Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Գերմանիայի Նախագահը հանդես է եկել շատ կոշտ բնութագրումներով. Թուրքիան կհամարձակվի՞ Բեռլինից հետ կանչել իր դեսպանին 04/24/2015   02:07  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Բեռլինի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկը հանդես է եկել ուղերձով, որի ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը եւ հայտարարել, որ Հիտլերը սխալվել է` ասելով  «Ո՞վ է այսօր հիշում հայերին»:

«Մենք ենք խոսում: Այսօր, անգամ 100 տարի հետո, մենք խոսում ենք ու գիտենք այդ և մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին. Մենք դա անում ենք, հետևաբար՝ Հիտլերը սխալվում է», - ասել է Գերմանիայի Նախագահը:

Նախագահի ուղերձում որտեղ մասնավորապես ասված է.

«Մենք այս պահին հայ ժողովրդի հետ ցավում ենք, ովքեր հարյուր տարի առաջ հարյուր հազարներով ծրագրավորված ու համակարգված կոտորածների զոհ դարձան:

Առանց որևէ տարբերության՝ կանայք և տղամարդիկ, երեխաներն ու ծերունիներն ուղղարկվեցին մահվան երթերի, առանց որևէ պաշտպանության ու սննդի, տափաստաններում ու անապատներում, հրկիզվեցին, հետապնդվեցին, սպանվեցին ու ողջակիզվեցին:

Այս ծրագրավորված ու հաշվարկված հանցագործությունը հայերի դեմ մի պատճառ ուներ. որովհետև նրանք հայեր էին:

Բացի այդ, այն հարվածեց նրանց բախտակիցներին՝ պոնտացի հույներին, ասորիներին ու արամեացիներին:

Մեր այսօրվա գիտելիքները և վերջին տասնամյակների քաղաքական ու հումանիտար սարսափներն այլևս պարզ են դարձնում. հայերի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկական զտումների, տեղահանումների, ցեղասպանությոնների պատմության օրինակ է, որոնցով 20-րդ դարն առանձնանում է սարսափելի ձևով:

Այս ամենն իրականացվեց պատերազմի քողի ներքո: Պատերազմը նաև ծառայեցվեց որպես արարքի արդարացում: Այսպես պատահեց հայերի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին, և այսպես էր հարյուրամյակի ողջ ընթացքում և այլուր ու այսպես էր շատ ու շատ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների դեպքում:

Երբեմն նրանք ներկայացվում են որպես գործակալներ, որպես օտարերկրյա տերությունների խամաճիկներ, որպես ազգային միասնությունը խարխլողներ, որպես դասակարգային կամ ռասայական թշնամիներ, որպես մի հասարակության մի հիվանդ օրգան:

Մենք հիշում ենք զոհերի մասին, քանզի նրանք ու իրենց ճակատագիրը չպետք է մոռացության մատնվեն: Մենք նրանց հիշում ենք մեր իսկ սեփական բարօրության համար: Սա առաջին հերթին յուրաքանչյուր մարդու արժանապատվության հիշողությունն է:

Այդ արժանապատվությունը հնարավոր չէ ոչնչացնել, բայց մեղք կլինի, եթե անուշադրության մատնենք ու ոտնատակ տանք:

Մենք հիշում ենք զոհերի մասին, որպեսզի նրանք հիշատակի ևս մեկ ձայն ստանան, որպեսզի նրանց պատմությունը ներկայացվի, մի պատմություն, որ երբեք այլևս չպետք է կրկնվի:

Այո, մենք զոհերին հիշում ենք նաև հանուն մեզ: Մենք մեր մարդկային որակները կարող ենք պահպանել միայն այն դեպքում, երբ պահպանենք ոչ միայն պատմության հաղթանակների ու մեզ կերակրողների կորստի հիշողությունը, այլ նաև մեր կրած պարտությունների, կորուստների, ոչնչացրածների:

Զոհերի մասին հիշողությունը կիսատ չէր լինի, եթե չլիներ դահիճների լռությունը: Առանց դահճի չկա զոհ: Դահիճները՝ Օսմանյան կայսրության այդ օրվա կառավարիչներն ու նրանց սատարողները, ինչպես և ռասայական, էթնիկական կամ կրոնական կոտորածների ցանկացած այլ դահիճներ, վստահ էին իրենց ճշմարտացիության մեջ:

Երիտթուրքական գաղափարախոսությունը էթնիկապես միասեռ, դավանապես միասնական ազգային պետությունը համարում էր բազմաթիվ ժողովուրդների ու դավանանքների համակեցության ավանդույթը կորցրած Օսմանյան փլուզվող կայսրության փոխարինող:

Էթնիկական հիմքով տարանջատումները, էթնիկական զտումներն ու արտաքսումները 20-րդ դարի սկզբին ազգային պետությունների ձևավորման մութ կողմերն էին: Սակայն միասնության ու անարատության գաղափարախոսությունը հաճախ չեն ավարտվում մեկուսացմամբ ու դուրս մղմամբ, այլև, ի վերջո, հանգեցնում են սպանությունների: Օսմանյան կայսրությունում այն ցեղասպան դինամիկա ունեցավ, ինչին զոհ գնաց հայ ժողովուրդը:

Մենք անպետք բանավեճ ենք ծավալել, թե 100 տարի առաջ տեղի ունեցածը ճիշտ բնութագրելու համար որ տերմինն է տեղին: Միաժամանակ, սակայն, ուշադրություն ենք դարձնում այն բանի վրա, որ այդ բանավեճերը տարաձայնությունների տեղիք չեն տալիս: Ինչպես անգամ 100 տարվա հեռվից է երևում, դա մի ժողովրդի ծրագրավորված ոչնչացում էր՝ իր սարսափելի իրականությամբ, որ պետք է սգալ և սգալ: Հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր կողմնորոշիչներն ու հարգանքը մեր նկատմամբ:

Երբ մենք պատմութունը գնահատելու հարցում համաձայնության հասնենք, երբ մենք սխալն անվանենք սխալ, անգամ եթե դա մենք ենք գործել, երբ մենք միահամուռ լինենք, ապրենք մարդու և քաղաքացու իրավունքները հարգելով, այդ դեպքում միայն կհարգենք զոհերի արժանապատվությունն ու երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս համակեցության մարդկային հիմքեր կստեղծենք:

Ինչպես գիտենք, այսօր ապրողներից ոչ ոքի չեն կարող նստեցնել մեղադրյալի աթոռին: Անցյալի դահիճները կենդանի չեն, իսկ նրանց որդիներին ու թոռներին չի կարելի մեղադրանք առաջադրել: Այն, ինչին իրավացիորեն սպասում են զոհերի ժառանգները, պատմական փաստի՝ հետևաբար նաև պատմական պարտքի ճանաչումն է: Այն այսօր ապրողների, քաղաքական առաջընթացի ձգտողների պատասխանատվությունն է, նրանց, ովքեր հարգում են ու պաշտպանում են յուրաքանչյուր մարդու, ինչպես նաև փոքրամասնությունների իրավունքները:

Այնպես որ, հայերի դեպքում մենք չենք կարող այլ սկզբունք որդեգրել, համամարդկային խորը փորձն է. մենք չենք կարող մեղքի զգացումից ձերբազատվել, երբ ժխտում ենք, ճնշում ենք կամ նվազեցնում ենք այն:

Մենք Գերմանիայում ամոթալի ուշացմամբ, բայց ջանադրաբար ու մաս առ մաս սովորեցինք նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանի հանցագործությունների, առաջին հերթին Եվրոպայի հրեաների հետապնդումների ու կոտորածների դասերը: Մենք նաև իմացանք, թե ինչպես տարբերակել հանցագործների մեղքը, որն ամբողջությամբ պետք է ճանաչվի սերունդների պատասխանատվությունից համապատասխան հիշողությունից:

Այստեղ՝ Գերմանիայում, հայ ժողովրդի ջարդերի հիշատակումը խորը իմաստ ու հստակ ուղերձ ունի: Մեր շարքերում ապրում են հայեր ու թուրքեր, յուրաքանչյուրն իր սեփական պատմությամբ: Սակայն խաղաղ համակեցության համար կարևոր է, որ նրանք բոլորն անցյալն իմաստավորելիս առաջնորդվեն միևնույն լուսավոր սկզբունքներով:

Այս առումով մենք՝ գերմանացիներս, ևս պետք է իմաստավորենք, մասնավորապես, երբ խոսքը Հայոց Ցեղասպանության հարցում համատեղ պատասխանատվության կամ նույնիսկ մասնակցությանն է վերաբերում:

Եղել են գերմանացի զինծառայողներ, ովքեր ներգրավված են եղել տեղահանումների ծրագրավորման ու մասամբ նաև իրականացման գործում: Գերմանացի ականատեսների ու դիվանագետների գրագրությունները, որոնք ընդունել են հայերի դեմ գործողության կործանարար բնույթը, փոխանցվել են ու անտեսվել: Գերմանական կայսրությունը չէր կամենում վտանգի ենթարկել Օսմանյան դաշնակիցների հետ հարաբերությունները: Ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգը, ով հատուկ ներկայացուցչի միջոցով հայերի հետապնդումների որոշակի մանրամասներ գիտեր, 1915 թվականի դեկտեմբերին հակիրճ նշել էր. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողմը պահելն է, անկախ այն բանից, հայերը ոչնչացվում են, թե ոչ»:

Կային սակայն գերմանացիներ, ամենից առաջ իր գործի նվիրյալ Յոհաննես Լեփսիուսը, ում հրատարակչական գործունեության շնորհիվ աշխարհն իմացավ հայերի տառապանքների մասին:

Եղել է սանիտար Արմին Թեոֆիլ Վեգները, ով լուսանկարներով վավերագրեց հայերի ճակատագիրը ու պատերազմից հետո դասախոսությունների միջոցով Գերմանիայում այդ մասին հայտնեց: Եղել է նաև ավստրիացի Ֆրանց Վերֆելը, ով իրենց դեմ ծրագրավորված կոտորածների դեմ մարտնչող հայերի մասին պատմող իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով արվեստի կոթող կերտեց: Գիրքը հրապարկվելուց հետո անմիջապես 1933 թվականին արգելվեց Գերմանիայում, սակայն Բելոստոկի ու Վիլնյուսի գետոներում հրեաները կարդացին այն, քանզի այն ցուցանում էր, թե ինչի առաջ են կանգնել հրեաները: Երկուսն էլ՝ թե քննադատները, թե հրեաները, այդպիսով ճիշտ էին հասկացել, թե ինչ գիրք է այն ու ինչի մասին է պատմում:

Երբ Ադոլֆ Հիտլերը գերմանական հրամանատարությանը 1939 թվականի օգոստոսի 22-ին Լեհաստանի վրա հարձակման իր ծրագիրն էր ներկայացնում և բացատրում՝ «առանց խղճի զգացման լեհական ծագման կամ լեհերեն խոսող տղամարդկանց, կանանց ու երեխաներին մահվան ենթարկել», հավաքական անհետաքրքրության սպասումն ավարտեց հռետորական հարցով՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերին»:

Մենք ենք խոսում: Այսօր, անգամ 100 տարի հետո, մենք խոսում ենք ու գիտենք այդ և մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին. Մենք դա անում ենք, հետևաբար՝ Հիտլերը սխալվում է: Մենք դա անում ենք, որովհետև ոչ մի բռնակալ, ոչ մի տիրան, որևէ այլ ոք, ով էթնիկական զտումներն օրինական է համարում, հույս չունենա, որ իր գործողությունները կանտեսվեն ու կմոռացվեն:

Այո, մենք շարունակաբար խոսում ենք ատելի գիտելիքների, անցանկալի պատասխանատվության ու անցյալի պարտքի մասին: Մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որ մեզ կապենք ճնշող անցյալի հետ, այլ որպեսզի լինենք զգոն ու ժամանակին արձագանքենք ավերումներին ու մարդկանց ու ժողովուրդներին սպառնացող սարսափներին:

Լավ է, երբ մենք հիշում ենք միասին՝ առանց դավանական ու կրոնական, լեզվական, էթնիկական ու պետական սահմանների բաժանումների: Այսօր մենք երախտապարտ ենք ամբողջ աշխարհում հիշողության ու հաշտության դրսևորումների համար: Ինձ հատկապես հաճելի են այն պահերը, երբ թուրքերի ու հայերի միջև հաշտության ու ըմբռնման հուսադրող նշաններ են հայտնվում: Ոչ ոք չպետք է ճշմարտությունից վախենա: Միայն համատեղ կարող ենք հաղթահարել այն, ինչը մեզ բաժանում էր ու բաժանում է: Միայն համատեղ կարող ենք մեզ պատկանող այս աշխարհում լավ ապագա ունենալ»:

ԳԴՀ նախագահի ուղերձը զետեղված է նախագահի պաշտոնական կայքում:
 


Հարակից հրապարակումներ`

00:35 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայում ԱՄՆ-ի դեսպան. «Մենք հավատում ենք, որ 1.5 մլն հայ է սպանվել»
20:40 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍԳերմանիայի նախագահն արտասանեց «Ցեղասպանություն» բառը
11:15 23/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՖլանդրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել
08:01 18/04/2015  |  ՄամուլԱռաջիկա օրերին Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Հրապարակ»
16:32 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
11:01 15/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉիլիի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել. Վիգեն Սարգսյան
14:03 21/03/2015  |  ԼՐԱՀՈՍՍիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և աշխարհի բոլոր երկիրներից պահանջել նույն քայլն անել
16:58 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱպրիլի 24-ի նախօրյակին Լեհաստանը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև
15:19 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍ«Չպետք է լռել,պետք է գործել». Լիտվացի պատգամավոր
12:51 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍ1.5 միլիոն հայեր Ցեղասպանությանը զոհ գնացին, ևս 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը՝ Բետերայի քաղաքապետարանը դատապարտում է

Արխիվ

[]