Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 2rd.am կայքին 04/08/2015   18:44  |  ԼՐԱՀՈՍ


Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
 
- Պարոն նախագահ, հանրահայտ է, որ հենց Դուք էիք այն պետական ու քաղաքական գործիչը, ում շնորհիվ 17 տարի առաջ, 1998 թվականին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մտավ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգ: Այսօր, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, կցանկանայինք իմանալ ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հեռանկարների մասին: Ինչո՞վ ենք մոտենում 100-ամյակին, և ո՞ր ուղղությամբ պիտի կենտրոնացնենք ջանքերը՝ մեր նպատակներին հասնելու համար:
 
- Դատելով երկու կողմերի քաղաքական գործիչների բառապաշարից, հայ-թուրքական հարաբերությունները, անկասկած, վատացել են: Պատճառները շատ են, բայց գլխավորը ես կհամարեի Թուրքիայի եվրոպական ձգտումների ակնհայտ նվազումը, ինչը նշանակում է, որ նվազել է նաև հանդուրժողականություն և բարյացկամություն ցուցադրելու կարիքը: Հարևանների հետ խնդիրների զրոյացման  քաղաքականությունը ամբողջապես տապալվեց տարածաշրջանային խնդիրների կտրուկ բևեռացման պայմաններում: Թուրքիայի գործողություններն այսօր ուղղակի արտահայտում են նրա՝ տարածարջանում դոմինանտ դիրք ստանալու ահագնացած ձգտումները, իսկ դա նշանակալիորեն մեծացնում է Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի արտաքին քաղաքական հաշվարկներում: Այս ամենը միայն ուժեղացնում է Թուրքիայի կանխակալությունը Ղարաբաղյան հակամարտության հարցերում և ամենևին չի նպաստում ապաշխարությանը հեռավոր անցյալի իրադարձությունների համար: 
 
Կարծում եմ, որ բացասական դեր խաղացին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Մեռելածին լինելով հանդերց, դրանք այնուամենայնիվ գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում ու Թուրքիայում, այնպես էլ՝ միջազգային հանրության շրջանում: Իսկ չափազանցված, անիրականանալի սպասումները միշտ հանգեցնում են ելակետային իրավիճակի վատթարացման: Թուրքիան արձանագրությունների միջոցով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը  զսպելու հնարավորություն ստացավ: Ոչ մի տարբերություն չկա, թե ֆիզիկապես որտեղ է գտնվում ստորագրված փաստաթուղթը՝ խորհրդարանո՞ւմ, թե՝ ԱԳՆ-ում: Քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի: Այս ամենի հետ մեկտեղ, այսօր քչերն են հավատում հայ-թուքական սահմանի գործարկման հեռանկարին, մինչդեռ դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ստանալ արձանագրությունների իրագործումից: 
 
Մենք չենք կարող պարզապես պատմություն համարել 100 տարի առաջ տեղի ունեցածը, և ոչ միայն բարոյական նկատառումներով, այլև այն պատճառով, որ Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հարցը շարունակում է արդիական մնալ նաև հիմա: Ցեղասպանության ճանաչման թեման այսօր պետք է դիտարկել մեր անվտանգության ընդհանուր և միասնական համատեքստում: Ակնհայտ է, որ աշխարհը ավելի վտանգավոր է դարձել, լոկալ պատերազմներն ու հակամարտությունները, իրենց ծանրագույն հումանիտար հետևանք¬նե¬րով, շատացել են, և դրանք անմիջապես մեր կողքին են: Գլոբալ և տարածաշրջանային գործող դերակատարների կոնֆիգուրացիան ու շահերն էլ առանձնապես չեն փոխվել:
 
- Օգտվելով առիթից, անդրադառնանք ներքաղաքական կյանքի երկու ամենահրատապ հարցերին: Առաջինը՝ նախագահի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումներն են: Մեկ անգամ Դուք արդեն արտահայտվել եք այդ առիթով: Սակայն այժմ մենք գտնվում ենք նոր փոլում. սկսվել են քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ, և հաջորդ տարվա սկզբին հանրության դատին կհանձնվի հիմնական օրենքի փոփոխության միանգամից երկու տարբերակ՝ անցում  կառավարման խորհրդարանական ձևաչափի կամ գործող համակարգի պահպանում: Փոխվե՞լ է արդյոք այս ընթացքում Ձեր վերաբերմունքը բարեփոխումներին ընդհանրապես: Կառավարման ո՞ր մոդելին եք Դուք տալիս նախապատվությունը: 
 
- Իմ տեսակետը չի փոխվել՝ սահմանադրական փոփոխությունների իմաստ ես չեմ տեսնում և վստահ եմ, որ Հայաստանի ներկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել ևս՝ պետական կառավարման ձևի հետ: Կրկնվեմ. երկիրը  անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից: 
Աշխարհում կան թե նախագահական և թե խորհրդարանական համակարգի գործածաման ինչպես լավ, այնպես էլ վատ օրինակներ: Բայց խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը՝ ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, ֆրակցիոնիզմով, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով: Ձեզ հայտնի՞ են այդպիսի կուսակցություններ Հայաստանում: Ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է: 
 
Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակ-ցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը:
 
- Այժմ կխնդրեի, որ անդրադառնաք  Բարգավաճ  Հայաստանի շուրջ ծավալված իրադարձություններին: Մամուլում մինչև հիմա հանդիպում են տարատեսակ, երբեմն ՝ տրամագծորեն հակառակ ասեկոսեներ ու մտավարժանքներ՝ կատարվածի մեջ Ձեր դերակատարության և ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած աղետից հետո Ձեր քաղաքական ապագայի մասին: Ոմանք կարծում են, թե Դուք սառնասրտորեն հետևեցիք դատաստանին և ոչինչ չարեցիք, որպեսզի փրկեք ԲՀԿ-ն, իսկ դա նշանակում է, թե Դուք ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեիք իշխանությունների հետ: Ուրիշները կարծում են, թե Դուք պարզապես չկարողացաք օգնել Ծառուկյանին, չկարողացաք փրկել «Ձեր» քաղաքական հենարան կուսակցությունը: Որտե՞ղ է ճշմարտությունը: 
 
- Երկու հնչեցված վարկածներն էլ չեն համապատասխանում իրականությանը: 
 
Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը: ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝  նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը: 
 
Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի և երկրի համար դրա հնարավոր բացասական հետևանքների խնդրով մտահոգ՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ նախկին նախագահի հայտարարություն էր: 
 
- Այսքանով հանդերձ, բոլորի համար ամենահրատապ հարցը մնում է հետևյալը. ի՞նչ է լինելու հետո: Կվատթարանա՞ իրադրությունը երկրում, թե՞ ընդհակառակը, հայտնվել են իրավիճակի բարելավման հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարելի է սպասել տեսանելի ապագայում՝ վատթարացո՞ւմ, թե՞ բարելավում:
 
- Իսկ ի՞նչ է փոխվել երկրում, որ իրավիճակը բարելավվի: ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթևացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք: Այդ խնդիրներից շատերի մասին ես արդեն  խոսել եմ նախորդ հարցազրույցներում, ուստի չեմ ուզում կրկնվել:  Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում:
 
Դրականների շարքին ես կդասեի երկու հանգամանք, որոնք, իրականում, մեզնից կախված չեն: 
 
Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման բարձր հավանականությունը և կիրառվող պատժամիջոցները վերացումը: Դա Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհավասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատված աշխարհաքաղաքական պատկերը: 
 
Նավթի ցածր գները կզրկեն Ադրբեջանին իր ռազմական պոտենցիալն ընդլայնելու առաջվա հնարավորություններից: Բաքուն ստիպված կլինի խնայողությունների և նավթագազային եկամուտների առյուծի բաժինը ծախսել սոցիալական կայունությունը պահպանելու վրա: Դա կնվազեցնի Ադրբեջանի՝ վերջին տարիներին դրսևորվող ռազմատենչ նկրտումները:
 
 

Արխիվ

[]