Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ 04/23/2015   11:44  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ելույթ է ունեցել, որի ժամանակ մասնավորապես ասել է.
 
«Հարգարժա՛ն հյուրեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Մեծ պատիվ է այս երեկոն ձեզ հետ միասին անցկացնելը։ 
 
Ճիշտ մեկ դար առաջ՝ ապրիլի 24-ին, հայ տեսակի բնաջնջումը ծրագրած եղեռնագործներն իրենց ոճիրը սկսեցին երկու հարյուր հիսուն հայ մտավորականների ձերբակալությամբ ու հոշոտումով։ 
 
Եղեռնագործները վստահ էին, թե դարավոր բնօրրանից արմատախիլ, զանգվածային ջարդերի ու անապատի ամենակուլ ավազներում անմարդկային տառապանքի խաչին գամված հայի տեսակը պիտի վերանա։ Սակայն պարզվեց, որ հոգու հավերժության, փրկության ու հարության խորհուրդն առաջինը պետականորեն ճանաչած ժողովրդին բնաջնջելու ունակ զորություն, գոնե այս՝ երկրային կյանքում գոյություն չունի։
Այս օրերին մենք ոգեկոչում ենք մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։ 
 
Ես երկար պատմություն չեմ պատմելու. այդ պատմությունը պատմում է ամեն մի հայ ընտանիք, որ ապրում է Հայաստանում կամ Թուրքիայում, Ռուսաստանում կամ Ֆրանսիայում, Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում կամ Ավստրալիայում: Որովհետև դա մե՛ր ընտանիքների պատմությունն է: Թուրքական պետությունը ոչնչացրել է իր հպատակներին, որոնք 1-ին աշխարհամարտում կռվող կողմ չէին, նրանք խաղաղ, քաղաքացիական բնակչություն էին և սպանվել են միմիայն հայ լինելու պատճառով:
 
Հարգելի՛ ներկաներ
 
Մեզ հաճախ հարցնում են, թե հայերն ինչու են այդքան խոսում ցեղասպանության մասին և նույնիսկ զարմանում են, որ 21-րդ դարում դա կարող է լինել օրակարգային հարց: Բայց մենք բոլորս անցյալ տարի վկան եղանք եզդիների կոտորածների: Մարդկանց սպանում էին իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Եվ եզդի փախստականները քայլեցին նույն դժոխային ճանապարհներով, ինչ հայերը: Մենք բոլորս ստիպված ենք խոստովանել, որ իբրև միջազգային հանրություն, չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի և ցինիզմ՝ մեկնաբանությունների մեջ: 
Սա՛ է այսօրվա իրականությունը: Նաև այստեղ է խնդրի արդիականությունը:
 
Հարգելի՛ հյուրեր,
 
Թուրք ազգայնամոլները հույս ունեին, որ հայերի ցեղասպանությամբ հայ ժողովրդի հարցերը իրենք լուծել էին և լուծել էին այնպես, ինչպես իրենք էին ճիշտ համարում: Նրանցից ոմանք նույնիսկ համոզված էին, որ հայ ժողովրդի ապագայի դուռը մեկընդմիշտ փակված է: Եվ փակողը իրենք էին:
 
Մենք այսօր ասում ենք հետևյալը՝ հայերն իրենց հայրենիքում պետականորեն և մշակութապես ապրել, արարել ու պայքարել են հազարամյակներ շարունակ: Մեր ճամփան հավերժի ճամփա է, և մենք չենք պատրաստվում թևաթափ լինել: Ավելին՝ նույնիսկ ֆիզիկական բնաջնջումը և արտաքսումը սեփական հայրենիքից, բռնի իսլամացումը և բռնի թրքացումը մեզ չեն հուսահատեցրել: Երիտթուրքերի զինանոցի այդ գործիքները նույնպես ի զորու չէին մի ողջ քաղաքակիրթ ազգ վերացնելու: Միայն Հրանտ Դինքի սպանության փաստը բավական է տեսնելու, որ այդ զինանոցի գործիքներից դեռ այսօր էլ մնացել են: Կրկնում եմ, մենք ոչ միայն չենք թուլացել ոգով, այլև ամրացել ենք: Մենք վերապրել ենք ու վերածնվել, մենք պետականորեն վերադարձել ենք ազգերի համաշխարհային ընտանիք: Այո՛, ծանր հարված ենք ստացել, ունենք դառը փորձ: Դարձել ենք ավելի զգույշ և շրջահայաց: Բայց այդ փորձը մեզ օգնում է և չի խանգարում լինել խիզախ այնտեղ, որտեղ պետք է լինել խիզախ: 
 
Հարգելի՛ ներկաներ,
 
Մենք ցավով ենք արձանագրում, որ ժամանակակից Թուրքիայում հայ բառը շարունակում է կիրառվել որպես վիրավորանք և հայհոյանք: Այս հարցում նրա հետ մրցակցության մեջ է միայն մեկ պետություն: Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայերը զանգվածաբար կրում են ոչ հայկական ազգանուններ: Պատճառը մեկն է և շատ պարզ: Վախը: Ես խոսում եմ ոչ թե 1915, այլ 2015 թվականի Թուրքիայի մասին: Նույնիսկ այսօր մարդիկ վախենում են վերականգնել իրենց հայկական անունները ու ազգանունները: Սա մեզ համար չափանիշ է:
 
Միևնույն ժամանակ մենք խոստովանում ենք, որ Թուրքիայում կա լուրջ տեղաշարժ: Այսօր այնտեղ տպագրվում են գրքեր և հոդվածներ հայերի ցեղասպանության և հարակից հարցերի վերաբերյալ: Ընդամենը տաս տարի առաջ նման հրապարակումները պարզապես անհնար էին: Սա թեև փոքր, բայց առաջընթաց է: Այդ երկրի ոչ թուրք քաղաքացիներն ավելի բաց ու համարձակ են սկսել խոսել իրենց էթնիկ պատկանելության և իրավունքների մասին: Թուրքիայի մտավորականության ավելի ու ավելի լայն շերտեր են ի հայտ գալիս, որոնք պահանջում են առերեսվել սեփական պատմության՝ այդ թվում և նրա սև էջերի հետ: Մեր ուղերձը Թուրքիայի հասարակությանը հստակ է. մենք ակնկալում ենք արժանապատվություն սեփական քաղաքացիների և պատմության հետ հարաբերություններում: 
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Շատերին է հայտնի Հիտլերի խոսքը, որով նա ոգևորում էր իր զինվորականներին: Նա տալիս էր անպատժելիության երաշխիք՝ ասելով. «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածները»: 
 
Այսօր մենք ասում ենք, որ մե՛նք ենք հիշում: Մե՛նք և միլիոնավոր մարդիկ աշխարհում: 
 
Մենք անուն առ անուն հիշում ենք այն թուրք և քուրդ հարևաններին, որոնք իրենց կյանքը վտագի ենթարկելով հայ երեխաներ են թաքցրել և փրկել: 
 
Մենք հիշում ենք այն արաբ բեդվիններին, ովքեր անապատում հայերի մահվան քարավանների միջից հայ երեխաներ էին թաքցնում ու փրկում: Բոլոր բարի մարդկանց անհնար է այստեղ թվարկել, բայց մենք նրանց հիշում ենք անուն առ անուն: 
 
Մենք հիշում ենք նաև հայ ժողովրդի դահիճներին: Հայոց ցեղասպանության բոլոր գլխավոր դահիճներին հայ ժողովրդի զավակները չմոռացան ու երբեք չեն մոռանա: Այն դահիճներին, ովքեր հետագայում ստացան հենց թուրքական դատարանի դատավճիռը: 
 
Մենք ոչ մի բարի գործ և չար գործ չենք մոռացել: 
 
Մենք հիշում ենք և պահանջում: 
Սիրելի՛ հյուրեր,
Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր մեզ հետ եք: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք գլոբալ համաժողովի շրջանակներում և հետաքրքիր շփումներ Հայաստանում: Բարո՛վ եք եկել»:
 
 

Հարակից հրապարակումներ`

11:01 23/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹուրքիայի նախագահի ցինիկ հայտարարությունը խոսում է նրա թուլության մասին. ԱԺ պատգամավորները մեկնաբանում են Էրդողանի հայտարարությունը
13:21 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ցեղասպանությունների պատմության մեջ սա ամենաակնհայտ ցեղասպանությունն է». Դոնալդ Բլոքսհեմ
12:34 22/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀիտլերը սխալվել է. «Այս շաբաթ ամբողջ աշխարհն է հիշում թուրքերի կողմից հայերի սպանդը 1915թ.», որը Ցեղասպանություն է. Ջեֆրի Ռոբերտսոն
12:24 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ավելի հեշտ է քրեական հանցագործության համար մեղավորներին դատապարտելը, քան՝ ցեղասպանության». Դոննա-Լի Ֆրիզ
11:43 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայտնվելով խնդիրների կիզակետում՝ Հայաստանը մեզ օգնում է, օգնում է հասկանալ մեր դերը». Թորբյորն Յագլանդ
11:13 22/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕբամայի որոշումը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն. Հայ Դատի գրասենյակ
07:53 22/04/2015  |  ՄամուլԻնչ սպառնալիքներով է Չավուշօղլուն ԱՄՆ գնացել և ինչպես է սպառնում ՄԱԿ-ին. «Հրապարակ»
07:45 22/04/2015  |  Մամուլ«System of a Down» խումբն արդեն Երևանում է. «Ժողովուրդ»
14:53 21/04/2015  |  ԼՐԱՀՈՍԶարուհի Փոստանջյանը՝ ԱԺ հայտարարության մասին. 100 տարի մենք լռել ենք, 100 տարի չենք ասել աշխարհին, որ մենք ունենք նաև պահանջներ
12:39 21/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Մենք գենոցիդը համարում ենք ոճրագործություն բոլորի դեմ». Հերմինե Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը

Արխիվ

[]