ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիրիայում ապրող հայերը թիրախ են «Իսլամական պետության» ահաբեկիչների համար. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում 04/21/2015 21:08 | ԼՐԱՀՈՍ
«Իսլամական պետություն» ահաբեկչական բանդան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային անվտանգության համար: Այս մասին այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունքում առաջացած լրջագույն խնդիրների հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Իր ելույթում անդրադառնալով ահաբեկչական այդ կազմակերպության գործողությունների աղետալի հետեւանքներին, հայ պատվիրակը նաեւ նշել է, որ Սիրիայում ապրող հայերը թիրախ են «Իսլամական պետության» ահաբեկիչների համար նաեւ իրենց ազգային եւ կրոնական պատկանելության առումով։
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է.
«Արդեն որերորդ նստաշրջանն է մենք քննարկում ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անմարդկային գործողությունների հետեւանքները։ Ակնհայտ է, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային անվտանգության համար։
Մեր գործընկեր Ժան Մարի Բոկելն անդրադարձել է այդ ահաբեկչական խմբի վայրագության հետեւանքներից մեկին՝ փախստականների խնդրին, ինչը բավականին բարդ ու զգայուն հարց է։ Պարոն Բոկելն անդրադարձել է հիմնականում սիրիական պրոբլեմին, քանզի մեր նախորդ նիստերում մենք բազմիցս անդրադարձել ենք Հյուսիսիային Իրաքում տեռորիստական այդ բանդայի գործողություններին։ Այո, ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական պատերազմի 4 տարիներին ռազմական գործողություններին զոհ է դարձել 215 հազար մարդ, որից 11 հազարը՝ երեխաներ։ 2011թ-ի մարտի հակամարտությունից ի վեր՝ Սիրիայում շուրջ 6.8 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տանիքը։ Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայի փախստականների հետ՝ «հումանիտար աղետ» բնորոշելը խիստ մեղմ ձեւակերպում է։
Սիրիական հակամարտության արդյունքում բազմաթիվ երեխաների բաժանել են իրենց ընտանիքներից։ Մոտ 2 միլիոն երեխա աջակցության կարիք ունի Սիրիայում, եւ ավելի քան կես միլիոն երեխա աջակցության կարիք ունի հարեւան երկրներում, որտեղ նրանք ապրում եմ հատուկ ճամբարներում: Երեխաների տառապանքն անմարդկային գին է, որը նրանք վճարում են այս հակամարտության պատճառով։
Հարգելի գործընկերներ, Սիրիայում իմ երկիրն ունի ամենակայուն եւ ազդեցիկ համայնքներից մեկը, որը եւս մեծապես տուժեց սիրիական հակամարտության արդյունքում։ Սիրիահայերը, ինչպես և երկրի մյուս բոլոր բնակիչները, իրենց վրա զգում են սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի հետևանքներն ու զրկանքները: Անցած տարի անմարդկային հարձակման թիրախ դարձան Քեսաբի հայերը, իսկ սեպտեմբերին ահաբեկիչները պայթեցրին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Հաշվի առնելով «Իսլամական պետության» զինյալների հաշվեհարդարները քրիստոնյաների հանդեպ` ակնհայտ է, որ իմ հայրենակիցներին վտանգ է սպառնում նաեւ իրենց ազգության եւ կրոնի պատճառով: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից եւ, բնականաբար, պատրաստ է շարունակել ընդունելու մեր հայրենակիցներին։
Մինդեռ, Սիրիայի քաղաքացիական պատերազմով սկիզբ առած քաոսի վերջը չի երևում։
«Վերաբնակեցումը՝ որպես համերաշխության գործիք» վերտառությամբ իր այս զեկույցում մեր գործընկերը կոնկրետ քայլեր է առաջարկում սիրիացի փախստականների խնդիրները համակարգելու ու լուծումներ տալու համար։ Բայց քանի դեռ արմատախիլ չի արված հիմնական չարիքը, հետեւանքների դեմ պայքարն ամեն օր ու ամեն ժամ անասելի ջանքեր է պահանջելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից