ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է ԵԽ-ին. Սա՛ է Եվրոպայի խորհրդի կեղծ ժողովրդավարական դեմքը 04/21/2015 18:52 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Հելսինկյան կոմիտեի եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էին լսումներ՝ «Ադրբեջանի քաղաքական բանտարկյալները» թեմայով:
ԵԽԽՎ-ում կազմակերպված նման լրջագույն լսումներին ԵԽ անդամ որեւէ երկրի պատգամավոր, այդ թվում նաեւ՝ ադրբեջանական պատվիրակության որեւէ անդամ ներկա չէր: Լսումներին հրավիրված էր ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա եւ Արիֆ Յունուսուֆների դուստրը, ով պատմեց իր ծնողների հանդեպ Ադրբեջանում իրականացվող բռնությունների մասին:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են նաեւ Ադրբեջանում բազմաթիվ այլ քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուայր Բելհասենն առաջարկել է ԵԽԽՎ-ում անել հնարավորը՝ ադրբեջանական պատվիրակության իրավասությունները դադարացնելու համար:
«Խավիարային դիվանագիտություն» հայտնի վերլուծության հեղինակներից մեկը եւս առաջարկել է ԵԽԽՎ-ում հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնելու եւ քննարկելու համար:
Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմայով քննարկման ժամանակ խոսել է նաեւ հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ասել է.
«Հարգելի գործընկերներ, այսօր այստեղ քննարկվում է լրջագույն մի հարց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը: Եւ նման կարեւորագույն հարցի քննարկմանը ներկա չեն ոչ միայն ադրբեջանական պատվիրակության անդամները, այլեւ այս հարցը, պարզվեց, չի հետաքրքրում նաեւ եվրոպական որեւէ երկրի ազգային պատվիրակության գեթ մեկ պատգամավորի: Մինչդեռ, եվրոպացիներից որեւէ մեկը ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում խոսելու մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է մեկ բան՝ սա՛ է Եվրոպայի խորհրդի իրական ժողովրդավարական դեմքը՝ կեղծ ժողովրդավարական դեմքը: Ես այլեւս ավելացնելու ոչինչ չունեմ»:
Իսկ արդեն լիագումար նիստի ժամանակ, Նաիրա Զոհրաբյանը նույն հարցն ուղղել է նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ ասելով, որ այսօր գրեթե դատարկ դահլիճում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի քննարկումը խոսում է ԵԽ-ի, որպես երեսպաշտ կառույցի իրական դեմքի մասին:
Ի պատասխան հայ պատգամավորի, ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է. «Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, ես չեմ կարող մեկնաբանել: Սակայն, դուք գիտեք, որ մենք ստեղծել ենք հատուկ հանձնաժողով՝ այդ հարցը քննարկելու համար: Եւ Վենետիկի հանձնաժողովի հետ եւս աշխատում ենք՝ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար: Վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք գործողությունների ծրագիր՝ Ադրբեջանի հետ կապված, չնայած, մենք եւս այսօրվա քննարկմանը ներկա չենք եղել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից