ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը գտնվում է մեր դիվանագիտության մշտական ուշադրության կենտրոնում». ՀՀ ԱԳ նախարար 04/06/2015 13:53 | ԼՐԱՀՈՍ
Հայ ժողովուրդն, ով վերապրել է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, բարոյական պատասխանատվություն է զգում՝ մարդկության դեմ նոր հանցագործություններ թույլ չտալու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու գործում։ Այս մասին, ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ռուսաստանյան «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տրված հարցազրույցում այսօր հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ինչպիսի՞ առաջնահերթ խնդիրների լուծմանն է ուղղված Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության գործունեությունը» լրագրողի հարցին նախարարն առաջինն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային այն պատճառով, որ 2015թ.-ը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարին է:
«Հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը գտնվում է մեր դիվանագիտության մշտական ուշադրության կենտրոնում։ Չէ՞ որ ճանաչումը, դատապարտումն ու պատիժը նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն պայմաններն են»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առջև ծառացած մյուս կարևորագույն խնդիրը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն է, որի էությունը հարգանքն է ինքնորոշման իրավունքի հանդեպ, որն ամրագրված է որպես ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր նպատակներից մեկը։
Ինչպես շատ պետությունների դեպքում, Հայաստանի դեպքում էլ, նշել է նախարարը, առաջնահերթություններն ընդհանուր առմամբ դասական են՝ արտաքին բարենպաստ պայմանների ապահովումը՝ պետության անվտանգության և տնտեսական զարգացման համար, Հայաստանի բարեկամ երկրների թվի ավելացումը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդումը, միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացումը, միջազգային հարթակներում Հայաստանի համար դրական օրակարգ ձևավորող նախաձեռնությունների ներկայացումը, միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցությունը, բարեկամ երկրների հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը, խնդիրների կարգավորումը այն երկրների հետ, որոնց հետ դրանք առկա են, հայկական մշակութային ժառանգության պահպանումը, արտասահմանում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությունը:
Հայաստանը ձեռնարկում է հնարավորինը՝ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համար, ջանքեր գործադրում՝ Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացման, եվրոպական մայրցամաքի երկրների և կառույցների հետ համագործակցության խորացման, Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ կապերի ընդլայնման, արաբական, լատինամերիկյան, աֆրիկյան պետությունների հետ փոխգործակցության զարգացման համար:
«Արդի մարտահրավերներին հավաքական գործողություններով պատասխաններ փնտրելու նպատակով` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մենք համագործակցում ենք այն գործընկերների հետ, որոնք ցուցաբերում են փոխադարձ պատրաստակամություն:
Իհարկե, մեր մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում մեր պետության շահերին համապատասխան միջազգային, տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության հարցերը»,- հավելել է Է.Նալբանդյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից