Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին 04/30/2015   15:09  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը» կառավարության անդամների կողմից հավանության է արժանացել: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության և Կառավարության 2014թ. մայիսի 19-ի թիվ 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի պահանջներից: Հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է ստեղծել արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն: 
 
Պրոբացիան ենթադրում է օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարում հասարակությունում։ Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն»: 
 
Պրոբացիայի ծառայության ստեղծման հիմնական նպատակներից  է  կրկնահանցագործության կրճատումը և հասարակության անվտանգության ապահովումը՝ հանցագործություն կատարած անձի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով նրանց վերահսկելու (ներառյալ՝ հարկ եղած դեպքում հսկելու, վերասոցիալականացմանն ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու միջոցով), ուղղորդելու ու աջակցելու և նրանց բարեհաջող սոցիալական ներգրավումը խթանելու նպատակով: 
 
Պրոբացիայի ծառայության հիմնական խնդիրներն են.
 
ա. կատարել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցները ու պատիժները,
բ. նպաստել քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը,
գ. նպաստել առավել տեղեկացված և անաչառ որոշումների կայացմանը խափանման միջոցի ընտրության և պատժի նշանակման գործընթացներում,
դ. նպաստել առավել տեղեկացված և անաչառ որոշումների կայացմանը դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման ներկայացման գործընթացներում,
ե. նպաստել հանցանք կատարած անձի ուղղմանը հասարակությունում,
զ. նպաստել սոցիալական արդարության վերականգնմանը,
է. հանցանք կատարած անձի վերասոցիալականացումը,
ը. հասարակության անվտանգության ապահովումը՝ հանցանք կատարած անձի կողմից նոր հանցագործությունների կատարման հավանականությունը նվազեցնելու միջոցով:
 
Չնայած լիազորությունների այդ տարբեր շրջանակներին, ներկայումս աշխարհի գրեթե բոլոր երկրներում պրոբացիայի ծառայության գործառույթներն իրականացվում են հետևյալ չորս փուլերով.
 
ա. մինչդատական,
բ. դատական,
գ. պենիտենցիար,
դ. հետպենիտենցիար:
 
Հայեցակարգով նախատեսված է, որ սկզբնական փուլում պրոբացիայի ծառայությունը կիրականացնի հետևյալ գործառույթները՝ 
 
ա) մինչդատական փուլում դատարանի կողմից նշանակված խափանման միջոցների իրականացում / նոր Քր. Դատ. Օրենսգրքի ընդունման դեպքում/,
բ) դատական փուլում կիրականացնի մեդիացիա /նոր Քր. Դատ. Օրենսգրքի ընդունման դեպքում/,
գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատժների՝ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու և հանրային աշխատանքների կատարում,
դ)  պենիտենցիար և հետպենիտենցիար փուլերում՝ դատարանի կողմից պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն՝ համապատասխան վերաինտեգրման ծրագրերի իրականացմամբ, ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի սոցիալական, հոգեբանական և իրավական օժանդակություն և աջակցություն, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի վարքագծի և ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան անձի վրա դրված որոշակի պարտականությունների կատարման նկատմամբ, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վարքագծի և դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համապատասխան անձի վրա դրված որոշակի պարտականությունների կատարման նկատմամբ բացառապես վերահսկողության իրականացում, և սոցիալական, հոգեբանական և իրավական օժանդակություն և աջակցություն, ինչպես նաև դաստիարակչական բնույթի և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,
 
Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող իրավական և դատական բարեփոխումների շրջանակներում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը ևս հանգեցնում է պրոբացիայի ծառայության ստեղծման անհրաժեշտության: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախանշված մի շարք փոփոխությունների արդյունավետ իրականացումը մեծապես պայմանավորված է այս ծառայության ստեղծմամբ (մասնավորապես՝ նոր այլընտրանքային խափանման միջոցների ներմուծումը): Միևնույն ժամանակ ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգի նախագիծը նախատեսում է ընդլայնել այլընտրանքային պատիժների շրջանակը (տնային կալանք, հանրային իրավունքների սահմանափակում և այլն), որոնց կիրառումը ևս կարող է պրոբացիոն ծառայության գործառույթ հանդիսանալ:
 
Պրոբացիայի ծառայության ստեղծումը պետության և հասարակության համար շահավետ են նաև ֆինանսական տեսանկյունից:
 
Ներկայում ազատությունից զրկված անձանցից ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած կամ դրա կատարման մեջ մեղադրվող` թվով մոտ 879 անձանց գրեթե երկու երրորդը` 586-ը, պոտենցիալ հնարավորություն ունեն լինելու պրոբացիայի ծառայության շահառու: Իսկ այս թվին եթե ավելացվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կատարելագործման արդյունքում ազատազրկման դատապարտված անձանց հնարավոր «հոսքը» դեպի պրոբացիայի ծառայություն, ապա կարելի է նշել, որ այդ անձանց ընդհանուր թվաքանակը էականորեն կավելանա՝ մոտավորապես կկազմի 1200 - 1300 անձ:  
 
Այս պարագայում, եթե համեմատենք մեկ անձի քրեակատարողական հիմնարկում պահվելու` օրինակ, 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսը (ընդհանուր՝ տարեկան՝ 1 786 100 դր. կամ օրական՝ 4893 դր.) պրոբացիայի ծառայության «վերահսկողության» ներքո գտնվող անձի վրա կատարվելիք ծախսի (տարեկան՝ 122 300 կամ օրական՝   335 դր.,) հետ, ապա տարբերությունը կկազմի տարեկան` 1300 * (1 786 100 – 122 300) = մոտ 2 162 940 000 դրամ (իսկ քրեակատարողական հիմնարկում պահվող մեկ անձի  միայն սննդի, հագուստի և կենցաղի կազմակերպման համար կատարվելիք ոչ ընդհանուր ծախսը` տարեկան 307.3 հազ. կամ օրական մոտ 842 դրամի դեպքում` 1300 * (307 300 – 122 300) = մոտ 240 500 000 հազ. դրամ): 
 
Հայեցակարգը բազմաթիվ անգամ քննարկվել էր շահագրգիռ պետական մարմինների հետ, ներկայացված առաջարկությունների գերակշիռ մասն ընդունվել էր: 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

18:16 29/04/2015  |  ԼՐԱՀՈՍՊրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի նախագիծը դարձյալ ՀՀ կառավարության նիստի օրակարգում է
17:07 28/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱռանց դատական իշխանության անկախության չի կարող ապահովվել Պրոբացիոն ծառայության արդյունավետությունը. Արթուր Սաքունց
13:49 28/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Հաջորդ տարի Պրոբացիոն ծառայությունը կսկսի գործել». Հովհաննես Մանուկյան (Տեսանյութ)
20:13 17/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄայիսի վերջին կգործարկվեն պրոբացիոն ծառայության երկու փորձնական տեղամասեր. Փոխնախարար (Տեսանյութ)
17:44 01/04/2015  |  ԼՐԱՀՈՍԲանտարկումը պետք է կիրառել միայն նրանց համար, ովքեր վտանգավոր են և կարող են ծանր հանցանքներ գործել (Տեսանյութ)
17:21 13/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊրոբացիոն ծառայության ներդրումը կփոխի նաև կարծրացած մտածելակերպը
11:30 13/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔԿՀ-ների բեռնաթափումը պրոբացիոն ծառայության ներդրման ոչ թե նպատակը, այլ աշխատանքի արդյունքն է
21:26 10/03/2015  |  ԼՐԱՀՈՍՊրոբացիոն ծառայություն, թե ազատազրկում
11:15 02/03/2015  |  ԼՐԱՀՈՍՊրոբացիոն ծառայության ներդրման համար հարկ է փոխել մտածելակերպը
11:20 27/02/2015  |  Հարցազրույց«Պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե՛ տուժողների, թե՛ հանցագործություն կատարած անձի համար». Սուրեն Քրմոյան (Տեսանյութ)

Արխիվ

[]