ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան ընկել է նյարդային ջղաձգումների մեջ 04/24/2015 19:28 | Վերլուծություններ
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում գտնվող և Գալիպոլիի ճակատամարտի 100- ամյակի առիթով Ստամբուլ ժամանած երկրների ղեկավարների քանակի վրա ուշադրություն հրավիրելով, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ասել է, թե դա ցույց է տալիս, թե աշխարհն ում է ավելի շատ հավատում:
Որքան էլ, որ տարօրինակ հնչի՝ այս անգամ թուրք պաշտոնյան միանգամայն իրավացի է: Պարզվում է Թուրքիային հավատում ու վստահում է 21 երկիր, որոնց առաջնորդները ժամանել են Ստամբուլ: Այո, 21 երկիր, որոնց մեջ չկա եւ ոչ մի գերտերություն. Թուրքիա են այցելել Ադրբեջանի, Թուրքմենստանի, Իրաքի, Ալբանիայի, Բոսնիայի, Ջիբութի, Հարավային Սուդանի, Չադի Մալի, Նիգերի, Պակիստանի, Սենեգալի, Ուելսի առաջնորդները: Ահա նրանք, ովքեր հավատում են Թուրքիային: Իսկ Հայաստանին «հավատացողներն» են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կիպրոսն ու Սերբիան (եթե չհաշվենք այն 60 երկրների պատվիրակություններին, որոնք Երևան են եկել ոչ նախագահի մակարդակով): Չմոռանանք նաև Գերմանիայի նախագահին: Նա թեև Հայաստան չի եկել, բայց երեկ իր ելույթում ի լուր աշխարհի «հավատացել է» Հայոց Ցեղասպանության փաստին՝ այն կոչելով «Ցեղասպանություն»:
Թերևս, սա հենց այն դեպքն է, երբ քանակը դեռ որակ չի նշանակում: Բայց թուրքերի դեպքում միանգամայն օրինաչափ է այդ մտածողությունը, այդ ազգի միակ որակը միշտ էլ քանակի մեջ է եղել:
Այս օրերին Ստամբուլից պարբերաբար հնչող թուրք պաշտոնյաների մեկը մյուսից ցինիկ հայտարարությունները միայն մի բան են նշանակում. Թուրքիայի վիճակն անհուսալի է: Այդ երկրի ղեկավարների ամենամեծ թշնամին ճշմարտությունն է: Նրանց մեծագույն վիրավորանք հասցնելու համար մի բառը բավական է՝ Ցեղասպանություն:
Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու ու դատապարտելու համար Թուրքիան իր դեսպաններին օրեր առաջ հետ կանչեց Վատիկանից և Ավստրիայից: Սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ՝ օրինաչափություն: Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններն աշխարհի երկրների հետ պայմանավորված են միայն մի հանգամանքով՝ Հայոց ցեղասպանության փաստի ժխտմամբ: Ֆրանսիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպաններին Թուրքիան նույնպես մի քանի անգամ հետ է կանչել այդ երկրներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումների պատճառով: 2010թ հունիսին հետ է կանչվել նաև Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանը, մեկ տարի անց՝ 2011թ սեպտեմբերին, Թել-Ավիվից հետ են կանչվել ևս 4 դիվանագետներ:
Պատմական իրողությունները չուրանալու, իր ժխտողական քաղաքականության խաղի մեջ չներքաշվելու, այլ կերպ ասած՝ ընդամենը ճիշտը խոսելու համար Թուրքիան դիվանագիտական հարաբերությունները խզել է արդեն 7 երկրի հետ՝ Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Եմեն, Վատիկան և Ավստրիա: Հերթի մեջ են Գերմանիան ու Ռուսաստանը, որոնց նախագահները քաջություն են ունեցել արդարության կողմը կանգնելու: Այլ խոսքով՝ Թուրքիան ինքն իրեն մղում է դիվանագիտական մեկուսացման:
Հերքելով ակնհայտն ու անվերջ ժխտելով իր հանցանքը՝ Թուրքիան այսօր հայտնվել է այն մարդասպանի կարգավիճակում, ում բռնել են հանցանքի վայրում, արյունոտ ձեռքերով ու հանցագործության գործիքը ձեռքին, բայց նա այնքան տղամարդկություն չունի, որ խոստովանի իր մեղքը: Ու այս կեղծիքի մեջ թաթախված երկրի վարչապետը դեռ հանդգնում է «հավատալ- չհավատալու» մասին հայտարարություններ անել: Ասա՝ ովքեր են հավատացողներդ, ասեմ՝ ով ես դու:
Իսկ ջղաձգումների պատճառն առավել քան հասկանալի է. այսօր աշխարհը քաջատեղյակ է Օսմանյան կայսրության ոճրագործությանը, եւ դատապարտումը ոչ միայն հայերիս է պետք, այլ համայն քաղաքակիրթ մարդկությանը, քանզի, ինչպես արդարացիորեն նկատեց Ֆրանսիայի նախագահը, «Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ