Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Համաշխարհային մամուլը՝ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց Ցեղասպանությունը՝ «Ցեղասպանություն» ճանաչելու մասին. Interpress 04/13/2015   15:05  |  ԼՐԱՀՈՍ

 
Interpress.am-ը գրում է, թե ինչպես է Հայոց Ցեղասպանությունն ու Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած Սուրբ Պատարագը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ընթացքում Հռոմի պապը Հայոց Ցեղասպանությունը որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլի էջերում:
 
The Associated Press գործակալությունը, անդրադառնալով Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկո պապի հայտարարաությանը, մեջբերում է իր խոսքը, ուր Պապն ասում է, որ չարիքի մերժումը կամ կոծկումը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի՝ առանց վիրակապելու այն, և որ իր պարտքն է հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, ովքեր սպանվել են Օսմանյան թուրքերի կողմից:
 
Աշխարհի հայությանն ուղղված իր ուղերձում, AP գործալության փոխանցմամբ, Հռոմի պապը կոչ է արել բոլոր պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին ճանաչել ճշմարտությունը և ընդդիմանալ նման հանցագործություններին «առանց տեղի տալու երկիմաստությանը կամ փոխզիջումներին»։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս պապը, ով, ըստ լրատվական գործակալության, ջերմ հարաբերություններ ունի հայկական համայնքի հետ դեռևս Արգենտինայից, Վատիկանի առաջին հոգևոր առաջնորդը չէ, ով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
 
2001 թվականին Հայոց Մեծ Եղեռնը ցեղասպանություն է ճանաչել Պողոս II պապը: Գործակալության փոխանցմամբ, Հռոմի պապի այս հայտարարությունը գոհունակությամբ և երախտագիտությամբ է ընդունվել հայ հոգևոր և աշխարհիկ առաջնորդների կողմից, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու և հայ կաթոլիկների առաջնորդների կողմից, ովքեր ներկա էին գտնվում սբ. Պետրոս տաճարի կիրակնօրյա պատարագին: AP անդրադարձել է նաև թուրքական կողմի արձագանքին, որը խստորեն դատապարտել է Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը: Գրեթե նույն բովանդակությամբ նյութը արտատպվել է The Washington Post, The New York Times, The Washington Times, TIME, The Huffington Post, Voice of America, Hamilton Spectator, RFE/RL, Daily Mail էջերում:
 
Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ Հռոմի պապի՝ Մեծ Եղռնի  որակումը ցեղասպանություն մեծ աղմուկ է բարձրացրել դիվանագիտական շրջանակներում:
 
Գործակալությունը մեջբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վատիկանում իր պատվին տրված ընթրիքի ժամանակ, ուր նախագահ Սարգսյանն իր երախտագիտություն է հայտնել Ֆրանցիսկոս պապին «այս աննախադեպ պատարագի գաղափարի համար», որը խորհրդանշում է «քրիստոնյա աշխարհի համերաշխությունը» հայ ժողովրդի հետ: Գործակալությունը անդարադառնում է նաև թուրքական կողմի արձագանքին, որը դատապարտել է հայտարարությունը: Թուրքիայի արտգործնախարարությունը Վատիկանի դեսպանին հրավիրել է բացատրություններ տալու Հռոմի պապի հայտարարությունների վերաբերյալ:
 
Գործակալության փոխանցմամբ, Ֆրանցիսկոս պապը նաև նամակով կոչ է արել հասնելու թուրք-հայկական և հայ-ադրբեջանական հաշտեցմանը: Հռոմի պապը նաև ասել է, որ քրիստոնյաների դեմ ցեղասպանությունը շարունակվում է առայսօր: Գործակալությունը հիշեցնում է, որ Իսլամական պետության գրոհայինները, ովքեր Սիրիայում և Իրաքում հռչակել են խալիֆայություն, որը սահմանակից է նաև Թուրքիային, սպանում են քրիստոնյաներին, շիիաներին և բոլոր նրանց, ովքեր չեն կիսում ռադիկալ սունի իսլամիստների գաղափարները: Գրեթե նույն բովանդակությամբ նյութը տպագրել է Al Jazeera:
 
CNN տեղեկացնում է, որ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից: Մեջբերելով Ֆրանցիսկոս պապի խոսքերը, CNN նշում է, որ Վատիկանի առաջնորդի հայտարարությունը զայրացրել  է թուրքական կողմին:  Ըստ լրատվամիջոցի՝ Հռոմի պապը ընդգծել է անցած դարվա երեք աննախադեպ ողբերգությունները, որոնք են Հայոց Ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը:
 
Վատիկանում Թուրքիայի նախկին դեսպան Քենան Գուրսոյը, մեկնաբանելով CNN-ին այս առիթով, ասել է, որ չնայած սա առաջին դեպքն է, որ Թուրքիայի դեսպանը հետ է կանչվում Վատիկանից՝ դա չի նշանակում, որ թուրք-վատիկանական դիվանագիտական կապերը խզված են: CNN նաև տեսանյութ է պատրաստել սույն առիթով:
 
USA Today տեղեկացնում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ, Վատիկանը կիրակնօրյա պատարագի ընթացքում 11-րդ դարի հայ հոգևորական Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել է եկեղեցու դոկտորի տիտղոս, որը մինչև այդ ստացել են միայն 35 այլ անձինք: Թերթի փոխանցմամբ իր խոսքում, Հայոց Ցեղասպանության մասին խոսելիս, Ֆրանցիսկոս պապը ասել է, որ չկա հայ ընտանիք, որին անդրադարձած չլինի Մեծ Եղեռնը կամ Մեծ չարիքը: Նա նաև նշել է, որ անցած դարի երեք ոճրագործություններից առաջինը բաժին է հասել հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և օրտոդոքս սիրիացիներին, ասորիներին, խալդերին և հույներին: Հռոմի պապն, իր խոսքում, հիշատակել է նաև Հոլոքոստն ու ստալինիզմը, ինչպես նաև Կամբոջիայի, Ռուանդայի, Բուրունդի և Բոսնիայի մասսայական բնաջնջումները:
 
Fox News-ը իր անդրադարձում ընդգծել է, որ կիրակնօրյա պատարագի ընթացքում հնչել է հայկական ավանդական երաժշտություն, իսկ պատարագին մասնակից երեխաների հագին եղել է հայկական տարազ: Fox News-ի հաղորդմամբ, Հռոմի պապի հայտարարությունը տարբեր արձագանքներ է ստացել Ստամբուլի փողոցներում, ըստ որի՝ մի հատվածը աջակցել է Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը, մյուսը՝ քննադատել այն:
 
Sky News-ի հաղորդմամբ Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանությունը, չնայած նրան, որ բազմաթիվ պատմաբաններ 1915-1917 թթ. իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն: Լրատվամիջոցը մեջբերում է թուրք պաշտոնյայի խոսքը Reuters գործակալությանը, ըստ որի՝ Անկարան հիասթափված է Հռոմի պապի հայտարարությամբ, որը, ըստ թուրք պաշտոնյայի,  ստեղծել է «վստահության խնդիր»:  Sky News-ը հաղորդում է, որ Անկարան բացատրություններ է պահանջել այստեղի Վատիկանի ներկայացուցիչ Անտոնիո արքեպիսկոպոս Լուչիբելլոյից Պապի «ցեղասպանություն» որակման կապակցությամբ:
 
Los Angeles Times-ը հաղորդում է, որ չնայած Ֆրանցիսկոս պապը առաջինը չէ, որ Վատիկանի անունից ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, իր կիրակնօրյա հայտարարությունը առանձնահատուկ է, քանի որ արվել է ցեղասպանության տարելիցի նախօրեին և Հայաստանի նախագահի ու հայ հոգևոր առաջնորդների ներկայությամբ: Թերթը նշում է, որ Թուրքիան դատապարտել է հայտարարությունը՝ ի պատասխան հետ կանչելով իր դեսպանին Վատիկանից և բացատրություններ պահանջելով Անկարայում Վատիկանի ներկայացուցչից:
 
Թերթի վկայությամբ Թուրքիայի ցեղասպանության նկատմամբ մերժողական դիրքորոշումը հակասում է այդ շրջանի պատմաբանների մեծ մասի մոտեցմանը, ովքեր 1915 թվականի տեղի ունեցած ջարդերը որակում են ցեղասպանություն: LATimes-ը մեջբերում է նաև Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը, որի ընթացքում, ըստ թերթի, 13 անգամ հնչել է «ցեղասպանություն» բառը:
 
Wall Street Journal-ը, խոսելեվ Վատիկանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, ընդգծում է, որ վերջին շրջանում թուրքական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը և շարունակաբար մեղադրում է հայկական Սփյուռքին և արևմտյան առաջնորդներին ցեղասպանության մեղադրանքի համար: Թերթը նշում է, որ տարելիցի մոտեցման հետ թեժանում է աշխարհաքաղաքական պայքարը այս հարցի շուրջ Վաշինգտոնում՝ հիշեցնելով, որ 2008 թվականին նախագահի թեկնածու Բարաք Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, սակայն մինչև վերջերս հետ է կանգնել իր խոստումից:
 
Bloomberg-ը հաղորդում է, որ Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր խոսքում պատարագի ժամանակ հիշատակել է նաև Կամբոջիայի, Ռուանդայի, Բուրունդի և Բոսնիայի մասսայական բնաջնջումները և նորից կոչ արել անտարբեր չմնալ քրիստոնյա և այլ փոքրամասնությունների նկատմամբ ընթացող բռնությունների:
 
Հայոց Ցեղասպանությանն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը լայնորեն անդրադարձել է նաև եվրոպական մամուլը:
 
BBC-ին նշում է, որ Վատիկանի հայտարարությունը զայրացրել է թուրքական կողմին և այն կանդրադառնա նաև հայ-թուրքական հարաբերություններին:
 
BBC հաղորդմամբ Պապը, ով անցած տարի այցելել էր Թուրքիա, հրաշալի գիտակցում էր, որ ցեղասպանություն բառի օգտագործումը կզայրացնի թուրքական կողմին, սակայն իր ազդեցիկ ուղերձը, ուր նշվում է, որ «թաքցնել կամ հերքել չարիքը համարժեք է վերքը առանց վիրակապի արնահոսության թողնելուն» տարածվել է նաև այլ, ավելի նոր շրջանի մասսայական ոճրագործությունների: BBC-ի կարծիքով, այս որոշումը լիովին համապատասխանում է Ֆրանցիսկոս պապի բարոյականության արգումենտների մասին բաց քննարկման փիլիսոփայությանը:
 
The Guardian անդրադառնում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված պատարագին և դրա ընթացքում Պապի արած հայտարարությանը՝ մեջբերելով հայագետ պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանից Թեո վան Լինտի և Հայոց պատմության ու մշակույթի հարցերով հետազոտող գիտնական Իգոր Դորֆման-Լազարևի խոսքերն այս կապակցությամբ:
 
Ըստ վան Լինտի՝ շատ կարևոր է այն փաստը, որ Վատիկանի առաջնորդը մեծ տեղ է տվել հայ հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, և դա ևս վկայում է, որ նա ընդունում է Հայոց Ցեղասպանությունը:
 
Իր հերթին  Դորֆմանն-Լազարևը նկատել է, որ այս արարողությունը ցույց է տալիս ծայրամասային շրջանների քրիստոնյա խմբերին կաթոլիկ եկեղեցու ուշադրության կենտրոնում պահելու Հռոմի պապի ջանքերը, և որ սա առաջին անգամն է, որ Հայաստանը դառնում է կաթոլիկ կյանքի և քրիստոնյա աշխարհի ուշադրության կենտրոն: Գիտնականի կարծիքով, սակայն, այս ճանաչումը դժվար թե փոխի հայ-թուրքական հարաբերությունները:
 
Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Independent-ը, կարծիք է հայտնում, որ Հռոմի պապի հայտարարությունը հնչել այն բանից հետո, երբ թուրքական մամուլը հաղորդել է, որ Թուրքիան բեմի ետևում մեծ ջանքեր է գործադրում ՝ փորձելով հետ պահել հոգևոր առաջնորդին այդ քայլից: Թերթը տեղեկացնում է նաև, որ որոշ աղբյուրների համաձայն, թուրքական կողմը նաև փորձեր է արել կանխելու Հայոց Մեծ Եղեռնի առիթով սւորբ պատարագը Վատիկանում:
 
Euronews-ի մեջբերում է Հռոմի պապի հայտարարությունը, ըստ որի՝ նա ասել է. «Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է երեք մասսայական և աննախադեպ ողբերգություններ։ Առաջինը դրանցից լայնորեն ճանաչված է որպես XX դարի առաջին ցեղասպանություն պատահել է Հայ ժողովրդի հետ»:  Euronews-ը հիշեցնում է, որ ավելի քան 20 երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, որը ճանաչվել է նաև Եվրոպարլամենտի և այլ միջազգային կառույցների կողմից: Հրապարակումը ուղեկցվում է նաև տեսանյութով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի կիրակնորյա պատարագից:
 
Գերմանական Deutsche Welle ընդգծում է, որ Հռոմի պապի հայտարարությունը երախտագիտությամբ է ընդունվել հայկական կողմից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հայ հոգևոր առաջնորդները շնորհակալություն են հայտնել Ֆրանցիսկոս պապին իր՝ ցեղասպանությունը դատապարտող հայտարարության համար: Թուրքիան իր հերթին, ինչպես գրում է DW, դատապարտել է Վատիկանի մոտեցումը:
 
Թերթը ընդգծում է, որ չնայած հայերի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը չուներ բացեիբաց կրոնական բնույթ՝ Ֆրանցիսկոս պապը զուգահեռներ է անցկացրել հայ նահատակների և վերջին շրջանի քրիստոնյա փախստականների միջև, ովքեր փախել են իսլամական պետության հետապնդումներից: Գերմանական մեկ այլ պարբերական՝ Spiegel Online, ևս անդրադարձել է Հայոց Ցեղասպանության խնդրին այս առիթով:
 
Հայոց Ցեղասպանությանն ու Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած սուրբ պատարագին և Մեծ Եղեռնի որակմանը որպես ցեղասպանություն անդրադարձել է նաև ֆրանսիական առաջատար մամուլը՝ հենվելով Agency France Press (AFP) գործակալության տրամադրած տեղեկատվության վրա: Խնդրին անդրադարձած լրատվամիջոցներից են Le Figaro, Libération, France 24 և այլ պարբերականներ.
 
Պապի կողմից տրված որակման մասին գրել է նաև իսրայելական մամուլը: The Jerusalem Post և Haaretz անդրադարձել են Հայոց Ցեղասպանությանը և Վատիկանի կիրակնօրյա սուրբ պատարագին՝ հենվելով Reuters գործակալության տրամադրած նյութի վրա: JP նաև տեսանյութ է տեղադրել սուրբ պատարագի ընթացքի մասին:
 
 

Հարակից հրապարակումներ`

13:35 13/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՖրանցիսկոս Պապը գործածել է «ցեղասպանություն» բառը. CNN
12:14 13/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹուրքական ԶԼՄ-ներ. Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է
19:26 11/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը կժամանի Հայաստան
13:47 11/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը՝ ապրիլի 23-ին և 24-ին միջոցառումների մասին
13:30 11/04/2015  |  ԼՐԱՀՈՍՈւղերձ՝ «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն» միջազգային գիտաժողովի մասնակիցներին
22:04 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայի Թրգու Մուրեշ և Կլուժ-Նապոկա քաղաքներում
16:43 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍԵրիտասարդական խորհրդարանի նիստում ընդունվել է ուղերձ
15:30 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍՆիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ
15:05 10/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
14:36 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀռոմի պապ. Հայ ժողովրդի տառապանքն, ինչ-որ առումով, Հիսուսի տանջանքների շարունակությունն էր. PanARMENIAN

Արխիվ

[]