Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

Deutsche Welle. Հայերը կոչ են անում Գերմանիային ներողություն խնդրել Ցեղասպանության ժամանակ կեցվածքի համար. Armeniangenocide100.org 04/06/2015   11:44  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Armeniangenocide100.org-ի տեղեկացմամբ՝ Գերմանական Deutsche Welle-ն հրապարակել է լրագրող Ռիխարդ Ֆուքսի հոդվածը Հայոց ցեղասպանության ընթացքում Գերմանիայի միջամտության,  հարցի շուրջ երկրի ներկայիս դիրքորոշման և Թուրքիայի հանդեպ հարգալից վերաբերմունքի մասին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
 
Ապրիլի 24-ին աշխարհը հիշատակելու է Հայոց ցեղասպանության մեկնարկի 100-րդ տարելիցը: Գերմանիայի Բունդեսթագում, սակայն,  պատշաճ հիշատակման փոխարեն տարաձայնություններ են:
 
Տարելիցի օրը Գերմանիայի խորհրդարանը մեկ ժամ է հատկացնելու նախկին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հայերի հանդեպ իրականացրած հանցագործությունների շուրջ քննարկումներին: Ակնկալվում է, որ միջկուսակցական համաձայնության փոխարեն գերակշռելու է անհամաձայնությունը:
 
Գերմանիայի ձախ և կանաչների կուսակցությունները կողմ են 1915-1916թթ. կոտորածները Ցեղասպանություն ճանաչելուն: Հենց դա էլ ցանկանում է կանխել Քրիստոնյա դեմոկրատների և Սոցիալ դեմոկրատների կոալիցիան: Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է որոշման արդյունքում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների «սառեցմամբ»: Անկարան անցյալի իրադարձությունները համառորեն ցեղասպանություն չի ճանաչում:
 
«Անձամբ ես հիասթափված եմ, որ իրականում տեղի ունեցածի մասին խոսելից մեզանում պակասում է քաջությունը», – բեռլինյան Tagesspiegel թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դիթմար Նիթանը:
 
«Ներողությունն էլ բավարար կլինի», – ասել է Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիքը: Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է:
 
Հայ պատմաբան, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Աշոտ Հայրունին նույնպես կարծում է, որ Գերմանիան ունի իր պարտականությունը: «Գերմանական խորհրդարանի համար կարևոր է որպես այդպիսին ճանաչել Ցեղասպանությունը և դատապարտել այն»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունը պետք է ակտիվ կերպով ազդի նաև Թուրքիայի վրա, որպեսզի այն նույնպես նման որոշում կայացնի:
 
Գերմանիայի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դատապարտել են կառավարության՝ Ցեղասպանությունն իր անունով կոչելու շարունակական դժկամությունը: «Նույնիսկ անիրազեկվածությունը կարող է նշանակալից լինել»,- ասում է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվ. թատրոնի տնօրեն Շերմին Լանգհոֆը, որը Ցեղասպանության հիշատակին նվիրված ծրագրերի հատուկ շարք է ներկայացրել թատրոնում: Լանգհոֆի կարծիքով Բունդեսթագի վարքագիծը ճակատագրական է և «Եվրոպայի մշակութային հիշողության մեջ մեծ բաց է թողնում»:
 
Բունդեսթագում Ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկման էր դրվել 2005 թվականին, և այդ ժամանակ նույնպես Թուրքիայի գործոնը կանխել էր կառավարության կողմից բանաձևի ընդունումը:
 
Երկարատև խորհրդածությունից հետո որոշվել է, որ գերմանացիները պետք է ներողություն խնդրեն «Գերմանական կայսրության անփառունակ գործողությունների համար». այդ ժամանակ ավելին հնարավոր չէր անել:
 
Հայերի տեղահանության գործում Գերմանական կայսրության ներգրավումը պատմաբանների կողմից վաղուց արդեն ընդունված փաստ է: Սակայն գերմանացիների ներգրավումն ունի հակասական մի հարց. արդյո՞ք գերմանացիները վկաներ էին, թե՞ հանցակիցներ:
 
Հայաստանում այդ իրադարձությունները հայտնի են որպես «աղետ» և Ցեղասպանություն են սահմանվում:  Սակայն Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայում այդ օրերի տառապանքները պաշտոնապես համարվում են «պատերազմով պայմանավորված տեղահանումներ և անվտանգության միջոցառումներ»: Զոհերի թիվը նույնպես վիճարկվում է Թուրքիայի կողմից, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև հաշտեցմանը:
 
Պոտսդամի համալսարանի պատմաբան Քրիստին Փշիխհոլցը, Գերմանիայի Արտաքին գերատեսչության փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, ասել է. «Գերմանիայի կառավարությունը քաջատեղյակ էր Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացման քաղաքականության մասին»: Գերմանացի դիվանագետները մանրամասն արձանագրել են իրենց շուրջ այդ ժամանակ տեղի ունեցող ամեն ինչ. մահվան երթերը, մահապատիժներն ու հարկադիր աշխատանքը:
 
«Վերջին 100 տարիների ընթացքում Գերմանական կառավարությունը տեղյակ էր Օսմանյան կայսրության տարածքում 1915-ից 1918 թվականներին տեղի ունեցած Ցեղասպանությունից», – ասել է «Լեփսիուսի տուն» կազմակերպության ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը, որը համալսարանում Ցեղասպանագիտության ծրագիր է վարում:
 
«Սակայն այդ իրազեկվածությունը չի արտահայտվում նրա գործողություններում: Կառավարության ներկայացուցիչները միշտ խուսափել են Հայաստանի մասին խոսելիս կիրառել «ցեղասպանություն» եզրը՝ դրա փոխարեն գործածելով  «ջարդ» և «արտաքսում» բառերը»:
 
Փետրվարին Բունդեսթագում Ձախական կուսակցության հարցման ընթացքում կառավարությունը մեկ անգամ ևս նշել է, որ Գերմանիան չի ցա նկանում վտանգի ենթարկել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցումը: Ըստ պաշտոնական հայտարարության՝ կոտորածի հայեցակարգային սահմանումը պետք է թողնել գիտնականների որոշմանը:
 
Հայաստանը,  ՄԱԿ-ի 1948թ. ընդունված Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի շրջանակներում, 20 այլ պետությունների հետ այդ իրադարձությունները Ցեղասպանություն է ճանաչել:
 
Ապրիլի 24-ին բոլորի ուշադրությունը սևեռած կլինի Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող հիշատակման պաշտոնական արարողությանը: Այստեղ կլինի նաև տարելիցը հիշատակելու նպատակով Հայաստան մեկնող Գերմանիայի պատվիրակությանը:
 
Թվում է՝ Գերմանիան մի կողմ է դրել թուրքական զգացմունքները և Թուրքիա է ուղարկել ոչ մեծ պատվիրակություն: Deutsche Welle -ն պարզել է, որ Երևան են ժամանելու կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Քրիսթոֆ Շտրեսերը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայքլ Ռոթը:
 
Ո՛չ կանցլեր Անգելա Մերկելը, ո՛չ էլ Արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր չեն մասնակցելու այս միջոցառմանը: Ցեղասպանության հիշատակման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվելու համաշխարհային առաջնորդներ, նրանց թվում է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
 
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որն անցյալ ամիս Հայաստանում էր, խիստ քննադատության է արժանացրել Գերմանիայի վարքագիծը Tagesspiegel-ին տված հարցազրույցում: «Էրդողանի հետ կեղծ հարաբերություններով կառավարությունը չեզոքացնում է Հայոց ցեղասպանությունը: Սա դժվար թե արժանապատիվ պատասխան է Ցեղասպանության զոհերին և նրանց ժառանգներին»,- ասել է նա:
 
 

Հարակից հրապարակումներ`

09:34 06/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայոց ցեղասպանության թեման հայկական ու արտասահմանյան ԶԼՄ-ներում. Ապրիլի 4-ի դիտարկում
10:27 03/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մեխիկոյում
11:23 02/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսում է
22:35 30/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը՝ Փարիզում
14:57 29/03/2015  |  ԼՐԱՀՈՍԲերձորում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ է հիմնադրվել
22:29 28/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բեյրութում
10:36 28/03/2015  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը
18:05 26/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ են անցկացվելու Երևանի բոլոր հիմնական դպրոցներում
10:49 24/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանի Գդանսկ քաղաքում
13:11 23/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Մոսկվայում

Արխիվ

[]