Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մեղադրողը չի դիտել դեպքի օրվա տեսանյութերը, իրեն դա պետք չի, դա «քրեական գործի հետ կապ չունեցող բան ա» 05/11/2015   20:31  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

2014թ. հունիսի 23-ին, էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման համար ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ, իշխանության ներկայացուցիչներն՝ ոստիկաններն են բռնություն կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Այս մասին այսօր՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործով դատական նիստում, հայտարարեց բերման ենթարկված վկա Հարություն Աղլամազյանը:

Ըստ նրա՝ տվյալ օրն ակցիայի մասնակիցները հավաքվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման վերաբերյալ  հանրության ձայնը լսելի դարձելու նպատակով, կոչ անելով, որպեսզի ապօրինի թանկացում տեղի չունենա:

Ոստիկանները՝  մոտենալով ակցիայի  մասնակիցներին,  հորդորել են, որ շենքի մոտից հեռանան, սակայն  ցուցարարները չեն լքել ակցիայի  վայրը: Դրանից հետո,  ըստ վկայի,  իրենց ընկերներից մեկին ոստիկանները բռնությամբ տեղափոխել են ոստիկանության «Գազել» մակնիշի ավտոմեքենան: 

Ակցիայի մասնակիցները՝ թույլ չտալով, որ իրենց ընկերոջը տեղափոխեն «Գազել»-ով, համախմբված կանգնել են մեքենայի դիմաց, սակայն որոշ ժամանակ անց դեպքի վայրում ոստիկանների թիվը շատացել է, վերջիններս կոպտորեն ակցիայի մասնակիցներին քաշքշելով ու ձեռքերից ու ոտքերից բռնելով՝  ազատել են ավտոմեքենայի առջևի մասը  և ակտիվիստին տեղափոխել ոստիկանություն:

Ակցիայի մասնակիցները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտից շարժվել են դեպի Սարյան փողոց, և, քանի որ ոստիկանները վերցրել էին նրանց բարձրախոսը, վկայի խոսքով,  իրենք չեն կարողացել հրահանգներ տալ իրենց համախոհներին, թե այսուհետ ինչ պետք է անել:

Ի դեպ,  վկան նշեց, որ այդ մասին փաստող տեսանյութեր կան, նա  չմոռացավ  հավելել, որ քրեական գործեր կան հարուցված նաև ոստիկանների նկատմամբ:

Վկայի պնդմամբ՝ ոստիկանները բարձրախոսով ցուցարարներին ուղղված որևէ կոչ չեն արել, հակառակը՝ ոստիկաններն իրենց պահվածքով այնքան էին բորբոքել մթնոլորտը, որ ակցիայի մասնակիցները չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում:

Վկան նաև պատմեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել ոստիկանություն. ինքը Սարյան փողոցում կանգնած է եղել, երբ իրեն մոտեցել է 4 ոստիկան, ձեռքերից ու ոտքերից բռնելով տեղափոխել «Գազել» ավտոմեքենան  ու տարել ոստիկանության Կենտրոնի բաժին: Գործով միակ ամբաստանյալ Նարեկին ևս բերման են ենթարկել, սակայն  ինչպես՝  վկան չի տեսել: Վկան ընդգծեց, որ  ոստիկանը, ում, ըստ մեղադրանքի,  իբր հարվածել է Նարեկը, իր հետ նստել է նույն «Գազելը», սակայն հարված ստանալու մասին որևէ խոսք չի եղել:

Վկան հայտնեց, որ իր ու Նարեկի պես նույն ճակատագրին են արժանացել ևս շուրջ 27 ակտիվիստներ, ովքեր  տարբեր մեքենաներով այդ  օրը բերման են ենթարկվել ոստիկանություն: 

Մեղադրողի համար անհավանական էր, թե ինչպես կարող են մարդուն կանգնած վիճակում ոտքերից բռնելով տեղափոխել: Ի պատասխան մեղադրողի հարցի՝ վկան պնդեց իր ցուցմունքը՝ նշելով, որ չի հիշում հաջորդականությունը՝  սկզբում ոտքերից են բռնել, հետո՝ ձեռքերից,  թե հակառակը, սակայն նշեց, որ ոտքերից ու ոտքերից բռնելով՝ տարել, նստեցրել են  ավտոմեքենան:

Վկան իր հերթին հարց ուղղեց  դատախազին՝ « դեպքի օրվա տեսանյութերը չե՞ք նայել», ինչին ի պատասխան դատախազը հայտարարեց, որ իրեն պետք չի տեսանյութեր դիտել և որ դա «քրեական գործի հետ կապ չունեցող բան ա»:

Վկան հայտնեց նաև, որ Նարեկին ճանաչում է ակցիաներից, սակայն չի հիշում, որ նա երբևէ ոստիկանության աշխատակիցների հետ կոնֆլիկտի բռնվի: Ըստ  նրա, Նարեկն այդ օրը շատ ակտիվ չի էլ եղել:

Հաջորդ դատական նիստում կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ.Սաղաթելյանի նկատմամբ՝ նրան պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկը մեկ անգամ ոտքով հարվածել է Սաղաթելյանի ձախ հետույքային շրջանին և մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա գլխի ետևի շրջանին:

Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 


Հարակից հրապարակումներ`

20:12 17/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն՝ տուժող կողմը մեղադրում է
21:34 24/12/2014  |  Քրեական խրոնիկոն84 նորակոչիկներից 2-ը տեղափոխվել են հոսպիտալ
19:05 12/12/2014  |  Քրեական խրոնիկոնՆախաքննության ընթացքում մեղսունակ ճանաչված կինը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննություն
19:40 11/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Իրա համա՞ր եմ պահել մեծացրել, որ տղիս գլուխը ուտեր». սպանվածի մայր
20:05 24/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը պնդում է՝ չի հասկացել, թե ինչպես է մահացու հարվածներ հասցրել ընկերոջը
13:54 23/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը ցանկանում էր առանձնազրույց ունենալ դատավորի հետ
20:01 17/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇահեն Հարությունյանը չազատազրկվեց. դատարանը մերժեց դատախազին
20:35 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով նախազգուշացվեցին ամբաստանյալից մինչև մեղադրող
19:40 07/10/2014  |  Քրեական խրոնիկոն75-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
19:47 23/09/2014  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Արմեն Վարդապետյանը ինքնաբացարկ է հայտնել. իր, տուժողի և ամբաստանյալի միջև ազգակցական կապ կա

Արխիվ

[]