահա այս դասն է, որ մենք իրավունք չունենք մոռանալու:
Աշխարհի բոլոր մարդիկ և մանավանդ իշխանություն ունեցողները պետք է պատմական հիշողության կրողը լինեն: Գոյություն ունեն մարդկային նկարագիրը չկորցնելու պարտադիր պայմաններ, և այդ պայմանները հայտնի են և պետք է կատարվեն»,-մասնավորապես ասել է ՀՀ Նախագահը:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ խոսել մայիսի 9-ի մասին, հայրենիքի պաշպանության մասին, մեզ` հայերիս համար նշանակում է նաև բարձրաձայն խոսել Շուշիի ազատագրման մասին:
Նախագահը նաև ընդգծել է. «Արցախի պատմական ու մշակութային կենտրոնի` Շուշիի ազատագրումը ոչ միայն ռազմական անհրաժեշտություն էր, այլև ապրելու միակ նախապայման: Հենց Շուշիում հայերի նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր քաջ նախնիների իսկական և արժանավոր հետնորդն է: Այստեղ էր, որ հայերն ապացուցեցին իրենք իրենց և հակառակորդին, որ մենք կրկին ուրիշ ենք:
Մենք ցեղասպանությունից մազապուրծ ու կիսամեռ, վախեցած ու ողբացող բեկորներ չենք: Մենք կրկին կենսունակ ու մարտունակ ազգ ենք, որ ապրելու, ազատագրվելու մեծ ծարավ և ունակություն ունի: Անցյալից դասեր քաղած, բայց և երիտասարդական ավյունով լեցուն ազգ ենք, որը սեփական բանակ ու պետություն կազմակերպելու քաղաքակրթական լուրջ պաշար ունի:
Վկան՝ համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետությունն է: Վկան՝ ազատ Արցախն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր ներքին կայունությամբ, տնտեսական ու մշակութային աճով, ժողովրդավարական հաստատություններով: Վկան` նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների շատ բարձր մակարդակն է. մի բան, որի լրջությունը խավարամիտ հավակնություններ ունեցող և միայն բիրտ ուժը փաստարկ համարող մարդիկ դժվար թե ընկալեն: Վկան՝ երեք օր առաջ Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում՝ Սուրբ Ղազար կղզում սփյուռքահայ 18 արվեստագետների մասնակցությամբ «Հայություն» խորագրով ցուցադրության լուսավոր հաղթանակն է՝ Հայաստանի տաղավարի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին արժանանալը»։
ՀՀ Նախագահը նշել է, որ Մայիսի 9-ը մեզ համար և՛ հոգեբանական, և՛ ռազմական, և՛ բարոյական հաղթանակի օր է: Այն Հաղթանակի և խաղաղության տոնն է: Ըստ նրա՝ այսօր մեզ համար մեր հաղթանակների իրական երաշխավորը և մեր խաղաղության մշտարթուն պահապանը Հայոց բանակն է, սահմանին կանգնած մեր մարտիկներն են:
«Այսօր մեր զինվորը պաշտպանում է ոչ միայն հայրենիքի խաղաղությունն ու անդորրը, այլև ներգրավված է միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն փայլուն է դրսևորում և ամեն օր բազմապատկում իր` պրոֆեսիոնալ և խիզախ զինվորականի համբավը։ Նրանք էլ իրենց հայրերի պես իրենց պապերի արժանի հետևորդներն են, ու դա իրողություն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այս գեղեցիկ տոնի և հոբելյանի առթիվ: Խաղաղ և ստեղծագործ աշխատանքը ակունքն է բոլոր բարիքների. մաղթում եմ մեզ և ողջ աշխարհին խաղաղություն»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից