ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/23/2024 18:06
Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան
11/23/2024 17:37
Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի
11/23/2024 17:19
Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
11/23/2024 17:03
Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել
11/23/2024 16:35
Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ
11/23/2024 16:20
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
11/23/2024 16:16
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
11/23/2024 16:08
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
11/23/2024 16:03
Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
11/23/2024 15:56
Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան
11/23/2024 15:52
ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել
11/23/2024 15:49
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
11/23/2024 15:28
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ
11/23/2024 15:25
Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ
11/23/2024 15:23
Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ
11/23/2024 14:41
Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան
11/23/2024 14:23
Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
11/23/2024 14:19
Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
11/23/2024 14:05
Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը
11/23/2024 13:48
Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
11/23/2024 13:24
Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել
11/23/2024 13:21
Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել
11/23/2024 13:16
Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան
11/23/2024 12:54
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
11/23/2024 12:10
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը
11/23/2024 12:06
Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա
11/23/2024 12:00
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
11/23/2024 11:49
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
11/23/2024 11:35
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
11/23/2024 11:32
2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
11/23/2024 11:20
11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
11/23/2024 11:11
Վերադարձի՛ր շարք. ՊՆ
11/23/2024 11:06
Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024 11:03
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն
11/23/2024 11:01
«Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
11/23/2024 10:48
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
11/23/2024 10:37
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
11/23/2024 10:31
Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը
11/23/2024 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11/23/2024 08:27
Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
11/23/2024 08:23
Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
11/23/2024 08:21
Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
11/23/2024 08:19
Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
11/23/2024 08:17
ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
11/23/2024 08:13
Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
11/23/2024 08:11
Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
11/23/2024 08:08
Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
11/23/2024 08:03
Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
11/22/2024 23:56
Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին
11/22/2024 23:53
Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն
11/22/2024 17:59
«Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի
11/22/2024 18:36
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
11/21/2024 21:29
Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/22/2024 15:19
Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ
11/23/2024 15:56
Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան
11/21/2024 21:51
Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
11/23/2024 13:16
Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան
11/22/2024 10:50
Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com
11/21/2024 18:45
Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
11/21/2024 20:20
Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/22/2024 15:04
Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից
11/21/2024 20:36
Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)
11/22/2024 23:07
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
11/22/2024 20:19
Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան
11/22/2024 08:19
3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
11/22/2024 08:09
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
11/21/2024 20:35
Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը
11/21/2024 19:20
Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան
11/23/2024 08:03
Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
11/22/2024 16:37
Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
Առանց անցյալի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման՝ ցանկացած այլ միջոցառում կմնա որպես կիսաքայլ. Էդվարդ Նալբանդյան 04/23/2015 16:23 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումում զեկույցների բազմազանությունը, խորությունը և պարունակող ուղերձները փարատում են ամենափոքր կասկածն անգամ, որ միջազգային հանրության պայքարն ընդդեմ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների չունի այլընտրանք: Այս մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Երևանում անցկացվող ֆորումում իր եզրափակիչ խոսքում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նշեց, որ վերջին հարյուր տարիների ընթացքում մարդկության կրած սարսափելի ցնցումները, միջազգային քաղաքականության մեջ գրանցված դարակազմիկ տեղաշարժերը, համաշխարհային քաղաքական գործընթացներում մարդու իրավունքների նորովի ընկալումները վերահաստատում են, որ ցեղասպանությունների կանխարգելումը մարդկության կենսագործունեության առաջնային նպատակներից մեկը պետք է լինի:
«Այդ է պատճառը, ինչպես նշեց Նախագահ Սերժ Սարգսյանը բացման իր կարևոր ուղերձում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումների հետ միասին, մենք առանցքային տեղ ենք հատկացնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերում մեր ներգրավվածությանը: Այդ է պատճառը, որ կարևորագույն ուղերձներից մեկը, որը ցանկանում ենք հղել ամբողջ աշխարհին, ցեղասպանությունների կանխարգելման հրամայականն է՝ որպես քաղաքակիրթ աշխարհին, ներկա և ապագա սերունդներին միավորող վեհ նպատակի, որը չի կարելի ստորադասել որևիցե քաղաքական շահի, որին չի կարելի երկրորդական նշանակություն տալ` անկախ տվյալ պահի քաղաքական օրակարգից»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նախարարն ընդգծեց, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր ելույթում բարձր գնահատելով կանխարգելման ուղղությամբ Հայաստանի` միջազգային հարթակում իրականցվող ջանքերը, կոչ արեց շարունակել դրանք:
«Ընդունված ճշմարտություն է, որ եթե մենք չենք ցանկանում թույլ տալ ցեղասպանությունների կրկնությունը, ապա պարտավոր ենք վեր հանել այն նախապայմանները, որոնք հանգեցրել են անցյալի ցեղասպանությունների իրականացմանը: Եվ ֆորումի մասնակիցներից շատերը մանրամասն անդրադարձ կատարեցին մարդկության դեմ այս սարսափելի ոճրագործությունը սնուցող պատճառներին»,- ասաց Է.Նալբանդյանը: ԱԳ նախարարը փաստեց, որ 1915թ. Հայոց ցեղասպանությանը հետևած միջազգային արձագանքը նպաստեց իրավական և հասարակական շրջանակներում ամենահանցավոր հանցագործության, «կամ Ուիլյամ Շաբասի դիպուկ բնութագրմամբ՝ մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործության` ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»: Այս առումով ուշագրավ էր, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, Դանիել Ֆեյերշտեյնի բացահայտումը, որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադրման նպատակների հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության փաստը:
Է.Նալբանդյանը հիշատակեց մի շարք պատմական փաստեր: Այսպես, 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվածը բնորոշել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն», 1919թ. Օսմանյան դատարանը իր դատավճռով երիտթուրք ղեկավարների նկատմամբ սահմանել է անհատական պատասխանատվություն հայերի զանգվածային սպանությունների կազմակերպման համար, 1929թ. Ուինսթոն Չերչիլը հայերի կոտորածը բնութագրել է որպես «հոլոքոստ»՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու այդ տարածքները քրիստոնյա ռասայից»: Ինչպես ներկա ֆորումի մասնակից Դոննա Լի Ֆրիզը բավական հանգամանալից ներկայացրեց, հետագայում Ռաֆայել Լեմկինը՝ հղում կատարելով հայերի դեմ տեղի ունեցածին, առաջ է քաշել «գենոցիդ» եզրույթը:
ՀՀ արտգործնախարարն արձանագրեց, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, ընդ որում, այդ արձագանքը նույն հնչեղությունն ուներ ինչպես եվրոպական պետություններում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, այնպես էլ արաբական աշխարհում: Բազմաթիվ մտավորականներ, պետական, հասարակական, քաղաքական և կրոնական գործիչներ բարձրաձայնեցին հայերի դեմ իրականացվածի անթույլատրելիության մասին` կոչ անելով մեծ պետություններին պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և պայմաններ ստեղծել այդ արհավիրքի հետևանքների վերացման համար, որոնց իրավական առանձնահատկություններին անդրադարձան Հենրի Թիերոն և Պատրիկ Դամբըրին: Նման արձագանքը վկայությունն էր այն բանի, որ հայերի դեմ տեղի ունեցածը ընկալվեց որպես ոչ թե սոսկ մի ժողովրդի ցավ, այլ մարդկության դեմ իրականացված ոճիր: Ինչպես իրավացիորեն նշեց Յաիր Աուրոնը` Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայ-թուրքական` այլ ողջ մարդկության խնդիրն է:
Այնուամենայնիվ, հնարավոր չեղավ կանխարգելել 20-րդ դարում Հայոց ցեղասպանությանը հետևած մյուս ցեղասպանությունները: «Պատճառը, և գլխավոր դասը, որը մենք պետք է քաղենք թերևս այն է, որ միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող ջանքերում անհրաժեշտ վճռականություն, հետևողականություն և միասնականություն չդրսևորեց՝ չկատարվեցին համապատասխան քաղաքական և իրավական եզրահանգումներ»,- ասաց Է.Նալբանդյանը:
Նախարարի գնահատմամբ, միջազգային հանրության միասնական ջանքերի համատեքստում մեծ կարևորություն է ներկայացնում մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունված ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակել են 71 երկրներ: Այն ամրագրում է ցեղասպանությունների կանխարգելման համար առաջնային կարևորություն ունեցող քայլերը, որոնք նաև արտացոլված էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման նախորդ բանաձևերում:
Է.Նալբանդյանը գտնում է, որ ցեղասպան միջավայրի ախտորոշման և վաղ նախազգուշացման արդյունավետ մեխանիզմների հաստատման խնդիրը պետք է իր կայուն տեղն ունենա միջազգային, այդ թվում նաև տարածաշրջանային, կազմակերպությունների օրակարգում: Այս մասին ֆորումում, ըստ նախարարի, տպավորիչ ելույթով հանդես եկավ Երուսաղեմի Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Պրոֆեսոր Իսրայել Չարնին: «Վերջին տասնամյակի ընթացքում թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, թե՛ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման և գնահատման համակարգերի կատարելագործման ուղղությամբ: Պետք է երաշխավորել, որ այս առաջընթացը շարունակություն ունենա: Միաժամանակ, այն պետք է զուգորդվի զսպման հստակ մեխանիզմների հաստատմամբ: Ցավոք սրտի, այսօր Մերձավոր Արևելքում ծայրահեղական ուժերի կողմից իրականացվող վայրագությունները՝ անցյալի սարսափները հիշեցնող` քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները և հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթական արժեքների նկատմամբ վանդալիզմը վկայում են, որ հատկապես այս վերջին ուղղությամբ միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով պրոֆեսոր Ֆրանկ Չոկին այս հարցերին առավել մանրամասն անդրադարձ կատարելու համար:
Ցեղասպանության կանխարգելման հաջորդ կարևորագույն ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումն է, նաև հանդուրժողականության արմատավորումը, ինչպես հասարակությունների ներսում այնպես, էլ տարբեր ժողովուրդների միջև հարաբերություններում: Ժողովրդավարության ամրապնդումը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը այն ամուր հենասյուներն են, որոնք կառուցելով և ամրապնդելով՝ կարելի է արմատախիլ անել անգամ ամենածայրահեղ խմբերի և գաղափարախոսությունների ավերիչ մտադրությունները: Ցեղասպան միջավայրի ի հայտ գալը բացառելու համար անհրաժեշտ է նաև հետևողականություն այլատյացության, խտրականության, թշնամանքի սերմանման դեմ պայքարում, «քանզի ցեղասպանություն չարիքի սաղմը սնուցվում է հենց այս խիստ բացասական երևույթներից»:
Ցեղասպանությունների կանխարգելման կարևոր ուղղություններից է հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը` կրթական ծրագրերի և հիշատակման միջոցով: «Հիշատակումը կարևորություն ունի նաև ցեղասպանության հետևանքների վերացման հարցում, ինչի մասին բավական հետաքրքիր զեկույցով հանդես եկավ թուրք մտավորական Չենգիզ Ակթարը:
Ցեղասպանության հետևանքնրի վերացման հոգեբանական բարդությունների մասին բացառիկ զեկույցի համար առանձնահատուկ երախտագիտության է արժանի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոն: Ես հիշում եմ՝ ինչպես մեկ տարի առաջ Ժնևում նա ոչ պակաս հուզիչ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը»,- ասաց Է.Նալբանդյանը:
Ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մասին խոսելիս, ըստ նախարարի, պետք է հստակ գիտակցել, որ առանց անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ցանկացած այլ միջոցառում կմնա որպես կիսաքայլ: «Այս առումով կարելի է վստահությամբ ասել, որ այսօր մարդկության առջև ծառացած մարտահրավերներից մեկը նաև ցեղասպանությունների ժխտողականության հաղթահարումն է, որի մասին հանգամանալից ներկայացրեց Մայքլ Բոլանդերը:
Այս խիստ դատապարտելի երևույթի դեմ պայքարը նույնքան կարևոր է, որքան ցեղասպան միջավայրի ստեղծման, կամ հենց բուն զանգվածային սպանդի իրականացման կանխարգելման ջանքերը, ինչին անդրադարձավ Դոնալդ Բլոքսամը»,- ասաց նախարարը՝ ևս մեկ անգամ վերհիշելով ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արտասանած իմաստուն խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:
Դատապարտելի են նաև, ըստ Է.Նալբանդյանի, խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ցեղասպանության ու մարդկության դեմ այլ հանցագործությունների ժխտման քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից են զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների տառապանքների հավասարեցման փորձերը: «Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում ժխտման այս նոր մարտավարությանը: Ինչպես իրավացիորեն նշեց Ռոջեր Սմիթը, ժխտողականության փաստարկները մնացել են նույնը, սակայն հղկվել է մարտավարությունը»:
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի հիմնական դրույթներից մեկը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դատապարտումն է: «Ժխտողականությունն է, որ գործող իշխանություններին դարձնում է անցյալում տեղի ունեցած ոճիրների հանցակիցը: Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։ Յաիր Աուրոնը այս թեմայի շուրջ արժեքավոր դիտարկումներ կատարեց: Ուշագրավ է մասնավորապես, որ երեկ իր ելույթում, Ռագիփ Զարակոլուն Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը համեմատեց յենիչերիների քայլերգի հետ` մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»:
Է.Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ Ֆորումի աշխատանքների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարևոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում: Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Ֆորումի աշխատանքներին իրենց արժեքավոր մասնակցությունը բերած բոլոր հոգևորականների ներդրման համար: Նա երախտագիտության խոսքեր հղեց նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և աշխարհի տարբեր անկյուններից Երևանում հավաքված խորհրդարանականներին` Ֆորումին իրենց կարևոր նպաստը բերելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարը երախտագիտությամբ հիշատակեց նաև վերջին միայն մեկ ամսում ընդունված կարևորագույն փաստաթղթերը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, Եվրախորհրդարանի բանաձևը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը և իհարկե Հռոմի պապի հայտարարությունը։
«Այս կարևոր քայլերը վստահություն են ներշնչում, որ 21-րդ դարում միջազգային հանրությունն առավել միասնական դիրքորոշում կձևավորի և ի վերջո կկարողանա զարգացնել ցեղասպանությունների կանխարգելման իրապես արդյունավետ մեխանիզմներ՝ հիմնված այն գիտակցության վրա, որ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, դատապարտումը և ժխտողականության բացառումը համաշխարհային քաղաքակրթության ներդաշնակ զարգացման երաշխիքներից են: Արդեն իսկ կարելի է ասել, որ Երևանյան գլոբալ ֆորումի աշխատանքների ընթացքում թարմ գաղափարներ և կառուցողական առաջարկներ հնչեցին, որոնք ամփոփված են Գլոբալ Ֆորումի հռչակագրի նախագծում: Վստահ եմ, որ այն որպես ուղեցույց կընդունվի՝ ի շահ մեր առջև ծառացած հիրավի գլոբալ առաքելության ի կատար ածման, հանուն ցեղասպանության հանցագործության կանխարգելման միասնական վճռականության»,- ասաց նախարարը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց ֆորումի բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ երախտիքի խոսքերի են արժանի, նրա գնահատմամբ, այս երկու օրերի ընթացքում, բոլոր երեք նիստերի նախագահողներ Լուիզ Մորենո Օկամպոն, Ջեֆրի Ռոբերտսոնը, Ֆրանկ Չոկը, Պատրիկ Դևեջյանը, Նիկոլայ Ռիժկովը և Բարոնուհի Քոկսը, ելույթով հանդես եկած մասնակիցները, խորհրդարանականները, հոգևոր առաջնորդները, քաղաքագետները, փորձագետները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
[]