Թեմաներ
Ուրբաթ 11 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/31/2024   23:59 Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին դրսից աննախադեպ միջամտության մասին 10/31/2024   23:54 ԱԱ․ Ռաֆայել Ներսիսյանը վերցրեց բրոնզե մեդալ 10/31/2024   23:44 Գուրգեն Արսենյանը ՌԴ պետդումայում փոխանցել է Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները 10/31/2024   23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները 10/31/2024   23:23 ԱԱ․ Էրիկ Առստամյանը պարտվեց կիսաեզրափակիչում 10/31/2024   23:08 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/31/2024   22:52 Մի լավ քննադատեցինք իրար. ընդ որում՝ բավականին անողոք. Փաշինյանը ՔՊ փակ նիստից տեսանյութ է հրապարակել 10/31/2024   22:37 Գիտնականները հայտնաբերել են ճնշումն իջեցնելու անսովոր միջոց 10/31/2024   22:22 Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել․ ինչ տեսքով է ներկայացել նա այսօրվա ընթրիքին 10/31/2024   22:13 Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով՝ իշխանությունները ցանկացած պահի կարող են արտակարգ դրություն հայտարարել և ընտրություններն անվավեր համարեն. Կարապետյան (տեսանյութ) 10/31/2024   22:00 Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր 10/31/2024   21:55 Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն 10/31/2024   21:50 Ոստիկանության գործողությունները չեն հիմնավորվում մարդու ազատության սահմանափակման՝ իրավախախտում կատարած լինելու «հիմնավոր կասկածի» չափանիշին․ հայտարարություն 10/31/2024   21:39 «Հայաստան -Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ դուրս եկած թիմերը հայտնի են (տեսանյութ) 10/31/2024   21:36 Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեցին ապօրինի ձերբակալված Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը 10/31/2024   21:12 Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 10/31/2024   20:58 Լևոն Քոչարյանի գործով տուժող ճանաչված ոստիկանը խոստովանեց՝ անձամբ օրինական պահանջ չի ներկայացրել, զեկուցագրում նշել է, որ ներկայացվել է, իսկ դատարանում ասում է՝ տեղյակ չէ, թե ում կողմից 10/31/2024   20:55 Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Տաթևիկ Գրիգորյանը 10/31/2024   20:40 Նյարդաբանը խորհուրդ է տվել որոշակի օրերին սոված չմնալ 10/31/2024   20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո 10/31/2024   20:13 Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հարցը կլուծի սահմանադրության փոփոխությունից հետո 10/31/2024   20:01 Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանում Իսրայելի գործողությունների առավելագույն ազատության առկայության մասին 10/31/2024   19:44 Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիների (ուղիղ միացում) 10/31/2024   19:37 Սա բռնապետական պետությանը բնորոշ գործիքակազմ է, նպատակ ունի վախ տարածելու, մարդկանց քաշքշելու. Փաստաբանը՝ «թռուցիկների» գործի մասին 10/31/2024   19:20 Բժիշկը ցրել է շոգեբաղնիքի օգտակարության մասին հայտնի առասպելը 10/31/2024   19:09 Փաշինյանը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը 10/31/2024   19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան 10/31/2024   18:57 Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին (տեսանյութ) 10/31/2024   18:39 ՀՀ նախագահը Իրանում նոր դեսպան է նշանակել 10/31/2024   18:37 Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով 10/31/2024   18:36 Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ 10/31/2024   18:29 Հադրութից ու Շուշիից 2020 թվականին բռնի տեղահանվածներից շատերը չեն մասնակցել բնակապահովման ծրագրին. Ինչ նոր ծրագիր է առաջարկում կառավարությունը 10/31/2024   18:23 Հայկ Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ. Աբրահամյան 10/31/2024   18:22 Վալենսիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի 10/31/2024   18:07 Բայրամովն ասել է, թե Երևանի հետ բանակցություններում առաջընթաց կա, բայց նորից հիշել ՀՀ Սահմանադրությունը 10/31/2024   17:58 Ձեր ապիկար կառավարման պատճառով բեռը մի՛ դրեք քաղաքացու վրա, կրճատեք ձեր պարգևավճարները, փողը տեղը դրեք. Մանուկյան 10/31/2024   17:44 2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն Պապիկյան 10/31/2024   17:40 Բաքվի բազմահարկերից մեկում հրդեհ է բռնկվել. 12 մարդ ծխահարվել է 10/31/2024   17:37 Լեւոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ ավելի հեշտ լինի. որպես տուժող հանդես եկող ոստիկան (տեսանյութ) 10/31/2024   17:18 Ստամբուլի ափերի մոտ նավ է այրվել. կան զոհեր 10/31/2024   17:04 Վահան Կոստանյանը հանդիպումը Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ 10/31/2024   16:46 Պարզվել է՝ ադրբեջանցի դերասանին սպանել են 30 հազար դոլար պարտքի պատճառով 10/31/2024   16:43 «ՔՊ»-ի որոշելու հարցը չէր դա․ Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն համաձայն չէ, որ «Բալասանյան դաշինքի» անդամները մանդատները վայր են դրել իշխանության պարտադրանքով 10/31/2024   16:34 Լևոն Քոչարյանի գործով հարցաքննվում են ոստիկանները՝ ուղիղ 10/31/2024   16:32 Վայոց ձորի մարզում ծառայության մեջ գտնվող պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41–ամյա բնակչին 10/31/2024   16:15 Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 95-ի 10/31/2024   16:06 Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 10/31/2024   16:01 Չստիկով ճանճ սատկացնելու փառատոն են անում, բայց բանակի օրը միայն նախագահականում պարգևներ են տալիս. Գեղամ Մանուկյան 10/31/2024   16:00 Չերկեսկ շենքերից մեկում գազ է պայթել. հաղորդվում է 5 զոհի մասին 10/31/2024   15:57 Այս իշխանության պարագայում Ցեղասպանության հարցի ուրացումը ոչ միայն զարմանալի չէ, այլև օրինաչափ է. Իշխան Սաղաթելյան
10/30/2024   18:16 Ի՞նձ ռեկետ անեն, էս մոլորակի վրա ըտենց մահկանացու չկա, կարո՞ղ է Հյուսիսային Կորեայում ենք. Առուշ Առուշանյան 10/31/2024   22:22 Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել․ ինչ տեսքով է ներկայացել նա այսօրվա ընթրիքին 10/30/2024   17:28 Մեր բեմը, մեր ռեկվիզիտները սունդուկյանցիներն օգտագործում են, իսկ մեզ համար «Գոյ» թատրոնի մուտքը փակ է. Աշոտ Տեր- Մաթևոսյան 10/30/2024   18:40 Այո', Արցախի կորստի համար Փաշինյանը մեղավոր է. Առուշանյան 10/30/2024   16:44 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր 10/30/2024   17:07 Հինգերորդ կորպուսը հրամանատար չունի, նախկինին հանե՞լ եք, թե ուղարկել սովորելու. Գեղամ Մանուկյան 10/30/2024   08:11 Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին․«Հրապարակ» 10/30/2024   14:31 ԲԴԽ Դատական դեպարտամենտում 1100 անձ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 10/31/2024   13:15 Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա. Հովհաննես Ավետիսյանին տարել են ոստիկանություն. Գևորգ Թամամյան 10/30/2024   12:08 Սասուն Խաչատրյանի՝ ամսական 3 մլն դրամ աշխատավարձը քննարկվեց ԱԺ–ում 10/30/2024   18:26 Որքան ջուր է անհրաժեշտ սրտի և հոդերի առողջության համար 10/31/2024   11:48 ԵՊԲՀ մասնաշենքերից մեկն օտարվեց․ այն աճուրդով կվաճառվի 10/31/2024   07:59 Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին. մյուսների մասով գործը կարճվել է. «Ժողովուրդ» 10/31/2024   17:37 Լեւոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ ավելի հեշտ լինի. որպես տուժող հանդես եկող ոստիկան (տեսանյութ) 10/30/2024   23:23 Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին. Հայկ Դեմոյան 10/30/2024   20:46 Կրկնակի բռնի տեղահանվածներ ամիսներ շարունակ զրկված են «40+10» ծրագրի աջակցությունից, թեեւ խոստացված բնակարանի սերտիֆիկատները չեն տրամադրվել 10/30/2024   22:13 Մանկապղծության մեջ կասկածվող քահանան հեռացվել է ծառայությունից 10/31/2024   16:46 Պարզվել է՝ ադրբեջանցի դերասանին սպանել են 30 հազար դոլար պարտքի պատճառով 10/30/2024   07:48 Իշխանականները կարծես գտել են արդարադատության իրենց «սրտի» նախարարին. նա Փաշինյանի սիրած ոլորտից է. «Ժողովուրդ» 10/31/2024   23:08 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Հայոց խաչելության ապրիլին միշտ հաջորդում է Հայոց հաղթանակների Մայիսը. Սերժ Սարգսյան 05/08/2015   12:19  |  ԼՐԱՀՈՍ

 
Հենց Սարդարապատում արնաքամ լինող հայը, ի հեճուկս ճակատագրի, ազդարարեց, որ պատրաստ է հայ մնալ մինչև իր վերջին կաթիլ արյունը։
 
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է  աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը՝  Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր ողջույնի խոսքում:
 
Երկրի ղեկավարը հավելել է, որ հենց Սարդարապատում հայոց ռազմիկի, շինականի ու հոգևորականի միասնական սխրագործությունը փշրեց մահաբեր զորքի ողնաշարը։   Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մաս կազմող Սարդարապատում, որտեղ ապրում են Վանից ու Մուշից, Իգդիրից ու Ամասիայից տարագրված հայերի սերունդները, վեր է խոյանում հայի արյան ծարավ ուժը խորտակող հայոց հաղթանակի արծիվը։
 
«Սա հիշում ենք մենք, հիշում է Սարդարապատը։ Հիշում է աշխարհն ու հիշում է ժամանակը։ Եվ այդ նույն ժամանակը վկայում է՝ մեր ուղիները Դեր Զորից բոլորիս բերում են Արմավիր»,- նշել է ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ «սա է այդ նույն ժամանակի պատգամը մեզ ու մեր զավակներին, մեր բարեկամներին ու մեզ թշնամի համարողներին. Հայոց խաչելության ապրիլին միշտ հաջորդում է Հայոց հաղթանակների Մայիսը։
 
Մեր հպարտության ու մեր հարատևության Մայիսը, մեր միասնության Մայիսը»։
 
Կեցցե՛ն այն հայորդիները, ովքեր Հայոց  միասնության ջրաղացին ջուր են լցնում, նշել է ՀՀ նախագահը,  կեցցե՛ն նրանք, ովքեր անկախ իրենց զբաղեցրած դիրքից, հնարավորություններից, կարողությունից, միշտ միջոց և ձև են գտնում՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության զարգացմանը և հայությանը հուզող հարցերի լուծմանը: «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մեր ժողովրդի պատիվն ու հեղինակությունը ընդգծող բոլոր այս միջոցառումներին»,- ասել  է ՀՀ նախագահը:
 
Սերժ Սարգսյանը  հիշատակել է օրեր առաջ, ապրիլի 23-ի ուշ երեկոյան, Երևանի սրտում՝ կենտրոնում, հորդ անձրևի տակ, տասնյակ հազարավոր վեր պարզած ձեռքերի ծովի վրայով աշխարհահռչակ «Սիսթեմ օֆ ը Դաուն» խմբի տպավորիչ կատարմամբ բարձր հնչած  Հայոց  հարատևության կոչը. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»:
 
ՀՀ նախագահը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման կարևոր հանգրվաններին: «Պատմությունը շարունակում է գրել իր էջերը, և անցած ապրիլը նոր էջ գրեց մեր պատմության մեջ, երբ մենք միահամուռ ջանքերով ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ աշխարհին հղելով մեր «այլևս երբեք» կոչը»:
 
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից շուրջ 65 օտարերկրյա պատվիրակությունների, պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ըստ Նախագահի,  «մենք ամրագրեցինք՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցն այլևս մարդու իրավունքների համաշխարհային քաղաքականության անօտարելի մասն է»:
 
Ընդգծելով, որ պատմության ընթացքում  միշտ էլ զգացվել է  ամենատարբեր ձևերով  դրսևորված բարեկամների աջակցությունը, ՀՀ նախագահը փաստել է, որ  Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը դարձավ մի նոր էջ միջազգային հանրության զորակցության առումով. Հունաստանի և Կիպրոսի խորհրդարանները քրեականացրին Հայոց ցեղասպանության ժխտումը, Ավստրիայի, Բոլիվիայի, Չիլիի և Լյուքսեմբուրգի խորհրդարանները ճանաչեցին այն, Եվրոպական խորհրդարանը և Ռուսաստանի պետական դուման դատապարտող բանաձևեր ընդունեցին, իսկ Գերմանիայի Նախագահի շրջադարձային ելույթը՝ սեփական պատմությանն առերեսվելու խիզախության կոչով, ուղենիշ դարձավ աշխարհն ավելի արդար և ավելի անվտանգ դարձնելու նպատակ ունեցող ներկա ու ապագա առաջնորդների համար:
 
Բազմաթիվ բանաձևեր և հայտարարություններ ընդունեցին միջազգային ամենատարբեր կառույցներ և կազմակերպություններ, այդ թվում նաև քաղաքական ուժեր, ինչը, Նախագահի գնահատմամբ,  ուղղակի աննախադեպ էր: «Ես նկատի ունեմ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը և նաև կոչը իր կուսակիցներին, պաշտոնատար անձանց՝ սեփական խորհրդարաններում այս հարցն առաջ մղել»:
 
ՀՀ նախագահը որպես բացառիկ է գնահատել  ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը, որն իր հզորությամբ ու դատապարտման ուղերձով սթափեցնող եղավ շատ-շատերի համար:  ՀՀ նախագահն իր խորին համոզմունքն է հայտնել, որ այդ միջոցառումը միայն Հայոց ցեղասպանության ճանաչում չէր, այլ հայ ժողովրդի վաստակի գնահատումն էր, հայ ժողովրդի՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրում ունենալու փաստի գիտակցումը: «Իհարկե, մեզ համար նաև շատ կարևոր է, որ այս շարքը լրացվելու է Վաշինգտոնի Մայր տաճարում կայանալիք միջկրոնական աղոթքով, ինչպես նաև ապագայում նախատեսված այլ միջոցառումներով»:
 
Անցնող ապրիլը, երկրի ղեկավարի գնահատմամբ, նշանավորվել է ևս երկու աննախադեպ միջոցառումներով՝ աննախադեպ իրադարձությամբ. Հայաստանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը, որին մասնակցեցին աշխարհի ամենատարբեր անկյուններից Հայաստան ժամանած 600-ից ավելի գիտնական, հասարակական գործիչ, լրագրող, խորհրդարանական և, իհարկե, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քույր եկեղեցիների առաջնորդների, հյուրերի և աշխարհասփյուռ հայորդիների մասնակցությամբ սրբադասվեցին Հայոց նահատակները: «Նրանք այլևս նահատակներ չեն, այլ սրբեր, ովքեր միշտ աջակից են լինելու մեր պայքարին»: 
 
ՀՀ նախագահը նաև նշել է, որ «մեր 100-ամյա պայքարի ճանապարհին մենք մշտապես զգացել ենք ԱՄՆ-ի աջակցությունը, և այսօր էլ ձեր երկարամյա ու հետևողական ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կենտրոններից մեկն է»: Արդյունքում ԱՄՆ 44 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը,  Միացյալ Նահանգների ամբողջ տարածքով կանգնած են Հայոց  անմեղ զոհերի հիշատակը վառ պահող բազմաթիվ հուշարձաններ:
 
 

Հարակից հրապարակումներ`

00:52 08/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյան. «Մենք կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի և հարաբերությունների լիարժեք սուբյեկտ»
23:55 07/05/2015  |  ԼՐԱՀՈՍՄիացյալ Նահանգներում շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը
23:20 06/05/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կոնգրեսի գրադարան
23:15 06/05/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Միացյալ նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան
22:35 06/05/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին
23:10 26/09/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ
21:56 26/09/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «ԱրմԹեք-2014» համաժողովին
11:10 26/09/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների հետ
13:13 25/09/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Կոլումբիայի համալսարանում

Արխիվ

[]