ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ ջազ-երաժիշտը հայաստանյան դատարանում արդարացվեց 04/11/2015 20:19 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ճանաչել ու հռչակել է ՌԴ քաղաքացի, ջազ-երաժիշտ Արտյոմ Լալայանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար առաջադրված մեղադրանքում` նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։
Արտյոմ Լալայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և հենց դատական նիստերի դահլիճում ազատ արձակվել։
Դատավճռով Արտյոմ Լալայանին պարզաբանվել է դատական սխալի հետևանքով խախտված իրավունքների վերականգնման, այդ թվում` պատճառված վնասի հատուցման պահանջով քաղաքացիադատավարական կարգով դատարան դիմելու իրավունքը։
Դատարանը փաստել է, որ հանցագործության դեպքին ամբաստանյալ Ա.Լալայանի առնչությունը մեղադրող կողմը հիմնավորել է միակ ուղղակի ապացույցով՝ կասկածյալի կարգավիճակում 2012թ. հոկտեմբերի 3-ին նրա տված խոստովանական ցուցմունքով: Այն ամբաստանյալ Ա.Լալայանի մեղադրանքի հիմքում դրված ըստ էության միակ և վճռորոշ ապացույցն է, քանի որ տուժող Էդ.Դուրգարյանը քննվող դեպքին Ա.Լալայանի առնչությունը թեկուզ անուղղակիորեն հաստատող որևէ ցուցմունք չի տվել, դեպքին ականատես այլ անձինք չեն հայտնաբերվել, իսկ պարզվածները դանակահարմանն Ա.Լալայանի առնչության վերաբերյալ ապացուցողական արժեք ներկայացնող որևէ ցուցմունք (այդ թվում՝ դատական քննության արդյունքներով) չեն տվել, այսինքն՝ կասկածյալի կարգավիճակում Ա.Լալայանի ցուցմունքում նշված փաստական տվյալներն իր իսկ հետագա ցուցմունքներով, ինչպես նաև այլ ապացույցներով չեն հաստատվել։
Հարկ է նշել, որ կասկածյալի կարգավիճակում նրա տված խոստովանական ցուցմունքը տառացիորեն, դարձյալ համակարգչային եղանակով վերարտադրվել է ամբաստանյալ Ա.Լալայանի կողմից մեղայականով ներկայանալու վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրությունից:
Դատարանի եզրահանգման համաձայն, կասկածյալի կարգավիճակում Ա.Լալայանի տված ցուցմունքն արժանահավատ չէ, քանի որ, մասնավորապես, հարցաքննության տպագիր արձանագրությունում դատավարության լեզվին տիրապետելու վերաբերյալ գրառումներում առկա են ձեռագիր եղանակով կատարված ուղղումներ, սակայն դրանք հարցաքննված Ա.Լալայանի գիտությամբ և համաձայնությամբ կատարվելու վերաբերյալ նշումները նույն արձանագրությունում բացակայում են։
Դեռևս հարցաքննությունից առաջ, ինչպես նաև դրա ընթացքում նախաքննական մարմնի տրամադրության տակ առկա էին տվյալներ առ այն, որ գործով ամբաստանյալ Ա.Լալայանը ոչ բավարար չափով է տիրապետում դատավարության լեզվին՝ գրավոր հայերենին, հետևաբար` վերջինիս կողմից պաշտպանի ծառայությունից հրաժարվելու պարագայում անգամ քննիչը, Դատարանի համոզմամբ, պարտավոր էր նրան չհարցաքննել կամ սկսած հարցաքննությունը դադարեցնել մինչ հանրային պաշտպանով նրան ապահովելը։
Ի դեպ, Լալայանը հիշյալ ցուցմունքից հրաժարվել է՝ այն վերցվելու հաջորդ օրվանից՝ 2012թ. հոկտեմբերի 4-ից, սկսած և առաջ քաշել դեպքի և դրա հանգամանքների վերաբերյալ սեփական վարկածը` այլ անձի կողմից տուժող Էդ.Դուրգարյանին, այնուհետև իրեն՝ Ա.Լալայանին դանակահարելու վերաբերյալ։ Սակայն մեղադրող կողմն, ըստ դատարանի, ապացույցների բավարար ամբողջությամբ չի հերքել և բացառել պաշտպանական կողմի` դեռևս մինչդատական վարույթի ընթացքում առաջ քաշած այդ վարկածը։
Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով պարզվել է, որ պաշտպան Ս.Հովհաննիսյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 11-ին բողոք է հղել ՀՀ գլխավոր դատախազին` բացարկ հայտնելով քննիչ Ա.Մկրտչյանի դեմ` խնդրելով իր պաշտպանյալին հարցաքննել թարգմանի և փաստաբանի մասնակցությամբ, ինչպես նաև պնդելով, որ իր պաշտպանյալ Ա.Լալայանի 2012թ. հոկտեմբերի 3-ի խոստովանական ցուցմունքը ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանը կորզել է խաբեությամբ, այն է` պահանջելով, որ քրեական գործ հարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քննիչի կողմից ապացույցները կեղծելը, հատկանիշներով։ Այդ բողոքը քննարկման է ուղարկվել Երևան քաղաքի դատախազություն, որտեղ քննարկվել և մասամբ մերժվել է (ապացույցն անթույլատրելի ճանաչելու, ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի դեմ բացարկ հայտնելու մասով), իսկ «ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի կողմից Ա.Լալայանից ցուցմունք կորզելու և այլ չարաշահումների վերաբերյալ պաշտպան Ս.Հովհաննիսյանի փաստարկների իսկությունը ստուգելու համար» 2012թ. նոյեմբերի 8-ին նամակ է ուղարկվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն կատարելու միջնորդությամբ։ ՀՀ ոստիկանության ՆԱՎ-ում ծառայողական քննություն չի կատարվել, այլ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով 2012թ. նոյեմբերի 22-ին կազմվել է տեղեկանք` ուսումնասիրության արդյունքները թողնելով անհետևանք և փաստելով, որ «ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանը կարգապահական և քրեաիրավական բնույթի խախտումներ թույլ չի տվել»։
Դատարանը փաստել է, որ ՀՀ ոստիկանության ՆԱՎ-ը նախաքննություն իրականացնող մարմին չէ, ինչից բխում է, որ պաշտպանական կողմի փաստարկները չեն ստուգվել անկախ և անկողմնակալ նախաքննական մարմնի կողմից, այսինքն՝ կողմը փաստացի զրկվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից:
Արդյունքում ամբաստանյալ Ա.Լալայանի վերաբերյալ գործի նախաքննությունը 2012թ. օգոստոսի 31-ից մինչև 2014թ. հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում շարունակել, այդ թվում` Ա.Լալայանի կողմից դատավարության լեզվին տիրապետելու ուղղությամբ (դատակոչված) վկաների հարցաքննություններն իրականացրել և «հաստատող» փաստական տվյալներ է ստացել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանը, այսինքն` այն պաշտոնատար անձը, ում նախքան այդ հարցաքննությունների իրականացումը պաշտպանը և ամբաստանյալ Ա.Լալայանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքում մեղադրում էին Լալայանի նկատմամբ ենթադրյալ չարաշահումներ կատարելու, այդ թվում` խոստովանական ցուցմունք կորզելու մեջ։ «Նման պայմաններում պատշաճ քննությամբ չի ստուգվել և պարզվել արդյո՞ք ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանն իր դեմ ներկայացված «մեղադրանքների» պայմաններում կարող էր հիշյալ վկաներից ստանալ գործով ամբաստանյալ Ա.Լալայանի կողմից դատավարության լեզվին չտիրապետելու կամ ոչ բավարար չափով տիրապետելու վերաբերյալ օբյեկտիվ փաստական տվյալներ և արձանագրել դրանք, նախապես չէր հայտնվել արդյոք կաշկանդված վիճակում և չուներ արդյոք այդ հարցում կանխակալ կարծիք, արդյո՞ք ողջամիտ չեն այդ հիմքով վերոնշյալ վկաների ցուցմունքները վիճարկող պաշտպանական կողմի պատճառաբանությունները»,- նշվում է արդարացման դատավճռում։
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ա.Լալայանը՝ հրաժարվելով կասկածյալի կարգավիճակում տված իր խոստովանական ցուցմունքից, վերահաստատել է, որ քննիչն անօրինական գործողություններ է կատարել` խաբեությամբ ցուցմունք կորզել, առանց փաստաբանի և թարգմանչի հարցաքննել իրեն։ Ավելին, ըստ ամբաստանյալի` նույն քննիչը կազմել և քրեական գործին է կցել ակնհայտ կեղծ ապացույց` 2012թ. հոկտեմբերի 3-ով թվագրած իբր մեղայականով ներկայանալու մասին արձանագրությունը, որում կեղծված է իր ստորագրությունը։
Դատարանը՝ բավարարելով պաշտպան Ս.Հովհաննիսյանի միջնորդությունը, 2015թ. հունվարի 22-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով ամբաստանյալ Ա.Լալայանի հայտնած փաստական տվյալները ստուգման նպատակով ուղարկել նախաքննական անկախ և անկողմնակալ մարմնի` քննիչի ենթադրյալ այդ և այլ չարաշահումների դեպքերը ստուգելու և որոշում կայացնելու նպատակով, միաժամանակ ընդգծել գործի լուծման տեսանկյունից 2012թ. հոկտեմբերի 3-ով թվագրած մեղայականով ներկայանալու արձանագրության և կասկածյալ Ա.Լալայանի խոստովանական ցուցմունքի վճռորոշ նշանակությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունն էլ այն քննարկման էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ 2015թ. փետրվարի 12-ին որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական կեղծիք, հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Սակայն այդ որոշման օրինականությունը ստուգող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Հ.Պետրոսյանի 2015թ. փետրվարի 19-ի որոշմամբ նախաքննական մարմնի այդ որոշումը վերացվել, ավելին՝ քրեական գործի հարուցումը մերժվել է «քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու պատճառաբանությամբ»։
Դրա արդյունքում ամբաստանյալ Ա.Լալայանը նաև դատաքննության փուլում փաստացի զրկվել է իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից, իսկ Դատարանը` այդ իրավունքի ենթադրյալ խախտման հիմքով վիճարկվող ապացույցի վրա հիմնվելու նույնիսկ հնարավորությունից, քանի որ պաշտպանական կողմի «փաստարկելի պահանջը» պաշտոնական քննության արդյունքներով չի հերքվել։
Հսկող դատախազի հիշյալ որոշումը, գտնում է դատարանը, չի ապահովում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված` գործով ամբաստանյալ Ա.Լալայանի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Նրա կայացրած որոշումից Դատարանի, պաշտպանական կողմի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի համար հնարավոր չէ պատկերացում կազմել այն մասին, թե քրեական գործի հարուցումը մերժելով` դատախազ Հ.Պետրոսյանն ինչ հետևության է հանգել ՀՀ գլխավոր դատախազի միջոցով ստուգման ուղարկված և պարզման ենթակա հանգամանքների առկայության կամ բացակայության վերաբերյալ, այսինքն` պաշտպան Ս.Հովհաննիսյանի և ամբաստանյալ Ա.Լալայանի պնդումները` քննիչի ենթադրյալ չարաշահումների հետևանքով Ա.Լալայանի իրավունքների վերոնշյալ խախտումների կապակցությամբ հերքվե՞լ են, թե՞ ոչ։ Ավելին, նույն որոշմամբ նաև քրեական գործի հարուցումը մերժելով` դատախազ Հ.Պետրոսյանը ստանձնել է միաժամանակ նախաքննական մարմնի դեր և իրականացրել քննիչի գործառույթ, ինչը ՀՀ քրեական դատավարական օրենսգրքում կատարված լրացումներից և փոփոխություններից հետո գործող իրավակարգավորումների պայմաններում անհամատեղելի է սույն գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի լիազորությունների հետ։
Հսկող դատախազի վերոհիշյալ որոշման հետևանքով անկախ և անկողմնակալ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը, զրկվել է ապացույցներ կեղծելու և կորզելու մասին ամբաստանյալ Ա.Լալայանի և նրա պաշտպանի կողմից դեռևս մինչդատական վարույթի ընթացքում ներկայացված, սակայն ըստ էության չստուգված, բայց և Դատարանում վերահաստատված պնդումները ստուգելու, առավել ևս` հերքելու հնարավորությունից, ինչը ևս գործի լուծման տեսանկյունով միակ և վճռորոշ ապացույցի՝ կասկածյալի կարգավիճակում Ա.Լալայանի տված ցուցմունքն անարժանահավատ գնահատելու և դատական ակտում օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ հետևության հանգելու փաստարկ է, գտել է դատարանը։
Ավելին, հսկող դատախազի կայացրած դատական ակտի հետևությունների անորոշության հետևանքով Դատարանը զրկվել է նաև Արտյոմ Լալայանի կողմից դատավարության լեզվին պատշաճ տիրապետելու վերաբերյալ մի շարք վկաների հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքների վրա վստահաբար հենվելու, առավել ևս՝ ի հաշիվ դատաքննականի այն արժևորելու օբյեկտիվ հնարավորությունից (Դատարանը դրանք արժևորում է վերապահմամբ` փաստելով, որ գործով ամբաստանյալ Ա.Լալայանը որոշակիորեն տիրապետել է դատավարության բանավոր և գրավոր լեզվին), քանի որ վերջիններս, Դատարանում հրաժարվելով Ա.Լալայանի կողմից հայերենին տիրապետելու վերաբերյալ տված նախաքննական ցուցմունքներից, այն պատճառաբանել են իրենց ցուցմունքները ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի կողմից ճիշտ չարձանագրելու, նույնիսկ հայերենին չտիրապետելու փաստարկներով, դրանք ևս չեն ստուգվել և հերքվել, այն դեպքում, երբ նույն ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանն էր հայերենին Ա.Լալայանի կողմից տիրապետելու հանգամանքի շուրջ հարցաքննել վերոնշյալ վկաներին և ստացել այն հաստատող ցուցմունքներ։
Ա.Լալայանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից