ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը չի դիտել դեպքի օրվա տեսանյութերը, իրեն դա պետք չի, դա «քրեական գործի հետ կապ չունեցող բան ա» 05/11/2015 20:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2014թ. հունիսի 23-ին, էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման համար ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ, իշխանության ներկայացուցիչներն՝ ոստիկաններն են բռնություն կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Այս մասին այսօր՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործով դատական նիստում, հայտարարեց բերման ենթարկված վկա Հարություն Աղլամազյանը:
Ըստ նրա՝ տվյալ օրն ակցիայի մասնակիցները հավաքվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման վերաբերյալ հանրության ձայնը լսելի դարձելու նպատակով, կոչ անելով, որպեսզի ապօրինի թանկացում տեղի չունենա:
Ոստիկանները՝ մոտենալով ակցիայի մասնակիցներին, հորդորել են, որ շենքի մոտից հեռանան, սակայն ցուցարարները չեն լքել ակցիայի վայրը: Դրանից հետո, ըստ վկայի, իրենց ընկերներից մեկին ոստիկանները բռնությամբ տեղափոխել են ոստիկանության «Գազել» մակնիշի ավտոմեքենան:
Ակցիայի մասնակիցները՝ թույլ չտալով, որ իրենց ընկերոջը տեղափոխեն «Գազել»-ով, համախմբված կանգնել են մեքենայի դիմաց, սակայն որոշ ժամանակ անց դեպքի վայրում ոստիկանների թիվը շատացել է, վերջիններս կոպտորեն ակցիայի մասնակիցներին քաշքշելով ու ձեռքերից ու ոտքերից բռնելով՝ ազատել են ավտոմեքենայի առջևի մասը և ակտիվիստին տեղափոխել ոստիկանություն:
Ակցիայի մասնակիցները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտից շարժվել են դեպի Սարյան փողոց, և, քանի որ ոստիկանները վերցրել էին նրանց բարձրախոսը, վկայի խոսքով, իրենք չեն կարողացել հրահանգներ տալ իրենց համախոհներին, թե այսուհետ ինչ պետք է անել:
Ի դեպ, վկան նշեց, որ այդ մասին փաստող տեսանյութեր կան, նա չմոռացավ հավելել, որ քրեական գործեր կան հարուցված նաև ոստիկանների նկատմամբ:
Վկայի պնդմամբ՝ ոստիկանները բարձրախոսով ցուցարարներին ուղղված որևէ կոչ չեն արել, հակառակը՝ ոստիկաններն իրենց պահվածքով այնքան էին բորբոքել մթնոլորտը, որ ակցիայի մասնակիցները չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում:
Վկան նաև պատմեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել ոստիկանություն. ինքը Սարյան փողոցում կանգնած է եղել, երբ իրեն մոտեցել է 4 ոստիկան, ձեռքերից ու ոտքերից բռնելով տեղափոխել «Գազել» ավտոմեքենան ու տարել ոստիկանության Կենտրոնի բաժին: Գործով միակ ամբաստանյալ Նարեկին ևս բերման են ենթարկել, սակայն ինչպես՝ վկան չի տեսել: Վկան ընդգծեց, որ ոստիկանը, ում, ըստ մեղադրանքի, իբր հարվածել է Նարեկը, իր հետ նստել է նույն «Գազելը», սակայն հարված ստանալու մասին որևէ խոսք չի եղել:
Վկան հայտնեց, որ իր ու Նարեկի պես նույն ճակատագրին են արժանացել ևս շուրջ 27 ակտիվիստներ, ովքեր տարբեր մեքենաներով այդ օրը բերման են ենթարկվել ոստիկանություն:
Մեղադրողի համար անհավանական էր, թե ինչպես կարող են մարդուն կանգնած վիճակում ոտքերից բռնելով տեղափոխել: Ի պատասխան մեղադրողի հարցի՝ վկան պնդեց իր ցուցմունքը՝ նշելով, որ չի հիշում հաջորդականությունը՝ սկզբում ոտքերից են բռնել, հետո՝ ձեռքերից, թե հակառակը, սակայն նշեց, որ ոտքերից ու ոտքերից բռնելով՝ տարել, նստեցրել են ավտոմեքենան:
Վկան իր հերթին հարց ուղղեց դատախազին՝ « դեպքի օրվա տեսանյութերը չե՞ք նայել», ինչին ի պատասխան դատախազը հայտարարեց, որ իրեն պետք չի տեսանյութեր դիտել և որ դա «քրեական գործի հետ կապ չունեցող բան ա»:
Վկան հայտնեց նաև, որ Նարեկին ճանաչում է ակցիաներից, սակայն չի հիշում, որ նա երբևէ ոստիկանության աշխատակիցների հետ կոնֆլիկտի բռնվի: Ըստ նրա, Նարեկն այդ օրը շատ ակտիվ չի էլ եղել:
Հաջորդ դատական նիստում կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ.Սաղաթելյանի նկատմամբ՝ նրան պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկը մեկ անգամ ոտքով հարվածել է Սաղաթելյանի ձախ հետույքային շրջանին և մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա գլխի ետևի շրջանին:
Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից