Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ինչ ճակատագիր է սպասվում Գյումրիի սպանդի կապակցությամբ հարուցված երկու քրեական գործերին. Դրանք կմիացվե՞ն 05/08/2015   10:22  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանության գործում համեմատաբար վերջերս ներգրավված տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Միհրան Պողոսյանը  «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում  անդրադառնում է գործի ներկայիս ընթացքին՝ տուժող կողմին այս պահին հասու տվյալների, մամուլի հրապարակումների ու նաև սեփական տպավորությունների հիման վրա: 

- Պարոն Պողոսյան, Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանության գործով  տուժողների  իրավահաջորդների ներկայացուցիչներից Դուք համեմատար վերջերս եք ներգրավվել:      Այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում քննության ընթացքը, ընդհանուր առմամբ ի՞նչ դժգոհություններ կան քննությունից:
 
- Ճիշտ է, ես նոր եմ ներգրավվել որպես տուժող Արմեն Ավետիսյանի իրավահաջորդ Անահիտ Կոշտոյանի ներկայացուցիչ,  սակայն մինչ այդ ևս լիազորված եմ եղել Անահիտ Կոշտոյանի կողմից,  մասնակցել եմ տուժողի իրավահաջորդի  հետ հանդիպումներին,  այսինքն՝ ընթացքի մասին տեղեկացված եմ եղել:
 
Ընթացքի վերաբերյալ կհայտնեմ հետևյալը,  որ բազմաթիվ քննչական գործողություններ են կատարվել՝ հնարավորության սահմաններում: Այստեղ է հենց խնդիրը, որ հնարավորության սահմանների հետ կապված մենք խնդիր ունենք ամենասկզբից իրավապահ մարմինների ոչ ճիշտ գործունեության պատճառով: Գործը ոչ մեր մոտ, ոչ ռուսական կողմի մոտ լիարժեք այս պահի դրությամբ չի կարող քննության առնվել: Ինչպես գիտեք, և  ռուսական կողմը, և հայկական կողմը սպանության դրվագով  քրեական գործեր  են  հարուցել: Կոնկրետ իմ դիրքորոշումն այն է, որ  ռուսական կողմը սպանության գործն ապօրինի է քննում, այսինքն՝ իրավունք չունի քննել  սպանության դրվագով քրեական գործը:
 
Այդ գործողությունների արդյունքում, երբ մեղադրյալը կամ կասկածվող անձը հայտնվել է ռուսական ռազմաբազայում, ես չգիտեմ, թե ինչքանով է նա քննիչի համար հասանելի քննչական գործողություններ կատարելու և այլնի համար: Դիցուք փորձագետի եզրակացություններից ընդամենը մի տվյալ ունենք, որ մեղադրյալի մոտ ալկոհոլի հետքեր չեն հայտնաբերվել:      Բայց ըստ իմ ունեցած տեղեկությունների, այդ ալկոհոլի նմուշները վերցվել են մի քանի օր անց, ալկոհոլի հետքերը երկար ժամանակ չեն կարող պահպանվել: Եթե մեղադրյալն այդ պահին գտնվեր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների տրամադրության տակ, ապա այդ պահին կարելի էր վերցնել փորձանմուշները ու ստուգել ալկոհոլի ազդեցության տակ եղե՞լ է, թե՞ ոչ: Մենք հստակ գիտենք, որ թմրանյութերի ազդեցության տակ չի եղել:
 
Հայկական կողմը կատարել է բազմապիսի փորձաքննություններ, քննչական գործողոություններ, արդյունքները դեռևս ամբողջական չեն, որովհետև կան փորձաքննություններ, որոնք նշանակվել են և որոնց պատասխանները դեռևս չենք ստացել:  Փորձաքննություններ նշանակվում են, իրականացվում են, անհրաժեշտության դեպքում նաև տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մասնակցություն են ունենում փորձաքննությունների կատարմանը, դրանցից որևէ օբյեկտիվության հետ կապված խնդիր դեռևս չունենք:
 
Գործի քննությունն ըստ էության մոտենալու է կոպիտ ասած՝  մի վերջնագծի, որ քրեական գործերը միացնելու հարց է ծագելու.  այս պարագայում այսպիսի ապացույցների, այսպիսի իրավիճակում ոչ հայկական կողմը կարող է դատի տալ կասկածվող անձին, ոչ ռուսական կողմը՝ չունենալով դեպքի վայր, փորձաքննություններ և այլն: Երկու գործերի միացումը կարևոր է քրեական գործի համար:
 
Գործերի միացումից հետո ռուսական կողմի ու հայկական կողմի կատարած քննության արդյունքները  համեմատելուց հետո, կարելի է որոշակի եզրահանգումների գալ, թե ինչ գործողություններ դեռևս պետք է իրականացնել:
 
Ստացված արդյունքների հետ կապված գործողություններ կան իրականացնելու նաև մեղադրյալի հետ,  օրինակ՝ փորձագետի եզրակացություններով որոշակի հանգամանքներ են հաստատվում, որոնց վերաբերյալ պետք է հարցաքննվի մեղադրյալը: Հիմա մենք չգիտենք, հարցաքննվում է, չի հարցաքննվում, ինչպիսի փաստական տվյալների մասին է հայտնում, չգիտենք դրանց արժանահավատությունը: Մեղադրյալի ցուցմունքներից կախված կլինի նաև փորձագետի եզրակացությունների արժանահավատությունը, այսինքն՝  մեղադրյալը հայտնի այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք որ ելակետային լինեն փորձաքննությունների համար:
 
Քրեական գործերի միավորումից հետո ներգրավվածություն է լինելու գործի մեջ՝    իրավունքների պաշտպանություն և որոշակի գործողությունների իրականացում, բայց այս պահի դրությամբ, մենք տուժողի ներկայացուցիչ ենք հանդիսանում հայկական կողմում, իսկ ռուսական  կողմում կողմ չենք, որովհետև Անահիտ Կոշտոյանի հետ համաձայնեցված դիրքորոշումն այն է, որ ռուսական կողմը քրեական գործը քննում է ապօրինի,  կոնկրետ սպանության դրվագով, մենք այնտեղ դեռևս անելիք չունենք:
 
- Քրեական գործերի միավորումն ինչպե՞ս եք պատկերացնում, միավորվեն ու քննվեն ՀՀ քննչական կոմիտեի կողմից, թե՞ ինչ-որ միացյալ նախաքննական մարմնի մասին է խոսքը:
 
- Տվյալ պահի դրությամբ միացյալ նախաքննական մարմին որպես իրավական կատեգորիա չեմ պատկերացնում: Եթե քրեական գործերը միացվեն և քննությունը շարունակի իրականացնել հայկական կողմը, դա դեռևս չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության դատարաններն էլ  տվյալ գործով արդարադատություն են իրականացնելու:  Գործերի միացումը գործի լրիվության ապահովման համար է:  Պերմյակովին փոխանցելու կամ հանձնելու հետ կապված, ինչպես գիտեք, համաձայն մամուլի հրապարակումների, դեռևս պատասխան չկա, դրանք գործողություններ են, որոնք հետագայում կպարզվեն: 
 
- Իմ ունեցած տեղեկություններով, արդեն ավարտվել է դատագենետիկական փորձաքննությունը, ծանոթացե՞լ եք դրան և ի՞նչ տպավորություն եք ստացել:
 
- Վերջին փորձաքննությունը, որին ծանոթացել եմ, դա եղել է մոտավորապես երեք շաբաթ առաջ՝ դատահետքաբանական, սառը զենքի և  դատաքիմիական համալիր փորձաքննությանը: Տվյալ պահի դրությամբ կարծում եմ, որ մեզ համար շատ կարևոր է նաև համալիր դատաձգաբանական, դատաբժշկական փորձաքննության եզրակացության ստացումը, որովհետև որոշակի հանգամանքներ կան պարզելու: Այսինքն՝ կոնկրետ եզրակացության հետ կապված այս պահին տեղին չի լինի խոսել՝ ամփոփ տվյալ չունենք: Միայն   դատաբժշկական փորձաքննության դեպքում է, որ ինքն իրենով որոշակի արդյունքների ենք հանգում՝    վնասվածքների քանակ, տեղակայում և այլն: Սակայն գործի պատկերի հետ կապված անհրաժեշտ է բոլոր փորձաքննությունների ավարտից հետո դրանք համեմատության մեջ տեսնել, որպեսզի հասկանանք հունվարի 12-ի առավոտյան ինչ է տեղի ունեցել Գյումրու Մյասնիկյան փողոցի 188  տանը:
 
- Դատահետքաբանական փորձաքննությամբ հաստատվեց, համենայն դեպս,  այդպես հրապարակվեց, որ ինքնաձիգը խլացուցիչ չի ունեցել: Արդյոք Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ մերձակա տարածքում չլսվեին կրակոցների ձայները:
 
- Նախքան գործում ներգրավվելն այդ հարցն ինձ հետաքրքրել է, մասնագետների հետ եմ զրուցել, ովքեր պնդում են, որ աղմուկը պետք է այնպիսին լիներ, որը լսելի կլիներ: Սակայն չպետք է մոռանալ մարդկային գործոնը տվյալ պարագայում:
 
- Վա՞խը:
 
- Ոչ միայն վախը, դա երկրորդական է: Ըստ նախնական տվյալների,  սպանությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը վեցի սահմաններում, այսինքն՝ հիմնականում մարդկանց մոտ  այդ ժամերը խորը  քնի ժամեր են:  Իմ պատկերացմամբ, ընդհանրապես հանցագործությունը երկար չի տևել, անձը խորը քնից անգամ արթնանալուց հետո, չի մտածում, որ եկել, կրակում են կողքի տանը, թեկուզ հենց նույն տուժողները չեն մտածել, որ մեր տան մեջ կրակում են, սպանում են, այսինքն՝ որոշակի ժամանակահատված է պետք իրավիճակը գնահատելու համար:
 
Իրականում, մի քանի օր առաջ գիշերը երբ որ երկրաշարժ եղավ, ես արթուն նստած զգացի այն, սակայն հենց այդ պահին չհասկացա, որ երկրաշարժ է: Եվ միանգամից հենց այդ պահին միտքս Գյումրու դեպքը եկավ, որովհետև տունը դղրդաց և մի քանի վայրկյան մտածում էի՝ այս ինչ եղավ՝ պայթյուն է, և այլն, այլն: Հիմա նայեք, գիշերվա այդ ժամին թեկուզ հարևաններն արթնանում են, կրակոցները դադարած պահին ոչ ոքի մտքով չէր անցնի, որ եկել է զինծառայող և կրակել, սպանել է: Մանավանդ Գյումրիում պետք է հաշվի առնել, որ իրականում մեծամասնությունը ամեն մի բարձր աղմուկ կամ շարժում կապում է երկրաշարժի հետ, որովհետև ավերիչ երկրաշարժը նրանց ենթագիտակցության մեջ նստած է: Աղմուկն իրականում եղել է բարձր, բայց որ  անձինք այն  չեն լսել,  դա ևս բացառել չի կարելի, մարդկային գործոնը շատ մեծ նշանակություն ունի՝  անձը ոնց է քնից արթնանում, ինչ խորությամբ է քնում:
 
- Դուք քննության վերաբերյալ այս պահին ունեցած տեղեկությունների հիման վրա հավատո՞ւմ եք կենցաղային հողի վրա սպանության վարկածին:
 
- Ես իրավունք չունեմ չհավատալու որևէ վարկածի: Հավատում եմ ինչպես կենցաղային, այնպես էլ այլ վարկածների: Մեր խնդիրն է օբյեկտիվ քննություն իրականացնելն է, որպեսզի հասկանանք հավանական վարկածներից որն է: Ես չեմ բացառում տվյալ վարկածը, այսինքն՝  զուտ կենցաղային հողի վրա կատարված հանցագործության վարկածը, ըստ որի հանգամանքների բերումով շարունակական սպանություն է տեղի ունեցել, բայց նաև ես չեմ բացառում այլ վարկածներ: Քրեական գործի քննության ավարտից հետո երբ ամբողջությամբ ծանոթանանք գործին, կհասկանանք որ վարկածների ուղղությամբ քննություն չի իրականացվել, որ վարկածների վերաբերյալ քննություն անցկացվել է  ու իսպառ հերքվել: Այս պահի դրությամբ այլ վարկածներ ևս շրջանառվում են, որոնք ըստ էության քննության են ենթարկվում, վարկած կա, որ սպանությունը կատարվել է անձնական հարաբերությունների պատճառով, սակայն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, պարզվեց, որ այդ անձինք իրար հետ հեռախոսային խոսակցություններ ընդհանրապես չեն ունեցել:
 
- Դուք բացառո՞ւմ եք, որ այս հանցագործության մեջ լինի ադրբեջանական հետք, այսինքն՝  պարզվի, որ ինչպես Գուրգեն Մարգարյանի դեպքում Ավետիսյաններն ևս սպանվել են հայ լինելու համար:
 
- Քրեական գործին ծանոթանալու  սահմանափակ հնարավորություններ ունենալու պարագայում մենք իրավունք չունենք բացառելու որևէ հանգամանք,  այդ թվում՝ Ձեր նշածը:  Դուք առաջ եք քաշում Ադրբեջանի կամ այլ երկրի կողմից սպանության վարկած՝ հայ լինելու համար, դրա առաջին ապացույցը  կարող է լինել հենց Պերմյակովի ցուցմունքը,  ընդունենք, որ տվյալ կապակցությամբ նա ցուցմունք չի տվել, պետք է ուսումնասիրել նրա հեռախոսային խոսակցությունները, ում հետ է կապ ունեցել, եթե նման կասկածներ առաջանան, արդյոք արտասահման որոշակի զանգեր կատարե՞լ է, որոշակի հանձնարարություններ ստացե՞լ է: Այն, որ Պերմյակովն ինքնիրենով դուրս է եկել միայն հայ լինելու համար ընտանիք է ոչնչացրել, այդ վարկածին ես չեմ հավատում, որովհետև փաստական հանգամանքներն այնպիսին են, որ եթե իր խնդիրն այդպիսին լիներ, ինքը բավականին ճանապարհ է անցել, փողոցում, խանութում հանդիպած հային կսպաներ: Իսկ հատուկ հանձնարարությամբ  սպանության հարցն արդեն քննությունը պետք է պարզի:                   
 
- Ըստ քննության տվյալների, որոնք մասամբ հրապարակվեցին, նա տուժողների տնից վերցրել է տուժողներին պատկանած երեք հեռախոսներ, վերծանումներ եղե՞լ են, ծանո՞թ եք վերծանումներին, թե` ոչ:
 
- Տվյալ վերծանումներին ծանոթ չենք, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը տվյալ փուլում մեզ հնարավորություն չի ընձեռում ծանոթանալ վերծանումներին:
 
- Ձեզ տարօրինակ չի՞  թվում այն հանգամանքը, որ «այցետոմս» է թողել Պերմյակովը Ավետիսյանների տանը՝ իր անուն ազգանունով հագուստ ու կոշիկներ:
 
- Ըստ իմ ունեցած տեղեկությունների, ծառայելով զինված ուժերում անձը պարտավոր է իր կրած համազգեստի, այդ թվում՝ կոշիկների վրա, ունենալ սեփական տվյալներով դաջվածքներ: Այսինքն՝ անձնական տվյալների առկայությունը հագուստների վրա տրամաբանական  էր: Առաջին հերթին ամբողջ հարցը նրանում է, թե որտեղից են դրանք հայտնաբերվել, երկրորդ հերթին՝ թե ինչու են դրանք թողնվել: Իմ ունեցած տեղեկություններով, նույնիսկ մամուլում շրջանառվեց, նկարահանումներ էին ցուցադրվում, զենքը հայտնաբերված է եղել, եթե չեմ սխալվում բազկաթոռի ներսից, այսինքն՝ որոշ գործողություն թաքցնելու հետ կապված տվյալ անձն իրականացրել է: Թյուր կարծիք կա, որ ամբողջությամբ նույն տեղում շորերը թողել է: Մինչդեռ  առաջին հայացքից հասանելի տեղերում չի թողել, տարբեր տեղերում է թողել: Չեմ կարծում, որ սա դիտավորյալ գործողություն է իր հետքը թողնելու ու իր մասին հայտնելու համար: Սակայն հասկանալու համար միտում եղել է, թե ոչ, պետք է ուսումնասիրվի Պերմյակովի ցուցմունքը, օրինակի համար՝  ինչու է շորերը հանել: Այդ տվյալը քրեական գործով մենք   չունենք դեռ:
 
- Ձեր գործընկեր Երեմ Սարգսյանը որոշակի հետազոտություններ էր արել, գնացել էր տեղանքին ծանոթացել էր ու հայտնաբերել էր, որ Ավետիսյանների տան դիմացից նեղ ճանապարհ է գնում, որը միանում է երկաթգծին: Արդյոք այս պահին ունեցած տեղեկություններով ու Ձեր տպավորությամբ ինչպե՞ս է Պերմյակովն, այնուամենայնիվ,  հասել հայ-թուրքական սահման:
 
- Ինչպես նշեցի ամենասկզբում, մինչև պաշտոնապես ներգրավվելը, դրանից բավականին ժամանակ առաջ տուժողի իրավահաջորդի  կողմից  լիազորված եմ եղել: Ձեր կողմից նշած օրը, Երեմ Սարգսյանի հետ միասին ենք գնացել մինչև Բայանդուր գյուղ, որտեղ Պերմյակովին վնասազերծել են, նայել ենք այդ տարածքները: Ըստ իմ ունեցած տպավորությունների, տրամաբանություն կա, որ նա երկաթգծով է հասել սահման.  երկաթգիծն անցնում է անբնակելի տարածքներով մինչև Բայանդուր գյուղը, այն առաջին կայանն է, որտեղ երկաթգծից երևում է սահմանը, ճանապարհների նշանները և վերակարգի համար նախատեսված բարձրադիր հատվածները:
 
- Ձեր տպավորությամբ 6000 դրամով ինքը գնում էր Թուրքիա որ ի՞նչ աներ:
 
- Ես չեմ կարող ասել գնում էր ինչ աներ: Պետք է հաշվի առնել, որ նա  մինչ Ավետիսյանների տուն հասնելը արդեն իսկ հանցագործություն էր   կատարել՝ զորամասն ինքնակամ լքել էր դրանից հետո նրա գործողությունները պետք է ուսումնասիրել որպես հանցագործի գործողություններ: Վեց հազար դրամով գնար ռուսական կողմ,  որպեսզի պատասխանատվության ենթարկվե՞ր:
 
- Ո՞րն է տուժող կողմի պահանջը քննությունից:
 
- Իրականում մեծ ողբերգություն է տեղի ունեցել տուժողների հետ, նրանց հարազատները մի  ամբողջ ընտանիք են կորցել: Իրենց համար առաջնային հարցերն են՝ ո՞վ և ինչո՞ւ, այսինքն՝  Պերմյակովը հանցագործությունը միայնա՞կ է իրականացրել, թե՞ մի քանի անձանցով և ինչո՞ւ հենց այս ընտանիքը: Իրենց պահանջը օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի  քննությունն է, որպեսզի հետագայում որևէ հարցի վերաբերյալ չբացահայտված հանգամանք չմնա:
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:13 02/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների տան բանալիները հանձնվել են տուժողների հարազատներին. տան մուտքը շարունակում է կնքված մնալ
18:57 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների սպանության վայրում հայտնաբերված ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված չի եղել. ՔԿ
10:48 07/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Միհրան Պողոսյանը՝ Ավետիսյանների սպանությունների գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ
15:00 03/04/2015  |  Քրեական խրոնիկոնԸստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների՝ Ավետիսյանների ընտանիքի անդամներից 6-ը մահացել են հրազենից ստացված վնասվածքից
19:38 02/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱպացույցները պտտվում են Պերմյակովի շուրջ, սակայն շատ դժվար է հասկանալ պատճառահետևանքային կապը (Տեսանյութ)
08:22 02/04/2015  |  ՄամուլՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարը պաշտոնանկ կարվի՞. «Ժողովուրդ»
08:15 02/04/2015  |  ՄամուլՔննարկում՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի ընթացքը թեմայով. «Չորրորդ Իշխանություն»
08:19 31/03/2015  |  ՄամուլԻ հայտ եկած փաստերով՝ Գյումրու ռուսական ռազմաբազայի կառավարման հետ առնչություն ունեցող 18 անձ ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»
20:15 30/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների սպանության գործով պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ
17:21 28/03/2015  |  Քրեական խրոնիկոնԳյումրիում ընտանիք գնդակահարած ռուսաստանյան զինվորականի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա Հայաստանում

Արխիվ

[]