Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Սիսիանի քաղաքային համայնքի պաշտոնյաները մեղավոր ճանաչվեցին 05/02/2015   12:07  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի ու մյուսների գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, միաժամանակ կիրառվել է համաներման մասին որոշումը: 
 
Այսպես, Սիսիան քաղաքային համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, և նրա նկատմամբ նշանակվել է  տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000  ՀՀ դրամի չափով: Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013 թվականի որոշումը, և նա ազատվել է նշանակված պատիժը կրելուց:
 
Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Գրիգորյանը դատավճռով նույնպես մեղավոր  է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 26.05.2011 թվականի որոշումն ու նա ազատվել է նշանակված պատիժը կրելուց:
 
Սիսիանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի` 250.000 ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 03.10.2013 թվականի որոշումը, ու նա  ազատվել է նշանակված պատիժը կրելուց:
 
«Սիսիանի լրատու» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն, և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, օգտագործելը կամ իրացնելը, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկի` 900.000 ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013 թվականի որոշումը, և նա ազատվել է նշանակված պատիժը կրելուց:
 
«Սիսիանի լրատու» ՍՊ ընկերության հաշվապահ Հասմիկ Եսայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ  հոդվածի 1-ին մասով՝ խոշոր չափերի խարդախությանն ու փաստաթղթեր կեղծելուն օժանդակելու համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700.000  ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013 թվականի որոշումը, և նա ազատվել է նշանակված պատիժը կրելուց:
 
Ըստ մեղադրանքի՝ Աղասի Հակոբջանյանը, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով էական` 3.367.332,6 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել համայնքին: Բացի այդ, ծառայության նկատմամբ դրսևորած անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները` անզգուշությամբ էական` 1.260.000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելով համայնքին: 
 
Աշոտ  Գրիգորյանը, ըստ մեղադրանքի, հանդիսանալով պաշտոնատար անձ` Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ, ինչպես նաև ժամանակավորապես իրականացնելով համայնքի ղեկավարի լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ոչ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող համայնքի ավագանու որոշման նախագծի մեջ, այնուհետև նույն` մտացածին հիմնավորմամբ՝ հետագայում ստորագրել է համայնքի ղեկավարի որոշումը, այսինքն` պաշտոնեական դիրքը և լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին։
 
Կարեն Դանիելյանը, ըստ մեղադրանքի, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով էական` 3.367.332,6 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել համայնքին, բացի այդ, ծառայության նկատմամբ դրսևորած անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով անզգուշությամբ էական` 1.260.000 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել համայնքին: 
 
Արմեն Հովակիմյանը, ըստ մեղադրական եզրակացության, «Սիսիանի լրատու» ընկերության և Սիսիանի քաղաքապետարանի միջև «Սիսիանի քաղաքային համայնքի կարիքների համար տպագիր /թերթ/ լրատվական ծառայության ձեռքբերման» վերաբերյալ 6.950.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով կնքված գնման երկու պայմանագրերի շրջանակներում 2011-2012 թվականների ընթացքում 500 տպաքանակով 44 տպագիր մամուլ լրատվական ծառայության փոխարեն մատուցել է 36-ը, և խաբեությամբ չարաշահելով Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց վստահությունը, օգտագործելով ընկերության հաշվապահի օժանդակությամբ կազմված, գումար ստանալու իրավունք վերապահող կեղծ փաստաթղթերը` համայնքի բյուջեից հափշտակել է խոշոր չափերով` 1.260.000 ՀՀ դրամ գումար։
 
Իսկ Հասմիկ Եսայանը, ըստ  մեղադրանքի, 2011-2012 թվականների ընթացքում ընկերության և Սիսիանի քաղաքապետարանի միջև «Սիսիանի քաղաքային համայնքի կարիքների համար տպագիր /թերթ/ լրատվական ծառայության ձեռքբերման» վերաբերյալ 6.950.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով կնքված գնման երկու պայմանագրերի շրջանակներում տեղյակ լինելով, որ 500 տպաքանակով 44 տպագիր մամուլ լրատվական ծառայության փոխարեն ընկերությունը մատուցել է 36-ը, օժանդակել է Արմեն Հովակիմյանին, գումար ստանալու իրավունք վերապահող փաստաթղթերում մտցրել ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ վերջինիս օժանդակելով խաբեությամբ համայնքի բյուջեից հափշտակել խոշոր չափերով` 1.260.000 ՀՀ դրամ գումար։
 
Նշենք, որ ավելի վաղ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի մարտի 30-ի որոշումներով քրեական գործի վարույթը` Աղասի Հակոբջանյանի և Կարեն Դանիելյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ  հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութությունը, կարճվել է, և այդ մասով դադարեցվել քրեական հետապնդումը` վաղեմության ժամկետը անցնելու կապակցությամբ:
 
 
 

 


Արխիվ

[]