Թեմաներ
Հինգշաբթի 09 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   18:27 Պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման ներկայացուցիչները 09/19/2024   18:09 Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար 09/19/2024   18:03 Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ 09/19/2024   17:49 ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին 09/19/2024   17:46 Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին 09/19/2024   17:42 Մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան 09/19/2024   17:42 Մինչև 1 տարեկան երեխային մեղր տալ չի կարելի. որ տարիքում, որ սնունդն է վտանգավոր երեխայի համար 09/19/2024   17:40 Սերոբ Գասպարյանը չի ընդունում մեղքը, նա այն անձը չէր, որ կարող էր նման բան կազմակերպել․ փաստաբան 09/19/2024   17:36 ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 09/19/2024   17:31 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին 09/19/2024   17:25 Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/19/2024   17:06 Փորձում են ջլատել ներքին դիմադրության ռեսուրսը. Արտակ Բեգլարյան 09/19/2024   17:01 Կառավարության նիստերը վարում է մի մարդ, որը ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել և շարունակում է ունենալ Արցախի ոչնչացման հարցում. Հակոբյան (տեսանյութ) 09/19/2024   16:58 Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է 09/19/2024   16:44 Վրաստանը թույլ չի տա «մեծ երկրներին» օգտագործել իրեն. Կախա Կալաձե 09/19/2024   16:40 Քաղաքացիական հիվանդանոցից վերադարձված կալանավորված անձի գոտկատեղից քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոս 09/19/2024   16:36 Արցախի նախկին ու ներկա ՄԻՊ-երը դիմում են ներկայացրել Հաագայի դատարանի դատախազին՝Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ուսումնասիրություն սկսելու պահանջով 09/19/2024   16:33 ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ 09/19/2024   16:24 ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 09/19/2024   16:18 Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերութան երկու աշխատակցի միջև. 3 անձ ձերբակալվել է 09/19/2024   16:07 2023 թվականի սեպտեմբերի 19-ը սեւ տառերով կգրվի հայոց պատմության մեջ՝ որպես Արցախի հայաթափման, նոր ցեղասպանության սկիզբ 09/19/2024   15:48 Լեհաստանում ջրհեղեղի ժամանակ 10 մարդու են բերման ենթարկել դիակապտության համար 09/19/2024   15:43 Վլադիմիր Վարդանյանը կայուն մեծամասնության գաղափարին կողմ չէ,սակայն խնդրի լուծումը տեսնում է նոր Սահմանադրության համատեքստում 09/19/2024   15:40 COP29–ին բոլոր այցելողներն իրենց պարտքը պետք է համարեն Բաքվին կոչ անել ազատ արձակել պատանդներին. ԵԽ պատգամավոր 09/19/2024   15:35 Կամ տանը պետք է նստենք, մեր սուգը ապրենք, կամ ձեւը գտնենք ու հետ բերենք Արցախը, արժանի լինենք հայրենիքի գաղափարին. Հովհաննիսյան 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/19/2024   15:25 Եթե տրված էր, բա մինչև հիմա ինչպե՞ս չէին վերցրել ազերիները, ինչո՞ւ դուք տվեցիք, բացահայտիր, ասֆալտին պառկեցրու. Չավուշյան (տեսանյութ) 09/19/2024   15:22 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը 09/19/2024   15:08 Wildberries-ում այսօր սգո օր է հայտարարվել 09/19/2024   14:44 Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման 09/19/2024   14:42 Թուրքիան կոչ է անում անկախ ծրագրային ապահովում մշակել Լիբանանում դիվերսիաների ֆոնին 09/19/2024   14:27 Լիբանանն արգելել է օդանավում փեյջերները 09/19/2024   14:22 Ռումինիան ցանկանում է վերանայել Չաուշեսկուի գնդակահարման դատավճիռը   09/19/2024   14:06 Չգիտեինք, որ վերջին անգամ ենք գիշերով գնում հացի հերթ. արցախցի փոքրիկ Մարիայի հուշերը (տեսանյութ) 09/19/2024   14:03 Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության պատվիրակությանը 09/19/2024   13:58 Արման Թաթոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահների 09/19/2024   13:39 ՌԴ անօրինական ներգաղթյալների թոփ հնգյակում ադրբեջանցիներն ու հայերն են 09/19/2024   13:33 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար. հայտարարություն 09/19/2024   13:29 Ավագանու որոշմամբ սահմանված նոր չափորոշիչներ՝ շինհրապարակների կահավորման համար 09/19/2024   13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան 09/19/2024   13:07 Անձրևային օրերը կշարունակվեն. առանձին հատվածներում կտեղա կարկուտ 09/19/2024   13:05 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 09/19/2024   13:04 Եկեղեցուց հրավեր ստացել եմ, բայց այս օրերին գործուղման եմ կարծես. Ավանեսյան 09/19/2024   12:57 Ադամ Շիֆը առաջարկում է բռնագրավել Ադրբեջանի եկամուտներն ու դրանք ուղղել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» 09/19/2024   12:48 Իշխանությունների կողմից Արցախի հանձնումը Բաքվին միս ու արյուն ստացավ դեռեւս 2022 թվականի ամռանը, դակվեց հոկտեմբերին, իրականացվեց 2023թ. սեպտեմբերին 09/19/2024   12:44 Ինչպես բոլորիս մեջ, իմ մեջ կատարվում է ցավ. Ավանեսյանը՝ Արցախի հայաթափման մասին 09/19/2024   12:30 Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությունն Արցախը հանձնելու մեջ կրկին մեղադրում է երկրորդ և երրորդ նախագահներին 09/19/2024   12:24 Տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում. Արցախի նախագահ (տեսանյութ)
09/18/2024   15:04 Իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործերով թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են․ կալանավորվել է Սերոբ Գասպարյանը. Ով է հաջորդը 09/17/2024   23:01 «Ինձ մի՛ չափեք ձեր արշինով, իմ սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան՝ որևէ չափի նյութական միջոց»․ Արտակ Բեգլարյան 09/18/2024   10:40 Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք. 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 09/17/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/18/2024   16:55 «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/18/2024   16:14 Wildberries-ի գրասենյակի մոտ հնչած կրակոցների հետևանքով զոհ կա 09/18/2024   13:09 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/17/2024   21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա 09/18/2024   12:59 ԲԴԽ անդամներից մեկն առանց ծանոթանալու է ստորագրել որոշումը, մեկ այլ անդամ` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ արել իմ հասցեին. Հարությունյան 09/18/2024   08:22 Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով.«Ժողովուրդ» 09/18/2024   21:47 Ականատեսների գնահատականներով՝ հարձակվողները 30-40 հոգի էին․ Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մոսկվայի գրասենյակում տեղի ունեցած կրակոցների մասին 09/18/2024   19:56 ԱԱԾ-ն հայտարարություն է անում, որը այլ երկրում լուրջ քաղաքական ալիք կառաջացներ, բայց Հայաստանում մարդիկ մտածում են՝ այն իրականության համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ. Արմեն Բաղդասարյան 09/17/2024   18:45 Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա 09/17/2024   22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/18/2024   14:38 Wildberries-ի գրասենյակը գրավելու փորձի ժամանակ 3 մարդ է վիրավորվել. Բակալչուկ 09/17/2024   20:50 Չինաստանում սկսել են սնանկանալ նավթավերամշակման գործարանները 09/18/2024   18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան

Արագածոտնի մարզպետարանի վարչության պետը, դպրոցների տնօրեններն ու նրանց կաշառք տվողները՝ ամբաստանյալի աթոռին 04/20/2015   11:19  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի  22-ին նշանակված դատավարությանը ամբաստանյալի աթոռն են զբաղեցնելու միանգամից 21 հոգի՝ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, նրա աշխատակիցն ու մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու նրանց կաշառք տվող անձինք: 
 
ՀՀ ԱԱԾ–ում քննվող այս գործի դեռևս նախաքննության փուլում հայտնի դարձավ, որ վարչության պետ Պարգև Համբարձումյանը բավական կլորիկ գումարներ է վերցրել մարզի գյուղական դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու համար: Ընդ որում, մամուլում շրջանառվում էր 1000 դոլար գումարի մասին տեղեկություն, թեև քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ խոսքը շատ ավելի մեծ գումարների մասին է:
 
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության մեջ գումարի չափը չի նշվում, բայց, փոխարենը պարզ է դառնում, որ վարչության պետին ու նրան օժանդակողներին մեղսագրվող արարքը միայն կաշառքներով չի սահմանափակվել:
 
Ըստ մեղադրանքի՝ Պարգև Համբարձումյանը 2013թ. հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախնական համաձայնության գալով մարզի մի շարք համայնքների դպրոցների տնօրենների հետ, նրանց միջոցով դպրոցներում աշխատանքի ընդունելու համար, տարբեր քաղաքացիներից որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, 2010-2013 թվականների ընթացքում դպրոցի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ դպրոցի դրամական միջոցներից յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար: 
 
Նախ կաշառքի մասին. Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 29-ին Ապարանի Հ.Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Խաչատրյանն իր ավտոմեքնայի մեջ խոշոր գումար է ստացել Ասքանազ Ասլանյանից՝ այդ գումարը որպես կաշառք Պարգև Համբարձումյանին փոխանցելու և կաշառք տվողի եղբորը դրա դիմաց իր ղեկավարած դպրոցում որպես զինղեկ աշխատանքի տեղավորելու համար: 
 
Օհանավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աշխարհիկ Համբարձումյանն էլ, ըստ քրեական գործի նյութերի, 2013թ. աշնան ամիսներին երեք անգամբ անձամբ կաշառք է տվել Պարգև Համբարձումյանին՝ «պաշտոնեական լիազորությունները չկատարելու թողտվության և ծառայության գծով ընդհանուր հովանավորչություն կատարելու համար»:
 
Ծաղկահովտի Ավ.Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արեստակ Միքայելյանը նույնպես 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում իր ղեկավարած դպրոցում աշխատանքի ընդունվողներից տարբեր չափերի գումարներ է վերցրել՝ դրանք որպես կաշառք Պարգև Համբարձումյանին փոխանցելու համար:
 
Ընդ որում, նախաքննությամբ պարզվել է, որ նրանք միասին այդ հարցը քննարկել են և որոշել կաշառքի չափը: Պարզվել է նաև, որ 2013թ. սեպտեմբերին Արեստակ Միքայելյանն իր տանը Գ. ՆԵրսիսյանից անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք՝ այն վարչության պետին հանձնելու համար:
 
Մեկ ուրիշ դրվագով էլ Արեստակ Միքայելյանը «գործ է դասավորել» արդեն ոչ թե իր՝ Միրաքի դպրոցում որպես ուսուցիչ աշխատել ցանկացող Սեդրակ Պողոսյանի և մարզպետարանի համապատասխան վարչության պետի միջև: Դրա համար նա հարցը քննարկել է Պարգև Համբարձումյանի հետ, ով պահանջել է կաշառքը, իսկ Արեստակ Միքայելյանն այն անձամբ է վերցրել Ս.Պողոսյանից, ընդ որում՝ իր տան բակում:
 
2013թ. հոկտեմբերի 15-ին Գեղադիրի Ռ.Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանն էլ կաշառք է ստացել Արայիկ Մխիթարյանից՝ նրա կնոջը դպրոցում աշխատանքի ընդունելու համար:
 
2013թ. նոյեմբերի 12-ին էլ Ափնայի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Հակոբյանն է իր դպրոցում աշխատել ցանկացող Արմինե Շահինյանից կաշառք է ստացել՝ Պարգև Համբարձումյանին փոխանցելու համար:
 
2013թ. դեկտեմբերի 17-ին Գեղարոտ համայնքի դպրոցի տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը կաշառք է պահանջել և ստացել Դավիթ Դավթյանից՝ նրա դստերը դպրոցում՝ որպես ուսուցչուհի աշխատանքի ընդունելու համար: 
Գեդեոն Շահնազարյանն էլ իր դստերը՝ Մարիետա Շահնազարյանին Ռիա Թազա համայնքի դպրոցում աշխատանքի ընդունելու համար դիմել է Գեղարոտի միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Մարտիրոսյանին: Նա էլ, հարցը քննարկելով Պարգև Համբարձումյանի հետ, կաշառք է պահանջել և 2013թ. հոկտեմբերի 9-ին ստացել:
 
Ապարանի Հ.Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Խաչատրյանը նույնպես իր դպրոցում աշխատանքի ընդունվողներից գումարներ է պահանջել՝ այդ ամենը նախապես համաձայնեցնելով վարչության պետի հետ: Օրինակ, պարզվել է, երբ Գուրգեն Քալաշյանը ցանկացել է իր կնոջը՝ Տաթևիկ Գասպարյանին, աշխատանքի ընդունել տալ Ռիա Թազայի դպրոցում, նա դիմել է  Ապարանի Հ.Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Խաչատրյանին: Վերջինս էլ, հարցը քննարկելով Պարգև Համբարձումյանի հետ,  կաշառք է պահանջել և 2013թ. դեկտեմբերին անձամբ ստացել:
 
Ափնայի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Հակոբյանն էլ, Պարգև Համբարձումյանի հետ նախնական համաձայնությամբ, Արմինե Շահինյանին դպրոցում որպես ուսուցչուհի նշանակելուն նպաստելու համար նրանից կաշառք է պահանջել ու ստացել:
 
Բացի այդ, մեղադրական եզրակացության համաձայն՝ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը նաև որոշակի վարձատրության դիմաց թույլ է տվել «պաշտոնեական լիազորությունները չկատարելու թողտվություն և ծառայության գծով ընդհանուր հովանավորչություն»:
 
Դրա դիմաց 2013թ. ամռանը երկու դեպքով նրան անձամբ խոշոր չափերով գումարներ են տվել Արուճի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդա Գրիգորյանը, 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ երեք դեպքով Կանչի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Մխիթարյանը և 2013թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ երկու դեպքով՝  Ղազարավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Սարգսյանը:
 
Բայց սա էլ դեռ ամենը չէ: Պարգև Համբարձումյանը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ: Այսպես՝ 2010-2013 թվականների ընթացքում նա, համաձայնության գալով Օշական գյուղի Փայլակ Բաբկենյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Ռեհան Սարգսյանի հետ, դպրոցի դրամական միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ յուրացրել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: 
 
Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետից բացի մեղադրանք է առաջադրվել նաև նույն վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գուրգեն Սայադյանին: Ըստ գործի նյութերի՝ 2013թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, նա Աշտարակ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գագիկ Վարդանյանի օժանդակությամբ, առանց պետական գրանցման ու հաշվառման զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ, և դրա դիմաց իր վերադաս Պարգև Համբարձումյանին որպես կաշառք տվել խոշոր չափերով գումար:
 
Այս գործից իր ապօրինի շահույթն է ստացել նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Իսկ թե ինչ ձեռնարկատիրական գործունեության մասին է խոսքը, մեղադրական եզրակացության մեջ չի նշվում: Սակայն քրեական գործի հարուցման առաջին  մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ խոսքը ինչ-որ տետրերի ապօրինի արտադրության ու դրանք դպրոցներում վաճառելու մասին է:
 
Ի դեպ, նշենք, որ վարչության պետի, նրա աշխատակցի ու դպրոցների տնօրենների հետ միասին ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև նրանց կաշառք տվող, գործում ներգրավված բոլոր քաղաքացիները, ընդհանուր առմամբ՝ 21 հոգի:
 
Նշենք, որ նրանցից միայն Պարգև Համբարձումյանն է կալանավորված, մյուսների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Հիշեցնենք՝ Պ. Համբարձումյանը կալանավորվել էր 2014թ-ի փետրվարին` ԱԱԾ վարույթում քննվող գործի շրջանակներում: Նա Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում աշխատում է 2009թ.-ից, և, համաձայն 17.02.2015թ.-ի դրությամբ Արարգածոտնի մարզպետարանի պաշտանական կայքում հրապարակված հաստիքացուցակի, շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը:

 


Հարակից հրապարակումներ`

08:32 07/03/2015  |  ՄամուլԱրագածոտնի դպրոցներում գումար են հավաքում՝ պատմական հայրենիք այցելելու համար, բայց.... «Հրապարակ»
13:06 15/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարչության պետը կաշառք է վերցրել գյուղի դպրուցում ուսուցիչ աշխատելու դիմաց
08:29 12/02/2015  |  ՄամուլՆոր սկանդալ՝ Արագածոտնի մարզպետի շուրջ. «Հրապարակ»
17:24 27/12/2014  |  Քրեական խրոնիկոնՖիննախը չարաշահումներ է հայտնաբերել Արագածոտնի մարզպետարանում
13:53 26/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրագածոտնի մարզպետարանն ընդդեմ մարզի գյուղերի
08:41 18/12/2014  |  ՄամուլԱրագածոտնի մարզպետը՝ հերթական միջադեպի կիզակետում. «Հրապարակ»
09:19 21/11/2014  |  Մամուլ Արագածոտնի մարզպետի եղբորը պատկանող կազմակերպության նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»
09:04 20/11/2014  |  ՄամուլԱրագածոտնի մարզպետարանի շինարարական ծրագրերի աշխատանքները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժամանակ»
09:43 06/11/2014  |  Մամուլ«Մարզպետը եղբորը 97միլիոնի գործ է տվել». «Ժողովուրդ»
09:47 26/09/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ». Արագածոտնի մարզպետարանում գումարներ են յուրացրե՞լ

Տեսանյութեր

09/07/2024   08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]