ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերմինե Նաղդալյանը կոչ է արել հայերի հետ միասին ոգեկոչել 1,5 միլիոն նահատակների հիշատակը 04/14/2015 20:37 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում կայացավ «Հիշում և պահանջում եմ» խորագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկոն: Միջոցառումն անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կողմից պատրաստված ծրագրի շրջանակներում:
Հուշ-երեկոյին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լևիչևը, ՌԴ Դաշնության խորհրդի սենատորներ, Պետդումայի պատգամավորներ՝ «Եդինայա Ռոսիա» և այլ խմբակցություններից, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ, մշակութային և հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով ներկաներին ողջունել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, իր աղոթքի խոսքն է հղել Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, որից հետո ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, նա ներկաներին ուղղված իր խոսքում ներկայացրեց 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության վերաբերյալ անժխտելի պատմական փաստեր` ընդգծելով մեր ժամանակներում մարդկության հանդեպ ոճրագործությունների դեմ պայքարում քաղաքակիրթ միջազգային հանրության համախմբման կարևորությունը:
«Ցեղասպանության կանխարգելումն այն նպատակն է, որին պետք է ձգտի ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը: Մենք որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ զգում ենք առանձնահատուկ պատասխանատվություն ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման միջազգային պայքարում, ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության վերհաստատման հարցերում», - նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Հերմինե Նաղդալյանն իր ելույթում դիմեց ողջ աշխարհի հանրությանը՝ կոչ անելով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրերին՝ հայերի հետ միասին ոգեկոչելու 1,5 միլիոն նահատակների հիշատակը, ովքեր նույնիսկ գերեզման չունեցան իրենց հայրենիքում.
«Մենք կոչ ենք անում հարգել սխրանքը նրանց, ովքեր հրաշքով փրկվելով՝ սփռվեցին ամբողջ աշխարհում ու ուժ գտան կյանքը շարունակելու, կարողացան ապրել ու զավակներ ունենալ՝ պահպանելով իրենց գենն ու լեզուն, ինքնությունն ու գոյությունն աշխարհում: Մենք երախտապարտ ենք այն օտարազգիներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ փրկում էին հայ որբերին մահից, թուրքանալուց, սովից, ապահով տանիք ու ջերմություն էին տալիս նրանց:
Մենք նաև մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում պայքարում են հանուն ինքնության պահպանման, հանուն խաղաղության՝ իրենց երկրի ու իրենց զավակների ապահով կյանքի»:
Տիկին Նաղդալյանն իր երախտիքի խոսքն է ուղղել նաև այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ոճիր.
«Մենք կարևորում ենք Ռուսաստանի խորհրդարանի, Եվրախորհրդարանի և ազգային մյուս խորհրդարանների ընդունած բանաձևերը՝ իբրև ներկայացուցչական մարմնի գնահատական, որ արտահայտում է ժողովուրդների հավաքական կամքն՝ ընդդեմ ցեղասպանության և ժխտողականության»:
Դիմելով համայն մարդկությանը՝ ԱԺ փոխխոսնակը ակտիվ քաղաքացիական դիրքորոշման կոչ է արել, քանզի «մեր օրերում նույն ցեղասպանությունն է, ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը»: Նա ընդգծել է, որ միայն միասին կարող ենք դառնալ մեր զավակների խաղաղ կյանքի ու մեր պետությունների խաղաղ գոյակցության երաշխիքը:
ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, իր հերթին նշեց, որ նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, և դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից: «Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, նրա ավանդույթների և հավատքի հանդեպ հանցագործություն է: Այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ և, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը, քանզի ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար», - ընդգծեց Նիկոլայ Լևիչևը:
ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալը համոզմունք հայտնեց նաև, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ` ներգրավվելով եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներին ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:
«Հիշում և պահանջում եմ» խորագիրը կրող մոսկովյան հուշերեկոն ամփոփել է Մոսկվայի Ս.Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի բեմադրած «Արմենիադա» ներկայացումը՝ Հայոց ցեղասպանության մոտիվներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ