ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել ուղերձով 04/21/2015 09:22 | Միջազգային լրահոս
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 1915-ին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:
Ermenihaber.am-ը վկայակոչելով Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքը, հրապարակել է Դավութօղլուի հայտարարությունը, որի մեջ նշված է.
«Դարերով խաղաղության մեջ եղբայրաբար ապրած էթնիկ և կրոնական տարբեր պատկանելիության բազմաթիվ օսմանցի քաղաքացիներ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրենց հիշողության մեջ խոր հետք թողած անասելի ցավեր են ապրել:
Մենք, որպես առաջին աշխարհամարտի ժամանակ այդ ցավերն ապրած տարբեր կրոնական և էթնիկ պատկանելություն ունեցող ազգերի ժառանգներ, հասկանում ենք կատարվածը, հարգում սպանված անմեղ օսմանցի հայերի հիշատակը և մեր ցավակցությունը հայտնում նրանց ժառանգներին:
Օսմանցի հայերի հիշատակին ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և հումանիտար պարտք է:
Ահա այս ըմբռնումով է, որ այս տարվա ապրիլի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք արարողությամբ օսմանցի հայերի հիշատակը կոգեկոչվի նաև Թուրքիայում, ինչպես դա արվում է ողջ աշխարհում:
Ինչպես մեր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության օրոք` 2014-ի ապրիլի 23-ին հղված ցավակցական ուղերձում էր ասվում, շատ ավելի իմաստալից կլիներ, եթե Թուրքիան և Հայաստանն իրենց վայել կերպով միասին հիշեին օսմանցի հայերին:
Հուսով ենք, որ կորդեգրվի այնպիսի հասուն և ողջամիտ կեցվածք, որի արդյունքում պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվի:
Չէ՞ որ Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունը մեզ սովորեցրել է տեր կանգնել մեր պատմությանը, միասին հիշել ուրախությունն ու վիշտը, միասին վիրակապել մեր վերքերը և միասնաբար հայացք հառել ապագային:
Հիշեցնելով Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին հղած իր ուղերձը` Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարում երկու ժողովուրդների փոխըմբռնումը և միասին ապագային նայելու հասունության ձեռքբերումը:
Այսօր էլ մենք ակնածանքով ենք հիշում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին զոհ գնացածներին` առանց խտրականություն դնելու նրանց ցավերի միջև, քանի որ դա է պահանջում մեր ունեցած պատմական պատասխանատվությունը և մարդկային պարտքը:
Մյուս կողմից էլ հավատացած ենք, որ մեր ցավերի մեղմացման համար սպանվածներին հիշելու չափ նույնքան կարևոր է անցյալի հետ ճշմարտապես առերեսվելը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի պատճառները և պատասխանատուներին բացահայտելը հնարավոր է: Թե չէ ամեն ինչ կրճատելով մինչև մեկ բառի մեջ խտացնելը, պատասխանատվության ընդհանրացման միջոցով դա միայն թուրք ազգի վրա բեռնելը, ատելության խոսքերին միացնելը խնդրահարույց է թե խղճի և թե իրավական առումով:
Մեկ դար առաջ թուրք և մահմեդական օսմանցի քաղաքացիների տեղահանությունն ու կոտորածների խորը հետքերը մինչև օրս էլ մեր հիշողությունից անջնջելի են մնացել:
Այս իրողությունն անտեսելը, ցավերի միջև տարբերակում դնելը և պատմական և խղճւ տեսանկյունից սխալ են և անընդւոնելի:
Այդուհանդերձ անցյալում մեր թողած տարիները ցույց են տվել, որ բախվող հիշողությունները միմյանց հակադրելը արդյունավետության չեն բերում: Դրա համար հարկավոր է հարգանք ցուցաբերել օսմանցի բոլոր քաղաքացիների խղճին ու հիշողությանը և ականաջալուր լինել նրանց ձայնին:
Ճշմարտությանը հասնելու համար բավարար կլինեն արդար հիշողությունը, միմյանց ապրումակցելը, հարգալից լեզուն և ողջախոհ ու օբյեկտիվ հայացքը:
Թուրքիան բոլոր տեսակետների ազատ արտահայտմամբ, ազատ քննարկմամբ, ամեն տեսակ փաստաթղթի և տեղեկության հետազոտման համար նպաստավոր միջավայրի ապահովմամբ դրական քայլեր է կատարում համատեղ ապագա կառուցելու նպատակի ուղղությամբ:
Այժմ մենք, որպես 100 տարի առաջ ուրախության ու տխրության նույն ճակատագիրը կիսած երկու ժողովրդի ժառանգներ, մեր ուսերին ընկած ընդհանուր պատասխանատվություն ունենք, դա 100 տարվա վերքերը կապելն է և մարդկային շփումներ վերահաստատելը:
Թուրքիան այս պատասխանատվությանն անհաղորդ չի մնալու և շարունակելու է բարեկամության և խաղաղության համար անել հնարավոր ամեն բան: Բոլոր 3-րդ կողմերին էլ կոչ ենք անում պատմական վերքերը պատռելու փոխարեն ապավինեն արդար հիշողությանը և ընդհանուր խաղաղարար ապագային միտված դիրքորոշմանը:
Այս մտքով ու զգացողությամբ էլ հարգանքով հիշում ենք 1915-ի տեղահանության ժամանակ կյանքները կորցրած օսմանցի հայերին ու ևս մեկ անգամ ցավակցում նրանց երեխաներին ու թոռներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով