Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան 01/24/2025   14:58 Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել 01/24/2025   14:45 Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել.Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը 01/24/2025   14:34 AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ 01/24/2025   14:20 Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը. ԱԳ փոխնախարարը՝ ռուս սահմանապահների՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից դուրս բերման մասին 01/24/2025   14:16 ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան 01/24/2025   14:10 Ինչ կլինի այս կամ այն փուլում՝ թողնենք ապագային. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության մասին 01/24/2025   13:53 Երկրաշարժ՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում 01/24/2025   13:32 Նոր նշանակում Քննչական կոմիտեում 01/24/2025   13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com 01/24/2025   13:13 ԵԱՏՄ-ն հանդուրժելու՞ է ԵՄ-ի ինտեգրման գործընթացը․ Գևորգյանը՝ Զեյնալյանին
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ)

«Երեխու կենդանության օրոք ոչ մի բան չեն արել, հիմա բժիշկների կամ դատաբժիշկների պրոֆեսիոնալիզմը դնում են կասկածի տակ». Մահացած 2,5 տարեկան Լիա Միսակյանի հայր 04/09/2015   18:32  |  Քրեական խրոնիկոն

 
2,5 տարեկան Լիա Միսակյանի՝ «Արաբկիր» բժշկական համալիրում մահվան գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետին բացարկ հայտնելու մասին, դատարանը մերժեց:
 
Գործով բժիշկ ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ոչ միայն փորձագետին բացարկ հայտնեց, այլ նաև միջնորդեց հաստատել փորձաքննության` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը: 
 
Ըստ պաշտպանի՝ մեղադրական եզրակացության հիմքում դրված է նաև փորձագետի կողմից կատարված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հիմք է ընդունվել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետների կողմից: Փաստաբանի խոսքով` եզրակացությունը որպես ապացույց՝ անթույլատրելի նյութ է, բացի այդ փորձագետը չի տիրապետում համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքների:
 
Փորձաքննությունը կատարելիս՝ չի պահպանվել սահմանված դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման չափորոշիչները, մասնավորապես, ըստ պաշտպանի՝ փորձաքննության կատարման կարգի ակնհայտ և էական բազմաթիվ խախտումներից և դրա կատարման ընթացքում թույլ տրված թերություններից առավել քան ակնհայտ է, որ փորձագետի կողմից նշված հետևությունները հեռու են հիմնավորված լինելուց, ինչը հաստատվել է դատարանում, փորձագետի հարցաքննության ընթացքում, ով ուղղակիորեն հաստատել է, որ տեղյակ չէ փորձաքննության կատարման կարգը սահմանող վերոնշյալ չափանիշից, հետևաբար՝ չի ղեկավարվել դրանով:
 
Երեմ Սարգսյանի խոսքով՝ վերոնշյալ եզրակացությունը կայացնելիս վերցվել և հետազոտվել է 2 կտոր թոք, այնինչ, չափորոշիչների համաձայն, թոքերից պետք է վերցվեր 5 կտոր՝ առողջ և փոփոխված կտորներից մեկական կտոր: 
 
Գործով մյուս ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը ևս միացավ միջնորդությանը, իսկ մեղադրողն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն առարկեցին: 
 
«2 թե 5 կտոր, այդքան էլ էական չէ: Երեխու կենդանության օրոք իրենք ոչ մի բան չեն արել, իսկ արդեն մահացած ժամանակ 2 թե 5 կտոր են վերցրել, հիմա բժիշկների կամ դատաբժիշկների պրոֆեսիոնալիզմը դնում են կասկածի տակ»,- հայտարարեց մահացած 2,5 տարեկան Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը:
 
Պաշտպանական կողմը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ ևս, մասնավորապես՝ դատարան հրավիրել և հարցաքննել առաջին հանձնաժողովային փորձաքննության նախագահ Արգամ Հովսեփյանին:
 
2 հանձնաժողովային փորձաքննություն է անցկացվել, 2-ն էլ նշանակվել են գործի նյութերով, և փորձագետներին տրամադրվել են քրեական գործի նյութերը: Ըստ փաստաբանի` Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից իրականացված փորձաքննության շրջանակներում հղում է կատարվել նաև քրեական գործի նյութերին, իսկ մյուս փորձաքննությունը, որն իրականացվել է Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, կրկին վերնագրում նշվել է գործի նյութերով, սակայն գործի նյութերին բացարձակապես հղում չի կատարվել:
 
Երեմ Սարգսյանի խոսքով՝ հանձնաժողովի նախագահ Արգամ Հովսեփյանը պետք է հրավիրվեր դատարան` պարզաբանելու համար, թե ինչ իրավական ակտերի հիման վրա են նրանք ղեկավարվել գործի նյութերով` նաև կոնկրետ փաստական հանգամանքներ հաստատելու համար: 
 
Միջնորդությանն առարկեց մեղադրողը՝ նշելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի, որ առաջնային փորձաքննություն իրականացրած գրեթե բոլոր փորձագետները հարցաքննվել են, պաշտպանական կողմը հնարավորություն է ունեցել նրանց հարցեր տալու, իսկ երկրորդ հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունից ակնհայտ է, որ բազմաթիվ նշումներ կան քրեական գործի նյութերից: 
 
Միջնորդությանն առարկեցին նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, այս միջնորդությունը դատարանը ևս մերժվեց:
 
Հաջորդիվ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, ով միջնորդեց հաստատել՝ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձագիտական եզրակացության՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը:
 
Ըստ Գիվի Հովհաննիսյանի՝ քերական գործն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ գոյություն չունի վարույթ իրականացնող մարմնի կողմից փորձագետ նշանակելու մասին որոշում:
 
Նախաքննության ժամանակ քննիչի կողմից կայացվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որում չի նշվում, թե ո՞վ պետք է կատարի կամ ովքե՞ր պետք է կատարեն փորձաքննությունը:
 
Ավելին, քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո գործով 2 ամբաստանյալների պաշտպանների կողմից միջնորդություններ են ներկայացվել՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն այն մերժվել է և՛ քննիչի, և՛ քրեական գործի վերահսկողությունն իրականացնող դատախազի կողմից:
 
«Վարույթ իրականացնող մարմնի կողմից խախտվել են ամբաստանյալների մի շարք իրավունքներ»,- հայտարարեց պաշտպանը՝ հավելելով, որ  այս փորձագիտական եզրակացությունը ձեռք է բերվել դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, դրսևորվել է ամբաստանյալների՝ օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ և քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներում առկա պահանջների  խախտմամբ, բացի այդ, փորձաքննությունը կատարվել է դատավարական գործություն կատարելու իրավունք չունեցող  անձի կողմից, հայտնաբերվել է նաև փորձաքննություն կատարող անձանց անձեռահասությունը և անփույթ վերաբերմունքը փորձաքննության կատարմանը:
Այս միջնորդությունը ևս մերժվեց:
 
Նշենք նաև, որ ամբաստանյալ բժիշկ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր այն մասին, որ իր պաշտպանյալը 2013թ, հունվարի 1-ից հետո շարունակում է աշխատել Արաբկիր ԲՀ-ում, նրա հսկողության տակ են գտնվում բազմաթիվ բրոնխիալ ասթմայով հիվանդ երեխաներ, նա իր աշխատանքը կատարում է պարտաճանաչ, հիվանդների ծնողների կողմից ոչ մի անգամ չեն արձանագրվել դժգոհություններ, այլ եղել են միայն շնորհակալագրեր: Պաշտպանի կողմից ներկայացված փաստաթղթերը տրվել էին  հիվանդանոցի տնօրենի կողմից:
 
Մեղադրող կողմը և տուժողի իրավահաջորդը,  ինչպես նաև նրան ներկայացուցիչը չառրկեցին և փաստաթղթերը կցվեցին գործի նյութերին:
 
 

Հարակից հրապարակումներ`

19:32 12/03/2015  |  Քրեական խրոնիկոնԵրկուսուկես տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատաքննությունը վերսկսվեց
12:47 24/02/2015  |  Քրեական խրոնիկոն2,5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստը հետաձգվեց
17:39 19/12/2014  |  Քրեական խրոնիկոնՓորձագետը բացառեց մահացած փոքրիկի մոտ հիվանդության կայծակնային զարգացումը
16:51 04/11/2014  |  Քրեական խրոնիկոն«Մինչև վերջ գնալու եմ, հասնելու եմ նրան, որ երկուսին էլ մաքսիմումով նստեցնեն». Մահացած երեխայի հայր
20:45 30/10/2014  |  Քրեական խրոնիկոն«Իմ խիղճը հանգիստ է, ցավում եմ նման ելքի համար». մեղադրվող բժիշկ
17:48 09/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲժիշկների կողմից թույլ են տրվել կազմակերպական թերություններ. Փորձագետ
12:49 10/09/2014  |  Քրեական խրոնիկոնԵրկուսուկես տարեկան երեխայի մահվան գործով փորձագետները դատարան չէին ներկայացել
20:56 07/03/2014  |  Քրեական խրոնիկոնՄանկաբույժների դեմ գործով ցուցմունք տվեց մահացած երեխայի մայրը

Արխիվ

[]