ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովհաննես Մանուկյան. Մտահոգիչ է, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի առանձին միջոցառումներ ժամկետանց են 04/29/2015 18:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Այո, իսկապես, մտահոգիչ է նաև մեզ համար, որ առանձին դեպքերում առանձին հանձնարարականներ և Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ծրագրի առանձին միջոցառումներ ժամկետանց են»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ համաձայնելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ և կիսելով նրա «մտահոգության որոշ դրվագները»:
Նախարարը նշեց, թե հիմա չէր ցանկանա խորանալ պատճառների մեջ. դրանք բազմաբնույթ են, ապա առաջարկեց առանձին աշխատանքային քննարկման ժամանակ համատեղ վերլուծել, թե ինչ պետք է անել, որպեսզի չշարունակվի ծրագրից հետ մնալու գործընթացը և որակական առումով այդ նախագծերը չտուժեն:
Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, ասել էր, թե մտահոգված է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված՝ Հայաստանի դատաիրավական բարեփոխումների 2012-2016թ.թ.-ի ծրագրի և դրանից բխող միջոցառումների իրականացման կապակցությամբ: Ըստ նրա՝ 2012թ.-ից մինչ օրս իրականացվել է ծրագրում ընդգրկված հարցերի 1/3-ից պակասը:
«Եթե բովանդակային ենք քննարկում, ապա նկատում ենք, որ իրականացվում են միմիայն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ամրապնդել են դատական բուրգը, մեծացրել են Վճռաբեկ դատարանի նախագահի ազդեցությունն այդ բուրգի նկատմամբ և, իմ անձնական կարծիքով, ավելի կախյալ վիճակի մեջ դրել մեր ստորադաս դատարաններին և դատավորներին: Երկրորդը՝ ինձ մտահոգում է այն մեթոդոլոգիան կամ տեխնիկան, որով իրականացվում է այս ծրագիրը»,-ասել էր Գ.Ջհանգիրյանը՝ պարզաբանելով, որ կարևորագույն օրենսգրքերի կապակցությամբ աշխատանքային խմբեր են ստեղծվում, մշակվում են հայեցակարգեր, դրանք հաստատվում են կառավարությունում, հետո այդ հայեցակարգերի հիման վրա նախագծեր են պատրաստվում, որից հետո նախագծերը գալիս են Ազգային ժողով:
Գ.Ջհանգիրյանը, որպես օրինակ, անդրադարձել էր ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի բազմաչարչար նախագծին՝ նշելով. «Մեկ տարուց ավելի է՝ մենք աշխատում ենք այս օրենսգրքի վրա, 10 ամսից ավելի աշխատեցին հեղինակները, բերել են մի մեծ «լավաշ», որում ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի առաջին 10 սկզբունքային դիտողությունների դիմաց գրել են «քննարկելի»:
Պատգամավորն ընդգծել էր, որ, առանց այդ առանցքային հարցերը գոնե հայեցակարգային մակարդակով համաձայնեցնելու, անիմաստ է ՔրԴատՕր գրել: «Հետևաբար՝ Ազգային ժողովն ընդհանրապես դուրս է մնում այս օրենսդրական բարեփոխումների իրականացումից»,-ասել էր նա՝ հավելելով, որ, այս տեմպերով շարժվելու դեպքում, «բարեփոխումը չարափոխում ենք սարքելու, որովհետև իրականում առաջիկա 2 տարիների տեմպերն ավելի են դանդաղելու»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ