ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրով միջեկեղեցական նիստի հայտարարությունը 04/22/2015 19:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ապրիլի 22-ին Երևանի Մարզահամերգային համալիրում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրի ներքո տեղի ունեցած միջեկեղեցական նիստի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ նիստին մասնակից 35 Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերն ու պատվիրակները, միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան հետևյալ համատեղ հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
Հայտարարության մեջ ասված է.
« Աստծու ողորմությամբ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի և Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով համախմբված Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ լուսավորված, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությամբ խնամված Հայաստան աշխարհում` Աստվածաշնչյան Արարատի երկրում, փառավորելով Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, մենք` Եկեղեցիների պետերս, Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներս,
- առաջնորդվելով կյանքի` Աստվածաստեղծ լինելու ու Տիրոջը պատկանելու քրիստոնեական ճշմարտությամբ և կյանքի սրբության ու անձեռնմխելիության Աստվածահաստատ պատվիրաններով (Ծննդ. 1:27, Ելից 20:13, Հովհ. 1:4),
- հավատալով մարդկանց միջև համերաշխության և աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված Քրիստոսի Սուրբ Եկեղեցու նվիրական առաքելությանը,
- վկայելով, որ Եկեղեցին կոչված է մարդկային հոգիների փրկության և երկրի վրա կյանքի պաշտպանության առաքելությանը,
1. հաստատում ենք, որ կրոնական, ազգային, էթնիկական կամ ռասսայական խտրականության հիման վրա իրագործված բռնություններն ու սպանությունները չունեն արդարացում, և դրանց նկատմամբ չեն տարածվում վաղեմության ժամկետները,
2. դատապարտում ենք խաղաղությանը ու մարդկային կյանքի անվտանգությանը սպառնացող ցեղասպանությունները և բոլոր հանցագործությունները իբրև մարդկության դեմ ուղղված չարիքի և մեղքի դրսևորում,
3. դատապարտում ենք աշխարհում` մասնավորաբար Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական հողի վրա շարունակվող բռնությունները, որոնք պատճառ են դառնում մարդկային ցավալի կորուստների և հոգևոր ու մշակութային արժեքների և ժառանգության անդառնալի ոչնչացման,
4. համոզված ենք, որ ապագա նման ոճրագործությունների կանխարգելման հիմնական երաշխիքներից են ցեղասպանության բոլոր հանցագործությունների ճանաչումը և դատապարտումը, ժխտողականության իսպառ մերժումը և հատուցման պահանջի ներկայացումը,
5. մեր զորակցությունն ենք բերում ցեղասպանության ենթարկված ազգերին և վճռականորեն ենք տրամադրված պաշտպանելու մարդկային արժանապատվությունը և խաղաղությունը ժողովուրդների միջև,
6. կոչ ենք ուղղում ազգերի առաջնորդներին, անհատներին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց միավորելու իրենց ջանքերը տառապանքից և բռնություններից զերծ արդար և ներդաշնակ աշխարհի կերտման գործում,
7. աղոթում ենք Հայոց Ցեղասպանության նահատակների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով բոլոր զոհերի համար և հայցում Ամենակարող Աստծուն զորացնել մեզ աշխարհում խաղաղության ու արդարության հաստատման մեր առաքելության ճանապարհին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից