Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյան. Մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք կերտել նման հանցագործություններից զերծ ապագա 04/10/2015   14:24  |  ԼՐԱՀՈՍ

 
Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ի երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իտալացի խորհրդարանականների հետ ընթրիքին
 
 
Հարգելի՛ խորհրդարանականներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Ինձ համար մեծ պատիվ է Հռոմի սրտում գտնվող այս պատմական պալատում վայելել ձեր բարձր ներկայությունը։ Շնորհակալ եմ այսչափ ջերմ ու մտերմիկ ընդունելության համար:
 
Պատիվ է նաև կրկին գտնվել բարեկամ Իտալիայում, որի հետ մեր հարաբերությունները սերում են նույնակունք՝ քրիստոնեական արժեհամակարգից ու աշխարհընկալումից և երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունից։ Արդեն իսկ խոսուն է այն փաստը, որ Իտալիայի ժողովրդի ձայնը հանդիսացող մարմնում՝ խորհրդարանում, Հայաստանի հետ բարեկամության խումբն այդքան ընդգրկուն է և ունի հարյուրից ավելի անդամ:
 
Տիկնա՛յք և պարոնա՛ յք,
 
2015 թվականն առանձնահատուկ է հայության համար. լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Դա առաջին, բայց, ցավոք, ոչ վերջին ցեղասպանությունն էր, որը հող նախապատրաստեց մարդկության դեմ գործվելիք հետագա հանցագործությունների համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Կամբոջա, Սուդան… Ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 24-ին աշխարհի հայերը միջազգային հանրության ներկայացուցիչների հետ միասին բարձրաձայն ոչ են ասելու բոլոր ցեղասպանություններին, և բազում եկեղեցիների զանգեր են հնչելու Արգենտինայից մինչև Իտալիա, ԱՄՆ-ից մինչև Հայաստան։ Այդ օրը քույր եկեղեցիների զանգերը առանձնապես բարձր են հնչելու, կամ գոնե մեզ այդպես է թվալու։
 
Այո՛, մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք կերտել նման հանցագործություններից զերծ ապագա: Մենք պարտավորություն ունենք նրանց առաջ, ովքեր զոհ են գնացել այդ արհավիրքներին և նրանց առաջ, ովքեր վերապրել են այդ սարսափները: Մենք պատասխանատու ենք այն բոլոր մարդկանց առջև, ովքեր վտանգված են նույնիսկ մեր օրերում՝ 21-րդ դարում: Այս առումով, մոտ մեկ դար անց էլ այսօր արդիական ու տպավորիչ են Իտալիայի վարչապետ Լուիջի Լուցատիի խոսքերը, ով հեռավոր 1918թ., խոսելով Հայաստանի անկախությանն աջակցելու անհրաժեշտության մասին, պնդում էր. «Ազգերի իրավունքներին օժանդակելու իտալական սկզբունքը հետևյալն է. սիրում ենք մենք մեր հայրենիքը, պաշտում ենք մեր ազգը, բայց տառապում ենք նաև այլ ազգերի հանդեպ անարդարության դեպքում»:
 
Երբ անթույլատրելին դառնում է թույլատրելի, երբ անընդունելին ընդունվում է միջազգային հանրության կողմից՝ ծնունդ են առնում նոր բարբարոսներ: Այս օրերին Մերձավոր Արևելքում Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները հետևանքն են հենց ամենաթողության, անպատժելիության: Որպես մի ազգի ներկայացուցիչ, որը հարյուր տարի շարունակ պայքար է մղում ցեղասպանությունների կրկնության դեմ՝ հավատացնում եմ ձեզ, որ այդ հանցագործությունն արդյունք չէ քրիստոնյա և մահմեդական, հրեա և գերմանացի, հայ և թուրք, հութու և թութսի տարանջատման, այլ արդյունք է այն ջրբաժանի, որ առկա է համընդհանուր հիմնարար արժեքներ կրողների և դրանք ժխտողների միջև:
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Իտալիան, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, նույնպես միացել է այս արհավիրքի դեմ պայքարին: Խոսքս Իտալիայի կողմից ցեղասպանությունների, այդ թվում՝ Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման մասին է: Բարձր ենք գնահատում, որ առանձին իտալական քաղաքներ և նահանգներ, այդ թվում՝ Հռոմը, Միլանը, Վենետիկը, Ֆլորենցիան, իսկ այս մարտ ամսին նաև Տոսկանան նույնպես ճանաչել և դատապարտել են այս ծանրագույն ոճրագործությունը։ Վստահ ենք՝ Իտալիայի օրենսդիր մարմնի կողմից ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմամբ մենք մեկ քայլ առաջ կշարժվենք այդ հանցագործությունների դեմ պայքարում։
 
Հարգելի՛ բարեկամներ,
 
Հայտնի է, որ Հայաստանը Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից է հռչակվել դեռևս Քրիստոսի ծննդից առաջ: Ցեղասպանությունից հետո Իտալիան, ապաստան տալով մեր հայրենակիցներին, արժանավայել կյանքի հոմանիշ դարձավ նրանց համար: Դարերի ընթացքում հայ-իտալական հարաբերություններն էլ ավելի սերտացան ու ընդլայնվեցին, իսկ Հայաստանի անկախությունից հետո ձեռք բերեցին նոր որակ և բովանդակություն: Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական ակտիվ երկխոսությունից մինչև համագործակցություն կրթության, մշակույթի, տնտեսության, ու նաև ռազմական ոլորտներում: Պարբերաբար իրականացվում են բարձրաստիճան այցեր, առկա է լայն իրավապայմանագրային դաշտ: Այսօր Իտալիան եվրոպական երկրների շարքում Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է։ Այս ամենը, անշուշտ, վկայում է հայ-իտալական հարաբերությունների կարևոր նշանակության մասին։
 
Մեր հարաբերություններում կարևորագույն բաղադրիչ է խորհրդարանական համագործակցությունը։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ ինչպես Իտալիայի, այնպես էլ Հայաստանի օրենսդիր մարմիններում գործում են բարեկամության խմբեր։ Իմ անկեղծ ցանկությունն է, որ դուք ձեր հայ գործընկերների հետ ակտիվ երկխոսություն ծավալեք և այցեր կատարեք Հայաստան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ, հարստացնելով հայ-իտալական համագործակցության օրակարգը: Ի դեպ, տարեցտարի աճում է այն պատգամավորների թիվը, ովքեր եվրոպական երկրների խորհրդարաններից՝ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից, Արցախ են այցելում և տեղում ճիշտ տեղեկատվություն ստանում խնդրի մասին: Կարծում եմ՝ սա պայմանավորված է նրանով, որ մեր եվրոպացի գործընկերները ցանկանում են օբյեկտիվ, իրականությունն արտահայտող տեղեկատվություն ստանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ՝ հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն իսկ կայացած իրողություն է՝ պետություն, որի զարգացման հիմքում անխախտ դրված են ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: Այս մասին արձանագրում են միջազգային հեղինակավոր կառույցները, և սա միայն իմ գնահատականը չէ։ Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի կառավարությանը՝ մեզ համար կենսական ԼՂ հիմնահարցում անկողմնակալ և հավասարակշիռ մոտեցման համար:
 
Ելույթ ունենալով մի քաղաքում, որը, հիրավի, քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրան է, և մի երկրում, որ Եվրոպական միության առանցքային դերակատարներից է, չեմ կարող չանդրադառնալ նաև Հայաստան-Եվրոպական միություն կապերին: Մենք բնական գործընկերներ ենք, քանզի մեր գործընկերությունն առաջին հերթին հիմնված է արժեքների վրա. հայերն ու հայկական քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության մասնիկն են, իսկ մեր պետությունը հանձնառու է առաջ մղելու այդ արժեքները: Առաջիկայում՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, կձևավորվի Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական հիմքը, որից հետո մեր հարաբերությունները կմտնեն նոր փուլ: Միաժամանակ, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ և այդ կառույցում ունենալով ԵՄ-ին ամենամոտ չափանիշները, մենք կարող ենք կամուրջ դառնալ եվրոպական երկրների, այդ թվում՝ Իտալիայի համար, դեպի 170 միլիոնանոց ԵՏՄ շուկա:
 
Անհնար է մի քանի րոպեում անդրադառնալ երկկողմ բազմաբովանդակ կապերին։ Բայց, որպես հայ-իտալական բարեկամության յուրահատուկ կամուրջ՝ կցանկանայի առանձնացնել նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզում 18-րդ դարից գործող Մխիթարյան միաբանությանը, որը Իտալիայի սրտում դարձել է հայագիտական օջախ և ուխտատեղի։
 
Հարգելի՛ ներկաներ,
 
Չնայած, որ մեր երկրների դիվանագիտական հարաբերություններն ընդամենը 24 տարեկան են՝ հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն անհամար դրսևորումներ ունի: Ահա մի գեղեցիկ օրինակ. 150 տարի առաջ Ջուզեպպե Գարիբալդիի գլխավորությամբ Իտալիայի վերամիավորման ու ազատության համար մղվող պայքարից ոգեշնչված՝ հայ մեծ բանաստեղծ Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացի աղջկա երգը», որը սիրվել է հայ ժողովրդի կողմից և այժմ ընկած է Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկի՝ մեր ազգային հիմնի հիմքում: Համաձայնեք, որ շատ խորհրդանշական փաստ է սա:
 
Ուրեմն,
 
Կեցցե՛ հայ-իտալական բարեկամությունը,
 
և թո՛ղ այն շարունակի իր հաղթական վերելքը՝ ի հարատևություն մեր փառավոր անցյալի ու ապագա ձեռքբերումների։
 
 
 
 

Արխիվ

[]