ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կամո Խաչատրյանն ու Հրաչյա Միրզոյանն իրարից տարբեր աշխարհներում էին ապրում, կիսելու բան չունեն. փաստաբան 04/03/2015 08:42 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գյումրիում հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու հարցում Կամո Խաչատրյանին կասկածելը ակնհայտ անհիմն է: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց կասկածյալի պաշտպան, փաստաբան Արմեն Սողոմոնյանը:
Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալը չէր կարող ոչ խանգարել հանրահավաքը, ոչ սադրել, ոչ խախտել հասարակական կարգը, առավել ևս դիտավորությամբ Հրաչիկ Միրզոյանի առողջությանը ծանր վնաս պատճառել այն պարզ պատճառով, որ դրա համար որևէ շարժառիթ չի ունեցել՝ Հրաչիկ Միրզոյանի հանդեպ հնուց եկած թշնամանք չի ունեցել, նրան չի ճանաչել, նրա հետ չի ունեցել անգամ իրավիճակային վեճ:
Երկրորդ կարգի հաշմանդամ, երիկամային խնդիրներ ունեցող Կամո Խաչատրյանը որևէ խմբավորման մեջ չի եղել, որևէ մեկի, այդ թվում՝ Նախագահի, հանձնարարություն չի կատարել ու չէր կարող կատարել՝ գյումրեցի 35-ամյա տղամարդն ո՞ւր, Նախագա՞հն՝ ուր: «Ինքը որևիցե քաղաքական հայացքներ չունի, ոչ այդ մարդուն ճանաչել է, երբևիցե չի շփվել հետը, որևիցե վեճ նրանց մեջ չի եղել, առհասարակ տառ ու բառ չեն փոխանակել իրար հետ, իմաստ, շարժառիթ դանակահարելու չկա, լրիվ ուրիշ կյանքով ապրող տղա է, Հ.Միրզոյանն իր հանրահավաքն ուներ, Կ.Խաչատրյանն՝ իր աշխարհը: Այդ մարդն ու Հրաչյա Միրզոյանն իրար հետ ընդհանրապես կիսելու բան չունեին»,- նշեց Արմեն Սողոմոնյանը:
Առհասարակ սխալ է, գտնում է փաստաբանը, շարքային քրեական գործը անհարկի քաղաքականացնելու փորձերը, պրոֆեսիոնալ քաղաքական գործչին, մանավանդ մարտական փառահեղ ուղի անցած ու հարգված անձնավորությանը՝ Ժիրայր Սեֆիլյանին վայել չէ: «Ճիշտ չէ, քաղաքական աստառ տալ՝ դրանով ինչ-որ դիվիդենտներ շահելու համար»,- ասաց Արմեն Սողոմոնյանը:
Ըստ պաշտպանի՝ Կամո Խաչատրյանն ընդամենը պատահականորեն հայտնվել է հանրահավաքում. իր 13-ամյա որդուն տանում էր հանրահավաքի հարակից տարածքում գտնվող շախմատի դպրոց, նայել է, որ երեխան մտնի մարզասրահ, ապա ինքն էլ փորձել է շուտ դուրս գալ տարածքից, որպեսզի ավելորդ պատմության մեջ չընկնի: «Պարզապես ո՛չ այն ժամանակ և ո՛չ այն տեղում է հայտնվել»,- ասաց նա:
Վազել է, կային այլ վազողներ ևս, սակայն ովքեր էին նրանք՝ հանրահավաքի մասնակիցներ, սադրիչներ, թե իր պես պատահականորեն անցորդներ, չի կարող ասել: Վազելու պահին հավանաբար ոտքն ինչ-որ առարկայի է դիպել, կիսաընկնելու ժամանակ հակառակ կողմից եկող մի տղամարդու է բախվել՝ «երեսներով, գլուխներով», ինքը ոտքի է կանգնել, իսկ իր հետ բախված մարդը չի էլ ընկել, ինքը շարունակել է ընթացքը էլի վազելով, տղամարդն էլ հակառակ կողմն է գնացել:
Կասկածյալը հայտնել է, որ հայրն իրեն սև գույնի պոլիէթիլենային, մոտ քսան սմ-անոց փաթեթ է տվել՝ մեջը խոհանոցային դանակ և դուր, ու խնդրել տանել սրելու, վարպետի մոտից վերցնել սրելու համար տրված սղոցները ու բոլոր գործիքները միասին բերել տուն: Սակայն իրարանցումը թույլ չի տվել, որ ինքը գնա արհեստավորի մոտ, որոշել է դա հետաձգել մինչև իրավիճակի հանդարտվելը:
Ընդ որում, ըստ կասկածյալի, հիշյալ փաթեթը մի ձեռքում է եղել, հեռախոսը՝ մյուս ձեռքում, եթե նույնսիկ ուզենար դիտավորյալ հարվածել տուժողին, դանակ չէր կարողանա հանել: Տուն վերադառնալուց հետո հայրն է նկատել, որ փաթեթը պատռված է, խոհանոցային դանակը տեղում է, իսկ դուրը չկա, հավանաբար այն կորցրել է կամ տղամարդու հետ բախվելու, կամ վազելու ընթացքում: «Պաշտպանյալս ասում է՝ որևէ դիտավորություն չի կարող լինել, գուցե բախման հետևանք լինի, եթե իրոք իմ հետ բախվող անձը եղել է Հ.Միրզոյանը, հնարավոր է, որ այդ ժամանակ վնասվածք ստանար, բայց ես որևէ դիտավորություն իրականում չեմ ունեցել»:
Տուն վերադառնալուց հետո մի երկու-երեք ժամ անց տնեցիներն իրեն ասել են՝ նայիր, քո նկարներն են ինտերնետում որպես Հրաչյա Միրզոյանին դանակահարող, քեզ հետախուզում են: «Բայց այդ մարդը ոչ հետախուզման մեջ է եղել, ինքն իր բնակարանից տեղ չի գնացել»,- ասաց պաշտպանը հավելելով, որ եթե իր պաշտպանյալը փախչելու մտադրություն ունենար, ապա կփախչեր՝ շենգենյան երկրներ մուտքի արտոնագիր ուներ, Բավրայի անցակետն էլ յոթ սարերի հետևում չէր:
Կ. Խաչատրյանը ոստիկանության բաժին չի գնացել միայն այն պատճառով, որ մտավախություն է ունեցել՝ «մի բան չսարքեն»: Ուզում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, գուցե շփոթմունք է եղել, սակայն տեսնելով, որ հերյուրանքներն իր ընտանիքի բարի համբավի վրա են ազդում, դրա համար փաստաբանի՝ Արմեն Սողոմոնյանի, հետ կամովին ներկայացել է բաժին՝ նախ պարզաբանելու, թե ինչու է հենց իր լուսանկարը շրջանառվում, նաև տալու պարզաբանումներ՝ թե ինչու է ինքը գտնվել կոնկրետ այդ վայրում»,- ասաց պաշտպանը:
Սակայն, «փառապանծ ոստիկանները առաջին գործողությունն, որ արել են, ձերբակալել են իմ պաշտպանյալին»՝ հիմնավորելով, որ տուժող Հ .Միրզոյանը նկարով ճանաչել է իրեն: «Դա շատ քիչ է, որևէ դրդապատճառ չկա»,- ասաց փաստաբանը:
Ըստ գործի տվյալների, ինչո՞վ է վնասվածք ստացել տուժողը՝ դուրով, թե դանակով, մեր հարցին փաստաբանը նշեց, որ դեռևս այդ մասին տեղեկություն չկա, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փաստաբանը գտնում է, որ պետք է նաև հետքաբանական, վնասվածքաբանական փորձաքննություն կատարվի, որպեսզի հստակ ասվի, թե դա դուր է եղել, դանակ, թե այլ առարկա: Այդուհանդերձ, փաստաբանը գտնում է, որ քանի որ դուրը դանակի պես ունի նույն լայնքով շեղբ, համանման առարկաներ են, «շատ հնարավոր է, որ չտարբերվի, վերջնական կատեգորիկ եզրակացության հնարավոր չէ դրանով հանգել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել