Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ» 01/23/2025   08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ» 01/23/2025   08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ» 01/23/2025   08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ» 01/23/2025   08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ» 01/23/2025   08:02 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ» 01/23/2025   07:59 Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ» 01/23/2025   07:56 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ» 01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ)
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի

Վարդենիսում երկու ընտանիքների թշնամանքի արդյունքում կատարված սպանության գործով ամբաստանյալը պնդում է, թե ինքնաձիգի ձգանը պատահաբար է սեղմվել 05/01/2015   15:22  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Անցյալ տարի հոկտեմբերին Վարդենիսում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործն արդեն քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կայացել է ապրիլին, իսկ հաջորդ նիստը նշանակված է մայիսի 6-ին:
 
Հիշեցնենք՝ Վարդենիսում բնակվող երկու ընտանիքների միջև թշնականքը սպանության պատճառ էր դարձել, հարաբերությունները պարզելու հերթական փորձի արդյունքում կրծքավանդակին ինքնաձիգից արձակված կրակոցով սպանվել էր Արման Մանուկյանը:
 
Նրա սպանության համար մեղադրանքով այսօր ամբաստանյալի աթոռինին են հայտնվել Սարգիս Գալստյանն ու Սասուն Կարապետյանը:
 
Ըստ դեպքից հետո Վարդենիսում տարածված լուրերի՝ այս պատմության հիմքում ոսկին է, ավելի ճիշտ՝ ոսկու հանքանյութը:
 
Բանն այն է, որ Գրիշա Մանուկյանը և իր ազգական Մյասնիկ Մանուկյանի որդիները 2-3 տարի զբաղվել են Վարդենիսի տարածաշրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքից հանքանյութի գողությամբ: Այս «բիզնեսը», սակայն, նրանց ոչ թե մտերմացրել, այլ հակառակը` թշնամացրել է:
 
Իսկ այսօր ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Սասուն Կարապետյանն ու Սարգիս Գալստյանը պաշտպանել են Մյասնիկ Մանուկյանի որդիներին, ինչից էլ թշնամություն է առաջացել նաև նրանց ու Գրիշա Մանուկյանի և նրա եղբոր Արման Մանուկյանի միջև:
 
Պաշտոնական վարկածով՝ մեղադրական եզրակացության համաձայն, դեպքը տեղի է ունեցել այսպես.
 
2014 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչներ Արման Մանուկյանը, Վարդան Սևոյանը, Արտյոմ Զաքոյանը և Գրիշա Մանուկյանը, վերջինիս «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով իրենց թաղամասից գնացել են դեպի Վարդենիս քաղաքի կենտրոնական մաս՝ Գրիշա Մանուկյանի բնակարանի վերանորոգման համար շինանյութեր գնելու։
 
Ճանապարհին նկատելով իրենց առջևից ընթացող Սարգիս Գալստյանի «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենան՝ Գրիշա Մանուկյանը ձայնային ու լուսային ազդանշաններով կանգնեցրել է նրան: Ավտոմեքենան կանգնեցնելով Սարգիս Գալստյանի ավտոմեքենային զուգահեռ, Արման և Գրիշա Մանուկյանները դիմելով Սարգիս Գալստյանին, առաջարկել են խոսել և վերջ տալ իրենց միջև նախկինում եղած լարված հարաբերություններին: Սակայն Սարգիս Գալստյանն առհամարական պատասխան է տվել, թե ով են, որ իրենց հետ խոսի, ու հայհեյել է նրանց։
 
Դրանից հետո Արման Մանուկյանը, վերցնելով փայտե մահակը, իջել է ավտոմեքենայից ու մոտենալով իր ավտոմեքենայի ղեկին նստած Սարգիս Գալստյանին ձեռքով հարվածել է նրա դեմքին, իսկ երբ Սարգիս Գալստյանը վարելով ավտոմեքենան փորձել է հեռանալ այդտեղից, ձեռքի փայտե մահակով հարվածել է նրա ավտոմեքենային։ Բայց Սարգիս Գալստյանն ավտոմեքենան չի կանգնեցրել ու արագ հեռացել է:
 
Դրանից հետո Արման Մանուկյանը եղբորը՝ Գրիշա Մանուկյանին առաջարկել է հետ գնալ՝ վախենալով, որ Սարգիս Գալստյանը կարող է վերադառնալ ընկերների հետ ու իրենցից պատիվ պահանջել: 
 
Սակայն վերադարձի ճանապարհին՝ բենզալցակայանի մոտ, նկատելով Սասուն Կարապետյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որն արդեն պատրաստվում է հեռանալ լցակայանից, Գրիշա Մանուկյանն իր ավտոմքենայով փակել է Սասուն Կարապետյանի ավտոմեքենայի ճանապարհը, և եղբայրները, իջնելով մեքենայից, մոտեցել են նրան: Արման Մանուկյանը Սասուն Կարապետյանին հարցրել է, թե երբ են իրենք հարթելու իրենց լարված հարաբերություններն ու հաշտվելու:
 
Բայց խոսակցությունը վերաճել է վիճաբանության և փոխադարձ հայհոյանքի, որի ընթացքում Արման Մանուկյանը, իրենց ավտոմեքենայից վերցնելով նույն փայտե մահակը, ձեռքով հարվածել է Սասուն Կարապետյանին, իսկ փայտով՝ ավտոմեքենային:
 
Սասուն Կարապետյանը, նույնպես նստելով ավտոմեքենան, արագ հեռացել է: Սակայն հետո, հեռախոսով խոսելով Սարգիս Գալստյանի հետ ու իմանալով նրա հետ կատարված նույն միջադեպի մասին, որոշել են հանդիպել Մանուկյանին ու իրենց պատճառված վիրավորանքի և բռնության համար հաշիվ պահանջեն:
 
Այդ նպատակով վերցնելով ապօրինի ձեռք բերած «ԱԿ-74» տեսակի, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգը՝ ժամը 17։30-ի սահմաններում Սարգիս Գալստյանի «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենայով գնացել և կանգնել են Արման Մանուկյանի բնակարանից շուրջ 150մ հեռավորության վրա՝ ակնկալելով հանդիպել նրան:
 
Գրիշա և Արման Մանուկյանները և նրանց երկու ընկերը, իրենց շենքի մոտից նկատելով փողոցում կայանված մեքենան, իրենց «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել ու կագնել են Սարգիս Գալստյանի ավտոմեքենայի դիմաց և դուրս եկել՝ մոտենալով մեքենային: Նրանց տեսնելով՝ Սասուն Կարապետյանը զենքը ձեռքին իջել է ավտոմքենայից, իսկ Սարգիս Գալստյանը, մնալով ավտոմեքենայի ղեկին, այն պահել է շարժմանը պատրաստ վիճակում՝ շարժիչը միացված:
 
Արման Մանուկյանը, նկատելով Սասուն Կարապետյանի ձեռքին եղած զենքը, մնալով մեքենայի մեջ, պահանջել է չմոտենալ ու ցած դնել զենքը, սակայն Սասուն Կարապետյանը, ինքնաձիգի փողը մտցնելով ավտոմեքենայի սրահին, դրել է Արման Մանուկյանի կրծքավանդակին ու հայհոյանք տվել նրա հասցեին: 
 
Արման Մանուկյանը, փարձելով պաշտպանվել, երկու ձեռքով բռնել է ինքնաձիգի փողը և փորձել հեռացնել իրենից, սակայն Սասուն Կարապետյանը, այն ուղղելով Արման Մաանուկյանի վրա, կրակել է՝ սպանելով նրան: Ապա ինքնաձիգի փողն ուղղելով Գրիշա Մանուկյանի ուղղությամբ՝ հետ է քայլել դեպի իրենց ավտոմեքենան, նստել ու Սարգիս Գալստյանի հետ փախել դեպքի վայրից: 
 
Դեպքից 6 ժամ անց Սասուն Կարապետյանը ներկայացել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ներկայացրել է հանցագործության գործիքը: Նրա տանը կատարված խուզարկության ընթացքում, ննջարանի պատուհանագոգին հայտնաբերվել և առգրավվել է նաև 0,95 գրամ մարիխուանա: 
 
Իսկ Սարգիս Գալստյանի «Մերսեդես բենց»-ի զննության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է վերջինիս կողմից «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքից գողացված 52792 ՀՀ դրամ արժողությամբ հանքանյութ։ Ընկերության կողմից Սարգիս Գալստյանի դեմ բողոք չներկայացնելու հիմքով որոշում է կայացվել այս մասով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: 
 
Առաջադրված մեղադրանքում Սասուն Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն և ցուցմունք է տվել այն մասին, որ Արման և Գրիշա Մանուկյաններին ճանաչում է շուրջ 15 տարի՝ որպես Վարդենիս քաղաքի բնակիչ, և նրանց հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ:
 
Վերջին երկու տարիների ընթացքում նրանց հարաբերությունները դադարել են, որի պատճառը, սակայն, չի ցանկացել հայտնել: Իսկ սպանության մասին ասել է, թե դա տեղի է ունեցել իր կամքից անկախ, մատը ձգանի վրա է եղել, պատահաբար սեղմվել է և հնչել է կրակոցը:
 
Իսկ Սարգիս Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը որևէ առնչություն չունի Սասուն Կարապետյանի կողմից Արման Մանուկյանին ինքնաձիգով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի կրակելու հետ և դեպքի պահին նրա հետ չի եղել:
 
Այսպիսով, Սասուն Կարապետյանը մեղադրվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար, իսկ Սարգիս Գալստյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով:
 
 
 
 

Արխիվ

[]