ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիան Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հուշագիր է ստորագրել.Panorama.am 04/22/2015 23:43 | Միջազգային լրահոս
Այսօր Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիան (FIDH) Հայաստանում նրա անդամ կազմակերպություն հանդիսացող Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտի (CSI) և Թուրքիայի Մարդու Իրավունքների Հիմնադրամի (HRFT) կողմից Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունել են համատեղ հուշագիր:
Panorama.am-ի փոխանցմամբ` փաստաթղթի նախաբանում նշվում է. «Հիմնվելով Մարդու իրավունքների միջազգային ռչակագրի սկզբունքների, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային պակտի և Ցեղասպանության կանխարգելման ու պատժման մասին միջազգային կոնվենցիայի վրա
Հաշվի առնելով, որ Ցեղասպանության ոճիրը ազդում է բուն մարդկության էության վրա և խորապես վիրավորում է մարդկային խիղճը
Հաստատելով, որ Ցեղասպանության ոճիրը և մարդկության դեմ հանցագործությունները սպառնալիք են միջազգային հանրության համար և վերաբերում են համայն մարդկությանը
Արձանագրելով, որ «մոռացության» օրենքը չի կարող կիրառելի լինել հանրության և առհասարակ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար՝ անկախ դրանց վաղեմությունից
Վկայակոչելով, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ ավեի քան 1,5 միլիոն հայեր են զոհվել, որոնց թվում շատերը սպանվել են, իսկ շուրջ 1 միլիոն մարդ մահացել է հարկադրված բռնագաղթի ճանապարհին, և բազմաթիվ հայերի պատճառվել է ֆիզիկական ու հոգեբանական վնաս
Հաշվի առնելով, որ զոհերի ճնշող մեծամասնության մահվան հանգամանեներն ու նրանց մասունքների թաղման վայրը անհայտ են, և որ զոհերի ժառանգներն ու հետնորդները հնարավորություն չեն ունեցել հիշատակի տուրք մատուցելու իրենց հանգուցյալներին, ուստի Բռնի անհետացումից բոլոր մարդկանց պաշտպանող միջազգային կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն նրանց հարկադրված անհետացումը կարող է որակվել որպես շարունակական հանցագործություն
Հիշեցնելով, որ զոհերի և նրանց հետնորդների իրավունքները, արդարադատությունն ու վնասի փոխհատուցումը հիմնարար և անհրաժեշտ սկզբունքներ են հանդիսանում հաշտեցման և ամուր խաղաղության հաստատման ցանկացած գործընթացքում
Հիմնվելով ատելության ծնած վտանգների ու միջազգային հանցագործությունների խնդրի վրա, և կոչ անելով հետևել կարծիքի ազատության սկզբունքին, որը հանդիսանում է մարդու իրավունքները հարգելու կարևոր միջոց
Հենվելով հիմնարար սկզբունքների և ուղեցույցների վրա, որոնք վերաբերում են մարդու իրավունքների ոլորտին և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների իրավական պաշտպանությանը (ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2005թ-ի դեկտեմբերի 16-ին ընդունված հռչակագիր) և հիմնվելով այս ներածականի 2-րդ և 3-րդ կետերի վրա
Հուշագիր
FIDH-ը և Հայաստանում ու Թուրքիայում նրա անդամ կազմակերպություններ հանդիսացող CSI-ը, IHD-ն և HRFT-ն հայտարարում են, որ՝
1. Հարգանքի տուրք են մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
2. Ողջունում են բոլոր նրանց դերակատարությունը ովքեր ցեղասպանության ժամանակ հայերի կյանքեր են փրկել
3.Հանդիսավոր կերպով կոչ են անում Թուրքիային պաշտոնապես ճանաչելու իր պատասխանատվությունը հայ բնակչության ցեղասպանությունն իրականացնելու հարցում, որը կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից
4. Կոչ են անում Թուրքիային հրաժարվելու մերժողականության պաշտոնական քաղաքականությունից և հոգալու զոհերի ժառանգների ու հետնորդների, ինչպես նաև իր ամբողջության մեջ հայ հասարակության նյութական փոխհատուցման ծախսերը
5. Հաստատում են, որ միայն այս ճանաչման շնորհիվ հնարավոր կլինի Հայաստաի և Թուրքիայի միջև վերականգնել վստահության հարաբերությունները և նպաստել երկու հարևան ժողովուրդների հաշտեցման գործընթացին, որը երկու կողմերի քաղաքացիական հասարակություններն արդեն սկսել են
6. Պնդում են, որպեսզի Թուրքիան աշխատի Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ մասնավորապես բացելով ՀՀ-ի հետ սահմանը
7. Հետևողականորեն պահանջում են Թուրքիայի կառավարությանը հրաժարվել ատելությունից և մեղադրանքներից հայերի նկատմամբ, որին նպաստում է Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
8. Նկատի ունենալ, որ մարդու իրավունքների լիարժեք իրացման , մասնավորապես իրավունքների և քաղաքական ազատությունների պաշտպանությանհամար անհրաժեշտ է կոտրել սառույցը և նպաստել փոխհամագործակցության զարգացմանը, և կոչ ենք անում Թուրքիայի ու Հայաստանի քաղաքացիական հասարակություններին նախաձեռնել, կառուցել հարաբերություններ և նպաստել դրանց զարգացմանը երկու հարևան հասարակությունների միջև
9. Կոչ ենք անում Թուրքիային և Հայաստանին վավերացնել Միջազգային քրեական դատարանի Ստատուտը և տեղայնացնել այն իրենց ներքին իրավական համակարգերում՝ դրանով հստակ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ պայքարելու միջազգային հանցագործությունների անպատժելիության դեմ և երաշխավորել միջազգային ու տարածաշրջանային խաղաղություն
10. Հիշեցնել աշխարհի բոլոր երկրներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներին, ԵՄ-ի անդամ և Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, որ ապագայում հանցագործությունների կանխարգելման լավագույն միջոցը նախկինում եղած ոճիրների պատժումն է, այս նպատակով հետևողականորեն կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել այս հուշագրին, միջնորդել Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին , գործարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն ճշմարտության և արդարության վերականգմանը, ինչպես նաև կապահովեն ցեղասպանության վնասների փոխհատուցմանը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից