ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի և արդարության հաղթանակն է անհանդուրժողականության ու ատելության հանդեպ». Սերժ Սարգսյան 04/24/2015 12:18 | ԼՐԱՀՈՍ
«Այն, ինչ կատարվեց 1915թ-ին և շարունակվեց հաջորդ տարիներին աննախադեպ էր իր ծավալներով և հետևանքներով: Հայ ժողովրդի արևմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել էր իր տանը, իր բնօրրանում, իր հայրենիքում, տեղահանվեց և բնաջնջվեց՝ համաձայն պետականորեն մշակված ծրագրի, բանակի, ոստիկանության, այլ պետական կառույցների և հատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակված հանցագործներից կազմված հրոսակախմբերի անմիջական մասնակցությամբ»,- այսօր Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պաշտոնական արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մեր ժողովուրդը: «Սոսկ հայ լինելու պատճառով 1.5 մլն մարդ սպանվեց՝ հավերժական լռության մեջ թաքցնելովմարդկային ցեղի աներևակայելի վայրագությունները, մի մասն էլ վերապրեց սեփական օրինակով սերնդեսերունդ փոխանցելով պատմության պատգամը»,- իր ելույթում նշեց նախագահ Սարգսյանը:
«Ցավոք, ապրիլ ամիսն իր սև հետքը թողեց ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության պատմության մեջ: Այդ ամիսն է համարվում նաև Հոլոքոստի, Ռուանդայում և Կամբոջայում իրականացված ցեղասպանությունների սկիզբը»,- ասաց Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բարձրաձայնվում է մեկ միասնական ցանկություն, որ «այսուհետ աշխարհի ոչ մի երկրում հուշահամալիրներ կառուցելու կարիք չլինի՝ հիշատակելու մարդկության պատմության նոր ամոթալի էջեր»:
Սերժ Սարգսյանն իր ելույթում հիշեցրեց նաև Հռոմի Պապի արտասանած հետևյալ խոսքերը. «Չարիքի քողարկումը կամ դրա մերժումը նման է նրան, որ վերքն առանց վիրակապելու շարունակի արյունահոսել»:
«Վերքն արնահոսում է, որովհետև աշխարհում շատ են չեզոքությունը, լռությունը, ժխտողականությունը և պակաս՝ մարդկայնությունը»,- ասաց Սերժ Սարգսյանն ու նաև հիշեցրեց, որ դարեր շարունակ հենց մարդասիրությունն ու մարդկայնությունն են եղել մարդու իրավունքների միջազգային կառուցակարգերի շարժիչ ուժը, համամարդկային արժեքներով տոգորված է ստեղծվել «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն», Հայոց Ցեղասպանության իրողությունից դրդված ու բարոյական արժեքներով առաջնորդվելով էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «Ցեղասպանություն» եզրույթը:
«Երբ Լեմկինին հարցնում էին, թե ինչ է ցեղասպանությունը, նա պատասխանում էր՝ դա այն է, ինչ պատահեց հայերի հետ»,- ասաց նախագահն ու շարունակեց. «Այսօր էլ քիչ չեն համամարդկային արժեքների ժխտման ու պատմության խեղաթյուրման դեպքերը, որոնք նպաստում են նմանատիպ հանցագործությունների կրկնությանը»:
Սերժ Սարգսյանն իր ելույթում հիշեցրեց նաև Դեր Զորում իր արտասանած ելույթը : «Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին: Այսուհետ մենք ապրելու և արարելու ենք կրկնապատիկ ուժով՝ և՛ մեր , և՛ մեր անմեղ զոհերի փոխարեն»,- ասաց նախագահը՝ հիշեցնելով, նաև, որ անցյալ տարի Դեր Զորում պայթեցվեց Ցեղասպանության զոհերի եկեղեցին՝ հայ նահատակների սուրբ մասունքների հետ միասին:
«Ցեղասպանության ճանաչումը աշխարհի տուրքը չէ հայ ժողովրդին, Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի և արդարության հաղթանակն էանհանդուրժողականության ու ատելության հանդեպ»,- ասաց նախագահը՝ համայն հայության անունից շնորհակալություն հայտնելով Երևանում գտնվող 4 երկրների նախագահներին, միջազգային ողջ հանրությանը ի դեմս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին: «Նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար»,- ասաց նախագահը՝ հերթական անգամ վերահաստատելով, որ հայ ժողովուրդը մշտապես կանգնելու է նրանց կողքին, ովքեր տառապել են մարդկության դեմ գործված հանցվագործություններից: «Ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը մեր արտաքին քաղաքականության անբաժամ մասն է լինելու»,- ասաց ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան