ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցեղասպանությունը պետք է դատապարտվի բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց քաղաքակիրթ աշխարհի մասն են համարում. Էդվարդ Նալբանդյան 04/06/2015 13:58 | ԼՐԱՀՈՍ
Ակնհայտ է, որ ցեղասպանությունը ծանրագույն միջազգային հանցագործություն է: Հայաստանը իր հնարավորությունների չափով իր ներդրումն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու նման հանցագործությունները: Դա իրականացվում է միջազգային կազմակերպությունների, խորհրդարանական վեհաժողովների, միջազգային համաժողովների, այլ ձևաչափերի շրջանակներում: Այս մասին ռուսաստանյան «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված հարցազրույցում այսօր նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Որպես օրինակ նախարարը հիշատակել է «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևի նախագիծը, որը Հայաստանի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանը: Երկու տարի առաջ՝ 2013թ., Հայաստանը նախաձեռնել էր նմանատիպ բանաձև, որը ընդունվել էր կոնսենսուսով: Այն ժամանակ որպես համահեղինակ Հայաստանին միացել էին 61 երկրներ: «Հուսով եմ՝ այս անգամ էլ այն կընդունվի կոնսենսուսով և համահեղինակ պետությունների ոչ պակաս թվով»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այս տարվա մարտ ամսին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ արեց ԵՄ բոլոր անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես նաև կոչով դիմեց ԵՄ պետություններին և կառույցներին՝ նպաստելու Ցեղասպանության հետագա ճանաչմանը:
Համապատասխան հայտարարության ընդունում նախատեսվում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: «Այսպիսի օրինակների ցանկը կարելի է շարունակել»,- նշել է նախարարը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ աշխարհասփյուռ հայերը համակարծիք են, որ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից, բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց քաղաքակիրթ աշխարհի մասն են համարում և կիսում են համամարդկային արժեքները:
«Դուք ինձ հարցնում եք՝ ինչպե՞ս է Ցեղասպանությունը ազդում անմիջական հարևանների հանդեպ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության վրա, ես հասկանում եմ, որ Դուք նկատի ունեք Թուրքիան»՝ դիմելով լրագրողին՝ նախարարը հիշեցրել է, որ «2008թ. Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ մենք Թուրքիայի հետ բանակցություններ սկսեցինք՝ հարաբերությունների կարգավորման նպատակով, որոնց արդյունքում 2009թ. Ցյուրիխում ստորագրեցինք երկու արձանագրություն՝ սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ»: Սակայն, ՀՀ ԱԳ նախարարի եզրահանգմամբ, անցած վեց տարիները ցույց տվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում քաղաքական կամքի բացակայությունը Թուրքիայի ղեկավարության մոտ, ովքեր վերադարձան նախապայմանների լեզվին: Ավելին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության կեղծման քաղաքականությունը, նշել է նախարարը:
«Անցյալ տարվա օգոստոսին Անկարայում ես Նախագահ Էրդողանին փոխանցեցի Նախագահ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Երևանում 2015թ. ապրիլի 24-ի միջոցառումներին: Ցավոք, մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով Թուրքիայի ղեկավարության համար հերթական կորսված հնարավորությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Է.Նալբանդյանը նշեց, որ այս տարի Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նշվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նախատեսված են հազարավոր միջոցառումներ: Դրանք անցկացվելու են չորս հիմնական ուղղություններով:
Առաջին հերթին դա հարգանքի տուրքն է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին:
Երկրորդ ուղղությունը երախտագիտությունն է նրանց, ովքեր ծանր փորձությունների պահերին օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Իսկ այդպիսի երկրներ, ժողովուրդներ շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է՝ ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու:
Երրորդ ուղղությունը ջանքերն են՝ ուղղված նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը: Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, այլև՝ ողջ միջազգային հանրության համար: «Եթե Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա հնարավոր կլիներ կանխարգելել հետագայում, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտի քողի տակ և դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները»,- նկատել է ՀՀ ԱԳ նախարարը:
Եվ վերջին` չորրորդ ուղղությունը, վերածնունդն է: Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց Ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել: «Մենք կարողացանք վերակերտել մեր պետականությունը, մեր անկախությունը, վերածնել մշակույթը, գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը կարողացան ստեղծել իրենց օջախները աշխարհի շատ երկրներում, նպաստել և շարունակում են իրենց ներդրումը բերել այդ երկրների զարգացմանը:
«Մենք՝ միջազգային հանրության հետ միասին, ոգեկոչելու ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ «Այլևս երբեք» կարգախոսի ներքո»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից