Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած հռչակագիրը ճիշտ ուղղություն էր մեր պահանջների և պայքարի համար . «Հրապարակ» 04/24/2015   08:58  |  Մամուլ

 
«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարին: Լրատվամիջոցի հետ զրույցում Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած հռչակագիրը ճիշտ ուղղություն էր մեր պահանջների և պայքարի համար:
 
Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին ուղղված աշխատանքներին, ապա դրանք գոնե Դաշնակցության Հայ դատի հանձնախմբերի կողմից սկսվել են դեռ երկու տարի առաջ, որովհետև պետք էր նոր բանաձևեր ունենալ 1987 թվականի Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո:
 
Թերթի հետ զրույցում նա ասել է, որ թե՛ Բրյուսելում Հայաստանի մշտական ներկայացուցչության հետ, թե՛ նախկին դեսպան Ավետ Ադոնցի և թե՛ ներկա դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ շատ սերտ համագործակցության շնորհիվ կարողացան համոզել, որ Ցեղասպանության ճանաչումը ապրիլի 15-ին դառնա Եվրախորհրդարանի օրակարգի հարց, բայց դրան, անշուշտ, նախորդեցին ուրիշ քայլեր, որոնցից մեկը ԵԺԿ-ի ընդունած բանաձևն էր, որին հաջորդեց ՀՀ-ում անցկացված «Եվրանեսթի» լիագումար նիստը, որում ևս Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձև ընդունվեց:
 
Լրատվամիջոցը մի քանի հարց ևս ուղղել է Գասպար Կարապետյանին: Մասնավորապես.
 
- Ըստ Ձեզ՝ այս ամբողջ գործընթացը, որ թափ առավ հատկապես 100-ամյա տարելիցին ընդառաջ, պայմանավորված էր հենց դրանո՞վ, որ հենց այս տարի Հռոմի պապը նման ելույթ ունեցավ, հենց այս տարի Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, ու էլի որոշ երկրներ ճանաչեցին Ցեղասպանությունը, թե՞ մինչ այդ սկսված գործընթացի կուլմինացիան կարելի է համարել:
 
– Ես էլի մի առիթով ասել եմ, որ այս աշխատանքները, որ ընթանում են, մեկնարկել են 1965 թվականից հետո, երբ որ Դաշնակցությունը և մյուս ավանդական կուսակցությունները՝ համագործակցաբար, որոշեցին պայքարը եկեղեցիներից, հոգեհանգիստներից դուրս հանել և քաղաքական պայքարի վերածել: Սրանք տասնյակ տարիների աշխատանքների, այդ ընթացքում ունեցած ծանոթությունների, փորձառությունների կուտակումն է, որ կարող էր մի տեղ հասցնել: Խորհրդանշական 100-ամյակն օգտագործելու համար երկու տարի է, որ այդ ուղղությամբ մենք սկսել էինք աշխատել, և այդ աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ընդունվեց, օրինակ, Եվրախորհրդարանի բանաձևը, որը մեզ համար պետքական էր, որ ընդունվեց այս տարի: Պետք է ասեմ, որ այս բանաձևի այս ոգով որդեգրման հարցում շատ կարևոր դերակատարություն ունեցավ Եվրախորհրդարանի ընկերվարականների քաղաքական խումբը՝ «կանաչների» և «ձախերի», որոշ չափով էլ՝ «պահպանողականների» օժանդակությամբ:
 
– Այսօր քննարկվում է այն թեման, որ Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու են ավելի քան երկու տասնյակ նախագահներ, իսկ Հայաստան են ժամանելու ընդամենը 4 երկրների առաջին դեմքեր: Սա ինչպե՞ս եք գնահատում Դուք, և կարո՞ղ է այս փաստը որոշակի բացասական երանգ հաղորդել:
 
– Դուք լրագրող եք և, վստահաբար, հետևել եք, թե միջազգային մամուլն ինչի մասին է գրում այս վերջին 15-20 օրերին, Ցեղասպանության և Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին: Դա ի՞նչ է նշանակում, որ Գալիպոլին հաջողվա՞ծ է: Ոչ: Գալիպոլին, ընդհակառակը, իր ստեղծած աղմուկով ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Թե որոնք են մասնակցողներն այդ 15-20 երկրներից, ես չեմ կարդացել ցանկը, չգիտեմ, համենայնդեպս, այսօր միջազգային մամուլում Գալիպոլիի մասին նույնիսկ թուրքական թերթերն այդքան չեն անդրադառնա, որքան կանդրադառնան Ցեղասպանության հետ կապված վերջին իրադարձություններին: Հարցը քանակի մեջ չէ՝ քանի հոգի ուր գնաց, կամ ինչ մակարդակով ներկայացան երկրները, խնդիրը միջազգային առումով քարոզչության մեջ է:
 
- Մենք ունենք մի շարք բարեկամ երկրներ, որոնք դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ հարևան Վրաստանը: Սա ինչո՞վ է պայմանավորված՝ Ձեր գնահատմամբ:
 
– Վրաստանի պարագան յուրահատուկ է, թեև ես կուզենայի, որ Վրաստանը ճանաչած լիներ, բայց նաև Վրաստանի ներկայիս քաղաքական և ռազմական կացությունն այնպիսին է, որ, հավանաբար, նրանց պատգամավորները քաջություն չունեն դիմելու այդ քայլին, որովհետև Վրաստանը, վստահաբար, ճնշումների տակ է Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից, և քանի որ ինքը տնտեսական կախվածություն ունի այդ երկրներից, ուստի կարծում եմ, որ հենց այդ տնտեսական, ռազմաքաղաքական պատճառներով է, որ չի ընդունում:
 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի` 24.04.2015թ. համարում:
 
 

Հարակից հրապարակումներ`

17:49 23/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարությունը, որին միացել են 170-ից ավելի պատվիրակներ
17:40 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍApple-ը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. The Daily Beast. 1In.am
14:02 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ը կշարունակի ջանքերը՝ ոճրագործությունները հետագայում կանխելու ուղղությամբ
13:58 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍԿապիտոլիումում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Azatutyun
11:44 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ
11:01 23/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹուրքիայի նախագահի ցինիկ հայտարարությունը խոսում է նրա թուլության մասին. ԱԺ պատգամավորները մեկնաբանում են Էրդողանի հայտարարությունը
13:21 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ցեղասպանությունների պատմության մեջ սա ամենաակնհայտ ցեղասպանությունն է». Դոնալդ Բլոքսհեմ
12:34 22/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀիտլերը սխալվել է. «Այս շաբաթ ամբողջ աշխարհն է հիշում թուրքերի կողմից հայերի սպանդը 1915թ.», որը Ցեղասպանություն է. Ջեֆրի Ռոբերտսոն
12:24 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ավելի հեշտ է քրեական հանցագործության համար մեղավորներին դատապարտելը, քան՝ ցեղասպանության». Դոննա-Լի Ֆրիզ
11:43 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայտնվելով խնդիրների կիզակետում՝ Հայաստանը մեզ օգնում է, օգնում է հասկանալ մեր դերը». Թորբյորն Յագլանդ

Արխիվ

[]