ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովհաննես Մանուկյան. Մեր պահանջի իրավական ձևակերպման տեսանկյունից հույժ կարևոր է հենվել ոչ միայն 1915 թվականի պատմական փաստերի վրա 04/22/2015 20:15 | ԼՐԱՀՈՍ
«Օսմանյան կայսրության կողմից մեկ դար առաջ իրականացված ոճրագործութունն այսօր ևս շարունակում է մնալ ցեղասպանությունների համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման և դրանով իսկ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն խնդիր»,- «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի ժամանակ ողջույնի խոսքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով. «Ուստի և մեր գիտաժողովի թեման կարևորվում է ինչպես հայ ժողովրդի դեմ կատարված մեծագույն ոճրագործության իրավական գնահատականի և համապատասխան պատասխանատվության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, այլ նաև այն ցավալի իրադարձությունների ենթատեքստում, որոնք զարգանում են մեկ դար անց՝ արդեն մեր օրերում, նույն Միջին Արևելքում»:
Միաժամանակ, նա կարևորեց միջոցառումը նաև այլ տեսանկյունից. գիտաժողովում ցեղասպանությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների քննարկումը կընթանա իրավունքի դիրքերից, միջազգային իրավական կոնտեքստում:
«Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ գիտական ֆորումների և հետազոտությունների առարկա է հանդիսացել, որոնք, որպես կանոն, պատմագիտական կամ քաղաքագիտական բնույթի են եղել: Այսօր և վաղը մենք փորձելու ենք դիտարկել հիմնահարցերը զուտ միջազգային իրավական տեսանկյունից, ինչն անկասկած կհաղորդի նոր որակ և նոր ազդակ Հայոց ցեղասպանության իրավական որակման, միջազգային ճանաչման և ոճրագործության համար պատասխանատվության ապահովման շարունակական գործընթացին:
Եվ սա պատահական չէ:
Վերջին շրջանում Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումների ընթացքում հատուկ է շեշտվում հիմնահարցին իրավունքի դիրքերից անդրադառնալու և խնդրի վերաբերյալ ամբողջական միջազգային իրավական դիրքորոշում մշակելու անհրաժեշտությունը: Ավելին, 2015 թ. հունվարի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի 6-րդ կետում արձանագրված է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակվում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:
Այս հիմնարար խնդրի լուծումը, անշուշտ, պահանջում է ծավալուն և համակարգված աշխատանք, որի ընթացքում պետք է սթափ գնահատվեն առկա իրավական և փաստացի հնարավորությունները, հաշվի առնվեն ժամանակակից միջազգային իրավական-քաղաքական իրողությունները, իսկ գործողությունների և քայլերի հետագա ընթացքը պետք է նախագծվի իրավիճակային զարգացման տարբեր հնարավոր սցենարներով:
Կարևորելով ճանաչման և դատապարտման պահանջի իրավական դիրքորոշման հստակեցման խնդիրը, պետք է ընդգծել, որ դրա ձևակերպումը պետք է զուգորդվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հետևանքների հաղթահարմանն ուղված ջանքերով քաղաքական, դիվանագիտական, մշակութային, հոգևոր և որ ոչ պակաս կարևոր է՝ ժողովրդական դիվանագիտության ոլորտներում:
Ի դեպ, մեր պահանջի իրավական ձևակերպման տեսանկյունից անհրաժեշտ և հույժ կարևոր է հենվել ոչ միայն 1915 թվականի մասսայական բնաջնջման և տեղահանման պատմական փաստերի վրա, այլև 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը հիմնավորող իրադարձությունների և փաստական հանգամանքների վրա:
Հայոց ցեղասպանության ժխտողականության և հերքման փորձերը կազմում են Թուրքիայի պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը` հաճախ զուգորդվելով հայատյացության, անհանդուրժողականության, ազգային հողի վրա ատելության և անգամ բռնության դրսևորմներով։ Դրանից ելնելով մենք համոզված ենք, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության հանցագործության հանրային հերքումները կամ արդարացման փորձերը որևէ կերպ պետք է որակվեն որպես օրենքով պատժելի գործողություններ։ Եվ այդ գործնթացում անընդունելի պետք է համարել «երկակի ստանդարտների» և «տարբերակված մոտեցումների» որդեգրման ցանկացած փորձ:
Ինչպես նշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ` «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»: Նման հիշատակի բացակայության, և որպես դրա հետևանք Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու փաստի հետևանք է նաև այսօր Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը:
Թուրքիայի կողմից ցեղասպանության մերժումը չի խոչընդոտել, որպեսզի բազմաթիվ պետություններ և վերազգային կառույցներ ճանաչեն հայ ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը և դատապարտեն այն` որպես մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը:
Նման ճանաչման ամեն մի որոշում յուրօրինակ դրվագ է վերջին տարիներին ամբողջ աշխարհում հանուն պատմական ճշմարտության և արդարության ընթացող պայքարի: Այդ որոշումները պատասխան են Թուրքիայի ժխտողական դիրքորորշմանը և ապացույց այն բանի, որ, չնայած վերջինիս կողմից կիրառվող քաղաքական, տնտեսական և քարոզչական ճնշումներին, պատմական ճշմարտությունը և իրավական հստակ գնահատականը անշեղորեն իրենց ուղին հարթում են անգամ երբեմն ծայրահեղ պրագմատիզմ դավանող ժամանակակից աշխարհում:
Համոզված լինելով, որ մեր գիտաժողովը ի զորու է և անպայման կհանդիսանա այդ գործընթացի կարևոր բաղադրյալ և գործոն, ես մաղթում եմ բոլորիս բեղմնավոր և արդյունավետ աշխատանք»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից