ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կինը խոստովանեց, որ սպանել է իրեն սեռական հարաբերություն առաջարկած տղամարդուն 04/20/2015 19:41 | Քրեական խրոնիկոն
Սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության մեջ մեղադրվող Կարինեի գործով այսօրվա դատական նիստն սկսվեց ամբաստանյալի հայտարարությամբ, որով ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը։ Ամբաստանյալը նշեց, թե իրեն «կորցրել է, տանից դուրս եկել», բայց չհիշեց, թե ինչպես է հարվածել։ «Ես չէի ուզում իրեն խփեի, որ մահանար»,-ասաց նա:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ Կարինեն 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով ոմն Կարենի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:
Կարինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրք 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ ապացույցների հետազոտումն սկսվեց վկաների հարցաքննությամբ։ Նախ հարցաքննության հրավիրվեց վկա Խաչիկ Մարգարյանը, ում տանը վարձակալական հիմունքներով բնակվել է ամբաստանյալը եւ որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը:
Վկան իր բակում մի քանի սենյակներ վարձակալական հիմունքներով է տրամադրել ինչպես ամբաստանյալ Կարինեին և նրա ամուսնուն, այնպես էլ 2 այլ երիտասարդի, որոնց մոտ երբեմն այցելության է գնացել տուժողը:
Ըստ վկայի՝ դեպքի օրը ժամը 01.00-ի սահմաններում, Կարինեն զանգահարել է իրեն և ասել, որ Կարենն ուզում է իրեն բռնաբարել, ինքն էլ «ոտաբոբիկ, շորտիկով» իջել է տղամարդկանց վարձակալած բնակարանը և անմիջապես տեսել Կարինեին՝ դանակը ձեռքին, իսկ տուժողը եղել է կոշիկներով և տաբատով՝ կրծքավանդակի վրա 2 քերծվածք:
Վկան Կարինեի ձեռքից վերցրել է դանակը եւ նետել այն, ապա՝ շտապօգնություն կանչել, որը ժամանելով, ըստ վկայի, ասել է, թե տուժողը «սաչոկություն» է անում:
Ի վերջո՝ Կարենին հոսպիտալացրել են, սակայն հաջորդ օրը նա մահացել է:
Վկային հայտնի էր, որ դեպքի օր տուժողը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Նրան հայտնի էր նաև, որ դեպքից որոշ ժամանակ առաջ Կարենը ցանկացել է Կարինեին բռնաբարել. գնացել է աղ խնդրելու, սակայն մտքին այլ բան է եղել:
Հարցին, թե ի՞նչ է եղել տուժողի մտքին՝ վկան պատասխանեց ռուսերենով՝ մեջբերելով հայտնի ֆիլմից մի դրվագ. «Такие вопросы задают, что неудобно отвечать»:
Վկայի բնութագրմամբ՝ կին ամբաստանյալը խելոք, համեստ անձնավորություն է, համենայնդեպս՝ ինքը վատ արարքներ չի նկատել:
Հաջորդը հարցաքննվեց ամբաստանյալի ամուսինը՝ Ռուբիկը, ով, պարզվեց, աշխատում է Ազգային ժողովում որպես ավտոլվացող:
Վկան դեպքի մասին տեղեկացել է տանտիրոջից, քանի որ դեպքի օրը աշխատանքի է եղել, սակայն նշեց, որ նախքան աշխատանքի գնալը ձայներ է լսել ու տեսել, որ տուժողն ու իր հարևանը խմում են, ապա դիտողություն արել, որ չաղմկեն ու գնացել աշխատանքի:
Վկան և ամբաստանյալն ապրում են միասին որպես քաղաքացիական ամուսիններ եւ տվյալ տանը՝ մինչ դեպքը բնակվել են շուրջ 1 տարի:
Ամբաստանյալի ամուսինը դատարանում հայտնեց, որ դեպքից ամիսներ առաջ, աշխատանքից վերադառնալով, տեսել է, որ տուժողն իր տանը նստած խմում է, ինչի կապակցությամբ զայրացել է ու ասել. «տանը տղամարդ չկա ի՞նչ գործ ունես մեր տանը, ու՞մ հետ ես եկել խմելու»:
Հետո կնոջից պարզել է, որ տուժողն իր կնոջը սեռական հարաբերության առաջարկ է արել, ու կնոջ խնդրանքով Կարենին ասել է, որ էլ իրենց տուն չգնա:
Նշենք, որ այսօրվա նիստին տուժողի իրավահաջորդը չէր ներկայացել. վերջինս գրավոր դատարանին տեղեկացրել էր, որ ապրում է Գյումրիում և սոցիալական անապահով պայմաններից ելնելով չի կարող գալ և մասնակցել նիստին՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:
Տուժողի իրավահաջորդը, գրավոր դիմում նշել է, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի, միայն ցանկանում է, որ նրա նկատմամբ արդար պատիժ նշանակվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ