ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացառվում է, որ բժիշկ-օրդինատորը խոստանար զինվորին պահել հոսպիտալում՝ նա փոքր մարդ է. վկա 04/13/2015 20:03 | Քրեական խրոնիկոն
Հիվանդության սիմուլյացիայի եղանակով հոսպիտալում պահվելու միջոցով զինծառայողին զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու նպատակով N զորամասի թերապիայի բաժանմունքի օրդինատոր-գաստրոէնտերոլոգի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործով այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը:
Հարցաքննված երկու վկաներից մեկը դեպքի դրությամբ եղել է բուժմասի պետը: Վկան հայտնեց, որ զինծառայողի հիվանդության պատմագրում «ակնառու, ակնհայտ բաներ չեն հայտնաբերվել»: Ինքը չի ֆիքսել ոչ զինծառայողին, ոչ նրա ծնողին, քանի որ տարեկան հոսպիտալում 7000 զինվորներ են բուժվում: Վկան հայտնեց, որ զինվորի մոտ թեթև հիվանդություն է ախտորոշվել, այն ավելի շուտ նևրոզ էր:
Վկան հայտնեց, որ ինքը ղեկավարության, հիվանդների ու ծնողների կողմից ամբաստանյալ, հոսպիտալի թերապիայի բաժանմունքի օրդինատոր-գաստրոէնտերոլոգ Սուսաննա Եգանյանի նկատմամբ որևէ բացասական վերաբերմունք չի տեսել: Ավելին՝ նրա գնահատմամբ, բժշկուհին «խիստ օբյեկտիվ բժշկուհի է», մարդու ճակատին ասում էր, որ նա հիվանդ է, եթե հիվանդ էր, իսկ առողջին՝ առողջ, եթե նա առողջ էր՝ «միգուցե դա է պատճառը, որ թյուրիմացությունների մեջ է ընկել»:
Ի պատասխան ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Սահակյանի հարցերի՝ վկան հայտնեց, որ բժիշկ-օրդինատորը պաշտոնատար անձ չէ, ուստի և ոչ թե կազմակերպում է, այլ իրականացնում է հիվանդի հետազոտում ու բուժում՝ «բժիշկ-օրդինատորն ինքն է աշխատակից» և բուժքույրերին, մայրապետերին տալիս է բացառապես բուժական՝ մասնագիտական ցուցումներ:
«Բժիշկ-օրդինատորը միայնակ ինքնագլուխ գործողություններ անելու իրավունք չունի»,- ասաց վկան՝ ընդգծելով, որ բացառվում է, որ բժիշկը խոստանա զինվորին երկուսուկես ամիս պահել հոսպիտալում՝ մինչև զորացրվելը, որովհետև նա «հոսպիտալում փոքր մարդ է» և «իրենով չի որոշվում»:
Երկրորդ վկան, ով հոսպիտալի առաջատար թերապևտն է, իր հերթին զինվորին մինչև զորացրվելը հոսիտալում պահելու մասին նշեց, որ «նման բան նույնիսկ հոսպիտալի պետը չի կարող անել»: «Ի՞նչ չի արել, որ պետք է աներ և ի՞նչ չպետք է աներ, որ արել է» հարցին վկան պատասխանեց՝ «կատարվել է ամեն ինչը ճիշտ»: Վկան նշեց նաև, որ ամբաստանյալը չէր կարող նախօրոք խոստանալ, որ ինքը կզբաղվի տվյալ հիվանդով, որովհետև հիվանդների բաշխումը կատարվում է բաժնի պետի կողմից՝ հաշվի առնելով բժիշկների ծանրաբեռնվածությունը:
Վկան հայտնեց, որ դեպքի հետ կապված հոսպիտալի պետը աշխատակիցներին հայտնել է, որ «միջադեպ է տեղի ունեցել, հանգամանքները կպարզվեն, թե ինչ է տեղի ունեցել»: Վկան հայտնեց, որ հետագայում իմացել է, որ գումար է տրվել, որպեսզի զինվորը պահվեր հոսպիտալում: «Ո՞վ ո՞ւմ է տվել» հարցին վկան հայտնեց՝ զինվորի մայրը մի բժշկուհու, որը «երևի պետք է տար Սուսաննային, որ զինվորին պահեր հոսպիտալում, հաստատապես չեմ հիշում»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ՊՆ N զորամասի թերապիայի բաժանմունքի օրդինատոր-գաստրոէնտերոլոգ Սուսաննա Եգանյանը միջնորդի՝ Անահիտ Մութաֆյանի, միջոցով համաձայնության է եկել յուրաքանչյուր ամիս 200.000 ՀՀ դրամ գումար կաշառքի դիմաց իր լիազորությունների շրջանակում, միջնորդի միջոցով կաշառք տվողի՝ Մանուշակ Այվազյանի, որդուն՝ ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Այվազյանին, թերապիայի բաժանմունքի ստացիոնարում պահելու և դա անհիմն երկարաձգելու շուրջ, նախապես իմանալով, որ միջնորդ Ա.Մութաֆյանի ներկայացրած զինծառայող Ս.Այվազյանը նպատակ ունի հոսպիտալ տեղափոխվելու և որևէ հիվանդության սիմուլյացիայի եղանակով այնտեղ պահվելու միջոցով խուսափել զինվորական ծառայությունից:
Ըստ մեղադրանքի, գիտակցելով, որ իր գործողությունների հետևանքով Ս.Այվազյանն ընդունվելու է զինվորական հոսպիտալ և իր կողմից ստացած կաշառքի դիմաց պահվելու է թերապիայի բաժանմունքում, ինչպես Ս.Այվազյանի հոսպիտալ տեղափոխելու և ընդունելու, այնպես էլ հետագայում կաշառքի դիմաց նրան թերապիայի բաժանմունքում պահելու գործընթացը հեշտացնելու նպատակով խորհուրդ է տվել Ա.Մութաֆյանին Ս.Այվազյանի հոսպիտալ տեղափոխման գործընթացը կազմակերպել շտապ բուժօգնության բրիգադի միջոցով՝ «Հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ, ինչով դիտավորությամբ օժանդակել է Ս.Այվազյանի կողմից հիվանդության սիմուլյացիա կատարելով ՊԲ N զորամասում զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելուն։
Հետագայում՝ Ս.Այվազյանին հոսպիտալ տեղափոխելու գործընթացը կազմակերպելու կապակցությամբ տրված խորհրդի և նրան թերապիայի բաժանմունքում անհիմն պահելու դիմաց Ա.Մութաֆյանից ստացել է խոշոր չափերով՝ 140000 ՀՀ դրամ և 62226 ՀՀ դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար կաշառք։
Ամբաստանյալ Անահիտ Մութաֆյանը մեղադրվում է, որ որպես կաշառքի միջնորդ իր գործողություններով նպաստել է կաշառք տվող՝ ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Այվազյանի մայր՝ Մանուշակ Այվազյանի և կաշառք ստացող ՀՀ ՊՆ N զորամասի թերապիայի բաժանմունքի օրդինատոր-գաստրոէնտերոլոգ, կապիտան Սուսաննա Եգանյանի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և արդեն կայացած համաձայնության իրականացմանը։
Զինվորի մայր Մանուշակ Այվազյանն, ըստ մեղադրանքի, միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք է տվել պաշտոնատար անձի և դրդել որդուն՝ Ս.Այվազյանին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով կատարել սիմուլյացիա ու կազմակերպել է դա:
Իսկ զինվորը մեղադրվում է այն բանի համար, որ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով կատարել է հիվանդության սիմուլյացիա։
Սուսաննա Եգանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափերով կաշառք ստանալը, 38-363-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով հիվանդության սիմուլյացիային օժանդակելը, Անահիտ Մութաֆյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը, 38-363-րդ հոդվածի 4-րդ մասով, Մանուշակ Այվազյանին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալը, 38-363-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով հիվանդության սիմուլյացիային դրդելը, Սուրեն Այվազյանին՝ 363-րդ հոդվածի 4-րդ մասով՝ հիվանդության սիմուլյացիա՝ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել