Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

«Տարածաշրջանում դանդաղ, բայց իրավիճակ է փոխվում» Հ. Նաղդալյան 04/30/2015   15:29  |  ԼՐԱՀՈՍ

 
 
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Իրատես դե ֆակտո» կայքի խնդրանքով՝ ամփոփել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գործնական արդյունքները, նշել է.   
 
«Մենք չէինք ակնկալում ու չէինք ստանալու նյութական ոչինչ: Կարդացեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցները եվրոպական ու ասիական տասնյակ լրատվամիջոցներում, վերջերս նաև ՌԴ հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ ու ամփոփ պատասխան կունենաք: ՀՀ նախագահը շատ պարզ ներկայացրել է մեր խնդիրները ու այդ խնդիրների լուծումների մեր տարբերակները: Մենք զոհ չենք, մենք խնդրարկու չենք, մենք տեր ենք մեր պատմությանը, մեր խնդիրներին, մեր որոնածը խաղաղություն է»:
 
Հերմինե Նաղդալյանի համոզմամբ ՝ սա իսկապես արժանապատիվ պետության դիրքորոշում է, որ Սերժ Սարգսյանը հանդարտ, համոզիչ, առանց տրտնջոցի ու հոխորտանքի ներկայացնում է աշխարհին՝ թիկունքում ունենալով ոչ միայն քաղաքակրթության մի քանի հազարամյակ, այլև այսօր գործող թիմ, որը պատրաստ է դժվար, դանդաղ, բայց հաստատ հաջողության ճանապարհով առաջ գնալ:
 
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
-Ի՞նչ ունենք մենք ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում, ցեղասպանության 100-ամյակը մեզ վերադարձրեց անցյալ դարասկի՞զբ, թե՞ հնարավորություններ տվեց քայլ առաջ անելու:
 
-Մենք ոչ մի տեղ էլ չգնացինք: Մենք ասացինք, որ ցեղասպանությունը խելագարների ձախողված ծրագիր էր, մենք կանք, վերջին հայը թանգարանում զառանցանք էր, իսկ զառանցանքներից պետք է ձերբազատվել: Ասացինք՝ զուսպ, առանց ողբ ու կոծի, արժանապատիվ ու առանց սպառնալիքների, ցինիզմի, ոխակալ մռայլության կամ անհիմն լավատեսության: 1915-ը ցեղասպանություն էր՝ մեզնից բացի այսօր այդ մասին խոսում է ամբողջ աշխարհը: Ընդունեք, որ ցեղասպանության 100 տարիներին մենք չենք խոսել մեր ցավից, մենք այդ մասին լիաձայն խոսեցինք միայն Հայաստանի անկախացումից հետո, պատճառները պետք չէ մանրամասնել, բոլորին էլ լավ հայտնի են:
 
ՈՒ որովհետև մենք այդքան երկար լռել էինք, ևս մեկ տասնյակ պատճառներով, ի տարբերություն այլ ցեղասպանությունների, հայերիս նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրագործվածը աշխարհի համար կիսամոռացված, կիսահայտնի պատմություն էր: Այսօր այդ կիսամոռացված, համարյա անհայտ պատմությունը պտտվում է բոլոր մայր ցամաքներում ու դատապարտվում իբրև մարդկության դեմ գործված ոճիր: Ես այն կարծիքին չեմ, որ դա արվում է միայն ու միայն հանուն Հայաստանի ու հանուն հայերիս: Ցավոք, աշխարհաքաղաքական զարգացումները այսօր էլ ի հայտ են բերում ցեղասպանությունների օրինակներ:
 
Գլոբալ աշխարհն այսօր կանգնած է քաղաքակրթությունների բախման առաջ, որի մի մասն է քրիստոնյաների ու մուսուլմանների պայքարը, որի մասին արդեն Հռոմի պապն է խոսում՝ կոչ անելով դադարեցնել քրիստոնյաների սպանդը մուսուլմանական երկրներում: Երբ Դեր Զորում պայթեցվում է հայկական եկեղեցին, երբ հարյուր տարի առաջ սպանված հայերին նորից են սպանում, նշանակում է՝ մարդկության մի հատվածը ցեղասպանությունը շարունակում է իբրև գործիք օգտագործել իր նպատակներին հասնելու համար՝ մարդկության մյուս հատվածի դեմ, ուրեմն կանխարգելելու համար հետագա սպանդը, նախորդները պետք է դատապարտել ու մեղավորներին պատժել: Սա իսկապես քաղաքակրթությունների բախում է, որտեղ հաղթելու է ոչ թե ուժը, այլ՝ ճշմարտությունը: 
 
-Ինչո՞ւ ճշմարտությունը հարյուր տարի առաջ պարտվեց, իսկ հիմա հաղթելու է:
 
-Ո՞վ ասաց, որ պարտվեց: Կպարտվեր, եթե Թալեաթը, Ջեմալը, Էնվերը իրագործեին իրենց ծրագիրը, եթե ստեղծվեր Թուրանը՝ նրանց երազած օսմանյան պետությունը, եթե Հայաստան ընդհանրապես չլիներ: Եթե աշխարհը իսկապես ընդուներ Օսմանյան կայսրության գործած ցեղասպանությունը և Թուրքիայի Հանրապետության ժխտողականությունը: Ի՞նչն եք անվանում ճշմարտության պարտություն: Որևէ կայսրություն հավերժական չէ: Մենք ոչ միայն երկու միլիոնի հասնող զոհեր ենք ունեցել, մենք պատմական հայրենիք ենք կորցրել, բայց պահպանել ենք ոգին ու պատմությունը, հիշողությունը և վերադարձի վճռականությունը: 
 
-«Հուրիյեթին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք հողային պահանջ չունենք Թուրքիայից:
 
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում շեշտեց, որ այդ հարցը ավելի հաճախ Թուրքիայում ու թուրքերն են քննարկում, իսկ դա արդեն խոսուն փաստ է: ՀՀ նախագահը, այո, ասաց, որ մենք Թուրքիայից հողային պահանջ չունենք, որովհետև ի տարբերություն շատ շատերիս՝ ՀՀ նախագահը ի պաշտոնե պարտավոր է պրագմատիկ ու ճշգրիտ, անխոցելի լինել իր ձևակերպումներում: Կրկնում եմ՝ անխոցելի, իսկ պատկերացնո՞ւմ եք՝ նա «Հուրիյեթին» կամ որևէ այլ պարբերականի ասեր՝ մենք մեր հողերն ենք պահանջում, եթե չտվեց, վաղը չէ մյուս օրը Թուրքիային պատերազմ ենք հայտարարում:
 
Հարցերը բարձրացվում են այն ժամանակ, երբ կան պատասխանների նախադրյալներ՝ շատ վաղուց և շատ ճշգրիտ է ասված: Ցեղասպանության մեկդարյա տարելիցի միջոցառումները Հայաստանում լուսաբանվեցին ամբողջ աշխարհում: Քաղաքական, բարոյական, քաղաքակրթական հզոր աջակցությունը, որ մենք ստացանք աշխարհի տարբեր անկյուններից, վկայում է, որ հարցը հասունանում է: Վերադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասեմ, որ տարածաշրջանում դանդաղ, բայց իրավիճակ է փոխվում և նոր հեռանկարներ են բացվում, որոնք ստիպելու են, որ Անկարան իր իսկ շահից ելնելով՝ վերանայի իր քաղաքականությունը հարևանների նկատմամբ ու այդ քաղաքականության հիմքում դրված սկզբունքները:
 
Ոչ այս պահին, ոչ մեկ տարի հետո, բայց իրենք՝ թուրքերն են հայտարարում, որ եթե աշխարհը Հայոց ցեղասպանության նկատմամբ այս դիրքորոշումն է ի հայտ բերում, ուրեմն թուրքական արտաքին քաղաքականությունը սխալներ է գործել: Մենք գիտեինք, բայց անցած մեկ ամսում աշխարհն էլ տեսավ, որ Հայաստանը միայն այստեղ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի հարևանությամբ գտնվող երկիրը չէ, Հայաստանն այնտեղ է, որտեղ հայերն են, իսկ Թուրքիայի թեթև ձեռքով անցյալ դարասկզբից հայերն ամենուր են:
 
Այո, Հայաստանում կազմակերպված միջոցառումները արժանապատիվ ու տպավորիչ էին, բայց դեռ աշխարհում շարունակվում է ալիքը՝ հայկական սփյուռքի գաղթօջախներում ցեղասպանությունից փրկվածների ու չփրկվածների ժառանգներն են ապրում ու նրանք դեռ այնքան ասելիք ունեն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ամբողջ կորպուսը աշխատեց ուժերի գերլարումով և բոլորովին տեղի չտվեց չհայտարարված «մենամարտում» թուրքական դիվանագիտության հետ, թեպետ նրանց թվաքանակը, լոբբիստական ու նյութական միջոցներն անհամեմատելի են: Դա գուցե անտեսանելի աշխատանք էր Հայաստանում, բայց այդ աշխատանքը կարևոր ու անհրաժեշտ էր ու այսօր նաև հայկական դիվանագիտության շնորհիվ է, որ ունենք այս արդյունքները: 
 
-Մենք հաղթեցինք, բայց Թուրքիան չպարտվեց, թե՞ դեռ ոչ ոքի է:
 
-Քաղաքականությունը սպորտ չէ: Ի՞նչ հակադրեց Թուրքիան, իր Գալիպոլի՞ն: Թուրքական թերթերն են այսօր գրում, որ ապրիլի 24-ին Չանաքկալեի 100-ամյակ տոնելու որոշումը սխալ էր, որ դրդեց ավելի մեծ ուշադրություն դարձնել հայերի ցեղասպանությանը: Իրենք են խոստովանում, որ չգտան գոնե մեկ փաստարկ, թե ինչո՞ւ ցեղասպանությունը պետք չէ ցեղասպանություն անվանել: Նախագահից սկսած՝ միայն ժխտում են, վիրավորվում ու վիրավորում են, հոխորտում են, սպառնում են: Վերջ: Պատմաբանների հանձնաժողովը մի տասնամյակ պտտվում է իբրև թուրքական դիվանագիտության գլուխգործոց, ուրիշ ասելիք չունեն:
 
Սպասում են՝ հերթական պետությունը ցեղասպանությունը ճանաչի, որ երկրի անունը փոխեն, ու արտգործնախարարությունում վաղուց պատրաստ բողոքի նոտան հիմա էլ այդ երկիր ուղարկեն: Բայց դա խնդրի մի կողմն է՝ արտաքին մեկուսացումը, որ սպառնում է Թուրքիային, եթե որոշի դիվանագիտական հարաբերությունները խզել ցեղասպանությունը ճանաչած պետությունների հետ: Կա շատ ավելի հեռագնա նշանակությամբ իրողություն, որ ծավալվում է Թուրքիայի ներսում:
 
Օրեցօր ավելի բարձր են լսվում թուրք պատմաբանների, լրագրողների, քաղաքական գործիչների ձայները, որ պետական պաշտոնական պատմության բոլորովին այլ տարբերակ են ներկայացնում, որ կասկածի տակ են առնում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերին ներկայացվող մեղադրանքները ու հնարովի «դավաճանության» պատժի ադեկվատությունը: Թուրքիայում հասունացել է նոր մտածողություն, որ հաջողությամբ հակադրվում է ավանդական ազգայնականությանը, որ հայրենասիրությունը չի համարում նախնիների մեղքերի կոծկումը, որ ուզում է իր իրական պատմությունը դասագրքեր մտցնել: Թուրքիայի երիտասարդությունը փոխվում է, ժամանակի խնդիր է նրանց մեծամասնություն դառնալը, և Անկարան դա հասկանում է, բայց ի՞նչ անի՝ ցեղասպանություն սկսի յուրայինների՞ դեմ: Դա էլ է եղել՝ Առաջին համաշխարհային պատերազմում հայերից հետո հազարավոր քրդեր են սպանվել, նաև թուրքեր, որ աջակցել են ու փրկել են քրիստոնյաներին: Քաղաքացիական հասարակությունը Թուրքիայում դեռ ասելու է իր խոսքը:
 
-Ի՞նչ ստացանք մենք զուտ գործնական իմաստով:
 
-Ես դեմ եմ այդ կտրվածքով հարցերին: Մենք չէինք ակնկալում ու չէինք ստանալու նյութական ոչինչ: Կարդացեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցները եվրոպական ու ասիական տասնյակ լրատվամիջոցներում, վերջերս նաև ՌԴ հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ ու ամփոփ պատասխան կունենաք: ՀՀ նախագահը շատ պարզ ներկայացրել է մեր խնդիրները ու այդ խնդիրների լուծումների մեր տարբերակները: Մենք զոհ չենք, մենք խնդրարկու չենք, մենք տեր ենք մեր պատմությանը, մեր խնդիրներին, մեր որոնածը խաղաղություն է, որի համար պատրաստ ենք և պատերազմել, թեպետ երբեք որևէ պատերազմ ինքներս չենք սկսել, բայց հաղթել ենք ուրիշների մեր դեմ սկսած պատերազմներում: ՈՒ այսօր մենք տեր ենք մեր ամբողջ պատմությանը:
 
Միայն ուժեղ պետությունը կարող է նախորդի իրավահաջորդը դառնալ, չհերքելով ու չզրոյացնելով նախկինում ունեցած հաջողությունները, չժխտելով անցյալում եղած սխալներն ու կորուստները: Սա իսկապես արժանապատիվ պետության դիրքորոշում է, որ Սերժ Սարգսյանը հանդարտ, համոզիչ, առանց տրտնջոցի ու հոխորտանքի ներկայացնում է աշխարհին՝ թիկունքում ունենալով ոչ միայն քաղաքակրթության մի քանի հազարամյակ, այլև այսօր գործող թիմ, որը պատրաստ է դժվար, դանդաղ, բայց հաստատ հաջողության ճանապարհով առաջ գնալ:
 
 

Հարակից հրապարակումներ`

15:28 16/04/2015  |  ԼՐԱՀՈՍՈստիկանական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները տեսանելի են ողջ հանրությանը. Հերմինե Նաղդալյան
20:37 14/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյանը կոչ է արել հայերի հետ միասին ոգեկոչել 1,5 միլիոն նահատակների հիշատակը
19:23 25/03/2015  |  ԼՐԱՀՈՍԼևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած դրույթները առաջարկում են չաշխատող լուծումներ . Հերմինե Նաղդալյան
09:37 17/03/2015  |  ՄամուլՉնայած երկրի ճգնաժամին՝ Հերմինե Նաղդալյանը հարստանում է. «Ժողովուրդ»
14:11 12/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտաքին քաղաքականությունը և հայ դիվանագիտությունը որակապես նոր մակարդակի վրա են. Հերմինե Նաղդալյան
15:12 10/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյանը Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի հետ
15:17 09/02/2015  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ. Հերմինե Նաղդալյանը՝ Ալիևի ելույթի մասին
09:01 04/10/2014  |  ՄամուլԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը կփոխվի՞. «Հայկական Ժամանակ»
00:32 26/06/2014  |  ԼՐԱՀՈՍԼրագրողն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի. Լրագրողի դիմումը կքննարկվի Էթիկայի հանձնաժողովում
14:23 16/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ փոխնախագահը հուսով է, որ հայ լրագրողներն էլ Մոսկվայում «կասեն այն ամենը, ինչ մտածում են»

Արխիվ

[]