Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Էդվարդ Նալբանդյան. Ցեղասպանության կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի հետևողական ուշադրությունը 04/20/2015   18:07  |  ԼՐԱՀՈՍ

 
Շրջադարձային փոփոխությունների ժամանակակից աշխարհում միջազգային հանրությունը և առանձին պետություններ հաճախ չեն կարողանում լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք առաջին հայացքից թեև ոչ հրատապ են թվում, սակայն դրանց լուծմանը խիստ կարևոր նշանակություն է տրվում:
 
Ցեղասպանության կանխարգելումը նման խնդիրներից մեկն է: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատվություն է զգում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու հարցում: Մենք շարունակելու ենք գործադրել մեր առավելագույն ջանքերն այդ նպատակով:
 
Ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար: Ցեղասպանության կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի հետևողական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ մարդասիրական խնդիրը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկի:
 
Ոչ ոք չի կարող ապահով զգալ, քանի դեռ աշխարհի ինչ-որ վայրում մի ամբողջ էթնիկ խմբի բնաջնջման փորձեր են արվում: Պետք է նախապես ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ առաջին հերթին կանխելու ցեղասպան միջավայրի վերաճումը բռնության անդառնալի գործողությունների:
 
Հայոց ցեղասպանության մասին վկայություններ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում, մասնավորապես այնտեղ, որտեղ հայեր են ապրում: Հայ ժողովուրդն անցավ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած այդ ողբերգության սարսափների միջով: Փորձ արվեց միլիոնավոր հայերի զրկել ինչպես կյանքից, այնպես էլ՝ անցյալից` ավերելով հազարավոր մշակութային և կրոնական հուշարձաններ: Ցեղասպանությունից փրկվածները արտաքսվեցին դարեր շարունակ իրենց կողմից բնակեցված հողերից:
 
Հայոց ցեղասպանությանը ներհատուկ կողմերից մեկը Օսմանյան կայսրության կողմից գերտերությունների հանդեպ ուղղակի ստանձնած միջազգային պարտավորությունների առկայությունն էր. «առանց հետագա հապաղման իրագործելու հայաբնակ մարզերում տեղական կարիքներից բխող բարելավումներն ու բարեփոխումները և ապահովելու հայերի անվտանգությունը»[i], որն ամրագրվել էր 1878թ. Բեռլինի կոնֆերանսում: Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ շարունակական հալածանքների պայմաններում հայերի դրությունը բարելավելու փոխարեն՝ աշխարհն ականատես եղավ հայերի հալածանքներին և ջարդերին: Ցեղասպանությունից առաջ ամենալայնամասշտաբ կոտորածը տեղի ունեցավ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք՝ 1894-1896թթ., երբ շուրջ 300.000 հայեր սպանվեցին, ինչպես նաև 1909թ. երիտթուրքերի իրականացրած Ադանայի ջարդի ընթացքում, երբ շուրջ 30.000 հայեր կոտորվեցին:
 
Այն ժամանակ ոչ մի արդյունավետ միջոց չկիրառվեց՝ կոտորածներն իրականացնողներին արդարադատության առջև կանգնեցնելու համար: Անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց սարսափելի՝ շուրջ 1.5 միլիոն հայերի կոտորածին, ինչի իրականացումը քողարկելու նպատակով Առաջին համաշխարհային պատերազմը «հարմար առիթ» հանդիսացավ: Այսպիսով, Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց ավելի քան քառորդ դար և իր գագաթնակետին հասավ հայերի կողմից «Մեծ Եղեռն» կոչված աղետի ժամանակ:
 
Առաջին անգամ մեծ տերությունները միասնական հայտարարությամբ կոտորածներին անդրադարձան 1915թ. մայիսի 24-ին, երբ Անտանտի տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, հատուկ հռչակագիր ընդունեցին, որով զգուշացնում էին հայերի նկատմամբ վայրագություններ իրականացնողներին, որ նրանք անհատական պատասխանատվություն կկրեն «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի իրագործած այս նոր հանցագործությունների համար»: Սա առաջին դեպքերից էր, երբ միջազգային մակարդակով օգտագործվեց «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը՝ հանգեցնելով վերջինիս հետագա լրամշակմանը՝ որպես ժամանակակից իրավական համակարգի անբաժան հասկացություն: 1929թ. Ուինսթոն Չերչիլը բնութագրեց հայերի կոտորածը՝ որպես «հոլոքոստ»՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»[ii]:
 
Ներկայումս թուրքական պաշտոնական պատմությունն իր ընկալումը ներկայացնում է որպես «արդար հիշողություն», որին պետք է համապատասխանեն մյուս ժողովուրդների հիշողությունները: Սա ոտնձգություն է ընդդեմ թե՛ հիշողության, թե՛ պատմության: Պատմության ուսումնասիրությունը տուժում է, երբ հիշողությունն ընտրովի է ներկայացվում, երբ «հայկական ռասայի կազմակերպված սպանությունը»[iii] ներկայացվում է որպես վերապրածների ժառանգների երևակայական հիշողություն: Փաստացի, Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և, ընդհանուր առմամբ, մարդկության պատմության, ներառյալ՝ մահմեդական աշխարհի, հիշողության մի մասն է: Հայոց ցեղասպանության ամենավաղ հիշատակումներից մեկը պատկանում է մահմեդական ականատես Ֆայեզ Էլ-Ղոսեյնին[iv], ով 1916թ. հրապարակեց «Կոտորածներ Հայաստանում» վերնագրով իր աշխատությունը: Մեքքայի շարիֆ Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմին[v] այն ճանաչված իսլամական առաջնորդներից էր, ով դեմ էր հայերի բնաջնջմանը և իր ենթականերին կոչ էր անում պաշտպանել հայերին այնպես, ինչպես կպաշտպանեին իրենք իրենց և իրենց երեխաներին: 1919-1921թթ. այնպիսի թուրք հասարակական գործիչներ, ինչպիսիք էին՝ Րեֆի Ջևաթը[vi], Ահմեդ Րեֆիք Ալթընայը[vii] և շատ ուրիշներ, անդրադարձան հայերի լայնածավալ կոտորածներին: Մուսուլման բազմաթիվ պատմաբաններ հայերի կոտորածը բնութագրում են որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Բրենսը օգտագործել է «Արմենոցիդ» եզրույթը՝ բնութագրելով այն որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»[viii]:
 
Արաբ հեղինակներ Ֆուադ Հասան Հաֆիզը, Սամիր Արբաշը և ուրիշներ բնութագրել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես «20-րդ դարի մարդկության պատմության արյունալի էջ»[ix]:
 
Հայոց ցեղասպանության անվերապահ դատապարտման և հետևանքների վերացման բացակայությունը դրդեց երիտասարդ լեզվաբան Ռաֆայել Լեմկինին՝ 1921թ. հարցնելու իր դասախոսից, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվել հայոց ողբերգությունն իրագործողների պարագլուխները: Դասախոսն այս հարցին պատասխանեց, որ չկա որևէ օրենք, որով նրանց կարելի լինի հանձնել արդարադատությանը: Հետագայում Լեմկինը որոշեց մասնագիտանալ միջազգային իրավունքի մեջ՝ իր կյանքը նվիրելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրությանը, ինչը, ի թիվս այլոց, ճանապարհ հարթեց 1948թ. Կոնվենցիայի ընդունման համար: Լեմկինը նշում էր, որ նա «ցեղասպանություն» եզրույթը սահմանել է՝ նկատի ունենալով նաև հայերի նկատմամբ իրագործված զանգվածային բնաջնջումը: Շոան էր, որ դրդեց միջազգային հանրությանը՝ կոդիֆիկացնելու ցեղասպանության հանցագործությունը՝ 1948թ. ընդունված Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի միջոցով: Հետագա յոթ տասնամյակները ցույց տվեցին, որ միայն բարի կամքը բավարար չէ՝ նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը բացառելու համար:
 
20-րդ դարի ցեղասպանությունների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ցեղասպանություն իրականացնողները տարբեր աշխարհագրական տարածքներում և տարբեր պատմական ժամանակաշրջաններում «բավական հմտացել էին» իրենց մարդասպան նախորդների մարտավարությունները յուրացնելու և նրանցից սովորելու գործում: Երիտթուրքերի՝ Միություն և առաջադիմություն կոմիտեն Թուրքիայում, Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը Գերմանիայում, Հուտուների՝ Հանուն ժողովրդավարության ազգային հեղափոխական շարժումը Ռուանդայում, բոլորն օգտագործում էին հատուկ ռազմականացված կազմակերպությունները՝ որպես զանգվածային սպանությունների հիմնական իրականացնողներ: Դրանք էին Թեշքիլաթ Մահսուսեն, Շուցշտաֆելը, Ինտերեհամվեն:[x] Մարդկության դեմ իրականացված այս և այլ հանցագործությունները մի շարք նմանություններ ունեն: Դրանցից են զոհերի հալածանքները, նրանց ունեցվածքի բռնագրավումը, կոտորածների իրականացման ձևերը: Էթնիկ, կրոնական փոքրամասնությունների և այլ խմբերի նկատմամբ բռնաճնշումները ու նրանց մշակութային ժառանգության ոչնչացումը, անհանդուրժողականությունը և դեմոնացումը, սահմանափակ էթնիկ զտումները կարող են հանգեցնել ցեղասպան մթնոլորտի ի հայտ գալուն, ուստի պահանջում են միջազգային հանրության կողմից անհապաղ, անվերապահ և համատեղ կանխարգելիչ ջանքեր:
 
Մի վայրում ցեղասպանության կանխարգելման ձախողումը պարարտ հող է նախապատրաստում այլ վայրերում դրա կրկնության համար: Այս համատեքստում շատերն են հղում կատարում Հիտլերի` 1939թ. օգոստոսյան արտահայտությանը, երբ նա հռետորական հարց տվեց. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»:[xi]
 
Ցեղասպանություններն ի հայտ չեն գալիս համաձայն մեկ ընդհանուր մոդելի: Ուստի կանխարգելիչ մեխանիզմներ մշակելու նպատակով մենք պետք է հստակ պատկերացում ունենանք՝ ցեղասպանությունների պատմության, նրանց պատճառների, իրագործման մեթոդների և հետագա զարգացումների վերաբերյալ: Միաժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք՝ դասեր քաղելու նախկին սխալներից և դիմագրավելու նոր մարտահրավերներին:
 
Ժամանակակից հիմնարար փաստաթղթերից մեկը, որն ընդգրկում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնական միջոցները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2013թ. մարտի 22-ի Հայաստանի նախաձեռնած բանաձևն է, որը համահեղինակվել է 62 երկրի կողմից: Այն նախատեսում է ցեղասպանության կանխարգելման համար անհրաժեշտ միջազգային միջոցառումների` ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների ձեռնարկում, մասնավորապես՝ վաղ նախազգուշացում, մարդու իրավունքների պաշտպանություն և հանրային իրազեկվածության բարձրացում: Այս հենասյուները ներառում են մի շարք բաղկացուցիչ տարրեր:
 
Առաջին. բանաձևը նախատեսում է, որ միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ բացահայտի ցեղասպանության վտանգը, որպեսզի արագ արձագանքի, քանի դեռ շատ ուշ չէ: Սովորաբար, ցեղասպանություն իրագործողները ձգտում են հնարավորինս երկար ժամանակ թաքցնել իրենց մտադրությունները: Այդուհանդերձ, նրանց համար բավական բարդ է նման ծանր հանցագործության նախապատրաստումը երկար ժամանակ թաքցնել: Հետևաբար, միջազգային հանրությունը և, մասնավորապես, միջազգային կազմակերպությունները պետք է բացահայտեն ցեղասպան մթնոլորտի ակունքները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը, և արդյունավետորեն գործեն՝ կանխարգելման նպատակով:
 
Վերջին տասնամյակի ընթացքում թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, թե՛ տարածաշրջանային մարմինները, ինչպես նաև՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող որոշ հասարակական կազմակերպություններ, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման և գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորինը՝ երաշխավորելու, որ այս առաջընթացը շարունակվի նաև առաջիկա տարիների ընթացքում: Վաղ հայտնաբերումը և նախազգուշացումն ինքնին արդյունավետ չեն լինի, քանի դեռ նրանց չեն հետևում զսպման և պաշտպանության հստակ մեխանիզմներ:
 
Երկրորդ. ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների համակարգի մի մասն է կազմում: Վերջինս հասարակության մեջ ցեղասպան մթնոլորտի առաջացման հնարավորությունը բացառելու հիմնական և ամենաարդյունավետ միջոցն է: Կայացած իրավական ավանդույթները և բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի հանցագործությունների դեմ պաշտպանության ամենակարևոր գոտում: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այնպիսի հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, համերաշխության և խաղաղության վրա: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքների պաշտպանության ամուր սովորույթներ ունեցող հասարակության մեջ ցեղասպանությունը մեռելածին է, և հակառակը՝ այնտեղ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը տապալվում է, տեղի է ունենում ցեղասպանություն:
 
Մարդու իրավունքների պաշտպանությունն ու ցեղասպանության կանխարգելումն իրար կապող շղթան էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների պաշտպանությունն է: Հիմնականում ցեղասպանություն իրականացնողների գլխավոր նպատակն է էթնիկ փոքրամասնության բնաջնջումը: Նման հանցագործության պատճառ կարող է լինել ցանկությունը՝ կանխելու փոքրամասնություն կազմող խմբի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրականացումը: Այսպիսի զարգացումների հավանականությունը բացառելու նպատակով միջազգային հանրությունը պետք է օժանդակություն ցուցաբերի հատկապես բազմաէթնիկ բնակչություն ունեցող պետություններին՝ մարդու իրավունքների և, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
 
Ավելին, այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, միջազգային հանրությունը պետք է աջակցի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խաղաղ իրագործմանը: Ինչպես նշում է անկախ փորձագետ Ալֆրեդ-Մորիս դե Զայասը վերջերս ՄԱԿ-ի համար պատրաստված զեկույցում` ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության ակունք ընկալելու փոխարեն ավելի ճիշտ է զինված հակամարտությունը դիտել որպես ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետևանք[xii]:
 
Վերջապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևում տեղ գտած նպատակների երրորդ հենասյունը կրթության և հիշատակման միջոցով հանրային իրազեկվածության բարձրացումն է: Սերունդները պետք է հստակ գիտելիքներ ունենան նախկինում տեղի ունեցած ողբերգությունների, նախկինում իրականացված ցեղասպանությունների պատմության վերաբերյալ: Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը և դատապարտումը ապագայում նրանց կրկին ի հայտ գալը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից են: Սա, մասնավորապես, կարևոր պայման է ցեղասպանությանն անմիջապես առերեսված ժողովուրդների միջև արդյունավետ հաշտեցման հնարավորության համար: Ժողովուրդների հիշելու իրավունքը, նրանց իրավունքը նախկինում տեղի ունեցած ողբերգությունների պատմության իմացության նկատմամբ՝ կրթության և հիշատակման միջոցով, առանցքային նշանակություն ունեն ցեղասպանության կանխարգելման և դատապարտման ճանապարհին:
 
Ցեղասպանագետները ցեղասպանության ժխտումն ընկալում են որպես ցեղասպանության փուլերից մեկը: «Genocide Watch»-ի դասակարգման համաձայն՝ ժխտումը դասակարգվում է որպես վերջին փուլ, որն իրականացվում է ցեղասպանության ընթացքում և շարունակվում է դրանից հետո[xiii]: Այն դասվում է հետագա ցեղասպանությունների ամենաակնհայտ պատճառների շարքին, որովհետև ինչպես անպատժելիությունը, այնպես էլ՝ ժխտումը, ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար:
 
Ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված իրենց ջանքերում միջազգային հանրությունը՝ անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից, պետք է միասնական գործի՝ նախկինում իրագործված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման հարցերում` հատկապես հաշվի առնելով Վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիան: Ինչպես նշվում է վերոհիշյալ բանաձևի նախաբանում` ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է նրանց կրկնությունը և հիմնական խոչընդոտ է հանդիսանում ժողովուրդների միջև համագործակցության խորացմանը և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցմանը, իսկ նման հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է՝ դրանցից խուսափելու գործում: Ցեղասպանության հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլև՝ իրականացնողների ժառանգների համար: Այդ օրերին պետք է վերաբերվել ճանաչման և հաշտեցման ձգտումով: Իրական հաշտեցման հնարավոր չէ հասնել՝ անցյալը մոռանալով և երիտասարդ սերունդներին ժխտողական հեքիաթներով սնուցելով:
 
Ժամանակակից գլոբալացված աշխարհում ավելի ու ավելի անհնար է դառնում պետության համար սեփական հասարակությունից նախկին ողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստերի թաքցնումը: Հետևաբար, ժխտման և փաստերի աղավաղման քաղաքականության շարունակումը պարզապես ավելացնում է անդունդը կառավարության և հասարակության միջև այնպիսի պետության մեջ, որը կամ որի նախնիները իրականացրել են ցեղասպանություն:
 
Քաղաքակիրթ աշխարհը պետք է վճռականորեն մերժի խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ատելության հրահրման, ռասիզմի և անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից մեկը զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների հավասարեցման փորձերն են: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում այս նոր «փափուկ ժխտման» մարտավարությանը:
 
Սրանք են այն հիմնական միջոցները, որոնք նախատեսված են ցեղասպանության կրկնությունը կանխելու համար: Սակայն ինչպիսի միջոց էլ որ ձեռնարկվի, մենք չենք կարող ակնկալել դրական արդյունքներ, քանի դեռ չկա հստակ գիտակցում այն բանի, թե որքան կարևոր է կանխել ցեղասպանության որևէ դրսևորում, և անհրաժեշտության դեպքում իրականացնել գործնական քայլեր՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով: Ձեռնարկվելիք ջանքերը հաջողությամբ կպսակվեն, եթե մենք պահպանենք, կատարելագործենք և կիրառենք կանխարգելման համար բոլոր միջոցները: Ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին և դրանց ժխտման նոր մարտավարություններին՝ կարող ենք արձանագրել, որ, ինչպես ուղիղ հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական:
 
 

Հարակից հրապարակումներ`

18:04 20/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր»
17:40 20/04/2015  |  ԼՐԱՀՈՍՄեկուկես մլն. անմոռուկներ երեխաներից՝ Ցեղասպանության մեկուկես մլն անմեղ զոհերի հիշատակին
17:09 20/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Մեր լրատվական դաշտը բաց է մեր բոլոր գործընկերների համար, ովքեր ցանկանում են լուսաբանել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջացառումները». Վիգեն Սարգսյան
16:33 20/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կպահպանվի համաշխարհային լռության րոպե
15:43 20/04/2015  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացմանը
15:30 20/04/2015  |  ԼՐԱՀՈՍՍերժ Թանկյանը «100 Years» տեսահոլովակով բարձրացնում է ցեղասպանության մասին իրազեկվածությունը. Interpress
14:20 20/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉորս պետությունների պատվիրակություններ ներկայացված կլինեն բարձր մակարդակով
13:18 20/04/2015  |  ԼՐԱՀՈՍ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթին
12:19 18/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Մինսկում
21:58 17/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

Արխիվ

[]